040.1620.171005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1620-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունն ու ժամանակավոր կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրից հանել «ու ժամանակավոր կառուցվածքը» բառերը.
2) որոշմամբ հաստատված կանոնադրության`
i
ա) 8-րդ կետի`
«ա» ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «հսկողություն և» բառերով,
«բ» ենթակետում «արտադրական վնասվածքների» բառերը փոխարինել «աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի» բառերով,
«դ» ենթակետը «գործատուներին» բառից հետո լրացնել «արհեստակցական միություններին» բառերով.
բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Տեսչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ սեմինարների կազմակերպում.
բ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն.
գ) լիազոր մարմին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
դ) աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծում և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
ե) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը.
զ) աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակի ուսումնասիրում.
է) իր գործունեության ապահովման նպատակով յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գործատուներից աշխատողների թվի, ըստ մասնագիտությունների աշխատավարձի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին հաշվետվության ստացում.
ը) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը.
թ) գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.
ժ) գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի և հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական (թաքնված զբաղվածություն) աշխատանքների կատարման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի հսկում և վերահսկում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների վերականգնման համար.
ժբ) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.
ժգ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.
ժդ) մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.
ժե) սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերի ուսումնասիրում և միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության համար.
ժզ) աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
ժէ) գործատուներից պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում` ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.
ժը) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներին վերաբերող նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դատարան դիմելը.
ի) տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվությունների կազմում.
իա) քաղաքացիների ընդունելության կատարում, քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումների, բողոքների և առաջարկների քննարկում».
գ) 12-րդ կետի`
i
«գ» ենթակետում «կասեցնում է» բառը փոխարինել «ժամանակավորապես դադարեցնում է» բառերով,
«ը», «ժա», «ժբ» ենթակետերը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերով.
i
դ) 15-րդ կետը «կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից հետո լրացնել «և տարածքային մարմիններ» բառերով.
ե) 16-րդ կետը «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ