(ուժը կորցրել է 27.02.01 թիվ ՀՕ-142 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«4» դեկտեմբերի 1996 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ հաստատված ծրագրի ցանկից հանել թիվ 1 ցանկի «Կենցաղսպասարկում» ճյուղի 1995 թվականի ապապետականացմանն ու սեփականաշնորհմանն ներկայացվող ձեռնարկությունների ցանկի «79297 վարձույթի սրահ 3 Ուսանողական, 2.1» տողը
Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի աղյուսակ 3. «Կենցաղսպասարկում 1996 թվականի» ճյուղի սեփականաշնորհման ներկայացվող ձեռնարկությունների ցանկից հանել հետևյալ տողերը.
- «79298 Հանդեսների սրահ Ուսանողական 2»
- «79310 Ռադիոսարքավորումների նորոգ. Ուսանողական 2»
- «79311 Կարի արտադր. Ուսանողական 2»
- «79321 Ատամնատեխնիկ Ուսանողական 2»
- «79326 Կահույքի նորոգ. արտադր. Ուսանողական 2»
- «79328 Ժամագործական տաղավար Ուսանողական 2»
- «79329 Սառնարանների նորոգ. արտադր. Ուսանողական 2»
- «79330 Ոսկերչական տաղավար Ուսանողական 2»
- «79333 Մետաղյա իրերի նորոգում Ուսանողական 2»
- «79341 Վարձակալական ընկ. «Անելիք» Ուսանողական 2»
- «80042 ժամագործական կետ Ուսանողական 2»
- «80097 Կար ու ձևի խմբ. դաս. Ուսանողական 2»
- «80098 Խոհար. խմբ. դաս. Ուսանողական 2»
- «80099 Աշխատակիցների ճաշասեն. սրահ Ուսանողական 2-ի տարածք
- «80100 Ոսկերչական կրպակ Ուսանողական 2-ի տարածք»
- «80104 կենց. տուն վարչ. մաս, Ուսանողական 2»
Հոդված 3. Վերականգնված համարել «79297 Վարձույթի սրահ 3 Ուսանողական 2. 1» օբյեկտի սեփականաշնորհմանը նախորդած իրավահարաբերությունների վիճակը:
i
Հոդված 4. Սույն օրենքի 3 հոդվածում նշված «79297 Վարձույթի սրահ 3 Ուսանողական 2. 1 «օբյեկտի սեփականատերերի այդ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցվում է նախնական համարժեք փոխհատուցմամբ, որի տրման կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 դեկտեմբերի 1996 թ.
ՀՕ-97