(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0284.271201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «Իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Առևտրային կազմակերպությունների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետում «իրավաբանական անձինք» բառերը փոխարինել «առևտրային կազմակերպությունները» բառերով.
բ) 2-րդ կետից հանել «և հանրային սննդի ոլորտում գործունեության» բառերը.
գ) 3-րդ կետում`
- «դ» ենթակետի «դիմումի ներկայացման պահին» բառերը փոխարինել «տվյալ տարվա հունվարի 1-ին» բառերով,
- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.».
- կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».
դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև պետական գրանցման եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարող` պետական գրանցում ստանալու օրվանից:»:
ՀՈԴՎԱԾ 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:
i
ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետում`
- հանել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի» բառերը,
- «4 տոկոս դրույքաչափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով` 7 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «հետևյալ դրույքաչափերով`
ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 5 տոկոս.
բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 7 տոկոս:»
բառերով.
բ) 2-րդ կետում`
- «ա» ենթակետի «7 տոկոս» բառերը փոխարինել «8 տոկոս» բառերով.
- «բ» ենթակետի «12 տոկոս» բառերը փոխարինել «13 տոկոս» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում`
i
- հանել «հիմնական միջոց չհանդիսացող» բառերը,
- «ա» ենթակետի «2 տոկոսը» բառերը փոխարինել «3 տոկոսը» բառերով,
- «բ» ենթակետի «4 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկի ներկայացված հաշվարկներում հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «և 3-րդ» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 18-րդ հոդվածը:
i
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 5-րդ հոդվածի «ա» ենթակետի փոփոխությունը, որով սահմանվում են խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկի դրույքաչափերը, կիրառվում է 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար: Ընդ որում, 2002 թվականի առաջին կիսամյակում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով, իսկ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տարբերակված դրույքաչափով պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում 2002 թվականի առաջին կիսամյակի իրացման շրջանառությունը:
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-284