0124.1134.050901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
6 օգոստոսի 2001 թվականի N 02/1134
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/933 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2001 թվականի հուլիսի 6-ի ՀՀ կառավարության N 603 որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման 6-րդ կետի դ) ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000թ. օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգ» հաստատելու մասին» N 02/933 հրամանի (այսուհետ` հրաման) անվանումից և հրամանի 1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը:
2. Հրամանի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Տարածքային հարկային տեսչությունների պետերին`
ա) ապահովել տարածքային հարկային տեսչություններում ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները,
բ) տարածքային հարկային տեսչություններում հրամանով նշանակել ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար նյութական պատասխանատու անձ և նրա հետ սահմանված կարգով կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հրամանի և պայմանագրի կրկնօրինակները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչություն:»
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել հրամանի 5-րդ կետի «ա» ենթակետը, իսկ «բ» ենթակետից հանել «և ՏՄ-ներին» բառերը:
4. Հրամանի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«7. Սույն հրամանի հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի վրա:»
5. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):
Հաստատված է Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարար` արդարադատության նախարար`
______________ Ե. Զախարյան _______ Դ. Հարությունյան
թիվ 02/1134 հրաման «___» _________2001 թ.
«6» օգոստոսի 2001 թ.
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների է էկոնոմիկայի
նախարար`
_________ Վ. Խաչատրյան
«____» __________2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 02/933 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
1. Կարգի անվանումից և առաջին մասից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը:
i
2. Կարգի 1-ին կետում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների» բառերով:
3. ՈՒժը կորցրած ճանաչել կարգի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 37-րդ կետերը:
i
4. Կարգի 7-րդ կետում «պատասխանատու անձի» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար նշանակված նյութական պատասխանատու անձի (այսուհետ` պատասխանատու անձ)» բառերով:
i
5. Կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններից, 14-րդ, 15-րդ կետերից հանել «ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման» և համապատասխանաբար «ղեկավարը կամ», «ղեկավարի կամ», «ղեկավարին կամ», «ղեկավարը կամ» բառերը:
i
6. Կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 34-րդ կետերից հանել համապատասխանաբար «և ՏՄ-ների», «կամ ՏՄ-ի», «կամ ՏՄ-ների» և «և ՏՄ-ներում» բառերը:
7. Կարգի 9-րդ կետից հանել «տեղակալի» բառը:
i
8. Կարգի 12-րդ կետում «նախարարի տեղակալ-հարկային վարչության պետին» բառերը փոխարինել «նախարարին» բառով:
9. Կարգի 14-րդ կետում «ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալ-հարկային վարչության պետը» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵ նախարարը» բառերով:
10. Կարգի 15-րդ կետից հանել «տեղակալ-հարկային վարչության պետի» բառերը:
i
11. Կարգի 17-րդ կետում «հարկային վարչություն» և «Հարկային վարչությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետին» և «ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը» բառերով, իսկ «ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալին» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵ նախարարին» բառերով:
12. ՈՒժը կորցրած ճանաչել կարգի 4-րդ բաժինը:
i
13. Կարգի 36-րդ կետում «ՀՀ ՊԵ նախարարի տեղակալները» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը» բառերով: