(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.1458.261006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1458-Ն
i
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներմուծվող` կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերին ներկայացվող պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ`
ա) սույն որոշման հավելվածի V բաժնի 15-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից մեկ տարի հետո,
բ) սույն որոշման հավելվածի VI բաժնի 133-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից հինգ տարի հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1458-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ գազի սարքերի վրա`
ա) վառարաններ` ջեռուցման, ջեռուցման - եփման,
վառարաններ` սնունդ պատրաստելու
համար, գազային վառելիքով 7321 11, 7321 81,
բ) կենտրոնական ջեռուցման կաթսաներ` գազային վառելիքով 8403 10,
գ) ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ 8419 11 000:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված կենցաղային գազի սարքերի (այսուհետ` գազի սարքեր) անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները պարտադիր են գազի սարքեր արտադրող, տեղադրող, օգտագործող բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
4. Գազի սարքերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
գազի կենցաղային սարք` կենցաղում օգտագործման համար նախատեսված սարք, որտեղ գազի այրմամբ առաջացած ջերմային էներգիան օգտագործվում է սարքի նշանակությամբ նախատեսված կենցաղային կարիքների համար,
ծավալային ջրատաքացուցիչ` որոշակի ծավալով մետաղական անոթ, որտեղ լցված ջուրը տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին,
հոսքային ջրատաքացուցիչ` գազի սարք, որում շարժվող ջուրն առանց կանգառի տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին,
փոքր ծավալի ջրային ջեռուցման կաթսա` գազային վառելիքով աշխատող` մինչև 100 կՎտ ջերմային հզորությամբ ջրատաքացուցիչ կաթսա,
ջեռուցման վառարան (կոնվեկտոր)` սարք` գազային այրիչով, որտեղ այրվող գազի ջերմությունը ջերմափոխանցման հետևանքով անցնում է այդ սարքը շրջապատող միջավայրին,
ջեռուցման և եփման վառարան` ջեռուցման վառարան, որի վերևի հորիզոնական մակերևույթը նախատեսված է սննդի պատրաստման համար,
սնունդ պատրաստելու վառարան` ստացիոնար տեղակայված գազօջախ, որն օգտագործվում է սննդի պատրաստման համար,
գազի կոնդենսատ` բնական գազի ֆազային փոփոխության հետևանքով առաջացած հեղուկ ֆազ,
սահմանային գազ` հեղուկացված ածխաջրածնային գազ, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ,
նմուշային գազ` բնական գազ` գազային ֆազում, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գազի սարքերի իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
i
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գանահատան ենթակա գազի սարքերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով, կամ համապատասխանության հայտարարագրով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
IV. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
8. Գազի սարքերը, ըստ այրման համար անհրաժեշտ օդի մատուցման և ծխագազերի հեռացման համակարգերի, ստորաբաժանվում են`
Ա (A) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են այն սենքի ներսից, որտեղ տեղադրված են, և ծխագազերը չեն հեռացվում, տարածվում են նույն սենքի ներսում.
Բ (B) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են սենքի ներսից, իսկ ծխագազերը հեռացվում են մթնոլորտ.
Ց (C) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են դրսից (մթնոլորտային օդ), և ծխագազերը հեռացվում են դուրս: Դրանք փակ, հերմետիկ այրման խցով գազի սարքերն են, որոնք հիմնականում կիրառվում են բնակարանային ջերմամատակարարման համակարգերում.
Դ (D) տեսակի` գազի սարքեր, ջրատաքացուցիչներ` ծխագազերի արհեստական հեռացմամբ, առանց ծխաքարշի:
Յուրաքանչյուր տեսակ իր հերթին բաժանվում է առանձին ենթատեսակների` կախված նրանից, թե ինչպես է իրականացվում օդի մատուցումը և ծխագազերի հեռացումը` արհեստական, թե բնական եղանակով, առանձին, թե ընդհանուր ծխատարով:
V. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Գազի սարքերը պետք է այնպես նախագծված լինեն, որպեսզի բնականոն շահագործման պայմաններում դրանց աշխատանքը վտանգ չներկայացնի մարդու կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին:
10. Գազի սարքերը պարտադիր պետք է ունենան գազի բնականոն այրումն ապահովող, գազի մուտքը գազայրիչ արգելափակող ավտոմատիկայով հագեցված սարքեր:
11. Գազի սարքերում օգտագործվող նյութերը պետք է համապատասխանեն շահագործման տեխնիկական, քիմիական և ջերմաստիճանային պայմաններին, որոնց բնութագրերը և դրանց վրա հնարավոր ազդեցության վնասակար հետևանքների բացակայությունը պետք է երաշխավորվեն արտադրողի կամ մատակարարի կողմից:
12. Գազի սարքերի` սննդամթերքի և սանիտարական նպատակներով օգտագործվող ջրի հետ շփվող բաղկացուցիչ մասերի նյութերը չպետք է ազդեն սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջների և հիգիենիկ նորմերի վրա:
Գազի սարքերի մակնշումը և փաթեթավորումը
13. Գազի սարքերը պետք է ունենան մականշվածք` հետևյալ տեղեկատվությամբ`
ա) արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը,
բ) գազի սարքերի պայմանական նշագիրը, տիպը կամ մակնիշը,
գ) գազի տեսակը (բնական կամ հեղուկ), որով աշխատելու համար նախատեսված է տվյալ գազի սարքը,
դ) գազի ճնշման անվանական մեծությունը` պասկալներով (Պա),
ե) գազի սարքեր արտադրող կազմակերպության թողարկվող գազի սարքերի համարակալման համակարգով նախատեսված հերթական համարը,
զ) արտադրման տարեթիվը և ամիսը:
Մակնշումը պետք է կատարված լինի գազի սարքի տեղակայված վիճակում տեսանելի և այնպիսի եղանակով, որով կապահովվի դրա պահպանումը` գազի սարքի ծառայության ժամկետի ամբողջ ընթացքում:
Գազի սարքերի տրանսպորտային մակնշումը պետք է իրականացնել «ԳՕՍՏ 14192» ստանդարտին համապատասխան, և պետք է մակնշված լինեն «Զգույշ, փխրուն է», «Վերև», «Պաշտպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:
i
13.1. Գազի սարքի էլեկտրական մասի մակնշումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
ա) անվանական լարումը, հաճախականությունը և մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը,
բ) էլեկտրական անվանական հզորությունը (վատտերով կամ կիլովատտերով), եթե բարձր է 25 Վ-ից,
գ) համապատասխան հալուն ներդիր ապահովիչի անվանական հոսանքը (ամպերներով) շարժիչ ունեցող սարքի համար, երբ հոսանքի ցատկը պահանջում է հոսանքի ավելի բարձր անվանական նշանակություն ունեցող ապահովիչ, քան մակնշված անվանական նշանակությունն է: Եթե համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանքը մակնշված է, իսկ հալուն ներդիրի տիպը ժամանակային հապաղումով է, ապա տեղեկությունները ժամանակի/հոսանքի բնութագրերի վերաբերյալ պետք է ներառել համապատասխան մակնշման մեջ,
դ) պայմանանշանը խոնավության նկատմամբ պաշտպանության աստիճանի համար, եթե կիրառելի է:
(13.1-ին կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.2. Եթե սարքն ունի այլընտրանքային բաղադրիչ, որը կարող է ընտրվել հսկող (կառավարող) սարքի կողմից, ապա տրված անվանական մուտքային հզորությունը պետք է համապատասխանի հնարավոր առավելագույն բեռնվածքին: Միայն Բ (B) դասի, Ֆ (F) դասի կամ Հ (H) դասի նյութով մեկուսացված փաթույթներով շարժիչները պետք է մակնշել դրանց փաթույթի մեկուսացման դասի նշանակմամբ:
(13.2-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.3. Եթե սարքի շարժիչն առանձին է մակնշված, ապա սարքի և շարժիչի մակնշումները պետք է կատարվեն այնպես, որ կասկած չառաջանա անվանական նշանակության և բուն սարքն արտադրողի վերաբերյալ:
(13.3-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.4. Պայմանանշանները պետք է կիրառել հետևյալ կերպ (մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը պետք է տեղադրել անվանական լարման կողքին).
Վ վոլտ
Ա ամպեր
Հց հերց
Վտ վատտ
կՎտ կիլովատտ
Ֆ ֆարադ
լ լիտր
կգ կիլոգրամ
ժ ժամ
ր րոպե
վ վայրկյան
~ փոփոխական հոսանք
._____. հալուն ներդիր
_|_____|_
._____.
._____.
_|_____|_ XA համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանք,
._____. որտեղ X-ը` հոսանքի թվային արժեքն է
x
._____. ժամանակային հապաղումով մանրաչափ հալուն ներդիրի
_|_____|_ տիպը, որտեղ X-ը` պայմանանշան է ժամանակ/հոսանքի
._____. բնութագրի համար
| ._______________________.
O |անկաթիլանցիկ կառուցվածք|
._______________________.
.________________________.
/ \ |ցայտանթափանց կառուցվածք |
--- .________________________.
|
_____ հող
____
___
(13.4-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.5. Գծային արտանցիչը պետք է նշել L տառով: Բացառապես չեզոք հաղորդիչի համար նախատեսված արտանցիչները նշվում են Ն (N) տառով: Հողանցման արտանցիչները` «հողի» պայմանանշանով: Այդ նշանները չեն դրվում պտուտակների, հանվող տափօղակների) կամ այլ մասերի վրա, որոնք կարող են հանվել` հաղորդիչների միացած լինելու դեպքում:
(13.5-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.6. Էլեկտրական կառավարման (հսկման) միջոցները պետք է մակնշել այնպես, որ հստակ երևա, թե սարքի որ մասն են դրանք կառավարում (հսկում):
(13.6-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.7. Փոխանջատիչների տարբեր դիրքերը և կառավարման (հսկման) մաս հանդիսացող էլեկտրական կառավարման միջոցների ու փոխանջատիչների տարբեր դիրքերն անհրաժեշտ է նշել թվերով, տառերով և այլ տեսանելի միջոցներով: Եթե թվերն օգտագործվում են տարբեր դիրքերը ցույց տալու համար, «անջատված» դիրքը պետք է ցույց տրվի «0» թվով, իսկ դիրքը ջեռուցման կամ սառեցման ավելի մեծ արդյունքի, արագության և այլնի համար պետք է ցույց տրվի ավելի մեծ թվով: «0» թիվը պետք է չօգտագործել ցանկացած այլ նշումների համար` բացառությամբ, եթե այն այնպես է տեղադրված և կապված այլ թվերի հետ, որ շփոթություն չառաջանա «անջատված» դիրքի նշումի հետ:
(13.7-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.8. Հաղորդագծի սխեման պետք է մակնշվի սարքի վրա տեղադրողի/սպասարկող ճարտարագետի համար հեշտորեն տեսանելի դիրքում: Հաղորդագծի մակնշումը պետք է լինի այնպիսին, որ այն հեշտորեն նույնականացվի հաղորդագծի սխեմայի հետ: Յուրաքանչյուր ներդիր (ապահովիչ) կամ ավտոմատ անջատիչ իր տուփի կամ կափարիչի վրա կամ մոտակայքում պետք է ունենա իր անվանական հոսանքի չջնջվող ցուցում` իր կողմից պաշտպանվող շղթային համապատասխան: Ցանկացած էլեկտրական բաղադրիչի վրա, որը նախատեսված է սպասարկման փոխարինման համար, պետք է մակնշել իր էլեկտրական բնութագրերը, օրինակ, էլեկտրաունակությունը, դիմադրությունը:
(13.8-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.9. Հանրային ցանցից մատակարարման քուղը սարք մտցնելու մասում պետք է մշտապես ամրակցել նախազգուշացնող ծանուցում, իսկ ներկառուցված սարքերի համար` ներքին հաղորդագծի հանվող պանելի վրա: Ծանուցման մեջ պետք է շարադրել հետևյալը` «Սարքը պետք է առանձնացվի էլեկտրական սնումից սպասարկման որևէ գործողություն կատարելուց առաջ»:
(13.9-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
13.10. Կանաչ-դեղին, կապույտ և շագանակագույն ներկած ջիղեր ունեցող սարքի հետ սնուցվող ցանկացած ճկուն ջիղին պետք է ամրացնել պիտակ: Այդ պիտակում պետք է շարադրել հետևյալը` Կանաչ-դեղին` Հող, Կապույտ` Չեզոք, Շագանակագույն` Լարման տակ (հոսանատար): Բացի դրանից` օգտագործողի հրահանգներում և պիտակում պետք է ներառել հետևյալը` ըստ էության. «Քանի որ սույն սարքի հանրային ցանցից մատակարարման ուժային հաղորդալարում հաղորդալարերի գույները կարող են չհամապատասխանել Ձեր խրոցակում արտանցիչները նույնականացնող գունային մակնշումներին, կատարեք հետևյալը. Կանաչ-դեղին գույնի հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Ե (E) տառով կամ «հողի» պայմանանշանով մակնշված, կամ կանաչ, կամ կանաչ-դեղին գույնով ներկած արտանցիչին: Կապույտ գույնի հաղորդալարը պետք է միացնել Ն (N) տառով մակնշված կամ սև գույնով ներկած արտանցիչին: Շագանակագույն հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Լ (L) տառով մակնշված կամ կարմիր գույնով ներկած արտանցիչին:
(13.10-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1536-Ն որոշում, որի պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա)
14. Գազի սարքերի բոլոր մշակված, բայց չլաքապատված արտաքին մասերը և խողովակապտուկների (շտուցերներ) ծայրերի պարուրակները պետք է լինեն կոնսերվացված` «ԳՕՍՏ 9.014» ստանդարտին համապատասխան, արտադրանքի 2-րդ խմբում ընդգրկված և տեղափոխման 2(C) կարգի պայմանների համար:
Խողովակապտուկի անցքը պետք է պաշտպանված լինի կեղտոտումից:
Մինչև տրանսպորտային տարայում տեղադրելը` յուրաքանչյուր գազի սարք և դրանց լրակազմի մասերը պետք է փաթեթավորված լինեն երկշերտ փաթեթավորման թղթով` դրա պահպանումն ապահովելու համար:
Յուրաքանչյուր գազի սարք պետք է համալրված լինի տեխնիկական և շահագործման հրահանգով (հրահանգներով):
15. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող գազի սարքերի մասին սույն տեխնիկական կանոնակարգով ներկայացված տեղեկատվության տրամադրումը և շահագործման փաստաթղթի տեքստը` հայերենով:
Գազի սարքերի նախագծմանը և կառուցվածքին ներկայացվող պահանջները
16. Գազի սարքերը պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի շահագործման նորմալ պայմաններում չառաջանան դրանց անվտանգության վրա ազդող անկայունության ու վթարային իրավիճակներ և ձևափոխման հնարավորություններ:
17. Գազի սարքերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի`
ա) հրդեհի պայմաններում բացառվի կամ առնվազն նվազագույնը լինի պայթյունի հնարավորությունը,
բ) կանխվի հոսանքահարման հնարավորությունը,
գ) հսկող կամ կարգավորող սարքերի վթարը չհանգեցնի անվտանգությանն սպառնացող իրավիճակի:
18. Գործարկման և շահագործման ընթացքում առաջացող գազի կոնդենսատը չպետք է ազդի սարքի անվտանգության վրա:
19. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի այրման համար ներթափանցող օդի քանակը չգերազանցի կայուն այրում ապահովելու համար անհրաժեշտ օդի քանակը:
20. Գազի սարքերին տրվող գազի ծախսի թույլատրելի տատանումների դեպքում դրանք պետք է շարունակեն անվտանգ աշխատանքը:
21. Ճնշման տակ աշխատող գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, առանց անվտանգությանն սպառնացող ձևափոխման, պետք է դիմանան մեխանիկական և ջերմային լարումներին:
22. Եթե գազի սարքերն ապահովված են անվտանգության և հսկող սարքերով, ապա անվտանգության սարքերի ղեկավարումը չպետք է իրականացվի հսկող սարքերի միջոցով:
23. Գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնք տեղադրված կամ կարգաբերված են արտադրման փուլում, և դրանց վրա տեղակայման և շահագործման ընթացքում անթույլատրելի է ցանկացած ազդեցություն, ապա դրանք պետք է պաշտպանված լինեն հնարավոր պատահական ազդեցություններից:
24. Գազի սարքերի լծակները և այլ հսկող կամ կարգավորող սարքերի նշագրումը պետք է լինի պարզ և շահագործման ընթացքում տա համապատասխան հրահանգներ` ցանկացած սխալը բացառելու նպատակով: Դրանց կառուցվածքը պետք է բացառի պատահական ազդեցության հնարավորությունը:
25. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի`
ա) տեղի չունենան գազի արտահոսքեր,
բ) բոցավառման և կրկնակի բոցավառման, ինչպես նաև բոցի մարման դեպքում գազի հոսակորուստները լինեն նվազագույն, որպեսզի կանխարգելվի գազի սարքերի ներսում չայրված գազերի կուտակումը:
26. Ներտնային տարածքներում և սենյակներում օգտագործման համար նախատեսված գազի սարքերը պետք է համալրված լինեն այդ տարածքներում չայրված գազերի վտանգավոր կուտակումների առաջացումը կանխարգելող հատուկ սարքերով, որոնք չափում են վնասակար նյութերի կոնցենտրացիաները և արգելափակում գազի հոսքը դեպի գազի սարք:
Թունավոր տարրեր պարունակող գազեր օգտագործող մեծ խոհանոցային գազի սարքերը պարտադիր պետք է համալրված լինեն նշված հատուկ սարքերով:
27. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի նորմալ շահագործման պայմաններում`
ա) բոցավառումն ու կրկնակի բոցավառումը լինեն առանց ճայթյունների և հանդարտ,
բ) բոցը լինի կայուն, և այրման արգասիքները չպարունակեն մարդու կյանքի և առողջության համար վնասակար նյութերի վտանգավոր կոնցենտրացիաներ,
գ) տեղի չունենա այրման արգասիքների պատահական ներթափանցում սենք:
28. Այրման արգասիքների հեռացման նպատակով ծխատար խողովակին միացվող գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի օդաքարշության նորմալ պայմանների խախտման դեպքում այրման արգասիքների վտանգավոր քանակությամբ հոսակորուստներ տեղի չունենան օգտագործման տարածքներ:
Ներտնային, ծխատար չունեցող ջեռուցման գազի սարքերը, այդ թվում` ջրատաքացուցիչները չպետք է առաջացնեն օգտագործման տարածքներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող շմոլագազի (CO) կոնցենտրացիաներ:
29. Արտադրվող և ներմուծվող բոլոր գազի սարքերը պետք է ապահովված լինեն տեղակայման և շահագործման հրահանգով (հրահանգներով):
30. Տեղակայման և շահագործման հրահանգը (հրահանգները) պետք է պարունակի (պարունակեն) գազի սարքի տեղակայման, կարգաբերման, շահագործման և սպասարկման համար բոլոր անհրաժեշտ վարվելակարգերը, ինչպես նաև ունենան անհրաժեշտ նախազգուշացնող ցուցումներ, որոնք պետք է նշված լինեն նաև փաթեթվածքի (սպառողական տարայի) վրա` գազի սարքի անվտանգ շահագործումն ապահովելու համար:
Շահագործման տեխնիկական հրահանգներում պետք է նշվեն`
ա) օգտագործվող գազի տեսակը,
բ) գազի ճնշումը,
գ) այրման համար անհրաժեշտ օդի քանակը և օդի մատուցման եղանակը,
դ) սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետով նախատեսված հատուկ սարքերով չհամալրված սարքերում չայրված գազի վտանգավոր խառնուրդների առաջացման հնարավորության կանխարգելումը,
ե) այրման արգասիքների հեռացման եղանակը,
զ) ստիպողական քարշով այրիչների, ինչպես նաև նման այրիչներով համալրվող գազի սարքերի համար` դրանց բնութագրերը, հավաքակցմանը (մոնտաժմանը) ներկայացվող պահանջները, ինչպես նաև հնարավոր համակցությունների համար օգտագործվող սարքերի վերաբերյալ արտադրող կազմակերպության ցուցումները: Գազի սարքերի բռնակների և լծակների մակերևույթների ջերմաստիճանները պետք է անվտանգ լինեն դրանք շահագործող մարդկանց համար:
31. Ներտնային պայմաններում օգտագործման համար նախատեսված գազի սարքերի շահագործման ընթացքում դրանց արտաքին մասերի մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ այն մակերևույթների կամ բաղկացուցիչ մասերի, որոնք նախատեսված են ջերմության փոխանցման համար, չպետք է վտանգ ներկայացնեն օգտագործողների, հատկապես երեխաների համար` հաշվի առնելով փոխազդեցության հնարավոր տևողությունը:
32. Գազի սարքերի մաս հանդիսացող կցամասերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի տեղակայման հրահանգի համաձայն միացված լինելու դեպքում ճիշտ ծառայեն իրենց նպատակին:
33. Հատակներին կամ այլ մակերևույթներին մոտ գտնվող գազի սարքերի բաղկացուցիչ մասերի ջերմաստիճանը պետք է լինի այնպիսին, որպեսզի պատահական հպման ժամանակ այրվածք չառաջանա:
34. Շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվություն, հատկապես` շահագործման ցանկացած սահմանափակումների վրա շահագործող անձանց ուշադրությունը սևեռելու մասով:
Գազի սարքերի և փաթեթվածքների (սպառողական տարաների) վրայի նախազգուշացման վերաբերյալ նշանները և ցուցումները պետք է պարզ բնութագրեն օգտագործվող գազի տեսակը, գազի ճնշումը և շահագործման յուրաքանչյուր սահմանափակումը, ինչպես նաև բավարար օդափոխություն ունեցող տարածքներում գազի սարքերի տեղադրման վերաբերյալ պահանջները:
VI. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մինչև 70 կՎտ ջերմային հզորությամբ ջրային կոնտուրով գազի սարքերը
35. Մինչև 70 կՎտ ջերմային հզորությամբ ջրային կոնտուրով գազի սարքերը նախատեսված են բնակարանների (առանձնատների) ջեռուցման համար և աշխատում են ջրի բնական կամ հարկադրական շրջանառությամբ ու պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:
36. Գազի` սույն խմբին պատկանող սարքերը դասակարգվում են ըստ`
ա) անվանական ջերմային հզորության` մինչև 70 կՎտ,
բ) օգտագործվող գազի տեսակի` բնական գազ, պրոպան, բութան և դրանց խառնուրդները,
գ) ջերմության փոխանցման եղանակի,
դ) ջրի շրջանառության եղանակի,
ե) տաքացվող ջրի ծավալի,
զ) այրման արգասիքների հեռացման եղանակի` Բ (B) տիպի,
է) ջրի աշխատանքային ճնշման` 70 կՊա և 70 կՊա-ից ավելի:
37. Գազի սարքերը պետք է ապահովեն`
ա) չոր, չխառնված այրման արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունը ըստ ծավալային տոկոսի չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար,
բ) գազի սարքից դուրս եկող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 110 օC -ից,
գ) ղեկավարման բռնակների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն գազի սարքի տեղադրման սենքի ջերմաստիճանը` ավելի, քան 35 օC` մետաղական բռնակների համար, 45 օC` կերամիկական բռնակների համար, և 50 օC` պլաստմասսայե բռնակների համար,
դ) գազի սարքի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն դրա տեղադրման վայրի ջերմաստիճանը` 80 օC` իրանի ծորակի, կափարիչի, կողմնային և առջևի պատերի համար, 120 օC` հետևի պատի համար, 50 օC` գազի սարքի տեղադրման վայրի հատակի համար, 60 օC` սենքի այն պատի համար, որին ամրացված է սարքը:
38. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`
ա) հիմնական և բռնկման այրիչներին, ապահովիչ և կարգավորիչ սարքերին մոտենալու մատչելիությունը, ինչպես նաև դրանց դուրսհանումը` առանց հաղորդակցուղիներից գազի սարքի անջատման,
բ) բռնկման այրիչների վառման մատչելիությունը և անվտանգությունը,
գ) այրիչների աշխատանքի հսկման հնարավորությունը,
դ) հիմնական և բռնկման այրիչների տեղաշարժման հնարավորության բացառումը,
ե) մեկ տեսակի գազից այլ տեսակի գազի անցման հնարավորությունը` ծայրափողակի փոխման միջոցով և (կամ) դիաֆրագմայի տեղադրմամբ, կամ առաջնային օդի կարգավորմամբ:
39. Գազի սարքերը պետք է ունենան պատյան, որը փակում է առնվազն ջերմափոխանակիչը, հիմնական և բռնկման այրիչները:
40. Գազային այրիչի ծայրափողակի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրա փոխարինումը հնարավոր լինի միմիայն գործիքի միջոցով:
41. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի այրման արգասիքների հեռացումը ծխատարով:
42. Կառավարման բռնակները պետք է տեղադրվեն հարմար և օգտագործման համար լինեն մատչելի: Դրանց դիրքը պետք է լինի պարզ և տարբերակվող:
Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի շարժումը դեպի «փակ է» դիրքը պետք է համընկնի ժամացույցի սլաքի շարժման ուղղության հետ:
43. Գազի սարքերը պետք է ունենան ջերմակարգավորիչ` 50-ից մինչև 90 օC սահմանների կարգավորմամբ` 5 օC կարգավորման սխալանքով:
44. Գազի սարքերի ջերմային հզորությունն անվանական հզորության նկատմամբ չպետք է լինի +/- 5 տոկոսից ավելի:
45. Գազի սարքերի գազային հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:
46. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ:
47. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի այրիչի ամբողջ կրակային մակերեսով` 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:
48. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն, հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ օդի հոսքի արագության հորիզոնական բաղադրիչը պետք է լինի 2 մ/վ-ից ոչ ավելի:
49. Գազի սարքերի հիմնածորանները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:
50. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 2,94-ից մինչև 29,4 Պա ճնշման նոսրացման դեպքում:
51. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`
ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 30 վ-ից ոչ ավելի ժամանակահատված բոցի առկայության դեպքում,
բ) գազի մատակարարման դադարեցումը` բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,
գ) գազի մատակարարման դադարեցումը` 10 վ-ից ոչ պակաս և 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում` ծխատարում քարշի բացակայության դեպքում,
դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը` բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,
ե) գազի մատակարարման դադարեցումը` ջրի հոսքի բացակայության դեպքում:
52. Գազի սարքերի ձայնի հզորության ճշտված մակարդակը դրանց աշխատելու ժամանակ չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:
53. Գազի հաղորդակցուղիների հերմետիկության համար օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Հերմետիկացման միջոցների զանգվածի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, այդ թվում` «արագացված հնացման» պարագայում, չի թույլատրվում:
Կարծրությունը, «արագացված հնացումից» հետո, ըստ Շորի A-ի, չպետք է փոփոխվի 5 միավորից ավելի:
54. Գազի սարքերը փաթեթավորված վիճակում պետք է դիմանան 2,4 *g միջին գերբեռնվածությանը (g-ն ծանրության ուժի արագացումն է) և 120 հարված/րոպե տրանսպորտային ցնցմանը:
55. Գազի սարքերի խափանման չափանիշներն են`
ա) ավտոմատիկայի տարրերի չգործարկվելը,
բ) ջրային և գազի հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,
գ) բոցի անջատման կամ թռիչքների առկայությունն այրիչների վրա:
Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները
56. Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները (այսուհետ` կաթսաներ) պատկանում են մինչև 0,4 ՄՊա և մինչև 95 օC տաք ջուր արտադրող Ց (C) տիպի կաթսաների դասին, որոնք օգտագործվում են բազմաբնակարան շենքերում, առանձնատներում և կոմունալ-կենցաղային նպատակներով հասարակական շենքերում:
57. Կաթսաները, հատվածաշարերը և արմունկները պետք է լինեն ամուր և հերմետիկ` տաքացվող ջրի աշխատանքային ճնշման պայմաններում:
58. Կաթսայի իրանը, դռները և մաքրման պատուհանների կափարիչները պետք է լինեն ճնշումադիմացկուն:
59. Կաթսայի պատյանի և դռների ճկված կամ դրոշմված մանրակների արտաքին մակերևույթները չպետք է պարունակեն ճաքեր, ուռուցիկներ, ծալքեր, ծլեպներ, սուր ծայրեր և անկյուններ:
60. Կաթսայի տաքացող մակերևույթների ստուգման (զննման) և մաքրման հնարավորությունը պետք է ապահովված լինի կաթսայի կամ գազայրոցային սարքերի լրիվ կամ մասնակի ապամոնտաժման պարագայում:
61. Կաթսաները պետք է ապահովված լինեն անվտանգության ապահովման ավտոմատ գազայրոցային սարքերով, որոնք անջատում են վառելիքի մատակարարումը` պաշտպանիչ սարքերի գործարկմամբ նախատեսված դեպքերում:
62. Կաթսաների պատրաստման համար օգտագործվող նյութերի ցանկը պետք է սահմանված կարգով հաստատված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
63. Կաթսայի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները պետք է լինեն`
պատյանինը` 60 օC-ից ոչ բարձր,
դռնակների և մաքրման պատուհանիկներինը` 120 օC-ից ոչ բարձր,
կառավարման բռնակներինը` 45 օC-ից ոչ բարձր:
Կաթսայի տակ` հատակի ջերմաստիճանը պետք է լինի 70 օC-ից ոչ ավելի:
64. Կաթսաների լաքաներկային պատվածքների ջերմադիմացկունությունը պետք է համապատասխանի փաստացի շահագործման ջերմաստիճանային պայմաններին և պետք է սահմանված լինի կաթսաների շահագործման հրահանգում:
65. Փչող վառելիքաայրիչով և ջրի շրջանառության համար նախատեսված պոմպերով համալրված կաթսաների աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը հսկիչ կետերում չպետք է գերազանցի 80 դԲԱ-ն:
66. Ածխածնի և ազոտի օքսիդների (NO2-ի վերածած) կոնցենտրացիաները` չոր, ոչ նոսրացված բնական գազի այրման նյութերում (0 օC ջերմաստիճան և 760 մմ սնդ. ս. ճնշում) օդի հագեցվածության գործակցի 1 արժեքի հաշվարկով, չպետք է գերազանցեն`
մթնոլորտային այրիչներում`
ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,
ազոտի օքսիդը` 240 մգ/մ3,
այրման համար նախատեսված օդի արհեստական մատակարարմամբ այրիչում`
ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,
ազոտի օքսիդը` 150 մգ/մ3:
67. Էլեկտրասարքերով զինված կաթսաների անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Գազի հոսքային ջրատաքացուցիչ սարքերը
68. Գազի հոսքային ջրատաքացուցիչ սարքերը (ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ) նախատեսված են տաք ջրամատակարարման համար` Դ (Դ) տիպի, որոնք կարող են օգտագործվել կենցաղում ու հասարակական սննդի օբյեկտներում և պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:
69. Գազի սարքերը դասակարգվում են ըստ`
ա) ջերմային անվանական հզորության`
մինչև 9 կՎտ հզորության (փոքր հզորության),
17-ից մինչև 18 կՎտ, 21-ից մինչև 23 կՎտ և 26-ից մինչև 28 կՎտ հզորության (մեծ հզորության).
բ) դրանցում օգտագործվող գազի`
բնական գազով աշխատող սարքեր,
պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով աշխատող սարքեր.
գ) ծխնելույզով այրման արգասիքների հեռացման եղանակի.
դ) ջրի ճնշման (կարող են շահագործվել նորմալ ճնշման դեպքում):
Գազի սարքերը նախատեսված են այն ջրամատակարարման համակարգերին միացնելու համար, որոնցում ջրի առավելագույն ճնշումը կազմում է 600 կՊա:
70. Այրման չոր, չխառնված արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունն ըստ ծավալային տոկոսի` նորմալ պայմաններում չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար:
71. Հեռացող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է լինի 110 օC-ից ցածր:
72. Գազի սարքերի արտաքին մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ ծխահեռացման մասերի, չպետք է գերազանցի այդ սարքը շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան` 50 օC` պատյանի համար և 100 օC` դիտման պատուհանի մոտ գտնվող պատյանի մասերի և բռնկիչի անցքի շրջակայքի համար:
73. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան 20 օC` մետաղական բռնակների դեպքում, 30 օC` կերամիկական բռնակների և 35 օC` պլաստմասսայե բռնակների համար:
74. Ջրի հոսքի անջատման դեպքում ջրի ջերմաստիճանը չպետք է բարձրանա 20 օC-ից:
75. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`
ա) բռնկիչ այրիչի վառելու մատչելիությունը և անվտանգությունը,
բ) այրիչի աշխատանքի դիտարկման հնարավորությունը,
գ) հիմնական և բռնկիչ այրիչների պատահական տեղաշարժի հնարավորության բացառումը,
դ) միացման և անջատման ժամանակ պատյանի սահմաններից դուրս հիմնական այրիչի բոցի արտանետման հնարավորության բացառումը,
ե) գազի սարքերից ջրահոսը` առանց հաղորդակցուղիներից անջատելու,
զ) գազի սարքերի կայունացված աշխատանքային ռեժիմի պայմաններում ջերմափոխանակիչի վրա ցողի առաջացման հնարավորության բացառումը,
է) գազի սարքերի միացումը գազային և ջրային հաղորդակցուղիներին` մանեկների կամ սևեռամանեկներով կցորդիչների միջոցով:
76. Գազի սարքերը պետք է ունենան առնվազն ջերմափոխանակիչը, բռնկիչը և հիմնական այրիչները ծածկող պատյան:
77. Գազի սարքերը պետք է ունենան ապահովիչ և կարգավորիչ սարքերն ու ծայրափողրակները կեղտոտումից բացառող գազի և ջրի զտիչներ (ֆիլտրեր):
78. Գազի սարքերի կառուցվածքում պետք է նախատեսված լինի ծխատարով այրման արգասիքների լրիվ հեռացման հնարավորություն:
79. Գազի սարքերի կառավարման բռնակները պետք է տեղադրված լինեն հարմար և մատչելի տեղում, դրանց դիրքը պետք է լավ տեսանելի լինի:
80. Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի տեղափոխումը «բաց է» դիրքին, պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղության հետ:
81. Գազի ծախսի կամ գազի ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչները պետք է ապահովեն գազի հաստատուն ծախսը: Գազի ծախսի շեղումը, անվանական ճնշման դեպքում, մուտքում ճնշման փոփոխության նվազագույն և առավելագույն մեծություններով պայմանավորված, չպետք է գերազանցի ծախսի +/- 5 տոկոսը:
Բնական գազով, պրոպանով, բութանով և դրանց խառնուրդով աշխատող գազի սարքերի համար անհրաժեշտ է նախատեսել ծախսի կամ գազի ճնշման կարգավորիչի անջատման հնարավորություն:
82. Գազի սարքերի ջրի ծախսի կամ ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչը պետք է ապահովի ջրի հաստատուն ծախսի պահպանումը:
Ջրի ծախսի շեղումն անվանականից չպետք է գերազանցի +/- 10 տոկոսը` 50-ից մինչև 600 կՊա ճնշման դեպքում:
83. Գազի սարքերի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:
84. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ:
85. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի հիմնական այրիչի ամբողջ կրակային մակերեսով` առանց ճայթոցի, 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:
86. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն` հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ և օդի հոսքի 2 մ/վ-ից ոչ ավելի հորիզոնական արագության դեպքերում:
87. Գազի սարքերի հիմնական և բռնկման այրիչները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:
88. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 1,96-ից մինչև 29,40 Պա ճնշման նոսրացման դեպքում:
89. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`
ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում բոցի առկայության դեպքում,
բ) գազի մատակարարման դադարեցումը բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,
գ) գազի մատակարարման դադարեցումը 10-ից մինչև 60 վ ժամանակահատվածում ծխատարում քարշի բացակայության դեպքում,
դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,
ե) գազի մատակարարումը հիմնական այրիչին` միայն ջրի հոսքի առկայության դեպքում: Ջրի ծախսի նվազման դեպքում ջրի ջերմաստիճանի տարբերությունը սարքի մուտքում և ելքում չպետք է գերազանցի 75 օC ջերմաստիճանը,
զ) ջրի ջերմաստիճանի տարբերությունը գազի սարքերի մուտքում և ելքում պետք է գտնվի 20-ից մինչև 50 օC տիրույթում:
90. Աշխատող գազի սարքերի ձայնային հզորության մակարդակը պետք է լինի 60 դԲԱ-ից ոչ ավելի:
91. Այն նյութերը, որոնք օգտագործվում են գազային հաղորդակցուղիների հերմետիկացման համար, պետք է լինեն գազակայուն: Հերմետիկացման նյութերի զանգվածի փոփոխությունը ելակետայինի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, անգամ «արագացված հնացումից» հետո, չի թույլատրվում:
92. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4*g միջին գերբեռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:
93. Գազի սարքերի ծառայության միջին ժամկետը պետք է լինի 12 տարվանից ոչ պակաս:
Վիճակի սահմանային չափանիշներն են`
ա) պատյանի քայքայումը,
բ) մանրակների և հավաքման միավորների փոխարինումը, որոնց գումարային արժեքը գերազանցում է գազի սարքերի արժեքի 75 տոկոսը:
94. Գազի սարքերի անխափան աշխատանքի միջին տևողությունը պետք է լինի 750 ժ-ից ոչ պակաս:
Խափանման չափանիշներն են`
ա) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկվելը,
բ) ջրային հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,
գ) սահմանված նորմերից ավելի գազի կորստի առկայությունը,
դ) բոցի պոկումների կամ թռիչքների առկայությունը,
ե) ջերմափոխանակիչի կողերի այրվելը:
Գազի ծավալային ջրատաքացուցիչները
95. Գազի ծավալային ջրատաքացուցիչները պատկանում են Բ (B) խմբին և, ըստ ջրային մասի, լինում են բաց (մթնոլորտային) և փակ: Վերջինիս մեջ ջրի ճնշումը չպետք է գերազանցի 600 կՊա-ն:
96. Գազի սարքերը կարող են աշխատել բնական գազով, պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով և բնական գազի ու վերջիններիս խառնուրդով:
97. Գազի սարքերի ջրային ծավալը չպետք է գերազանցի 500 լ-ն, իսկ ջերմային հզորությունը` 12 կՎտ-ն:
98. Գազի սարքի հուսալիությունը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով`
ա) սարքի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 750 ժ,
բ) ապահովիչ սարքերի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 15000 ցիկլ,
գ) ծառայության միջին ժամկետը` 14 տարվանից ոչ պակաս:
99. Սարքի հրաժարման ցուցանիշներն են`
ա) ջրային կոնտուրի կիպության ու ամրության խախտումը և գազի կոնտուրի ապահերմետիկացումը,
բ) այրիչների մոտ բոցի խզումը կամ նրա ցատկերը,
գ) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկումը:
Գազի սարքի շարքից դուրս գալու սահմանային ցուցանիշն է ջրի բաքի կիպության և ամրության կորուստը:
100. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4 g միջին գերբեռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:
101. Սարքի պատյանի արտաքին մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 50 օC ջերմաստիճանը, իսկ այրման խցի շրջակայքում պատյանի ջերմաստիճանը պետք է լինի տվյալ միջավայրի ջերմաստիճանից 100 օC-ից ոչ ավելի:
102. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը` 35 օC` ոչ ավելի մետաղական բռնակների դեպքում, 45 օC` կերամիկական բռնակների և 50 օC` պլաստմասսայե բռնակների համար:
103. Ղեկավարման բռնակները պետք է տեղադրված լինեն դրանց օգտագործման տեսակետից հարմար տեղերում, իսկ դրանց դիրքերը պետք է լինեն հստակ տարանջատված և, եթե գազի մատակարարման կարգավորումը դեպի գազի սարք իրականացվում է պտտվող փականի միջոցով, ապա գազի հոսքի դադարեցման դեպքում փականի պտտման ուղղությունը պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղությանը:
104. Անվանական ջերմային հզորությամբ աշխատող` սույն գազի սարքի ձայնային հզորության մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:
105. Սույն գազի սարքը պետք է կահավորված լինի ջրի գերտաքացումը կանխարգելող ինքնաշխատ անվտանգության ռելեով, որը տեղադրվում է ջրի հավանական բարձր ջերմաստիճանի տիրույթում և ավտոմատ աշխատում է 85 օC-ի դեպքում` բաց սարքերի համար, և 95 օC-ի դեպքում` փակ սարքերի համար:
106. Գազի սարքը պետք է կահավորված լինի նաև հետևյալ ավտոմատ և կարգավորող սարքերով, որոնք ապահովում են`
ա) գազի մատակարարումը հիմնական այրիչներին միայն բռնկիչ այրիչի բոցավառվելուց հետո 30 վ-ի ընթացքում,
բ) գազի հոսքի անջատումը` հիմնական և բռնկիչ այրիչների բոցը հանգչելու դեպքերում` 60 վ-ի ընթացքում,
գ) գազի հոսքի անջատումը` ծխատար ուղիներում քարշի բացակայության դեպքում` 10-ից մինչև 60 վ-ների ընթացքում,
դ) բռնկիչ այրիչի բոցավառման ընթացքում հիմնական այրիչի արգելափակումը:
Գազի ջեռուցման վառարանները
107. Գազի Բ(B) և Ց(C) տիպերի ջեռուցման վառարաններին ներկայացվող անվտանգության պահանջները և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն «ԳՕՍՏ Ռ 51377» ստանդարտով սահմանված նորմերին:
108. Ջեռուցման վառարանները պետք է սարքավորված լինեն գազի հոսքն անջատող ավտոմատ սարքերով, որոնք ավտոմատ կերպով աշխատում են հետևյալ դեպքերում`
ա) գազի հոսքի հանկարծակի ընդհատում,
բ) ծխատարում բավարար քարշի բացակայություն:
Գազօջախներ` կենցաղային. ստացիոնար
109. Սույն գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք տեղակայվում են սենքում, նախատեսված են սննդի պատրաստման համար և կարող են աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ հեղուկ ածխածնային գազով:
110. Հիմնական պարամետրերն են`
ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր չնոսրացված այրման արգասիքներում, էտալոնային գազի համար` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի, և ոչ լրիվ այրման սահմանային գազի համար` համապատասխանաբար 1250 մգ/մ3 և 0,1%,
բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` ոչ ավելի, քան 200 մգ/մ3,
գ) գազօջախի կողմնային մակերևույթների ջերմաստիճանը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 80 օC-ից ոչ բարձր, իսկ գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանը` դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 60 օC-ից ոչ բարձր, և գազօջախի դիմացի պատի (նույնը` ապակու) ջերմաստիճանի գերազանցումը սենքի ջերմաստիճանի համեմատ` ոչ ավելի, քան 100 օC-ն,
դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանից` առավել, քան 40 օC-ն,
ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 45 օC-ն,
զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 145 օC-ն,
է) կառավարման բռնակների հարթությունների ջերմաստիճանը հպման կետում չպետք է գերազանցի սենքի ջերմաստիճանը` ավելի, քան` մետաղի համար` 35 օC-ն, հախճապակու համար` 45 օC-ն, և պլաստմասսայի համար` 60 օC-ն,
ը) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 145 օC-ն:
111. Գազօջախները պետք է աշխատեն բնական գազով` 1960 Պա անվանական ճնշմամբ, և (կամ) հեղուկ գազով` 2940 Պա անվանական ճնշմամբ:
112. Երկու հիմնական այրիչներով գազօջախները պետք է ունենան արագ գործողության մեկ այրիչ` 2,6 կՎտ և ավելի անվանական ջերմային հզորությամբ:
113. Սեղանին դնելու համար նախատեսված գազօջախներում այս մեծությունը կարող է իջեցվել մինչև 2,09 կՎտ-ի:
114. Երեք և ավելի հիմնական այրիչներով գազօջախները պետք է առնվազն ունենան`
ա) կիսաարագ մեկ այրիչ և արագ կամ գերարագ գործողության մեկ այրիչ,
բ) արագ կամ գերարագ գործողության 2 այրիչ, բայց այդ այրիչներից մեկի ջերմային հզորությունը «փոքր բոց» դիրքում պետք է համապատասխանի կիսաարագ գործողության այրիչի «փոքր բոց» դիրքի ջերմային հզորությանը: Միայն մեկ արագ կամ գերարագ գործողությամբ այրիչով գազօջախները, բացի սեղանին դնելու համար նախատեսվածներից, պետք է ունենան այրիչ` «փոքր բոց» դիրքով, 0.26 կՎտ-ին հավասար կամ պակաս ջերմային հզորությամբ:
115. Շահագործման և անվտանգության նպատակներով` գազօջախների կառուցվածքը պետք է նախատեսի հետևյալ լրացուցիչ հարմարանքները`
ա) ջեռոցի լուսավորման հարմարանք,
բ) գազօջախի հորիզոնական դիրքի կարգավորման հարմարանք,
գ) ջեռոցի այրիչի բոցի հսկման ապահովիչ հարմարանք,
դ) ջեռոցի դռնակի հրակայուն ապակի:
116. Գազօջախի գազի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:
117. Տեխնիկական սպասարկման ընթացքում` ապամոնտաժման ենթակա գազի հաղորդակցուղիների մասերը պետք է հերմետիկ լինեն առնվազն հինգ անգամ ապամոնտաժման և նորից մոնտաժման պայմաններում:
118. Գազի հաղորդակցուղիների կիպացման նպատակով օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Կիպացնող նյութերի քաշի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ թափանցելիության փոփոխություն, այդ թվում` նաև «արագացված ծերացումից» հետո չի թույլատրվում: «Արագացված ծերացումից» հետո նյութերի ամրության փոփոխությունը, ըստ Շորի A սանդղակի, չպետք է փոխվի 5 միավորից ավելի:
119. Գազօջախի իրանը պետք է լինի կոշտ: 500 Ն մեծությամբ հորիզոնական ներգործությամբ ուժի ազդեցությունը գազօջախի վերին մակերևույթին պետք է առաջացնի 2.5 մմ-ից ոչ ավելի առաձգական ձևափոխում (դեֆորմացիա): Գազօջախի իրանի վերին մակերևույթին այրիչների թվի և 250 Ն մեծությամբ ուժի ներգործության արտադրյալին հավասար ազդեցությունը չպետք է առաջացնի 1 մմ-ը գերազանցող առաձգական ձևափոխում (դեֆորմացիա) գազօջախի իրանի որևէ կետում:
120. Գազօջախի կառուցվածքը պետք է ապահովի ջեռոցի այրիչների բոցի տեսողական հսկումը ջեռոցի դռնակի փակ կամ բաց դիրքերում:
121. Հատակին դնելու համար նախատեսված գազայրիչների կառուցվածքը պետք է ապահովի ծորակների, ջերմակարգավորիչի և ապահովիչ հարմարանքի հանումը` առանց հավաքիչի (կոլեկտոր) քանդման:
122. Ապահովիչ հարմարանքով և (կամ) ջերմակարգավորիչով կահավորված գազօջախները պետք է ունենան գազի զտիչ (ֆիլտր):
123. Գազօջախի բաղկացուցիչ մասերը, այդ թվում` նաև կիպացնող նյութերը, որոնք գազօջախի շահագործման ընթացքում ենթարկվում են ջերմային, քիմիական և մեխանիկական ազդեցությունների, պետք է պատրաստված լինեն այնպիսի նյութերից (կամ ունենան ծածկույթներ, պատվածքներ), որոնք դիմացկուն են այդ ազդեցությունների նկատմամբ:
Սպիտակ սիլիկատային էմալների փայլունության գործակիցը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս: Լաքաքսուքային պատվածքների հարակցությունը (ադգեզիա) չպետք է գերազանցի 3 բալը (նիշը): Գունավոր գեղազարդային (դեկորատիվ) պատվածքները պետք է համապատասխանեն ընդունված տարբերակով հաստատված պատվածքի օրինակին (նմուշին):
124. Գազօջախները փաթեթավորված վիճակում պետք է դիմանան տրանսպորտային ցնցումներին` 2.4*g միջին գերբեռնվածությամբ և 120 հարված/րոպե հաճախականությամբ:
125. Հուսալիության պահանջներն են`
հերմետիկության խախտումը (խափանման չափանիշ),
արտադրող կազմակերպության կողմից սահմանված շահագործման միջին ժամկետը:
126. Գազի սարքի ջեռոցի հիմնական այրիչը պետք է ապահովի ջեռոցի տաքացումը, ջերմակարգավորիչի բացակայության դեպքում. մինչև սենքի ջերմաստիճանը 230 օC-ով գերազանցող ջերմաստիճանը, 20 րոպեից ոչ ավելի ժամանակում. ինչպես նաև մինչև առավելագույն ջերմաստիճանը` 270 օC-ից ոչ ցածր և մինչև նվազագույն ջերմաստիճանը` 160 օC-ից ոչ բարձր:
Ջերմակարգավորիչի առկայության դեպքում` (150+/-15) օC-ից մինչև (270+/-15) օC ջերմաստիճանը:
127. Ջեռոցի այրիչները պետք է ապահովեն գազի այրումն առանց բոցի պոկումների և թռիչքների, ինչպես նաև առանց բոցի դեղին լեզվակներ առաջանալու` գազի ճնշման նվազագույնից մինչև առավելագույնը փոփոխման ընթացքում:
128. Այրիչների բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 2 մ/վ արագության դեպքում:
129. Ջեռոցի այրիչները միացված լինելու ընթացքում սեղանի գազօջախի այրիչները պետք է աշխատեն առանց բոցի պոկումների և ցատկերի:
130. Չի թույլատրվում այրիչի բաղկացուցիչ մասերի միացումների հատվածներից գազաօդային խառնուրդի արտահոսքը:
131. Օդի նախնական մատուցման կարգավորիչները (առկայության դեպքում) պետք է ապահովեն սահուն կարգավորում` առանց նշանակված ռեժիմի ինքնաբերաբար փոփոխությունների:
132. Հարակից այրիչների միջառանցքային հեռավորությունը կախված է ջերմային հզորությունից և պետք է կազմի`
ա) 230 մմ` կիսաարագ այրիչների, ինչպես նաև կիսաարագ և արագ, կիսաարագ և գերարագ այրիչների միջև,
բ) 190 մմ` կիսաարագ, արագ, գերարագ և օժանդակ այրիչների միջև:
133. Գազօջախները պետք է սարքավորված լինեն ապահովիչ սարքով, որն ավտոմատ կերպով աշխատում է գազի հոսքի հանկարծակի ընդհատման ժամանակ:
Ապահովիչ սարքի գործարկման ժամանակահատվածը պետք է լինի`
ա) բոցավառման այրիչը վառելիս`
ձեռքով միացնելիս` 10 վ-ից ոչ ավելի,
ավտոմատ միացնելիս` 60 վ-ից ոչ ավելի.
բ) բոցավառման այրիչը հանգչելիս` 80 վ-ից ոչ ավելի:
Ապահովիչ սարքը պետք է ապահովի նաև գազի հոսքի դադարեցումը զգայուն էլեմենտի շարքից դուրս գալու դեպքում:
134. Էլեկտրասարքավորմամբ կահավորված գազօջախները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջները:
Գազօջախներ` կենցաղային. զբոսաշրջային
135. Այս գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք նախատեսված են բացօթյա արշավային պայմաններում սննդի պատրաստման համար և կարող են աշխատել հեղուկ ածխածնային գազով:
136. Հիմնական պարամետրերն են`
ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր, չնոսրացված այրման արգասիքներում` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի,
բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` 200 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,016 %` ըստ ծավալի,
գ) գազօջախի կողմնային մակերևույթների և գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանի մեծությունը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 60 օC-ից ոչ բարձր,
դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանը` առավել, քան 40 օC,
ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 45 օC,
զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 145 օC:
137. Տեխնիկական պահանջներն են`
ա) գազի սարքի մասերի նյութերը և պատվածքները, որոնք շփվում կամ հպվում են սննդամթերքին, չպետք է ազդեն սննդամթերքի որակի և հիգիենիկ նորմերի վրա.
բ) փաթեթավորված գազօջախը պետք է դիմանա տրանսպորտային ցնցումներին` 2,4*g միջին գերբեռնվածության և 120 հարված/րոպե հաճախականության.
գ) գազօջախի ամեն ծորակի կամ ասեղով ծորակի համար աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի ոչ պակաս, քան 11000 ցիկլ.
դ) գազօջախում ներկառուցված կարգավորիչով բալոնի հեղուկ գազի համար նախատեսված ճնշման կարգավորիչի աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի 6000 ցիկլից ոչ պակաս.
ե) խափանման չափանիշն է հերմետիկության խախտումը.
զ) այրիչը պետք է ապահովի գազի այրումը` առանց բոցի պոկման, թռիչքների և դեղին բոցի լեզուների.
է) այրիչի բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 5 մ/վ արագության դեպքում:
Թույլատրվում է քամուց պահպանող սարքավորումների առկայությունը.
ը) չի թույլատրվում գազօջախի և դրա բաղկացուցիչ մասերի տեղաշարժումը գազօջախի աշխատանքի ժամանակ և ձեռքով տեղափոխումը.
թ) այրիչների միջառանցքային հեռավորությունը պետք է լինի 210 մմ-ից ոչ պակաս.
ժ) այրիչի ծորակները պետք է ապահովեն գազի ծախսի աստիճանական կարգավորումը.
ժա) ցածր ճնշման գազօջախների այրիչների ծորակները պետք է ունենան սահմանային դիրքերում («բաց է» և «փակ է») շարժման սահմանափակիչներ.
ժբ) ասեղով ծորակները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
բացման ժամանակ ասեղը չպետք է ընկնի իր բնից,
փակման ժամանակ ասեղը պետք է հենվի հենարանին,
փակման ուղղությունը պետք է նշված լինի սլաքով.
ժգ) ծորակների բռնակների բռնիչները կամ ծորակների բռնակների ցուցանակը` ցածր ճնշման գազօջախների համար ծորակների փակ դիրքում գտնվելու ժամանակ պետք է լինեն ուղղահայաց.
ժդ) ծորակի բռնակի պտույտը «բաց վիճակ» պետք է իրականացվի ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ:
VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
i
138. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը:
(138-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
139. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը գազի սարքերի վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(139-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
140. Համապատասխանության գնահատում` սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:
(140-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
141. Գազի սարքերի նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
i
142. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:
(142-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
143. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(143-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
144. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը`
1) համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում սահմանվում է 12 ամիս.
2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 36 ամիս:
(144-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
145. Գազի սերտիֆիկացված սարքերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում` առնվազն տարին մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում և դեպքերում:
(145-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
146. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(146-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
147. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(147-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
148. Գազի սարքերում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
149. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
X. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._________________________________________________________________.
| Ստանդարտների նշագիրը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող|
| (բաժինը, կետը) | ստանդարտի անվանումը |
|______________________|__________________________________________|
| 1 | 2 |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 9.014-78 | Հնացումից և քայքայումից պաշտպանության |
| | միասնական համակարգ. Արտադրատեսակների |
| | ժամանակավոր հակաքայքայիչ պաշտպանություն. |
| | Ընդհանուր պահանջներ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 11032 | Գազի ծավալային կենցաղային ջրաջեռուցիչ |
|(8-րդ բաժին) | սարքեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 19910 | Գազի հոսանուտ կենցաղային ջրաջեռուցիչ |
|(5-րդ բաժին) | սարքեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 20219 | Գազի կենցաղային ջրային սարքաշղթայով |
|(5-րդ բաժին) | ջրաջեռուցիչ սարքեր. Ընդհանուր տեխնիկական |
| | պայմաններ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 20548 | Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ |
|(6-րդ բաժին) | ջրատաքացուցիչ ջեռուցման կաթսաներ. |
| | Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51377 | Ջեռուցիչ գազային կենցաղային |
| | ջերմափոխանցիչներ. Անվտանգության պահանջներ|
| | և փորձարկման մեթոդներ |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 10798 | Գազօջախներ` կենցաղային. Ստացիոնար |
|(5-րդ բաժին) | |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 30154 | Գազօջախներ` կենցաղային. Զբոսաշրջային |
|(5-րդ բաժին) | |
|______________________|__________________________________________|
|ԳՕՍՏ 14192 | Մակնշում` բեռների |
._________________________________________________________________.
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)