040.1035.170915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1035-Ն
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1369-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
79. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված` սոցիալական վերականգնման ծրագրի շրջանակներում խնամքի տրամադրումը, Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը, Բրայլյան գրքերի տրամադրումը, ինչպես նաև սոցիալական վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների տրամադրումը կազմակերպելու նպատակով, տարածքային կենտրոնները, հաշվի առնելով սոցիալական վերականգնման ծրագրում ներառված տվյալները, նախապես ճշտում և հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար նախատեսված սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելու հնարավորություն ունեցող մարմինների վերաբերյալ` նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել սոցիալական վերականգնման ծրագրի իրականացման և այլընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնող մարմնի (կազմակերպության, հիմնարկի) ընտրության կատարման տեսանկյունից:
80. Տարածքային կենտրոնները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի տրամադրման գործընթացը կազմակերպելիս, ըստ անհրաժեշտության, համագործակցում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված` աջակցող ցանցի մասնակիցների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատողների հետ` վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների ու հնարավորությունների զուգակցված, արդյունավետ և նպատակային կիրառմամբ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը նպաստելու և ՎԱԾ-ի իրականացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների արդյունավետ իրականացման և օրինական շահերի պաշտպանության նպատակով:
(80-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)
81. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացի կազմակերպման և դրանց իրականացման ամբողջ ընթացքում, տարածքային կենտրոնները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում աջակցում են հաշմանդամություն ունեցող անձին` ՎԱԾ-ում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները լուծելու և խոչընդոտները վերացնելու հարցերում:
82. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների իրականացման և դրանց իրականացմանն աջակցության հետ կապված հարաբերությունների վրա սույն կարգի III, V և VI բաժիններով նախատեսված դրույթները տարածվում են, եթե այլ բան չի բխում սույն բաժնով սահմանված կարգավորման առանձնահատկություններից և որքանով որ դրանք կիրառելի են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` հաշմանդամություն ունեցող անձանց համար:
VIII. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
83. Վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած մարմին են ներկայացնում վերականգնողական օգնության տրամադրման մասին տեղեկատվություն:
84. Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների կողմից, լիազորած մարմնի հետ կնքած համապատասխան պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան, աջակցող միջոցների տրամադրման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով մուտքագրվում է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ:
(84-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1657-Ն որոշում)
85. Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունները լիազորած մարմին են ներկայացնում աջակցող միջոցների տրամադրման (վերանորոգման) մասին հաշվետվություն` լիազորած մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով և ձևին համապատասխան:
(1-ին հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն, 27.08.2021 թիվ 1406-Ն որոշումներ)
Ձև N 1
i
ԳՆԱՌԱՋԱՐԿ
Աջակցող միջոցների վերաբերյալ
(1-ին ձևն ուժը կորցրել է 27.10.2022 թիվ 1645-Ն որոշում)
Ձև N 2
ԳՆԱՌԱՋԱՐԿ
Ստորին և վերին վերջույթների պրոթեզների, օրթեզների և անհատական
պատրաստվող աջակցող միջոցների վերաբերյալ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 27.10.2022 թիվ 1645-Ն որոշում)
Ձև N 3
ԳՆԱՌԱՋԱՐԿ
Աջակցող միջոցների վերանորոգման վերաբերյալ
(3-րդ ձևն ուժը կորցրել է 27.10.2022 թիվ 1645-Ն որոշում)
Ձև N 4
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN |Աջակցող |Աջակցող |Վերա- |Վերա- |Աջակցող |Աջակցող|Աջակցող|Նը- |
|ը/կ|միջոցը |միջոցը |դարձված |դարձված|միջոցը |միջոցն |միջոցն |շում|
| |վերա- |վերա- |աջակցող |աջակցող|վերա- |ստացողի|ստացողի|ներ |
| |դարձնողի |դարձնելու|միջոցի |միջոցի |դարձնողի |անունը,|ստո- | |
| |անունը, |օրը, |անվանումը|քանակը |ստորագ- |ազգա- |րագրու-| |
| |ազգանունը,|ամիսը, | | |րությունը|նունը, |թյունը | |
| |հայրանունը|տարեթիվը | | | |հայրա- | | |
| | | | | | |նունը | | |
|___|__________|_________|_________|_______|_________|_______|_______|____|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|_________|_________|_______|_________|_______|_______|____|
|1. | | | | | | | | |
|___|__________|_________|_________|_______|_________|_______|_______|____|
|2. | | | | | | | | |
|___|__________|_________|_________|_______|_________|_______|_______|____|
|...| | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ձև N 5
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Աջակցող|Աջակցող|Աջակցող|Աջակցող|Մասնա- |Որքան|Աջակ |Աջակ |Աջակ-|Աջակ|
|ը/կ|միջոցի |միջոցի |միջոցի |միջոցը |գիտական|ժամ- |ցող |ցող |ցող |ցող |
| |կարիք |կարիք |անվա- |տրամա- |եզրա- |կետով|մի- |մի- |մի- |մի- |
| |ունեցող|ունեցող|նումը |դրելու |կացու- |է տրա|ջոցն |ջոցն |ջոցը |ջոցը|
| |անձի |անձի | |օրը, |թյուն |մադըր|ստա- |ստա- |տրամա|տրա-|
| |անունը,|սոցիա- | |ամիսը, |տրամա- |վում |ցողի |ցողի |դրողի|մադ-|
| |ազգա- |լական | |տարե- |դրողի |աջակ-|անունը|ստո- |անու-|րողի|
| |նունը, |կարգա- | |թիվը |անունը,|ցող |ազգա- |րագ- |նը, |ստո-|
| |հայրա- |վիճակը | | |ազգա- |մի- |նունը,|րութ-|ազգա-|րագ-|
| |նունը | | | |նունը, |ջոցը |հայրա-|յունը|նունը|րութ|
| | | | | |հայրա- | |նունը | |հայրա|յու-|
| | | | | |նունը | | | |նունը|նը |
|___|_______|_______|_______|_______|_______|_____|______|_____|_____|____|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_______|_______|_______|_______|_______|_____|______|_____|_____|____|
|1. | | | | | | | | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|_____|______|_____|_____|____|
|...| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Աջակցող միջոցը |Օգտագործման ժամկետները |Աջակցող միջոցն ստանալու|
|ը/կ| | |իրավունք ունեցող անձինք|
|___|____________________|________________________|_______________________|
| | 1 | 2 | 3 |
|___|____________________|________________________|_______________________|
|1. |Պրոթեզներ | |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք, |
|___|____________________|________________________|հաշմանդամություն |
|1) |ստորին վերջույթների |մեծահասակներին` մեկ տարի|չունեցող անձինք |
| |բուժամարզական պրոթեզ|________________________| |
| | |երեխաներին` վեց ամիս | |
|___|____________________|________________________| |
|2) |ստորին վերջույթների |մեծահասակներին` երեք | |
| |հիմնական պրոթեզ |տարի | |
| | |________________________| |
| | |երեխաներին` մեկ տարի | |
|___|____________________|________________________| |
|3) |վերին վերջույթների |մեծահասակներին` չորս | |
| |պրոթեզ |տարի | |
| | |________________________| |
| | |երեխաներին` երկու տարի | |
|___|____________________|________________________| |
|4) |ակնագնդի (աչքի) |մեծահասակներին` երկու | |
| |պրոթեզ |տարի | |
| | |________________________| |
| | |երեխաներին` մեկ տարի | |
|___|____________________|________________________| |
|5) |ձայնաստեղծ սարք |հինգ տարի | |
| |կամ պրոթեզ | | |
|___|____________________|________________________|_______________________|
|6) |օրթոպրոթեզ |մեծահասակներին` երկու |1. հաշմանդամություն |
| | |տարի |ունեցող անձինք, |
| | |________________________|2. երեխաները` անկախ |
| | |0-7 տարեկան (ներառյալ) |հաշմանդամություն |
| | |երեխաներին` վեց ամիս |ունենալու կամ |
| | |________________________|սոցիալապես անապահով |
| | |8-18 տարեկան երեխաներին`|լինելու հանգամանքից |
| | |մեկ տարի | |
|___|____________________|________________________|_______________________|
|7) |կրծքագեղձի |մեկ տարի |1. հաշմանդամություն |
| |էկզոպրոթեզ | |ունեցող կանայք, |
| | | |2. սոցիալապես անապահով |
| | | |կանայք |
|___|_____________________________________________|_______________________|
|2. |Օրթեզներ |1. հաշմանդամություն |
|___|_____________________________________________|ունեցող անձինք, |
|1) |վերին վերջույթի |մեծահասակներին` երկու |2. երեխաները` անկախ |
| | |տարի |հաշմանդամություն |
| | |________________________|ունենալու կամ |
| | |0-7 տարեկան (ներառյալ) |սոցիալապես անապահով |
| | |երեխաներին` վեց ամիս |լինելու հանգամանքից |
| | |________________________| |
| | |8-18 տարեկան երեխաներին`| |
| | |մեկ տարի | |
|___|____________________|________________________| |
|2) |ստորին վերջույթի` |մեծահասակներին` մեկ տարի| |
| |առանց հոդի |________________________| |
| | |երեխաներին` վեց ամիս | |
|___|____________________|________________________| |
|3) |ստորին վերջույթի` |մեծահասակներին` երկու | |
| |հոդով |տարի | |
| | |________________________| |
| | |0-7 տարեկան (ներառյալ) | |
| | |երեխաներին` մեկ տարի | |
| | |________________________| |
| | |8-18 տարեկան երեխաներին`| |
| | |վեց ամիս | |
|___|____________________|________________________| |
|4) |պարանոցի և գլխի |մեծահասակներին` մեկ տարի| |
| | |________________________| |
| | |0-7 տարեկան (ներառյալ) | |
| | |երեխաներին` վեց ամիս | |
| | |________________________| |
| | |8-18 տարեկան երեխաներին`| |
| | |մեկ տարի | |
|___|____________________|________________________| |
|5) |օրթեզ-սեղմիրան |մեծահասակներին` մեկ տարի| |
| | |________________________| |
| | |0-7 տարեկան (ներառյալ) | |
| | |երեխաներին` վեց ամիս | |
| | |________________________| |
| | |8-18 տարեկան երեխաներին`| |
| | |մեկ տարի | |
|___|____________________|________________________|_______________________|
|3. |Սեղմիրան |մեծահասակներին` երկու |1. հաշմանդամություն |
| | |տարի |ունեցող անձինք, |
| | |________________________|2. ընտանիքների |
| | |0-7 տարեկան (ներառյալ) |անապահովության |
| | |երեխաներին` վեց ամիս |գնահատման համակարգում |
| | |________________________|ընդգրկված` ընտանիքի |
| | |8-18 տարեկան երեխաներին`|անապահովության |
| | |մեկ տարի |սահմանային միավորից |
|___|____________________|________________________|բարձր միավոր ունեցող |
|4. |Հենակ` մեկ լրացուցիչ|երկու տարի |ընտանիքի անդամները, |
| |ռետինով | |3. Հայրենական մեծ |
|___|____________________|________________________|պատերազմի մասնակիցներին|
|5. |Աղեկապ |մեծահասակներին` մեկ տարի|և նրանց հավասարեցված |
| | |________________________|անձինք, |
| | |0-7 տարեկան (ներառյալ) |4. Հայրենական մեծ |
| | |երեխաներին` վեց ամիս |պատերազմում զոհվածների |
| | |________________________|այրիները, |
| | |8-18 տարեկան երեխաներին`|5. Հայաստանի |
| | |մեկ տարի |Հանրապետության |
|___|____________________|________________________|պաշտպանության մարտական |
|6. |Ծնկակալ |մեծահասակներին` մեկ տարի|գործողություններին |
| | |________________________|մասնակցելու ժամանակ կամ|
| | |0-7 տարեկան (ներառյալ) |ծառայողական |
| | |երեխաներին` վեց ամիս |պարտականությունները |
| | |________________________|կատարելիս զոհված |
| | |8-18 տարեկան երեխաներին`|զինծառայողների (այդ |
| | |մեկ տարի |թվում` պարտադիր |
|___|____________________|________________________|զինվորական ծառայության |
|7. |Ձեռնափայտ` մեկ |երկու տարի |զինծառայողներ) ընտանիքի|
| |լրացուցիչ ռետինով | |անդամները, |
|___|____________________|________________________|6. երեխաները` անկախ |
|8. |Քայլակ (ետնաքայլակ) |մեծահասակներին` երեք |հաշմանդամություն |
| | |տարի |ունենալու կամ |
| | |________________________|սոցիալապես անապահով |
| | |երեխաներին` երկու տարի |լինելու հանգամանքից, |
|___|____________________|________________________|7. ծառայողական |
|9. |Ռեկլինատոր |մեկ տարի |պարտականությունները |
| | | |կատարելիս անհայտ կորած,|
| | | |ինչպես նաև Հայաստանի |
| | | |Հանրապետության |
| | | |օրենսդրությամբ |
| | | |սահմանված կարգով անհայտ|
| | | |բացակայող կամ մահացած |
| | | |ճանաչված զինծառայողների|
| | | |ընտանիքների անդամները |
|___|_____________________________________________|_______________________|
|10.|Կոշիկներ | |
|___|_____________________________________________|_______________________|
|1) |պրոթեզի կոշիկ |տարեկան` երկու զույգ |ստորին վերջույթը |
|___|____________________|________________________|պրոթեզավորված կամ |
|2) |օրթեզի կոշիկ |տարեկան` երկու զույգ |օրթեզավորված անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|3) |օրթոպեդիկ կոշիկ |տարեկան` երկու զույգ |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|11.|Գուլպա (անդամահատված|տարեկան` 3 հատ |վերին կամ ստորին |
| |ծայրատի համար) |(բացառությամբ |վերջույթի պրոթեզ կրող |
| | |պրոթեզավորվելու առաջին |հաշմանդամություն |
| | |տարվա, որի ընթացքում |ունեցող անձինք |
| | |գուլպաները տրամադրվում | |
| | |են պրոթեզի հետ միասին | |
| | |պրոթեզավորող | |
| | |կազմակերպության կողմից) | |
|___|____________________|________________________|_______________________|
|12.|Լսողական սարքի |մեկ տարի |լսողական սարք կրող` |
| |անհատական ներդիր | |մինչև 12 տարեկան |
| | | |երեխաներին |
|___|____________________|________________________|_______________________|
|13.|Անվասայլակ |16 տարեկան և ավելի |հաշմանդամություն |
| | |բարձր տարիքի անձանց` |ունեցող անձինք |
| | |երեք տարի | |
| | |________________________| |
| | |0-15 տարեկան (ներառյալ) | |
| | |երեխաներին` երկու տարի | |
|___|____________________|________________________|_______________________|
|14.|Փոքր տրամաչափի |երկու տարի |ստորին վերջույթների |
| |անվասայլակ | |ազդրային հատվածների |
| | | |երկկողմանի |
| | | |անդամահատումով |
| | | |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|15.|Լոգարանի աթոռ |երեք տարի |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|16.|Լսողական սարք |12-29 տարեկան (ներառյալ)|լսողության խնդիրներ |
| | |անձանց` 5 տարի |ունեցող անձինք |
| | |________________________|_______________________|
| | |30-64 տարեկան (ներառյալ)|հաշմանդամություն |
| | |անձանց` 5 տարի |ունեցող անձինք |
| | |________________________|_______________________|
| | |65 տարեկան և ավելի |65 տարեկանը լրացած |
| | |բարձր տարիքի անձանց` |անձինք |
| | |3 տարի | |
|___|_____________________________________________________________________|
|17.|Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/պարագաներ |
| |_____________________________________________________________________|
| |1. լար |մեկ տարի |1. կոխլեար իմպլանտ |
| |____________________|________________________|կրող անձինք |
| |2. միկրոֆոնի ֆիլտրեր|վեց ամիս | |
| |____________________|________________________| |
| |3. կոճ |մեկ տարի (տրամադրվում | |
| | |է կոխլեար իմպլանտի | |
| | |տեղադրումից մեկ տարի | |
| | |հետո) | |
| |____________________|________________________| |
| |4. վերալիցքավորող |մեկ տարի (տրամադրվում | |
| |մարտկոց |է կոխլեար իմպլանտի | |
| | |տեղադրումից մեկ տարի | |
| | |հետո) | |
| |____________________|________________________| |
| |5. մագնիս |երկու տարի (տրամադրվում | |
| | |է կոխլեար իմպլանտի | |
| | |տեղադրումից երկու տարի | |
| | |հետո) | |
| |____________________|________________________| |
| |6. ծրագրավորում |կոխլեար իմպլանտի | |
| | |տեղադրումից հետո առաջին | |
| | |5 տարին` վեց ամիս | |
| | |________________________| |
| | |5-րդ տարուց հետո` 1 տարի| |
|___|____________________|________________________|_______________________|
|18.|Վերին կամ ստորին |5 տարի |զինծառայության հետ |
| |վերջույթի | |կապված պատճառական |
| |ֆունկցիոնալ | |կապեով հաշմանդամություն|
| | | |ունեցող անձանց և |
| | | |զինծառայության ժամանակ |
|___|____________________|________________________|ստացած վիրավորման կամ |
|19.|Սիլիկոնե լայներ |6 ամիս (տրամադրվում է |վնասվածքի հետևանքով |
|___|____________________|ֆունկցիոնալ պրոթեզ |վերին կամ ստորին |
|20.|Պրոթեզի ծնկակալ |տրամադրելուց 6 ամիս |վերջույթների |
| | |հետո) |անդամահատում ունեցող |
|___|____________________| |անձինք |
|21.|Պրոթեզի աղեկապ | | |
|___|____________________|________________________|_______________________|
|22.|Հակապառկելախոցային |10 տարի |հաշմանդամություն |
| |ներքնակ | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|23.|Աթոռ սանիտարական |5 տարի |հաշմանդամություն |
| |հարմարանքով | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|24.|Անվասայլակի կցորդիչ |7 տարի |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|25.|Քայլաբեր |7 տարի |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|26.|Կանգնակ-սայլակ |7 տարի |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
|___|____________________|________________________|_______________________|
|27.|Կանգնակ |7 տարի |հաշմանդամություն |
| | | |ունեցող անձինք |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 07.09.17 թիվ 1151-Ն, 20.12.2018 թիվ 1516-Ն, 21.11.2019 թիվ 1657-Ն, 27.08.2021 թիվ 1406-Ն, 27.10.2022 թիվ 1645-Ն, 25.05.2023 թիվ 806-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ` շահառու) աջակցող միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ` զինծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են ՄՍԾ` ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նոտարական վավերացմամբ կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:
3. Եթե զինծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ ՄՍԾ, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:
i
4. ՄՍԾ-ն գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն` աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում ՄՍԾ-ն նույն օրը կազմակերպում է հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: ՄՍԾ-ն հավաստագիր ստանալու համար դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և դրա մասին տեղեկացնում դիմողին:
(4-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1645-Ն որոշում)
5. Սույն ընթացակարգի 2-4-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում 6-րդ կետով սահմանված շահառուների պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի և ձայնաստեղծ պրոթեզների տրամադրման) գործընթացի վրա: Սույն հավելվածի 6-րդ կետում նշված շահառուների վրա տարածվում են սույն կարգի 6-15-րդ կետերով սահմանված դրույթները:
6. Սույն ընթացակարգի պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած`
1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.
2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.
3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.
4) կամավորականները:
7. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:
8. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է ՄՍԾ-ն և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը:
9. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում ընդգրկվում են առնվազն հետևյալ մասնագետները`
1) օրթոպեդ կամ վնասվածքաբան.
2) ֆիզիոթերապիստ.
3) վերականգնողաբան.
4) էրգոթերապիստ.
5) պրոթեզիստ.
6) համակարգող-խորհրդատու, այդ թվում` միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով.
7) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ` նեղ մասնագետներ` սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:
10. Շահառուի ցանկության դեպքում կարիքի գնահատումը ՄՍԾ-ն և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցի միջոցով:
11. Եթե սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված զինծառայողներին աջակցող միջոցների տրամադրումը և 6-րդ կետով սահմանված անձանց պրոթեզավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` համաձայն ձևի: Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական անձանց դեպքում ՄՍԾ-ի համար հիմք է հանդիսանում համապատասխան մարմիններից կատարված գրավոր կամ բանավոր հարցումը:
12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է ՄՍԾ, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:
13. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն հիմնական պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, ընդ որում, կարող է տրամադրվել եզրակացություն արմնկային և (կամ) թևատակի հենակների համար, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը: Ստորին վերջույթի բուժամարզական կամ վերին վերջույթի կոսմետիկ պրոթեզները շահառուներին տրամադրվում են սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:
14. Հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցում են սույն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունները` հիմք ընդունելով բազմամասնագիտական թիմի կարիքի գնահատման եզրակացությունը: Պրոթեզավորման ծառայությունը ներառում է ինչպես պրոթեզ տրամադրելը և վերանորոգելը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտություններ սովորեցնելը:
15. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն` պրոթեզավորումը, պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստելը, այն կրելու հմտությունների ուսուցումը և այլ աջակցող միջոցներն ստանալու համար` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տրվում է ______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
անձը հաստատող փաստաթղթի տեսակը _______________________________________,
սերիան/ համարը _________________, ՀԾՀ-ն կամ սոցիալական քարտը, կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը ___________________________, այն մասին, որ նա հանդիսանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների մասնակից:
Տրվում է ներկայացնելու միասնական սոցիալական ծառայություն
Տրամադրող մարմինը _______________________________________
Տրամադրողի պաշտոնը ______________________________________
Տրամադրողի ________________________ _____________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________________ 202 թ.
Կ.Տ.
(3-րդ հավելվածը փոփ. 14.01.2021 թիվ 10-Ն, 25.01.2021 թիվ 81-Ն /գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը/, 27.08.2021 թիվ 1406-Ն
որոշումներ)
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
___________________________________
ԻՐՏԵԿ` հավաստագիրը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
(4-րդ հավելվածը լրաց. 27.08.2021 թիվ 1406-Ն որոշում)
Հավելված N 5
i
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ N ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը __________
Շահառուի ազգանունը ______________ անունը _________հայրանունը _________
սեռը _______
Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի
N-ը) _____________________
Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________________
Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել /
հեռախոսահամարը ______________
Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը
կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը
________________________________________________________________
Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը
________________________________________________________________
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ
._____________________________________________________________________.
|NN |ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ |ԱՋ/ՁԱԽ|ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ|ԿՆԻՔԸ|
|ը/կ|ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ |ՆՇՈՒՄԸ|ԿԱՄ ԱՆՁԻ | |
| |ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ | |ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹ-| |
| | | |ՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ | |
| | | |ՄԱՍՆԱԳԵՏԻ | |
| | | |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ| |
|___|____________________________________|______|_______________|_____|
|1. | | | | |
|___|____________________________________|______|_______________|_____|
| | | | | |
._____________________________________________________________________.
ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման
և աջակցող միջոցներով ապահովման վարչություն
___________________________________________________________________
(ստորագրությունը) Ա.Ա.Հ
(5-րդ հավելվածը լրաց. 27.08.2021 թիվ 1406-Ն, 25.05.2023 թիվ 806-Ն որոշումներ)
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ
Կազմակերպության անվանումը
___________________________________________________________________
Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը
___________________________________________________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________
Հետազոտվողի բնակության վայրը ______________________________________
Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)
___________________________________________________________________
Ո՞ւնի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)
___________________________________________________________________
Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել` քանի սարքի կարիք ունի
___________________________________________________________________
Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի` նշել, թե որ ականջի համար
___________________________________________________________________
Բժիշկ
_______________________________ ______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ. Տ.
(կազմակերպության կնիքը)
____ ______________ 20 թ
(6-րդ հավելվածը լրաց. 27.08.2021 թիվ 1406-Ն որոշում)
Հավելված N 7
i
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
._____________________________________________________________________.
|NN |Աջակցող միջոցի անվանումը |Չափի |Մեկ |
|ը/կ | |միա- |պետական |
| | |վորը |հավաստագրի|
| | | |գնային |
| | | |արժեքը |
| | | |(դրամ) |
|____|_______________________________________________|_____|__________|
| | Պրոթեզներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|1. |Վերին վերջույթի պրոթեզներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|1.1.|Դաստակի կոսմետիկ պրոթեզ |հատ | 242000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.2.|Նախաբազկի ձգողական պրոթեզ |հատ | 530000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.3.|Բազկի ձգողական պրոթեզ |հատ | 960000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.4.|Նախաբազկի կոսմետիկ պրոթեզ |հատ | 458000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.5.|Բազկի կոսմետիկ պրոթեզ |հատ | 778000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.6.|Բազկի միոպրոթեզ |հատ | 2545000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.7.|Նախաբազկի միոպրոթեզ |հատ | 1975000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.8.|Ուսի էկզարտիկ պրոթեզ |հատ | 558000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.9.|Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ |հատ | 40000000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2. |Ստորին վերջույթի պրոթեզներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.1.|Թաթի պրոթեզ` ըստ Լիս Ֆրանկի |հատ | 170000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.2.|Թաթի պրոթեզ` ըստ Շոպարի |հատ | 245000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.3.|Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ |հատ | 558000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.4.|Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ |հատ | 385000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.5.|Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե |հատ | 1165000|
| |լայներով | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.6.|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից |հատ | 300000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.7.|Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով |հատ | 409000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.8.|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ մանժետով |հատ | 535000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.9.|Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և Սայմի |հատ | 290000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.10|Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ |հատ | 1160000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.11|Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով |հատ | 565000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.12|Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից, շինայով |հատ | 598000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.13|Ազդրի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից |հատ | 565000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.14|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ |հատ | 1010000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.15|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ |հատ | 1045000|
| |(ISNI) ներդիրով | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.16|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե |հատ | 1795000|
| |լայներով | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.17|Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ |հատ | 1275000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.18|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ նստատեղի հենարանով`|հատ | 399000|
| |կաշվից | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.19|Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով |հատ | 639000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.20|Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով |հատ | 310000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.21|Սրունքի օրթոպրոթեզ կաշվից |հատ | 177000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.22|Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից |հատ | 236000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.23|Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով |հատ | 250000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.24|Ազդրի օրթոպրոթեզ կաշվից |հատ | 325000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.25|Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից |հատ | 300000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.26|Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով |հատ | 430000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.27|Ազդրի ֆունկցիոնալ պրոթեզ |հատ | 6876000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.28|Սրունքի ֆունկցիոնալ պրոթեզ |հատ | 2917000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.29|Ազդրի սիլիկոնե լայներ |հատ | 435000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.30|Սրունքի սիլիկոնե լայներ |հատ | 345000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.31|Պրոթեզի ծնկակալ |հատ | 6000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.32|Պրոթեզի աղեկապ |հատ | 13000|
|____|_______________________________________________|_____|__________|
|3. |Ակնագնդի (աչքի) պրոթեզներ |հատ | 70000|
|____|_______________________________________________|_____|__________|
|4. |Կրծքագեղձի էկզոպրոթեզներ |հատ | 27000|
|_____________________________________________________________________|
| ԱՋԱԿՑՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|5. |Օրթեզներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.1.|Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից |հատ | 30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.2.|Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից |հատ | 38000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.3.|Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից |հատ | 80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.4.|Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից |հատ | 40000|
| |(AFO) | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.5.|Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով |հատ | 116000|
| |(AF) | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.6.|Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից (KO) |հատ | 50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.7.|Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից |հատ | 70000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.8.|Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից (AFO) |հատ | 110000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.9.|Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով (AFO) |հատ | 100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.10|Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO) |հատ | 160000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.11|Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO) |հատ | 187000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.12|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից |հատ | 289000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.13|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից |հատ | 230000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.14|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով |հատ | 324000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.15|Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO) |հատ | 40000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.16|Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO) |հատ | 100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.17|Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) |հատ | 150000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.18|Գլխի օրթեզ (helmet) |հատ | 40000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.19|Ծուռ թաթի օրթեզ ծալված |հատ | 30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.20|Այովա բրես |հատ | 55000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.21|Օրթեզ պատելայից ծանրություն կրող PTB |հատ | 80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.22|Գիշերային կորսետ երկփեղկանի գերշտկումով |հատ | 100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.23|Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO) |հատ | 140000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.24|Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO) |հատ | 130000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.25|Կոնք-ազդրային օրթեզ առանց հոդի, պլաստիկից |հատ | 50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.26|Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO) |հատ | 170000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.27|Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և |հատ | 14000|
| |վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL) | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.28|Օրթեզի կոշիկներ |զույգ| 18500|
|____|_______________________________________________|_____|__________|
|6. |Սեղմիրաններ (կորսետ), ռեկլինատորներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|6.1.|Սեղմիրան փափուկ |հատ | 16000|
|____|_______________________________________________|_____|__________|
|6.2.|Սեղմիրան կիսակոշտ |հատ | 18000|
|____|_______________________________________________|_____|__________|
|6.3.|Ռեկլինատոր |հատ | 8000|
|____|_______________________________________________|_____|__________|
|7. |Աղեկապեր | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|7.1.|Աճուկային աղեկապ |հատ | 8000|
|____|_______________________________________________|_____|__________|
|7.2.|Որովայնի աղեկապ |հատ | 13000|
|____|_______________________________________________|_____|__________|
|8. |Օրթոպեդիկ կոշիկներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|8.1.|Օրթոպեդիկ կոշիկներ |զույգ| 18500|
|____|_______________________________________________|_____|__________|
|8.2.|Անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկներ |զույգ| 30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|9. |Հենակներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|9.1.|Թևատակի հենակ |հատ | 6500|
|____|_______________________________________________|_____|__________|
|9.2.|Արմնկային հենակ |հատ | 4500|
|____|_______________________________________________|_____|__________|
|10. |Ձեռնափայտեր | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|10.1|Ձեռնափայտ սովորական |հատ | 3000|
|____|_______________________________________________|_____|__________|
|10.2|«Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող|հատ | 7000|
| |անձանց համար | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|11. |Քայլակներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|11.1|Քայլակ սովորական |հատ | 17000|
|____|_______________________________________________|_____|__________|
|11.2|Քայլակ (մանկական ուղեղային կաթվածով անձանց |հատ | 86000|
| |համար) | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|12. |Ծնկակալեր |հատ | 6000|
|____|_______________________________________________|_____|__________|
|13. |Փոքր տրամաչափի սայլակներ |հատ | 46000|
|____|_______________________________________________|_____|__________|
|14. |Լսողական սարքերի անհատական ներդիրներ |հատ | 10000|
|____|_______________________________________________|_____|__________|
|15. |Ձայնաստեղծ սարք կամ պրոթեզ |հատ | 400000|
|____|_______________________________________________|_____|__________|
|16. |Անվասայլակներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|16.1|Անվասայլակ սովորական |հատ | 95000|
|____|_______________________________________________|_____|__________|
|16.2|Անվասայլակ (մանկական ուղեղային կաթված, |հատ | 120000|
| |գերգիրություն և արտահայտված սկոլիոզ ունեցող | | |
| |անձանց համար) | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|17. |Լսողական սարքեր | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|17.1|12-64 (ներառյալ) տարեկան անձանց |հատ | 80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|17.2|65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց |հատ | 36000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18. |Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/ | | |
| |պարագաներ | | |
|____|_______________________________________________|_____|__________|
|18.1|Լար |հատ | 50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.2|Միկրոֆոնի ֆիլտր |հատ | 15500|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.3|Կոճ |հատ | 38000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.4|Վերալիցքավորող մարտկոց |հատ | 120000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.5|Մագնիս |հատ | 17000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.6|Ծրագրավորում |հատ | 25000|
|____|_______________________________________________|_____|__________|
|19. |Լոգարանի աթոռ |հատ | 20000|
|____|_______________________________________________|_____|__________|
|20. |Հակապառկելախոցային ներքնակ |հատ | 35000|
|____|_______________________________________________|_____|__________|
|21. |Աթոռ սանիտարական հարմարանքով |հատ | 22000|
|____|_______________________________________________|_____|__________|
|22. |Անվասայլակի կցորդիչ |հատ | 380000|
|____|_______________________________________________|_____|__________|
|23. |Քայլաբեր |հատ | 653000|
|____|_______________________________________________|_____|__________|
|24. |Կանգնակ-սայլակ |հատ | 1356000|
|____|_______________________________________________|_____|__________|
|25. |Կանգնակ |հատ | 285000|
._____________________________________________________________________.
(7-րդ հավելվածը լրաց. 29.12.2022 թիվ 2084-Ն որոշում)
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում