Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 Թ ...

 

 

115.0012.100212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11512092

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 փետրվարի 2012 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 18.1), 18.2), 18.3) ենթակետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 12-րդ կետի դ) ենթակետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի հունիսի 1-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման, գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպման, գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կարգերը հաստատելու մասին» N 48-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգի`

i

ա. 9-րդ կետից հետո լրացնել նոր` 9.1, 9.2, 9.3 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Գործակալությունը կազմում և սահմանված ժամկետներում նախարարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով սույն ծրագրի ծախսերի նախահաշիվը:

9.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

9.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:».

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«10. Գործակալությունը, յուրաքանչյուր աշխատանքի տոնավաճառի կազմակերպումից հետո կազմակերպության կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտը հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության աշխատակազմ է ներկայացնում փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը (Ձև 1):».

i

գ. 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1 և 10.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«10.1 Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:

10.2 Գործակալությունը աշխատանքի տոնավաճառի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները կազմակերպության բանկային հաշվին փոխանցելու համար, յուրաքանչյուր աշխատանքի տոնավաճառի կազմակերպումից հետո կազմակերպության կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտը հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:».

դ. Ձև 1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայտ-պահանջագիր փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների»:

2) Հրամանի N 2 հավելվածով հաստատված կարգի`

i

ա. 14-րդ կետում «ցուցակը» բառից հետո լրացնել «պայմանագիրը կնքելուց հետո» բառերը.

i

բ. 14-րդ կետից հետո լրացնել նոր` 14.1, 14.2, 14.3, 14.4 և 14.5 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«14.1 Գործակալությունը սույն ծրագրի բաշխումն ըստ տարածքային կենտրոնների հաստատելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմի հաստատմանն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները:

14.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

14.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի հաստատված նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է տարածքային կենտրոններին:

14.4 Տարածքային կենտրոնը գործակալությունից հաստատված ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:

14.5 Տարածքային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, գործակալություն է ներկայացնում նախորդ ամսում գործատուի մոտ պետական բյուջեի միջոցների հաշվին պրակտիկայի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների հայտ-պահանջագրերը:».

գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«15. Գործակալությունը տարածքային կենտրոններից ֆինանսավորման հայտ-պահանջագրերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական բյուջեով նախատեսված միջոցների գծով ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը ներկայացնում է նախարարության աշխատակազմ:».

դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«16. Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:».

ե. 17-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«17. Տարածքային կենտրոնը պրակտիկայի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին փոխանցելու համար, պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի կողմից ծառայությունների մատուցումը հավաստող պայմանագրի 3.5 և 3.9 կետերի պահանջներով փաստաթղթերը ստանալուց և հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:».

զ. Ձև 1-ում նշված պայմանագրի`

i

1-ին կետից հետո լրացնել 1.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող անձի աշխատանքային պրակտիկան կազմակերպվում է ________________________ մասնագիտական որակավորմամբ և իրականացվելու է «____»____________201 թ-ից մինչև «_____»_____________201 թ. ընկած ժամանակահատվածում:».

2.2 կետից հանել «և ավարտական քննություններին» բառերը.

3.5 կետում «գործակալություն» բառը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով, իսկ «պատճենների» բառից հետո լրացնել «կամ տեղեկանքի» բառերը.

3.7 կետում «5» և «10» թվերից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

3.9 կետում «ժամանակահատվածում յուրաքանչյուր հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ընթացքում յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը» բառերով.

3.10 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3.10 պրակտիկանտի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր տարածքային կենտրոնի, գործատուի և պրակտիկանտի միջև կնքված եռակողմ պայմանագրում (Ձև 1) նշված պայմաններով ու գործողության ժամկետներով, և 3 աշխատանքային օրվա ընթացքում պատճենը ներկայացնել տարածքային կենտրոն:»:

3) Հրամանի N 3 հավելվածով հաստատված կարգի`

i

ա. 12-րդ կետից հետո III բաժինը լրացնել նոր` 12.1, 12.2, 12.3 և 12.4 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«12.1 Գործակալությունը սույն ծրագրի բաշխումն ըստ տարածքային կենտրոնների հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմի հաստատմանն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները:

12.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

12.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի հաստատված նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է տարածքային կենտրոններին:

12.4 Տարածքային կենտրոնը գործակալությունից հաստատված ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:».

բ. 15-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«15. Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:».

գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«16. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 5-րդ կետում նշված փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին փոխանցելու համար, կատարված աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը երկկողմ ստորագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
06.02.2012
N 12-Ն
Հրաման