040.1031.180907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2007 թվականի N 1031-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 2-ի
N 1031-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) տալիս է տեղեկանք (այսուհետ` տեղեկանք)` համաձայն N 1 ձևի:
2. Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ` տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:
3. Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի`
1) տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթը,
2) տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա` նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) սահմանված ձևի դիմում-հայտարարություն` համաձայն N 3 ձևի տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ: Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է նախարարությունը:
4. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում` համաձայն N 4 ձևի, ներկայացրել է դիմողի ծնողը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթ:
5. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
6. Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:
7. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս յոթ օրով:
8. Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ)` ներկայացնելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
9. Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է հյուպատոսական հիմնարկը:
10. Հյուպատոսական հիմնարկը դիմում-հայտարարության և ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
11. Դիմողի կողմից սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում նախարարությունը տեղեկանքը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի, ամուսնության գրանցման վայրի, ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ-ի մարմիններին արված համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուց հետո` սույն կարգով նախատեսված ժամկետում:
12. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, համաձայն N 2 ձևի:
13. Եթե տեղեկանք հայցողի կամ նրա ծնողի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունը նրան հնարավորություն է ընձեռում շտկելու սխալները, կամ նախարարությունը շտկում է դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով դրա մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա նախարարությունը դիմողին առաջարկում է համալրել այդ ցանկը: Եթե ներկայացված փաստաթղթերում առկա սխալները չեն շտկվում, կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում, ապա նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում դիմողին վերադարձնում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` նշելով տեղեկանքի տրամադրման մերժման պատճառները:
14. Տեղեկանքն ստորագրում է ՔԿԱԳ-ի գործակալության պետը և հաստատում ՔԿԱԳ-ի գործակալության կնիքով:
15. Դիմումի, դիմում-հայտարարության հետ միասին նախարարությունում և հյուպատոսական հիմնարկներում պահպանվում են նաև անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համապատասխան ՔԿԱԳ-ի մարմնի (մարմինների) կողմից տրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքը (տեղեկանքները), ամուսնության դադարումը հաստատող փաստաթղթի պատճենը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի պատճենը և օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:
16. Փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
17. Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով:
i
18. Տեղեկանք ստանալու նպատակով տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով և էլեկտրոնային փոստի միջոցով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն` թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
(18-րդ կետը լրաց. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)
19. Տեղեկանքը, տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
(19-րդ կետը լրաց. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)
20. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
(20-րդ կետը լրաց. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)
21. Տեղեկանքը տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:
(21-րդ կետը լրաց. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԿԱԳ-Ի ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N_______
Քաղաքացի ____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________
ծնված` _____ __________ ______ թ., իր բնակության վայրի`______________ _________________________________________________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել:
Ստուգվել է ___________________ թ-ից մինչև ____________________ թ.:
Միաժամանակ __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ: Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս:
Կ.Տ. ___________________________
(ստորագրությունը)
___________________________
(անունը, ազգանունը)
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N_______
Քաղաքացի ____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________
ծնված` _____ __________ ______ թ., իր բնակության վայրի`______________ _________________________________________________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի արխիվում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել:
Ստուգվել է ___________________ թ-ից մինչև ____________________ թ.:
Միաժամանակ __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ: Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս:
Կ.Տ. ___________________________
(ստորագրությունը)
___________________________
(անունը, ազգանունը)
Ձև N 3
i
____________________________
(ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)
____________________________
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից Քաղ. ________________________
(անունը, հայրանունը,
ազգանունը)
______________________
______________________ _______________________ -ից
______________________ Անձը հաստատող փաստաթուղթը
___________________________________
(անվանումը, սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
Այլ տվյալներ ________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
ծնվ.`____________________________ թ.,
__________________________________________________,
(երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)
---------------------------------------------------------------------
Խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ: Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին:
Նախկին ամուսնությունս գրանցվել է ___________________________________
(նշել ամուսնության գրանցման վայրը
և ժամանակը)
______________________________________________________ թ.-ին:
Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել)
________________________________________________________________ թ.-ին
(նշել ամուսնալուծության գրանցման վայրը և ժամանակը)
Ամուսինս մահացել է ______ ____________ ____ թ-ին ________________
(նշել մահվան ժամանակը և
_________________________________________________________:
գրանցման վայրը)
[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`
________________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ`
1) ___________________ 4) ___________________
2) ___________________ 5) ___________________
3) ___________________ 6) ___________________
___________________________
(ստորագրությունը)
______ _________________ 20 ____ թ.
(3-րդ ձևը փոփ. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)
Ձև N 4
____________________________
(ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)
____________________________
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից Քաղ. ________________________
(անունը, հայրանունը,
ազգանունը)
______________________
______________________ _______________________ -ից
______________________ Անձը հաստատող փաստաթուղթը
___________________________________
(անվանումը, սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
Այլ տվյալներ ________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
հանդիսանալով _______________________________________________________
(լիազոր անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________ լիազորված անձ
կամ ծնող (անհրաժեշտն ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`
________________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ`
1) ___________________ 6) ___________________
2) ___________________ 7) ___________________
3) ___________________ 8) ___________________
4) ___________________ 9) ___________________
5) ___________________ 10) ___________________
___________________________
(ստորագրությունը)
______ _________________ 20 ____ թ.
(4-րդ ձևը փոփ. 10.01.13 թիվ 17-Ն որոշում)