Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0557.220507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2007 թվականի N 557-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1469-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրում 60341 ծածկագրով թվանշված պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Ճանապարհների շահագործում և շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

1) Սահմանել`

ա. պետական գույքի մասնավորեցման ծրագրում 60341 ծածկագրով թվանշված պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 23-ին գնահատված արժեքը` 1909 հազ. դրամ,

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1432 հազ. դրամ:

2) Պետական գույքի մասնավորեցման ծրագրում 60341 ծածկագրով թվանշված պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի: Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3) Պետական գույքի մասնավորեցման ծրագրում 60341 ծածկագրով թվանշված պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով ունի 34,3 հազ. դրամի պարտավորություն, որն ընկերության հաշվապահական հաշվեկշռում արտացոլված չէ:

4) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա. մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 66542 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. 10-օրյա ժամկետում ապահովել պետական գույքի մասնավորեցման ծրագրում 60341 ծածկագրով թվանշված պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով ունեցած 34,3 հազ. դրամ պարտքի մարումը:

6) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7) Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկի հիմնական միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 6-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն NN 1 և 2 հավելվածների, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 7 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն N 3 հավելվածի:

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 8-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 3 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

i

4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1660-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1469-Ն որոշման 3.1-3.6-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 26-ի

N 557-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Հիմնական    |Ձեռքբերման|Գույքի     |Գույքի     |Գույքի արժեքի որոշման|

|ը/կ|միջոցի      |տարեթիվը  |գնահատված  |մեկնարկային|հետ կապված վճարը     |

|   |անվանումը   |          |արժեքը     |գինը       |(ներառյալ ավելացված  |

|   |            |          |(հազ. դրամ)|(հազ. դրամ)|արժեքի հարկը) (դրամ) |

|___|____________|__________|___________|___________|_____________________|

|1. |«Dell       |1997թ.    |252,64     |189,48     |9095                 |

|   |optipeex»   |          |           |           |                     |

|   |համակարգիչ  |          |           |           |                     |

|   |P1          |          |           |           |                     |

|___|____________|__________|___________|___________|_____________________|

|2. |Համակարգիչ  |1998թ.    |138,00     |103,50     |4968                 |

|   |P1          |          |           |           |                     |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 26-ի

N 557-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Տրանսպոր- |Շահա-   |Գույքի   |Գույքի   |Գույքի արժեքի որոշման|Պետ-   |

|ը/կ|տային     |գործման |գնահատված|մեկնարկա-|հետ կապված վճարը     |համարա-|

|   |միջոցի    |տարեթիվը|արժեքը   |յին գինը |(ներառյալ ավելացված  |նիշը   |

|   |անվանումը |        |(հազ.    |(հազ.    |արժեքի հարկը) (դրամ) |       |

|   |          |        |դրամ)    |դրամ)    |                     |       |

|___|__________|________|_________|_________|_____________________|_______|

|1. |Ավտոմեքենա|1997թ.  |1514,10  |1135,58  |53274                |296LL01|

|   |«ԳԱԶ-3110»|        |         |         |                     |       |

|___|__________|________|_________|_________|_____________________|_______|

|2. |Ավտոմեքենա|1997թ.  |1514,10  |1135,58  |53274                |298LL01|

|   |«ԳԱԶ-3110»|        |         |         |                     |       |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 26-ի

N 557-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Տրանսպոր-   |Շահա-  |Գույքի   |Գույքի  |Գույքի արժեքի որոշման|Պետ-   |

|ը/կ|տային միջոցի|գործման|գնահատված|մեկնարկա|հետ կապված վճարը     |համարա-|

|   |անվանումը   |տարե-  |արժեքը   |յին գինը|(ներառյալ ավելացված  |նիշը   |

|   |            |թիվը   |(հազ.    |(հազ.   |արժեքի հարկը) (դրամ) |       |

|   |            |       |դրամ)    |դրամ)   |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|1. |Ավտոմեքենա  |1981թ. |262,50   |197,00  |9450                 |030ՏՕ01|

|   |«ԳԱԶ-2410»  |       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|2. |Ավտոմեքենա  |1991թ. |262,50   |197,00  |9450                 |032ՏՕ01|

|   |«ԳԱԶ-2411»  |       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|3. |Ավտոմեքենա  |1978թ. |184,50   |138,40  |6640                 |037ՏՕ01|

|   |«ԳԱԶ-24»    |       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|4. |Ավտոմեքենա  |2002թ. |528,13   |397,00  |19010                |087ՏՕ01|

|   |«ՎԱԶ-21065» |       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|5. |Ավտոմեքենա  |2004թ. |1134,60  |851,00  |40520                |161ՏՕ01|

|   |«ՈՒԱԶ-31512»|       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|6. |Ավտոմեքենա  |1997թ. |262,50   |197,00  |9450                 |072ՏՕ01|

|   |«ԳԱԶ-2411»  |       |         |        |                     |       |

|___|____________|_______|_________|________|_____________________|_______|

|7. |Ավտոմեքենա  |1997թ. |262,50   |197,00  |9450                 |073ՏՕ01|

|   |«ԳԱԶ-2411»  |       |         |        |                     |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2007
N 557-Ն
Որոշում