Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների Քաղաքացիական գործ թիվ 3-1805(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                    2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-641\2006թ.

Նախագահող դատավոր` Ա. ՀՈՒՆԱՆՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժենիկ Բալայանի և Սուրեն Գևորգյանի վճռաբեկ բողոքը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.02.2006 թվականի վճռի դեմ` ըստ Էդիկ Բալայանի դիմումի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` Էդիկ Բալայանը պահանջել է Րաֆֆու փողոցի թիվ 22 հասցեում գտնվող 111,9քմ. հողամասը ճանաչել տիրազուրկ և դրա նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.02.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Է. Բալայանի քույրը և քրոջ որդին` Ժ. Բալայանը և Ս. Գևորգյանը:

Դիմումատու Է. Բալայանը ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը և գործը քննել է բողոք բերած անձանց բացակայությամբ, որոնք մասնակից չեն դարձվել դատաքննությանը, և նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, ինչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Առաջին ատյանի դատարանի վճռի մասին բողոք բերած անձինք տեղեկացել են միայն 2006 թվականի հուլիսի վերջին, երբ Է. Բալայանը դատարանի վճռի ուժով դառնալով սեփականատեր, հայց է ներկայացրել` իրենց վտարելու պահանջով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.02.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.09.2000թ. թիվ 2-1460 վճռով վերոհիշյալ հասցեում գտնվող 436.7քմ հողամասից 324.8քմ հողամասն առանձնացվել և թողնվել է նվիրատվության պայմանագրով սեփականատեր դարձած Ալբերտ Բաղդասարյանին, իսկ մնացած 111.9քմ հողամասը զբաղեցրել է այլ քաղաքացի:

2) դատարանի վճռով նշված հողամասը ճանաչվել է տիրազուրկ և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչվել է Է. Բալայանի սեփականության իրավունքը:

3) բողոք բերած անձինք հաշվառված են Ա. Խաչատրյան 22 հասցեում, որը համընկնում է վիճելի տարածքի հասցեին:

4) սույն գործը քննվել է Է. Բալայանի դիմումի հիման վրա` հատուկ վարույթի կարգով և բողոք բերող անձինք գործին մասնակից անձ չեն եղել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Առաջին ատյանի դատարանը, չպարզելով 111,9քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ առկայության հանգամանքը, տիրազուրկ է ճանաչել այն: Դատարանը հողամասի նկատմամբ ճանաչել է բարեխիղճ տիրապետողներից մեկի սեփականության իրավունքը, սակայն բողոք բերող անձը վճռաբեկ դատարանին ներկայացրել է ապացույցներ այն մասին, որ ինքը և որդին գրանցված և բնակվում են այդ նույն հողամասի հասցեում, և տվյալ դեպքում դատարանի կողմից տիրապետողներից մեկի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ճանաչելն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին: Սակայն նման դատական ակտ կայացնելուց դատարանն իրենց մասնակից չի դարձրել գործի քննությանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին, ապա դատարանը դիմումը թողնում է առանց քննության: Թեև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ի հայտ չեն եկել այլ տիրապետողներ, և ըստ էության ծագած չի եղել վեճ իրավունքի մասին, սակայն հետագայում` դատական ակտի մասին տեղեկացվելուց հետո, վճռաբեկ բողոք ներկայացնելով` Ժ. Բալայանն ու Ս. Գևորգյանը վիճարկել են Է. Բալայանի սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ: Այսինքն` իրավունքի մասին ծագել է վեճ, թեև այն ծագել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո: Սակայն վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պարագայում ևս կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջն այն մասին, որ եթե վեճ է ծագել իրավունքի մասին իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս, ապա դատարանը դիմումը թողնում է առանց քննության:

Նշված հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, այն է` առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.02.2006թ. վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1805 (Ա)
Որոշում