(ուժը կորցրել է 25.02.98 թիվ 114 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 1995 թ. թիվ 248
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինքնակամ կառուցվածքի շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը (կցվում է):
i
2. Պատգամավորների քաղաքային խորհրդի գործկոմ և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան/ ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերի ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:
/փոփ. 08.12.95 թիվ 102 և 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
3. Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման ընդհանուր աշխատանքների ավարտման, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը :
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել տեղերում հասարակական կարգի պահպանումը` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների և պետական կառավարման տարածքային մարմինների կողմից սույն որոշման պահանջների կատարման ընթացքում:
/փոփ. 18.11.96 թիվ 361 որոշում/
i
6. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը պարբերաբար լուսաբանել սույն որոշումը:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
7. Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների սույն որոշմամբ վերապահված իրավասությունն անցնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններն, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին:
/լրաց. 18.11.96 թիվ 361 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 2-ի թիվ 248 որոշմամբ
ԿԱՐԳ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրության պահանջների խախտմամբ, այն է` առանց համապատասխան թույլտվության, առանց սահմանված կարգով հողհատկացման և առանց համապատասխան նախագծի, բնակավայրի գլխավոր հատակագծին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծին, կառույցի նախագծին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կամ այլ խախտումներով կառուցված շինությունների (բնակելի տների, կցաշենքերի, ավտոտնակների, կենցաղային, տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված) հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը:
i
2. Հաշվառման և գույքագրման ենթակա են մինչև սույն կարգի ընդունումը ինքնակամ կառուցված և անավարտ շինությունները:
Հաշվառման և գույքագրման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների կողմից:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
3. Գնահատման և գրանցման ենթակա են ինքնակամ կառուցված այն շինությունները, որոնց կառուցողները դրանց հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը պատգամավորների համապատասխան քաղխորհրդի գործկոմ և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան/ կներկայացնեն մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը և կապահովեն սույն կարգով սահմանված պայմանների կատարումը:
Նշված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը մինչև 1995 թվականի օգոստոսի 31-ը սահմանված կարգով չներկայացնելու դեպքում դրանց կառուցողների նկատմամբ կկիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
2. Հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը
i
4. Ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հարցերի քննարկման և համապատասխան եզրակացությունների տրման համար պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներն ու պետական կառավարման տարածքային մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են ճարտարապետական-քաղաքաշինական, հրշեջ, բնության և շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահամաճարակային, բնակարանային-կոմունալ, տեխնիկական գույքագրման և համապատասխան այլ ծառայությունների ներկայացուցիչները:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
5. Պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան ներկայացված հայտերն ու դրանց կից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման ծառայությունների կողմից կազմված հաշվառման ու գույքագրման նյութերը, ինչպես նաև առկա մյուս փաստաթղթերը (թույլտվություն, նախագիծ և այլն) ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը:
Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, անհրաժեշտության դեպքում` նաև տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա քննարկում է հարցը, և, ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական և այլ անհրաժեշտ ակտերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
ա) ինքնակամ կառուցված շինությունը ենթակա է գրանցման սեփականության իրավունքով, եթե այն համապատասխանում է գործող շինարարական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ինչպես նաև համապատասխանում է տվյալ քաղաքի, շրջանի գլխավոր հատակագծի կամ հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի պահանջներին:
Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները տարածվում են նաև ինքնակամ կառուցվող անավարտ շինությունների վրա.
բ) ինքնակամ կառուցված շինությունը ենթակա չէ սեփականության իրավունքվ գրանցման, եթե այն չի համապատասխանում շինարարական, սանիտարական և մյուս նորմերին ու պայմաններին, կամ, թեև համապատասխանում է դրանց, բայց չի համապատասխանում տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի պահանջներին:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
6. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն և համապատասխան մարզպետը /Երևանի քաղաքապետը/ մեկամսյա ժամկետում ընդունում է տվյալ շինությունը սեփականության իրավունքով գրանցելու մասին որոշում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հողը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելու հարցը`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5 հոդվածի 1-ին կետով նշված դեպքերում` որպես սեփականություն, նախատեսելով վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի եռապատիկի չափով.
բ) մնացած դեպքերում` վարձակալության, նախատեսելով վարձակալության իրավունքի վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի վեցապատիկի չափով:
Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
i
7. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և համապատասխան մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կողմից ընդունված որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման համապատասխան ծառայության կողմից մեկամսյա ժամկետում կատարվում է տվյալ շինության գնահատում և սեփականության իրավունքի գրանցում:
Սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում շինությունը սահմանված կարգով հաշվառվում է որպես ինքնակամ կառուցված շինություն: Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառումը, 1988 թվականից առաջ ինքնակամ կառուցած շինության և ինքնակամ զբաղեցրած հողամասի օգտագործման համար կառուցողը մուծում է ամենամյա վճար` շինության գնահատված արժեքի գույքահարկի և հողի հարկի չափով, իսկ 1988 թվականից հետո իրականացվածների համար` կրկնակի չափով, նշված հարկատեսակների համար սահմանված համանման ժամկետներում և կարգով:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/
4. Վճարների չափերը
8. Շինության ինքնակամ կառուցողները`
i
ա/ մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հայտին կից ներկայացվող հաշվառման և գույքագրման նյութերի նախապատրաստման ծառայության համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների հաշվին մուծում են վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:
Մասնագիտական եզրակացության, անհրաժեշտ նյութերի նախապատրաստման և այլ ծառայությունների համար քաղաքաշինության և ճարտարապետության մարմիններ մուծվում է վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմնված կարգով հաստատված սակագնով.
բ) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և համապատասխան մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կողմից որոշման ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում պետական բյուջեի հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:
Գնահատման և զարգացման ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմիններ մուծում են նաև վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:
/փոփ. 08.12.95 թիվ 102, 18.11.96 թիվ 361 որոշումներ/