Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒ ...

 

 

100.0003.180509

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        05            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 մարտի 2009 թվականի N 03-Ն

 

i

«ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» N 3.1.6.-011-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքների բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելում և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և իրականացում» N 3.1.6.-011-09 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:

(հրամանը խմբ. 13.06.2023 թիվ 32-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի մարտի 27-ի

թիվ 03-Ն հրամանի

 

«ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» N 3.1.6.-011-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետների (այսուհետ` կաբինետ) և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքների (այսուհետ` բաժանմունք) համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բաժանմունքում և կաբինետում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների (այսուհետ` ԲՄՊՎ) դեմ պայքարի և կանխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները, որոնք ներառում են ԲՄՊՎ-ների դեպքերի ժամանակին հայտնաբերումը, շարունակական հսկողությունը, ԲՄՊՎ-ների համաճարակաբանական հետազոտությունը, պացիենտի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավորներ) հսկողությունը, բուժումը, բաժանմունքում և կաբինետում ԲՄՊՎ-ների կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

3. Բաժանմունքում և կաբինետում ԲՄՊՎ-ն հղիի, ծննդկանի, ծննդաբերի, նորածնի, հետազոտվողի (այսուհետ` պացիենտ) մոտ բժշկական օգնության և սպասարկման ընթացքում կամ դրանից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ բաժանմունք և կաբինետ ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև` բաժանմունքի և կաբինետի բուժանձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը ձեռք է բերվել մասնագիտական գործունեության ընթացքում:

i

4. Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

i

5. Բաժանմունքում և կաբինետում բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման:

i

6. Վնասակար գործոնների ազդեցությանը ենթարկվող բուժանձնակազմը ենթարկվում է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Աշխատողները, նախքան աշխատանքային պարտականությունները ստանձնելը, իրազեկվում են աշխատանքի անվտանգության կանոնների և իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ինչը հավաստվում է իրազեկում անցած աշխատակցի ստորագրությամբ:

i

8. Բաժանմունքում և կաբինետում բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:

9. Բաժանմունքը և կաբինետը իր գործունեությունը ծավալում է գործունեության տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա ունենալու դեպքում:

10. Բաժանմունքի առաջին կամ նկուղային հարկում բուժանձնակազմի համար լինում է հանդերձարան` ապահովված անհատական պահարաններով:

11. Մանկաբարձական բաժանմունքում այցելությունը թույլատրվում է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթղթով, մինչև 16 տարեկանների այցելություն չի թույլատրվում:

12. Բաժանմունք այցելությունները արգելվում կամ սահմանափակվում են համաճարակաբանական ցուցումներով:

i

13. Պատվաստումների գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշման և Հանրապետության Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:

i

14. Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 3
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Ընդունարաններում նախատեսվում է մեկուսարան վարակիչ հիվանդությունների հաստատված կամ կասկածելի դեպքերի համար:

16. Ընդունարանն ապահովվում է`

1) զննման համար անհրաժեշտ բժշկական նշանակության արտադրատեսակներով (այսուհետ` ԲՆԱ),

2) մակնշված համապատասխան մաքրող պարագաներով,

3) ախտահանող (կիրառվում են դրանց կից հրահանգների պահանջների համաձայն` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով (այսուհետ` ախտահանիչ միջոց)), լվացող և միջատասպան միջոցներով:

17. Վարակիչ հիվանդության կասկածի դեպքում մինչ հիվանդության ախտորոշումը, կամ ինֆեկցիոն հիվանդանոց/բաժանմունք տեղափոխումը, պացիենտը մեկուսացվում է առանձին հիվանդասենյակում կամ մեկուսարանում:

18. Ընդունարանում պացիենտի ընդունման ժամանակ իրականացվում են անթրոպոմետրիկ չափումներ և մաշկի, լորձաթաղանթի, մազածածկույթների զննում, անհրաժեշտության դեպքում` սանիտարական մշակում:

19. Ընդունարանում, մեկուսարանում բուժանձնակազմը կրում է անհատական պաշտպանության միջոցներ (դիմակ, ձեռնոց, մեկանգամյա օգտագործման խալաթ, գոգնոց, բախիլ, գլխաշոր)` ըստ համաճարակաբանական ցուցումի:

20. Ընդունարանում չափվում է պացիենտի ջերմությունը, համաճարակաբանական վերհուշի վերաբերյալ կատարվում են գրանցումներ հիվանդության պատմագրում կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

21. Պացիենտը անմիջապես ենթարկվում է սանիտարական մշակման` զննման ժամանակ ոջլոտության հայտնաբերման դեպքում: Հայտնաբերված ոջլոտության դեպքի մասին կատարվում է նշում հիվանդության պատմագրի մեջ:

22. Բաժանմունքում մի քանի նախածնարանների կամ անհատական ծնարանների առկայության դեպքում դրանք զբաղեցվում են` պահպանելով շրջափուլությունը:

23. Ծնարանում ծնունդ ընդունելու ժամանակ բուժանձնակազմը կրում է մանրէազերծ խալաթ:

24. Պացիենտի ցանկությամբ աջակցող անձի ներկայությունը ծննդաբերության ժամանակ հնարավոր է միայն որոշակի պայմանների դեպքում` անհատական ծնարանների առկայության, աջակցող անձի մոտ վարակիչ հիվանդությունների բացակայության: Ծննդաբերության ժամանակ աջակցող անձը հագնում է մեկանգամյա օգտագործման արտահագուստ, դիմակ, գլխաշոր, բախիլ:

25. Ծնունդ ընդունելու ժամանակ օգտագործվում են միայն մանրէազերծ գործիքներ, վիրաբուժական թելեր, վիրախծուծներ, տակաշորեր, լաթեր:

26. Ծնվելուց անմիջապես հետո նորածնին դնում են մոր կրծքին` նախօրոք տաքացված մանրէազերծ կամ անհատական բարուրաշորով:

27. Նորածնի առաջնային մշակման համար անհրաժեշտ է օգտագործել մանրէազերծ լրակազմ: Նորածնի քիթ-ըմպանից լորձի արտածծման անհրաժեշտության դեպքում օգտագործում են մեկանգամյա օգտագործման մանրէազերծ արտածծիչներ:

28. Առողջ նորածինների խնամքը և հիվանդ նորածինների վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 29-ի թիվ 2384-Ա հրամանի:

29. Ընկերքը պահվում է սառնարանում, մինչև պացիենտի դուրսգրումը` հետագայում խնդիրների ծագման դեպքում ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացման նպատակով:

30. Ծննդաբերելուց հետո մոր և մանկան համատեղ կեցության հարցը որոշում են մանկաբարձ-գինեկոլոգը և նեոնատոլոգը` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

31. Մոր և մանկան համատեղ կեցության սենյակներն անհրաժեշտ է ապահովել նորածնի փաթաթման սեղանով, ախտահանիչ և հականեխիչ միջոցներով:

32. Մոր և մանկան համատեղ կեցության ժամանակ օգտագործվում են անձնական օգտագործման մաքուր կամ հիվանդանոցային բազմակի օգտագործման մանրէազերծ մանկական տակաշորեր, մանկական հագուստ, մանկական տակդիրներ: Կիրառվում է մանկական հագուստ (շապիկ, առանց կապիչ գլխարկ, ոտնաշորեր) կամ ազատ փաթաթում: Մոր և մանկան համատեղ կեցության հիվանդասենյակները զբաղեցվում են շրջափուլային: Նորածնի մահճակալը դրվում է մոր մահճակալին կից:

33. Եթե երեխայի մոտ կան կերակրման որոշակի խնդիրներ, ապա անհրաժեշտ է ունենալ անհատական կթման սարք:

34. ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 24-ի թիվ 05-Ն հրամանով սահմանված կրծքով կերակրման հակացուցումների կամ կերակրման անհնարինության դեպքում ադապտացված կաթնախառնուրդի տուփի վրա նշվում է բացման ամսաթիվը: Կաթնախառնուրդը կիրառվում և պահպանվում է դրան կից կիրառման հրահանգին համապատասխան: Շշիկները լվացվում ու մանրէազերծվում են, իսկ անձնական շշիկները լվացվում են յուրաքանչյուր կերակրումից հետո:

35. Անձնակազմը յուրաքանչյուր միջամտությունից, համայցից առաջ և հետո, ձեռքերը մանրակրկիտ լվանում է հեղուկ օճառով, չորացնում մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկով կամ բազմակի օգտագործման մանրէազերծ կտորե անձեռոցիկով:

36. Նորածնային ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքում գլխարկ, դիմակ և մանրէազերծ ձեռնոց օգտագործվում է ինվազիվ գործողություններ կատարելու դեպքում:

37. Մանրէազերծ նյութը վերցնելու համար օգտագործվում է մանրէազերծ նրբունելի (կորնցանգ), որը փոխվում է յուրաքանչյուր նորածնի մշակումից առաջ:

38. Նորածինների մոտ վարակային ծանր ախտաբանությունների դեպքում նորածնի բուժումը կազմակերպվում է տեղում ըստ բաժանմունքի մակարդակի կամ տեղափոխվում է համապատասխան մասնագիտացված ստացիոնար` ախտորոշման օրը: Արձանագրված դեպքի մասին անմիջապես տեղեկացնում են դեպքն արձանագրած բժշկական կազմակերպության համաճարակաբանին կամ վարակի հսկողության պատասխանատուին:

39. Բաժանմունքում ունենում են անհատական մանրէազերծ լրակազմ (ունելի, մկրատ, վիրախծուծ)` մանրէազերծ բժշկական նշանակության արտադրատեսակները վերցնելու համար:

 

ԳԼՈՒԽ 4
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

40. Սենքերի ներքին հարդարման համար օգտագործում են նյութեր` սենքի գործառնական/ֆունկցիոնալ նշանակությանը համապատասխան:

41. Տարածքի պատերի, հատակի և առաստաղի մակերեսը պետք է լինի հարթ, առանց թերությունների, հեշտությամբ հասանելի խոնավ մաքրման համար և դիմացկուն` մաքրող և ախտահանող նյութերի նկատմամբ:

42. Բոլոր սենքերը, սարքավորումները պահվում են մաքուր վիճակում:

43. Բժշկական կազմակերպության համաճարակաբանը կամ վարակի հսկողության պատասխանատուն մաքրման և ախտահանման աշխատանք իրականացնող բուժանձնակազմին, նախապես և պարբերաբար (տարվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ) հրահանգավորում է վարակի հսկողության հարցերի վերաբերյալ: Հրահանգավորման գործընթացն արձանագրվում է բժշկական կազմակերպության համաճարակաբանի կամ վարակի հսկողության պատասխանատուի կողմից, և հրահանգավորված բուժաշխատողները ստորագրում են հրահանգավորման վերաբերյալ արձանագրությունը:

44. Հիվանդասենյակում ընթացիկ ախտահանումը կատարվում է միջին բուժաշխատողի հսկողությամբ, պացիենտի` ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանում, իսկ եզրափակիչ ախտահանումը` պացիենտի դուրս գրվելուց հետո:

45. Սենքերի խոնավ մաքրումը (հատակի, կահույքի, սարքավորումների, պատուհանների, դռների, լուսամուտագոգի) իրականացվում է օրվա ընթացքում նվազագույնը երկու անգամ և մեկ անգամ ախտահանիչ միջոցներով:

46. Յուրաքանչյուր մաքրումից հետո իրականացվում է օդի վարակազերծում տեխնիկական անձնագիր ունեցող մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքով, որի վերաբերյալ կատարվում են գրանցումներ գրանցամատյանում` համաձայն Ձև 3-ի, կամ օզոնատորի միջոցով` սենքի 20 րոպե տևողությամբ օդափոխությամբ, կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգի (բակտերիալ ֆիլտրերով) միջոցով:

47. Բաժանմունքի հետևյալ սենքերում` վիրահատարանում, վիրակապարանում, միջամտությունների սենյակում, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքում և սանհանգույցներում ախտահանման և խոնավ մաքրման վերաբերյալ կատարվում են գրանցումներ թերթիկում` համաձայն Ձև 1-ի:

48. Բաժանմունքներում և հիվանդասենյակներում հիմնական մաքրում կատարում են 7 օրը մեկ անգամ: Ախտահանիչ լուծույթով մաքրում են հատակը, դռները, պատուհանները, առարկաները, մակերեսները: Հիվանդասենյակների մաքրումն իրականացվում է պացիենտի բացակայության ժամանակ:

49. Հիմնական մաքրում ախտահանման եղանակով/եզրափակիչ ախտահանում կատարվում է նույն ձևով, ինչ ընթացիկ մաքրման ժամանակ, միայն այս դեպքում սենքերից դուրս են բերվում տեղափոխման ենթակա բոլոր պարագաները և մանրակրկիտ լվացվում, ախտահանվում են:

50. Մաքրող և ախտահանիչ միջոցները պահվում են բաժանմունքում դրանց համար նախատեսված հատուկ վայրերում` դարակաշարերի վրա:

51. Նախատեսվում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթներով լցված առանձին տարաներ`

1) բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման համար,

2) սենքերի մակերեսների, կահույքի, սարքերի և սարքավորումների ախտահանման համար,

3) մաքրող պարագաների ախտահանման համար:

52. Ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթները պահվում են հերմետիկ կափարիչներով, համապատասխան մակնշումով (ախտահանիչ միջոցի անվանում, նշանակություն, խտություն, պատրաստման ամսաթիվ, պիտանելիության ժամկետ) տարաների մեջ:

53. Ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթների հետ աշխատելիս պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում անհատական պաշտպանության միջոցների կրումը` համաձայն վերջիններիս ուղեկցող հրահանգների:

54. Օգտագործվում են մակնշված կամ գունային կոդավորում ունեցող մաքրող պարագաներ (սայլակ, տարա, հատակի մաքրման փայտ, մոպ)` համապատասխան տվյալ բաժանմունքի գործառնական/ֆունկցիոնալ նշանակությանը և պահվում են մաքրող պարագաների համար նախատեսված հատվածում, հատուկ նշանակության սենքերում կամ աշխատասենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ:

55. Հիմնական մաքրման աշխատանքներ իրականացնելիս բուժանձնակազմը կրում է անհատական պաշտպանության միջոցներ (խալաթ, գլխարկ, դիմակ, ռետինե ձեռնոց, գոգնոց) և օգտագործում է մակնշված մաքրող պարագաներ:

i

56. Հիմնական մաքրման ժամանակ ախտահանիչ միջոցներով ախտահանվում են սենքերի պատերը` 2 մետր բարձրությամբ, վիրահատական կառուցահատվածում` պատերն ամբողջ բարձրությամբ, պատուհանները, լուսամուտագոգերը, դռները, կահույքը և սարքավորումները ոռոգման կամ շփման եղանակով: Ախտահանումից հետո բուժանձնակազմը փոխում է արտահագուստը, բոլոր մակերեսները լվանում մատակարարվող խմելու ջրով թրջված անձեռոցիկներով, որից հետո սենքի օդը ենթարկվում է ախտահանման: Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:

57. Անկողնային սպիտակեղենը փոխվում է սենյակների խոնավ մաքրումից առաջ: Անկողնային սպիտակեղենը փոխվում է 7 օրը մեկ և` ըստ անհրաժեշտության:

58. Բուժաշխատողն օգտագործված անկողնային սպիտակեղենն անմիջապես անկողնու մոտ հավաքում է պոլիէթիլենային կամ մոմլաթե պարկում և փակում: Արտաթորանքներով, կենսաբանական հեղուկներով կեղտոտված սպիտակեղենը հավաքվում է առանձին պարկերի մեջ: Այդ ընթացքում բուժաշխատողը կրում է անհատական պաշտպանության միջոցներ (արտահագուստ, դիմակ, ձեռնոց): Հատուկ մակնշված սպիտակեղենի սայլակների կամ այլ նմանատիպ հարմարանքների վրա պարկերը տեղափոխվում են օգտագործված անկողնային սպիտակեղենի հավաքման վայր:

59. Օգտագործված անկողնային սպիտակեղենի ժամանակավոր պահումը (24 ժամից ոչ ավել) թույլատրվում է լվացարանով և օդի ախտահանման սարքով, բնական օդափոխությամբ ապահովված օգտագործված սպիտակեղենի հավաքման սենքում: Սենքը և սարքավորումները ենթարկվում են ամենօրյա լվացման և ախտահանման:

60. Բաժանմունքում մաքուր սպիտակեղենը պահվում է օգտագործված սպիտակեղենից առանձին, պահարանների մեջ, այդ թվում նաև ներկառուցված:

61. Մաքուր սպիտակեղենի պահեստը ախտահանման և մաքրման աշխատանքների իրականացման նպատակով ապահովվում է ջրադիմացկուն դարակաշարերով:

62. Սպիտակեղենի տեղափոխումը լվացքատուն և լվացքատնից բաժանմունքներ իրականացվում է փաթեթավորված վիճակում, միանվագ օգտագործման պոլիէթիլենային կամ բազմակի օգտագործման մաքուր կտորե պարկերով այդ նպատակի համար հատկացված բեռնարկղերով` հատուկ փոխադրամիջոցների օգնությամբ:

63. Պացիենտի դուրսգրումից կամ մահանալուց հետո, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, անկողնային պարագաները (ներքնակ, բարձ, վերմակ) ենթարկվում են խցիկային ախտահանման: Իսկ եթե ներքնակները պատված են ախտահանման ենթակա հիգիենիկ ծածկով, ապա խցիկային ախտահանում չի պահանջվում: Խցիկային ախտահանման անհնարինության դեպքում բարձը և վերմակը ենթարկվում են լվացման բարձր (90 o) ջերմաստիճանում: Ախտահանման ենթակա են նաև պացիենտի մահճակալը և հարմահճակալային պահարանները:

 

64. Լվացման գործընթացն իրականացվում է կազմակերպության կառուցվածքում գործող լվացքատանը կամ պայմանագրային հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ 5
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՁԵՌՔԵՐԻ, ՊԱՑԻԵՆՏԻ ՄԱՇԿԻ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄՇԱԿՈՒՄ

 

65. Ձեռքերի ախտահանման համար օգտագործվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող մաշկային հականեխիչներ (այսուհետ` մաշկային հականեխիչ):

66. Վիրահատական միջամտության ժամանակ պացիենտի վիրահատական դաշտի, արտաքին սեռական օրգանների մաշկի և ազդրերի ներսային մակերեսի մաշկի մշակման համար օգտագործվում են մաշկային հականեխիչներ: Լորձաթաղանթների մշակման համար չի թույլատրվում օգտագործել սպիրտային հականեխիչներ:

 

ԳԼՈՒԽ 6
ԲՄՊՎ-ՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

67. ԲՄՊՎ-ների դեպքերի (այսուհետ` Դեպք) հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

i

68. Բաժանմունքում կամ կաբինետում յուրաքանչյուր Դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում:

69. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

70. Հաստատված կամ կասկածելի Դեպքեր հայտնաբերած բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

i

71. Բուժանձնակազմի, պացիենտների շրջանում անհայտ ծագման հիվանդությունները դիտարկվում են, որպես «անսովոր և անսպասելի» դեպքեր: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1138-Ն որոշմամբ:

72. ԲՄՊՎ-ների` ներառյալ արյան հունի, միզուղիների կաթետեր-ասոցացված վարակների, վիրաբուժական վերքի վարակի, թոքաբորբի, մաշկի և ենթամաշկի` այդ թվում պառկելախոցերի ախտորոշումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 1579-Ա հրամանի պահանջների:

73. Բժշկական կազմակերպության բուժանձնակազմի կողմից ներանոթային սարքերի տեղադրումը, խնամքը, դրանցով պայմանավորված վարակների կանխարգելումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հունիսի 21-ի թիվ 2007-Ա հրամանի պահանջների:

74. Բժշկական կազմակերպության բուժանձնակազմը պացիենտների շրջանում կաթետերի տեղադրման հատվածում բարդությունների ի հայտ գալու դեպքում (կարմրություն, ցավ, այտուց, թրոմբ), պառկելախոցի, ԲՄՊՎ-ի հայտնաբերման ժամանակ` այդ մասին հաղորդում է տվյալ բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին/համաճարակաբանին և լրացնում համապատասխանաբար «Ներանոթային սարքերով պայմանավորված վարակների և բարդությունների գրանցման ձևաթուղթ»-ը, համաձայն Ձև 2-ի:

75. Բժշկական կազմակերպության համաճարակաբանը կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ միասին`

1) կազմակերպում է հսկողություն Դեպքերի հայտնաբերման և օպերատիվ (ամենօրյա) գրանցման նկատմամբ,

2) ստանում է ամենօրյա տեղեկատվություն բաժանմունքի պացիենտների շրջանում արձանագրված Դեպքերի, սանիտարահամաճարակային ռեժիմի խախտումների, լաբորատոր հետազոտությունների արդյունքների, իմունակենսաբանական պատրաստուկների ներարկումից հետո առաջացած անսովոր ռեակցիաների նկատմամբ, կատարում դրանց առաջացման պատճառների վերլուծություն և, անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու համար, ներկայացնում է տեղեկատվություն վարակի հսկողության հանձնաժողովին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 4-ի թիվ 2117-Ա հրամանի պահանջի:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.03.2009
N 03-Ն
Հրաման