Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ...

110.0453.100614

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        06            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11014234

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

5 մայիսի 2014 թվականի N 453-Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2014 թվականի մայիսի 5-ի

N 453-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

I. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան) մշակված են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա հաշվի առնելով հանրակրթական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առանձին տիպերի առանձնահատկությունները: Ստորև տրված ՈՒսումնական պլանները ներառում են հանրակրթական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր տիպերը:

2. ՈՒսումնական պլանները (բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակներ 5, 6, 7, 8, 9-ի) ունեն երեք պետական, դպրոցական (դպրոցի ընտրությամբ) և զարգացնող, հատուկ մանկավարժական բաղադրիչներ: Պետական, դպրոցական և զարգացնող, հատուկ մանկավարժական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հատուկ հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից:

3. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների Հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով կազմակերպված խմբակների գործունեությունը իրականացվում է համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի 37-րդ կետի 7-րդ ենթակետի:

4. Յուրաքանչյուր Հաստատություն ուսումնական պլանի հիման վրա, դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ, մշակում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները):

5. Հաստատության ավագ դպրոցում (դասարանում) ուսուցումը կազմակերպվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» և «Առանձին գործող ավագ դպրոցի հոսքային ուսուցման ծրագրերի 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա:

6. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ թերբեռնված դասարաններում կամ սահմանված կարգով երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով երաշխավորված մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար:

7. ՈՒսումնական դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`

1) հանրակրթական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների (սույն հրամանով հաստատված Հավելված 3) «Ընդհանրական պարզաբանումներ»-ում,

2) օտար լեզվի ընտրությունը` հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանի (սույն հրամանով հաստատված Հավելված 1) ընդհանրական պարզաբանումների «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում:

8. Անհրաժեշտության դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Երեխաների, բացառությամբ չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների, ուսուցումը կազմակերպվում է տնային պայմաններում համաձայն «Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1. Աղյուսակ 9-ի):

9. Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցումը իրականացվում է համաձայն «Տնային և հիվանդանոցային պայմաններում Երկարատև բուժվող չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 9-ի):

10. ՈՒսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2014թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2015թ. մայիսի 22-ին հնգօրյա կամ 23-ին` վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող Հաստատության համար, ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

11. ՈՒսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների, հմտությունների յուրացման ապահովմանը:

12. Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հանրակրթական հատուկ դպրոցի (դասարանների) ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչներն ապահովում են թեթև, չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների առարկայական ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացումը:

13. Սովորողների պատրաստվածության մակարդակը տարրական դպրոցում (IV դասարան) գնահատվում է «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից մշակված համապատասխան հարցարանների միջոցով, հիմնական դպրոցի ավարտական դասարանում (9-րդ դասարան) ավարտական և ավագ դպրոցի ուսումնառության ավարտին (12-րդ դասարան) պետական ավարտական քննություններով` բացառությամբ մտավոր հետամնացություն ունեցող սովորողների: Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը կատարվում է համաձայն անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ):

14. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է գնահատման 10-միավորային համակարգ:

15. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը նույնպես բերվում են 10 կամ 20-միավորային գրանցման:

16. Այն սովորողների համար, ովքեր կրթական կարիքի գնահատման արդյունքում չեն կարող յուրացնել ուսումնական որևէ առարկայի հատուկ ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույն ծավալը, ՈՒսումնական պլանով այդ առարկաներին հատկացված ժամերը տրամադրվում են սովորողի ընդունակություններին և հնարավորություններին համապատասխան ԱՈՒՊ-ով սահմանված կրթական ծրագրավորված բաղադրիչների ուսումնասիրմանը:

i

17. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) վրա` տարեկան գնահատականները, բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի 18-րդ կետով նախատեսված դեպքի:

(17-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)

18. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում, ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

19. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:

20. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

21. ՈՒսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2014թ. հոկտեմբերի 20-ից 26-ը ներառյալ, ձմեռային` 2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. հունվարի 11-ը ներառյալ, գարնանային` 2015թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ:

22. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են 2014թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, ձմեռայինը` 2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. հունվարի 25-ը ներառյալ, իսկ գարնանայինը` 2015թ. մարտի 16-ից մարտի 29-ը ներառյալ:

23. Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են 2014թ. հոկտեմբերի 20-ից 26-ը ներառյալ, 2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. հունվարի 25-ը ներառյալ և 2015թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ:

i

24. Տարածքային կառավարման մարմինների (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ` Լիազոր մարմին) Ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ: Լիազոր մարմինն առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

(24-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)

i

25. Հաստատությունը (անկախ ենթակայությունից) դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում, կարող է նախատեսել մինչև 10 օր տևողությամբ հավելյալ արձակուրդ` բաց թողած ժամերը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Լիազոր մարմինը այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Նախարարությանը:

1) Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից հավելյալ արձակուրդի նախատեսումը կատարվում են Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

(25-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՕՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

26. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ

i

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «էկոլոգիա» (8-9-րդ դասարան), «էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (6-րդ կամ 7-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարություն հաստատմանը ներկայացվելու դեպքում:

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ) դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության հաստատմանը ներկայացնելու դեպքում:

4) Հաստատության ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ Ելնելով Հաստատության, դասարանի պատրաստությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

5) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

6) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է ուսումնական Հաստատության ՈՒսումնական պլանում և դասացուցակում:

7) ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչում ընդգրկված առարկաների դասաժամերին դասարանը կիսելու հարցը կարգավորվում է սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի 30-34-րդ կետերի պահանջների համաձայն:

(26-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)

27. Զարգացնող, հատուկ մանկավարժական ժամաքանակի տնօրինման կարգ

1) Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներն անցկացվում են խմբային կամ անհատական պարապմունքների ձևով ելնելով սովորողների կարիքներից: Պարապմունքներն ամրագրվում են դասացուցակում կամ առանձին կարգացուցակում: Անհատական պարապմունքների դեպքում զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներին հատկացվող ժամաքանակը բաշխվում է շաբաթվա օրերի միջև ամրագրվելով դասացուցակին կից կարգացուցակում:

2) Զարգացնող, հատուկ մանկավարժական խմբային պարապմունքի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` ելնելով սովորողների կարիքներից:

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՕՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

28. Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ, սահմանվում է.

1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հանրակրթական հատուկ (օժանդակ) ուսումնական հաստատություններում` 15 սովորող (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 18-ը),

2) չափավոր և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունեցող սովորողների թիվը յուրաքանչյուր դասարանում (խմբում) չպետք է գերազանցի 9-ը,

3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական Հաստատություններում` 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):

29. Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին, ուսումնական Հաստատության խորհրդի որոշմամբ:

30. Լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Հաստատության (դասարանների) տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 12 և ավելի է:

31. Հակասոցիալական վարք ունեցող երեխաների Հաստատության տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

32. Լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Հաստատության (դասարանների) միջին դպրոցում «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 15 և ավելի է:

33. Հակասոցիալական վարք ունեցող երեխաների Հաստատության «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

34. «Տեխնոլոգիա» առարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի տղաների և աղջիկների անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

35. Տեսողության, լսողության, հենաշարժական համակարգի խախտումներով և մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հանրակրթական հատուկ Հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով:

36. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկաների ուսուցմանը ՈՒսումնական պլանով հատկացված ժամերը պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

37. 8-11-րդ դասարանում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2015 հունվար-փետրվար ամիսներին:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում գրանցումները կատարվում են առանձին էջում:

38. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված, Նախարարության կողմից երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

39. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը երկրորդ կիսամյակում:

40. «Համաշխարհային պատմության» և «Հայոց պատմության» համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարել նշված առարկաների դասացանկում պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված ընդհանուր ժամաքանակը:

41. Հաստատությունում ըստ կրթական ծրագրերի աստիճանների տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով» Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին անհատական ծրագրով:

42. Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի աղյուսակների պարզաբանումներ

1) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 1-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքների ժամերը տրամադրվում են`

ա. բրայլյան համակարգի ուսուցմանը, մնացորդային տեսողական ընկալման զարգացմանը (պարապմունքներն անցկացվում են անհատական ուսուցման ձևով) չտեսնող երեխաների համար,

բ. «Կողմնորոշում շրջապատում» խմբային և անհատական պարապմունքներին չտեսնող երեխաների համար,

գ. «Արև» համակարգի համակարգչային ծրագրով սովորողների ուսումնառության (անհատական և խմբային) կազմակերպմանը չտեսնող երեխաների համար,

դ. «Ռիթմիկա» առարկային,

ե. «Կերպարվեստ» առարկայի ժամերը կարելի է տրամադրել ռելիեֆային արվեստի ուսումնասիրությանը,

զ. լոգոպեդական անհատական և խմբային աշխատանքներին (թույլ տեսնող երեխաներ),

է. «Արև» համակարգի համակարգչային ծրագրով սովորողների ուսումնառությունը 10-11-րդ դասարանում իրականացվում է դպրոցական բաղադրիչի ժամաքանակի շրջանակում:

2) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 2-ում և Աղյուսակ 2.1-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքների ժամերը տրամադրվում են լսողական ընկալման և արտաբերման զարգացման անհատական աշխատանքներին և բաշխվում հետևյալ կերպ`

ա. 1-5-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտի համար` շաբաթական 60 րոպե,

բ. 6-9-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտի համար` շաբաթական 40 րոպե,

գ. հիմնական դպրոցի «Մայրենի» և «Հայոց լեզու» առարկաների դասաժամերից յուրաքանչյուր դասարանում 2-ական ժամ հատկացվում է «Խոսքի զարգացում» դասընթացին:

3) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 3-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներին տրամադրված ժամերը հատկացվում են լոգոպեդական անհատական և խմբային (4-6 սովորող), ինչպես նաև ամբողջ դասարանի հետ աշխատանքների իրականացմանը:

4) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 4-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքների ժամերը հատկացվում են «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով» դասավանդվող բուժական ֆիզկուլտուրային և լոգոպեդական պարապմունքներին:

5) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 5-ում

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ներով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. 1-9-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների առարկայական հատուկ ծրագրերին համապատասխան, իսկ միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար համապատասխան ծրագրերով:

գ. 1-9-րդ դասարաններում սովորողը, որպես կանոն, փոխադրվում է հաջորդ դասարան անհատական ուսուցման պլանով սահմանված գիտելիքների, հմտությունների և կարողությունների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:

6) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 6-ում

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում t մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ներով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. «Հայրենագիտություն» առարկան դիտարկվում է որպես հայրենի երկրի պատմության և աշխարհագրության ինտեգրված դասընթաց:

գ. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասաժամերը հատկացվում են չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների «Ես և շրջակա աշխարհը» առարկայական չափորոշչով և ծրագրով նախատեսված ենթաբաժիններին (Սոցիալ-կենցաղային կողմնորոշում: ճանապարհային երթևեկություն: Բնություն: Վերարտադրողական առողջություն: ժամ, ժամանակ: Ազատ ժամանց):

դ. «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը բոլոր դասարաններում դասացուցակով պետք է լինեն նույն ժամին` երեխաների ընդգրկումն ըստ նախասիրությունների ապահովելու համար:

ե. «Երաժշտություն» առարկայի դասաժամերի շրջանակում իրականացվում է դերախաղի, պարի ուսուցում:

զ. Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների ուսումնառության արդյունքների (գիտելիքներ) ստուգումը իրականացվում է համաձայն անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ-ի):

7) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 7-ում

ա. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններն աշխատում են շուրջտարյա ռեժիմով:

բ. Անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են ըստ երեխաների նախասիրությունների:

8) Սույն հրամանով հաստատված Հավելված 3.1-ի Աղյուսակ 8-ում

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ներով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների արհեստագործական հատուկ խմբերի ուսուցումը իրականացվում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար Նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով:

Հավելված 3.1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2014 թվականի մայիսի 5-ի

N 453-Ն հրամանի

Աղյուսակ 1

Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ

ուսումնական հաստատության ուսումնական պլան

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական առարկաներ     |           Շաբաթական ժամերի քանակը        |

|                          |__________________________________________|

|                          | I  | II |III| IV | V | VI | VII|VIII| IX |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մայրենի                   |7   |8   |8  |8   |7  |6   |-   |-   |-   |

|Հայոց լեզու               |-   |-   |-  |-   |-  |-   |3   |2   |2   |

|Գրականություն             |-   |-   |-  |-   |-  |-   |2   |3   |3   |

|Ռուսաց լեզու              |-   |2   |2  |3   |3  |3   |3   |3   |3   |

|Օտար լեզու                |-   |-   |2  |2   |2  |2   |2   |2   |2   |

|Մաթեմատիկա                |4   |4   |4  |4   |5  |5   |-   |-   |-   |

|Երաժշտություն             |2   |1   |1  |1   |1  |0,5 |0,5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ                |2   |1   |1  |1   |1  |0.5 |0,5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը      |-   |1   |1  |2   |-  |-   |-   |-   |-   |

|Հայրենագիտություն         |-   |-   |-  |-   |1  |-   |-   |-   |-   |

|Բնագիտություն             |-   |-   |-  |-   |2  |2   |-   |-   |-   |

|Աշխարհագրության           |-   |-   |-  |-   |   |1   |1   |2   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհագրություն|-   |-   |-  |-   |-  |-   |-   |-   |2   |

|Համաշխարհային պատմություն |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|Հայոց պատմություն         |-   |-   |-  |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|Հայոց եկեղեցու պատմություն|-   |-   |-  |-   |1  |1   |1   |1   |1   |

|Հասարակագիտություն        |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|Հանրահաշիվ                |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|Երկրաչափություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Ինֆորմատիկա               |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|Ֆիզիկա                    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Քիմիա                     |-   |-   |-  |-   |-  |-   |1   |2   |2   |

|Կենսաբանություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Տեխնոլոգիա                |2   |2   |1  |1   |1  |1   |2   |-   |-   |

|Անվտ. կենսագործունեություն|-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա              |3   |2   |2  |2   |3  |3   |3   |3   |3   |

|Շախմատ                    |-   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|Դպրոցական բաղադրիչ        |-   |1   |2  |2   |2  |2.5 |2.5 |2.5 |2.5 |

|Ընդամենը                  |20  |24  |26 |28  |29 |31  |34  |35  |35  |

|Զարգացնող, հատուկ         |    |    |   |    |   |    |    |    |    |

|մանկավարժական             |    |    |   |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ             |6   |6   |6  |6   |4  |4   |4   |4   |4   |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 2

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ

կրթահամալիրի ուսումնական պլան (չլսող երեխաների դասարաններ)

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական         |                 Շաբաթական ժամերի քանակը        |

|առարկաներ           |________________________________________________|

|                    |նախ./| I  | II |III| IV | V | VI | VII|VIII| IX |

|                    |խումբ|    |    |   |    |   |    |    |    |    |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մայրենի             |5    |7   |8   |9  |8   |8  |10  |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու         |-    |-   |-   |-  |-   |-  |-   |5   |5   |5   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Գրականություն       |-    |-   |-   |-  |-   |-  |-   |4   |4   |4   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Առարկ. գործնական    |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|ուսուցում           |2    |2   |2   |2  |4   |4  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու        |-    |-   |2   |-  |-   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|ժեստերի լեզու       |1    |1   |1   |1  |1   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա          |4    |4   |4   |4  |4   |5  |5   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ռիթմիկա             |2    |1   |1   |1  |1   |1  |0,5 |0,5 |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ          |-    |-   |1   |1  |1   |1  |0,5 |0,5 |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը|1    |1   |1   |1  |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն   |-    |-   |-   |-  |-   |1  |-   |-   |-   |-   |

|Բնագիտություն       |-    |-   |-   |-  |-   |2  |2   |-   |-   |-   |

|Աշխարհագրություն    |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |2   |-   |

|Հայաստանի           |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|աշխարհագրություն    |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |-   |2   |

|Համաշխարհային       |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պատմություն         |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|Հայոց պատմության    |-    |-   |-   |-  |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու      |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պատմություն         |-    |-   |-   |-  |-   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն  |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|Հանրահաշիվ          |-    |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|Երկրաչափություն     |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Ինֆորմատիկա         |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|Ֆիզիկա              |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Քիմիա               |-    |-   |-   |-  |-   |-  |-   |1   |2   |2   |

|Կենսաբանություն     |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|Տեխնոլոգիա          |-    |-   |-   |-  |-   |-  |1   |2   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Անվտանգ կենսագործ.  |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|Ֆիզկուլտուրա        |3    |3   |2   |2  |2   |3  |3   |3   |3   |3   |

|Շախմատ              |-    |-   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|Դպրոցական բաղադրիչ  |-    |1   |-   |1  |3   |2  |2.5 |2.5 |2.5 |2.5 |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ընդամենը            |18   |20  |24  |26 |28  |29 |31  |34  |35  |35  |

|Զարգացնող, հատուկ   |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|մանկավարժական       |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ       |20   |18  |18  |18 |18  |18 |6   |6   |6   |4   |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 2.1

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ

կրթահամալիրի ուսումնական պլան (թույլ լսող երեխաների դասարաններ)

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական         |                 Շաբաթական ժամերի քանակը        |

|առարկաներ           |________________________________________________|

|                    |նախ./| I  | II |III| IV | V | VI | VII|VIII| IX |

|                    |խումբ|    |    |   |    |   |    |    |    |    |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մայրենի             |5    |7   |8   |9  |8   |8  |8   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու         |-    |-   |-   |-  |-   |-  |-   |4   |3   |4   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Գրականություն       |-    |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Առարկայական գործ,   |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|ուսուցում           |2    |2   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու        |-    |-   |2   |2  |2   |2  |2   |2   |2   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|ժեստերի լեզու       |-    |-   |-   |-  |1   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա          |4    |4   |4   |4  |5   |5  |5   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երաժշտություն       |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|/Ռիթմիկա/           |2    |1   |1   |1  |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ          |1    |2   |1   |1  |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը|1    |1   |1   |1  |1   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն   |-    |-   |-   |-  |-   |1  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն       |-    |-   |-   |-  |-   |2  |2   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն    |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |2   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայաստանի           |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|աշխարհագրություն    |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |-   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային       |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պատմություն         |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն   |-    |-   |-   |-  |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց Եկեղեցու      |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պատմություն         |-    |-   |-   |-  |-   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն  |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ          |-    |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն     |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա         |-    |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա              |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Քիմիա               |-    |-   |-   |-  |-   |-  |-   |1   |2   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն     |-    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա          |-    |-   |-   |-  |-   |1  |1   |2   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Անվտանգ կենսագործ.  |-    |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա        |3    |3   |2   |2  |2   |3  |3   |3   |3   |3   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Շախմատ              |-    |-   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ  |-    |-   |1   |2  |3   |3  |2.5 |2.5 |3.5 |2.5 |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ընդամենը            |18   |20  |24  |26 |28  |29 |31  |34  |35  |35  |

|____________________|_____|____|____|___|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ   |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|մանկավարժական       |     |    |    |   |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ       |20   |18  |18  |18 |18  |18 |6   |6   |6   |4   |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 3

Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ

կրթահամալիրի ուսումնական պլան

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական առարկաներ     |           Շաբաթական ժամերի քանակը        |

|                          |__________________________________________|

|                          | I  | II |III| IV | V | VI | VII|VIII| IX |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մայրենի                   |7   |8   |8  |8   |7  |6   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու               |-   |-   |-  |-   |-  |-   |3   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Գրականություն             |-   |-   |-  |-   |-  |-   |2   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու              |-   |2   |2  |3   |3  |3   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Օտար լեզու                |-   |-   |2  |2   |2  |2   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա                |4   |4   |4  |4   |5  |5   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երաժշտություն             |2   |1   |1  |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ                |2   |1   |1  |1   |1  |0,5 |0.5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը      |-   |1   |1  |2   |-  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն         |-   |-   |-  |-   |1  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն             |-   |-   |-  |-   |2  |2   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն          |-   |-   |-  |-   |-  |1   |1   |2   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհագրություն|-   |-   |-  |-   |-  |-   |-   |-   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային պատմություն |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն         |-   |-   |-  |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու պատմություն|-   |-   |-  |-   |1  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն        |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ                |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա               |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա                    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Քիմիա                     |-   |-   |-  |-   |-  |-   |1   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա                |2   |2   |1  |1   |1  |1   |2   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|ՆԶՊ                       |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա              |3   |2   |2  |2   |3  |3   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Շախմատ                    |-   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ        |-   |1   |2  |2   |2  |2.5 |2.5 |2.5 |2.5 |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ընդամենը                  |20  |24  |26 |28  |29 |31  |34  |35  |35  |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ         |    |    |   |    |   |    |    |    |    |

|մանկավարժական             |    |    |   |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ             |6   |6   |6  |6   |6  |4   |4   |4   |4   |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 4

Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հանրակրթական

հատուկ ուսումնական հաստատության ուսումնական պլան

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական առարկաներ     |           Շաբաթական ժամերի քանակը        |

|                          |__________________________________________|

|                          | I  | II |III| IV | V | VI | VII|VIII| IX |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մայրենի                   |7   |8   |8  |8   |7  |6   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու               |-   |-   |-  |-   |-  |-   |3   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Գրականություն             |-   |-   |-  |-   |-  |-   |2   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու              |-   |2   |2  |3   |3  |3   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Օտար լեզու                |-   |-   |2  |2   |2  |2   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա                |4   |4   |4  |4   |5  |5   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երաժշտություն             |2   |1   |1  |1   |1  |0,5 |0.5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ                |2   |1   |1  |1   |1  |0,5 |0.5 |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը      |-   |1   |1  |2   |-  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն         |-   |-   |-  |-   |1  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն             |-   |-   |-  |-   |2  |2   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն          |-   |-   |-  |-   |-  |1   |1   |2   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհագրության |-   |-   |-  |-   |-  |-   |-   |-   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային պատմություն |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն         |-   |-   |-  |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու պատմություն|-   |-   |-  |-   |1  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն        |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ                |-   |-   |-  |-   |-  |-   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա               |-   |-   |-  |-   |-  |1   |1   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա                    |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Քիմիա                     |-   |-   |-  |-   |-  |-   |1   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն           |-   |-   |-  |-   |-  |-   |2   |2   |2   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա                |2   |2   |1  |1   |1  |1   |2   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Անվտանգ կենսագործ.        |-   |-   |-  |-   |-  |-   |-   |1   |1   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա              |3   |2   |2  |2   |3  |3   |3   |3   |3   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Շախմատ                    |-   |2   |2  |2   |-  |-   |-   |-   |-   |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ        |-   |1   |2  |2   |2  |2.5 |2.5 |2.5 |2.5 |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Ընդամենը                  |20  |24  |26 |28  |29 |31  |34  |35  |35  |

|__________________________|____|____|___|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ         |    |    |   |    |   |    |    |    |    |

|մանկավարժական             |    |    |   |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ             |6   |6   |6  |4   |4  |4   |4   |4   |4   |

._____________________________________________________________________.

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
05.05.2014
N 453-Ն
Հրաման