Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0062.250313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2013 թվականի N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` Կանոններ) 2-րդ գլխում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (այսուհետ` նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը) իրականացնում է մատակարարը:»:

2) Կանոնների 13.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«13.1 Մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ միացման պայմանագիր կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը: Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար միացման վճարներ չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության փոփոխության: Այդ դեպքում առանձնացած նոր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման աշխատանքներն իրականացնում է մատակարարը` անվճար:

Միացման պայմանագրի և Պայմանագրի կնքումն իրականացվում է անվճար: Մատակարարն իրավունք չունի նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար պահանջել վճարել սույն կանոններով չսահմանված վճարներ կամ տրամադրել հատուցում:»:

3) Կանոնների 13.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.2 Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ համաձայն սույն կանոնների N 3 հավելվածի` էլեկտրոնային եղանակով: Դիմող անձի` էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը:

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը,

4) 35 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում նոր սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:

Մատակարարն իրավունք չունի Դիմող անձից պահանջել ներկայացնելու սույն կետով չսահմանված փաստաթղթեր կամ տեղեկատվություն:»:

4) Կանոնների 13.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.3 Մատակարարը, Դիմող անձի դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 13.4 կետում սահմանված ժամկետներում.

1) մշակում է տեխնիկական պայմանները և 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերին միացման դեպքում այն համաձայնեցնում սպառողի հետ,

2) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը,

3) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ,

4) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված միացման պայմանագիրը (հավելված N 2), որով սահմանվում են միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը:»:

5) Կանոնների 13.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«13.7 Դիմող անձը կնքված Պայմանագրի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը)` էլեկտրամատակարարումն սկսելու համար:»:

6) Կանոնները լրացնել 13.8 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«13.8 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով` առանձին դեպքերում, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատակարարին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի պատճառով սույն կանոնների 13.4 և 13.5 կետերում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետների պահպանման անհնարինության դեպքում` մատակարարի կամ Դիմող անձի դիմումի հիման վրա, կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ: Սույն կետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է դիմել Հանձնաժողով` դրանք ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մատակարարը պարտավոր է այդ մասին նույն ժամկետում իրազեկել նաև Դիմող անձին:»:

7) Կանոնները լրացնել 13.9 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«13.9 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին` կից ներկայացնելով սույն կանոնների 13.2 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:»:

8) Կանոնների 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«14. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:»:

9) Կանոնների 14.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողը սույն կանոնների 13.2 կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տրված տեխնիկական պայմանները:»:

10) Կանոնների 14.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.2 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները մատակարարի կողմից իրականացվում են գրավոր: Դրանք Դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:»:

11) Կանոնների 14.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.3 Սույն գլխի դրույթները` բացառությամբ 13.2 կետի, չեն կիրառվում, երբ`

1) նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն, սեզոնային առևտուր և այլն),

2) նախատեսվում է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս), 35 կՎ կամ 110 կՎ լարմամբ, և Դիմող անձը` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով,

3) էլեկտրական ցանցին միացվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի նոր սպառման համակարգը:»:

12) Կանոնների 14.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.4 Սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերում Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով: Այդ նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 13.2 կետով պահանջվող փաստաթղթերը` իր դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: Մատակարարը` Դիմող անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում և Դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանները: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է Դիմող անձի նոր սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար, որը վերադարձման ենթակա չէ: Պայմանագիր կնքելու նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Մատակարարը` Դիմող անձից այդ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղակայում է Դիմող անձի առևտրային հաշվառքի սարքերը և վերջինիս հետ կնքում է Պայմանագիր: Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերումը, դրանց տեղակայումը և Պայմանագրի կնքումն իրականացվում են մատակարարի կողմից` անվճար:»:

13) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 14.5 և 14.6 կետերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն այն ուժի մեջ պետք է մտնի

2013 թվականի ապրիլի 1-ից: Սակայն որոշման պաշտոնական հրապարակումն

իրականացվել է միայն 2013 թվականի ապրիլ 2-ին և «Իրավական ակտերի

մասին» ՀՀ օրենքի համաձայն այն կարող է ուժի մեջ մտնել միայն

պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը` 2013 թվականի

ապրիլի 12-ին: ԻՐՏԵԿ-ը սակայն ուժի մեջ մտնելու օրը նշել է

որոշմամբ նշված օրը` 2013 թվականի ապրիլի 1-ը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
06.03.2013
N 62-Ն
Որոշում