Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0388.281207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007483

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2007 թվականի N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և հաշվի առնելով հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կատարելագործման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի ««Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշմամբ հաստատված «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգում (այսուհետ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ԳԼՈՒԽ 2. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

2.1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ (հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված` արժութային շուկայում տվյալ օրվա համար ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Սույն կետում նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

2.2. Ֆիզիկական, իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչև 15 հազար եվրոյին համարժեք կանխիկ դրամ (հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված` արժութային շուկայում տվյալ օրվա համար ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Սույն կետում նշված արժեքը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

2.3. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված` գրավոր մաքսային հայտարարագրում լրացման ենթակա տեղեկություններն են`

1) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) անունը, ազգանունը կամ անվանումը, որը լրացվում է`

ա. ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա.

բ. իրավաբանական անձանց դեպքում` կանոնադրության կամ այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

2) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) քաղաքացիությունը, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում` անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

3) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) անձնագրային տվյալները, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում և ներառում է անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա հետևյալ տեղեկությունները`

ա. անձնագրի սերիան (առկայության դեպքում) և համարը.

բ. անձնագրի տրման տարին, ամիսն ու ամսաթիվը.

գ. անձնագրի վավերականության ժամկետը.

դ. անձնագիրը տված իրավասու մարմինը:

4) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում` անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

5) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) բնակության (գտնվելու) վայրը, որը լրացվում է.

ա. ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա.

բ. իրավաբանական անձանց դեպքում` կանոնադրության կամ այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

6) Ներմուծվող սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների կամ արտահանվող վճարային արժեթղթերի տեսակը, որը ներառում է հետևյալ տեղեկատվական դաշտերից առնվազն մեկը`

ա. «Կանխիկ դրամ (նշելով արժույթը)». այս դաշտը նշվում է, եթե ներմուծվող արժութային արժեքները ներառում են կանխիկ դրամ: Այս դեպքում նշվում է նաև կանխիկ դրամի արժույթը:

բ. «Վճարային արժեթղթեր (նշելով տեսակը)». այս դաշտը նշվում է, եթե ներմուծվում կամ արտահանվում է սահմանաչափից ավելի գումարով արժեթուղթ: Այս դեպքում նշվում է նաև արժեթղթի տեսակը, արժույթը, որով արտահայտված է, համարը, թողարկողը:

7) Ներմուծվող սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների կամ արտահանվող վճարային արժեթղթերի գումարը, որի դեպքում նշվում է փոխադրվող արժութային արժեքների հանրագումարային արժեքը` դրամական գնահատմամբ: Կանխիկ դրամի ներմուծման դեպքում գումարը նշվում է ներմուծվող արժույթով:

8) Սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների ներմուծման դեպքում` երկիրը, որտեղից ներմուծվում են արժութային արժեքները: Այստեղ նշվում է այն երկիրը, որտեղից ժամանում է այն անձը, բեռը կամ փոստը, ով ներմուծում (որտեղով ներմուծվում) է հայտարարագրման ենթակա արժութային արժեքները: Սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների տարանցիկ փոխադրման դեպքում նշվում է արտահանման երկիրը:

9) Հայտարարագրի լրացման տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ նշվում է այն տարին, ամիսը, ամսաթիվը, երբ փաստացի լրացվել է հայտարարագիրը:

10) ՈՒղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում` առաքողի) ստորագրությունը, որտեղ նշվում է այն անձի ստորագրությունը, ով փոխադրում է (իրավաբանական անձի դեպքում` ում անունից լիազորված է փոխադրելու) հայտարարագրման ենթակա արժութային արժեքները և ով լրացնում է հայտարարագիրը:

2.4. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված գումարը գերազանցող արժութային արժեքներ արտահանելը կամ ներմուծելը առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, կամ 2.3 կետով սահմանված հայտարարագրման ենթակա տեղեկությունները թերի լրացնելը կամ կեղծելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:»:

i

2) Կարգի 3.1 կետում «վարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ինկասացիոն կազմակերպությունների» բառերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.11.2007
N 388-Ն
Որոշում