Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ Հ ...

 

 

041.0103.160298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1998 թվականի թիվ 103

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններին օժանդակելու նպատակով`

i

1. Ստեղծել հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Գ. Եգանյան             - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

                             (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Սարգսյան            - ՀՀ առողջապահության նախարարության

                             մասնագիտացված բուժօգնության վարչության պետ

 

    Ա. Թոփուզյան           - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Ե. Մուրադյան           - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                             սպորտի նախարարության ֆինանսատնտեսական

                             վարչության պետ

    Ա. Բայբուրդյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Ղարիբյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                             տեղակալ

    Վ. Հակոբյան            - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր

    Հ. Շարբաթյան           - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ

    Ա. Հակոբյան            - ՀՀ կույրերի միավորման նախագահ

    Ժ. Վարագյան            - ՀՀ խուլերի միավորման նախագահ

    Լ. Ներսիսյան           - հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միության

                             նախագահ

    Մ. Մնացականյան         - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն

    Կ. Չեկալովիչ           - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ

    Պ. Բոշնաղյան           - ՀՀ պատերազմի, աշխատանքի և  զինված ուժերի  

                             վետերանների միության խորհրդի նախագահ

    Հ. Հովհաննիսյան        - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ

   Կ. Ալավերդյան          - «Չեռնոբիլ» միության նախագահ

    Ջ. Բաղդասարյան         - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության

                             հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ

                             (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 03.07.98 թիվ 386, 21.05.99 թիվ 311 որոշումներ)

 

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 168 և 1997 թվականի օգոստոսի 29-ի «Տարեցների միջազգային տարին նշելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 408 որոշումները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.1998
N 103
Որոշում