Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄ ...

 

 

040.1681.061206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1681-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինության` 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

1.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ինչպես նաև` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

1.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում գտնվող` Բերդի տեղական գանձապետական բաժնի «ԻԺ-12 UE» մակնիշի (պետհամարանիշը` APB 23-22, շահագործման տարեթիվը` 1986 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

2.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ գնահատված արժեքը` 188 հազ. դրամ,

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը` 141 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 6750 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

2.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 158 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2.1-ին կետի չորրորդ պարբերությունում «471 քառ. մետր օգտակար մակերեսով» բառերը փոխարինել «550.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերով.

բ) որոշման 2.1-ին կետի վեցերորդ պարբերությունում «471 քառ. մետր տարածքը» բառերը փոխարինել «Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող մասնաշենքի 4-րդ հարկի 276.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 2097-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.7-րդ կետի «ա» ենթակետում`

«ստեղծել 25 նոր աշխատատեղ, այդ թվում`

1-ին տարում` 7 աշխատատեղ,

2-րդ տարում` 8 աշխատատեղ,

3-րդ տարում` 10 աշխատատեղ.» բառերը փոխարինել «մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը ստեղծել 30 նոր աշխատատեղ» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու, վարձակալած պետական գույքի գնման թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի N 67 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 603-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետում «օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2008 թվականի մայիսի 30-ը» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով ու դասական աճուրդով մասնավորեցնելու մասին» N 278-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1.4-րդ կետի`

ա) «ա» ենթակետում «2 տարվա ընթացքում` ներդնելով 15,0 մլն դրամ» բառերը փոխարինել «4 տարվա ընթացքում` ներդնելով 28,0 մլն դրամ» բառերով.

բ) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 23-ի

N 1681-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` 3 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN | Գույքի անվանումը  |  Գույքի   |  Գույքի   |Գույքի արժեքի|Շահագործման|

|ը/կ|                   |գնահատված  |մեկնարկային|որոշման հետ  |  տարեթիվը |

|   |                   |արժեքը     |գինը       |կապված վճարը`|           |

|   |                   |(հազ. դրամ)|(հազ. դրամ)|ներառյալ     |           |

|   |                   |           |           |ավելացված    |           |

|   |                   |           |           |արժեքի հարկը |           |

|   |                   |           |           |  (դրամ)     |           |

|___|___________________|___________|___________|_____________|___________|

|1. |Ավտոմեքենա         |184,5      |139        |6642         |1975 թ.    |

|   |«ԳԱԶ-24»           |           |           |             |           |

|   |(057 so 01)        |           |           |             |           |

|___|___________________|___________|___________|_____________|___________|

|2. |Ավտոմեքենա         |3207,9     |2406       |107286       |1997 թ.    |

|   |«ԳԱԶ-3100200»      |           |           |             |           |

|   |(180 so 01)        |           |           |             |           |

|___|___________________|___________|___________|_____________|___________|

|3. |Ավտոմեքենա         |540,0      |405        |19430        |1996 թ.    |

|   |«ԳԱԶ-31029»        |           |           |             |           |

|   |(043 so 01)        |           |           |             |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1681-Ն
Որոշում