Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.0002.030505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

31 մարտի 2005 թվականի N 1-05/02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            ՀՀ կառավարությանն առընթեր

    նախարարության հետ                       հարկային պետական

    թիվ 376-Ա հրաման                        ծառայության պետի

    13 ապրիլի 2005 թ.                       31 մարտի 2005 թ.

                                            N 1-05/02-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

i

1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում`

ա) «զ» ենթակետը «նոտարների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն իրականացնողները» բառերով.

բ) «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) համատեղ գործունեության պայմանագրի (գրավոր պայմանագրի, որի համաձայն երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար) կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

ժ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է մեկ այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությանը, կամ` այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը, կամ` այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), կամ` այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:».

գ) «ժ» ենթակետից հետո առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն կետի «բ», «ե», «զ» և «ը» ենթակետերի կիրառման առումով հիմք է ընդունվում նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում նշված գործունեության տեսակներով զբաղվելու փաստը, իսկ գործունեության այն տեսակների մասով, որոնց զբաղվելու համար նախատեսված է լիցենզիա` նաև տվյալ գործունեության լիցենզիայի առկայությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու համար գրավոր հայտարարագրի ներկայացումը լիցենզիայի գործողությունը դադարեցվել է` այդ դեպքերում նշված ենթակետերի պայմանները համարվում են բավարարված):».

դ) նախավերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սույն կետի «ժ» ենթակետի կիրառման առումով`

- առևտրային կազմակերպության փոխկապակցված անձինք են այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածին համապատասխան` հանդիսանում են տվյալ առևտրային կազմակերպության կառավարման մարմնի անդամ, և (կամ)` իրականացնում են տվյալ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (միանձնյա, կոլեկտիվ) իրավասություններ, և (կամ)` իրավունք ունեն նշանակել տվյալ առևտրային կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելի և (կամ) նրանց առաջարկությամբ ընտրվել է տվյալ առևտրային կազմակերպության կառավարման մարմնի կեսից ավելին, և (կամ)` պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել տվյալ առևտրային կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները), և (կամ)` իրավունք ունեն տնօրինել տվյալ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի) 20%-ից ավելին, և (կամ)` պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50%-ից ավելին.

- անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածին համապատասխան` պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները).

- փոխկապակցված հանդիսանալու հանգամանքը չի վերաբերում ազգակցական կապերին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր) և նոտարներին.

- պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր հարկային մարմին ներկայացված առևտրային կազմակերպություններից (անհատ ձեռնարկատերերից), որոնց վրա տարածվում են սույն ենթակետում նշված սահմանափակումները, պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել այն առևտրային կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը), որոնք օրենքով սահմանված ժամկետում ժամանակագրական կարգով (օրական կտրվածքով) ավելի ուշ են ներկայացրել պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին.

- նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) համար հիմք է ընդունվում նաև իրենց ստեղծման (պետական գրանցման) օրը, այսինքն` օրենքով սահմանված ժամկետում նույն օրը պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին ներկայացրած առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել այն առևտրային կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը), որոնք տվյալ տարում ժամանակագրական կարգով (օրական կտրվածքով) ավելի ուշ են ստեղծվել (ստացել պետական գրանցում):».

ե) վերջին պարբերությունում «բ»-ից «ը» թվարկումը փոխարինել «բ»-ից «ժ» թվարկումով:

2. Հրահանգի 1.7 կետում`

i

ա) առաջին պարբերության «ա» ենթակետից հանել «(այդ դեպքում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին դիմումում նշված գործունեության (գործունեությունների) մասով)» բառերը.

բ) երկրորդ պարբերությունում`

- «գ» ենթակետը «նոտարների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն» բառերով,

- լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» ենթակետերը`

«ե) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ (նշված փաստի տեղի ունենալու պահը որոշվում է համատեղ գործունեության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից).

զ) տվյալ տարվա սկզբից ունեցել է պարզեցված հարկով հարկվող 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների)` այդ դեպքում մինչև 50,0 մլն դրամը (ներառյալ) իրացման շրջանառությունը հարկվում է պարզեցված հարկով, իսկ 50,0 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառությունը` ընդհանուր կարգով (այդ թվում` այն դեպքերում, երբ տվյալ տարվա սկզբից 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառության գերազանցումը մեկ գործարքի իրականացման արդյունք է), ինչը պետք է արտացոլվի նաև հարկ վճարողի կողմից դուրս գրվող սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում (այն դեպքում, երբ հնարավոր չէ տարանջատել պարզեցված հարկով և ընդհանուր կարգով հարկվող իրացման շրջանառությունները, տարանջատումը կատարվում է հարկ վճարողի համար առավել բարենպաստ պայմաններով):

Օրինակ 3.1. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունը 2005թ. հունվար-փետրվար ամիսներին իրացման շրջանառություն չի ունեցել, իսկ 2005թ. մարտին վաճառել է հիմնական միջոց 56,0 մլն դրամով: Առևտրային կազմակերպության կողմից դուրս է գրվում հաշիվ-ապրանքագիր (հարկային հաշիվ), որտեղ առանձին տողով նշվում է պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը (50,0 մլն դրամ), ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը (5,0 մլն դրամ) և ԱԱՀ-ի գումարը (1,0 մլն դրամ): 2005թ. 1-ին եռամսյակի համար պարզեցված հարկը հաշվարկվում է 50,0 մլն դրամից` 5% դրույքաչափով (50,0x5%=2,5 մլն դրամ) և հաշվետու ժամանակաշրջանի համար` նաև ԱԱՀ:

Օրինակ 3.2. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունը 2005թ. 1-ին կիսամյակում ունեցել է 49,5 մլն դրամ իրացման շրջանառություն, իսկ 2005թ. հուլիսին մեկ հաշիվ-ապրանքագրով վաճառել է տարբեր ապրանքներ 1,5 մլն դրամով (1,0 մլն դրամ` դպրոցական գրականություն և 0,5 մլն դրամ` հաշվիչներ): Առևտրային կազմակերպությունը դուրս գրված հաշիվ-ապրանքագրում առանձին տողով ԱԱՀ-ի գումար չի նշել: Տվյալ դեպքում հաշվիչների վաճառքի մասով հաշվարկվում է պարզեցված հարկ, իսկ դպրոցական գրականության իրացումը դիտվում է որպես ԱԱՀ-ից ազատված շրջանառություն և արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում.

է) տվյալ տարվա որևէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով): Սույն ենթակետի դրույթները վերաբերում են հարկ վճարողին պատկանող (սեփականության իրավունքով, տնօրինման իրավունքով) ապրանքային մնացորդին (վաճառքի համար նախատեսված գույքին), ընդ որում` կոմիսիոն հիմունքներով վաճառքի համար նախատեսված գույքը ներառվում է ապրանքային մնացորդի մեջ միայն կոմիտենտի մոտ: Սույն ենթակետի դրույթները չեն վերաբերում ոչ նյութական ակտիվներին և այն ապրանքներին, որոնք օգտագործվում (սպառվում) են հարկ վճարողի գործունեության ընթացքում և (կամ) իրենց հատկությունները կամ արժեքը ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցում են նոր ստեղծված արդյունքին (հիմնական միջոցներ, արագամաշ առարկաներ, հումք և նյութեր, երկրորդական հումք, թափոններ, կիսապատրաստուկներ, անավարտ արտադրանք, խոտանված արտադրանք), ինչպես նաև ի պահ ընդունված գույքին (բացառությամբ` սույն ենթակետում նշված դեպքերի): Սույն ենթակետի կիրառման առումով`

- ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) ձեռքբերման գները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների մասով չփոխհատուցվող անուղղակի հարկերը) ձեռքբերման օրը որոշվում են սկզբնական փաստաթղթերից (հաշիվ-ապրանքագիր, invoice, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոն (միակողմանի), գնման ակտ, ընդունման-հանձնման ակտ և այլն), հաշվառման գրքերից (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք), պայմանագրերից ելնելով և չեն ներառում ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսերը (տրանսպորտային ծախսեր, ապահովագրական վճարներ, մաքսային սահմանին վճարված անուղղակի հարկերը և այլն): Ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) հետագա ձեռքբերումներին զուգահեռ կատարվում է նույն տեսականու ապրանքային մնացորդի ձեռքբերման գների ճշգրտում` վերջին ձեռքբերման գներից ելնելով, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի վերջին վաճառքի գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վերջին ձեռքբերման օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Սեփական արտադրանք հանդիսացող ապրանքային մնացորդի համար ձեռքբերման գներ չեն հաշվարկվում.

- ապրանքային մնացորդի (այդ թվում` սեփական արտադրանքի) սկզբնական վաճառքի գները որոշվում են վաճառքի օրը` սկզբնական փաստաթղթերից (հաշիվ-ապրանքագիր, invoice, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոն, ընդունման-հանձնման ակտ և այլն), հաշվառման գրքերից (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք), պայմանագրերից: Վաճառքի գները հաշվարկվում են չվաճառված նույն տեսականու ապրանքային մնացորդի համար, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) վերջին ձեռքբերման գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վաճառքի օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Ապրանքային մնացորդի (այդ թվում` սեփական արտադրանքի) հետագա վաճառքներին զուգահեռ կատարվում է չվաճառված նույն տեսականու ապրանքային մնացորդի վաճառքի գների ճշգրտում` վերջին վաճառքի գներից ելնելով, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) վերջին ձեռքբերման գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վերջին վաճառքի օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Վաճառքից տարբերվող այլ օտարումների (անհատույց տրամադրում, դուրս գրում, կորուստ և այլն) դեպքում այդ տեսականու վաճառքի գները չեն փոփոխվում (ճշտվում են միայն չօտարված ապրանքային մնացորդները).

- վաճառքի օրը ապրանքային մնացորդը (բացառությամբ` սեփական արտադրանքի) հաշվարկվում է երկու եղանակով` մինչև վաճառքը ապրանքային մնացորդի ձեռքբերման և նախորդ վաճառքի գների առավելագույնով (առաջին եղանակ) ու վաճառքից հետո չվաճառված ապրանքային մնացորդի նկատմամբ ձեռքբերման և նոր վաճառքի գների առավելագույնով (երկրորդ եղանակ)` երկու եղանակներով հաշվարկված ապրանքային մնացորդներից ընդունվում է առավելագույնը.

- ձեռքբերված ապրանքային մնացորդը նույն օրը վաճառելու դեպքում ձեռքբերված ամբողջ ծավալը հաշվարկվում է ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.

- վաճառված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները և արագամաշ առարկաները, եթե գործունեության մեջ չեն օգտագործվել (շահագործման չեն հանձնվել), ներառվում են ապրանքային մնացորդի մեջ ձեռքբերման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.

- վաճառված հումքը և նյութերը (բացառությամբ` երկրորդական հումքի և թափոնների) ներառվում են ապրանքային մնացորդի մեջ ձեռքբերման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.

- վաճառված կիսապատրաստուկները, անավարտ արտադրությունը, երկրորդական հումքը, թափոնները և խոտանված արտադրանքը ներառվում են ապրանքային մնացորդի մեջ որպես այդպիսին ճանաչման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` վաճառքի գներով.

- սեփական արտադրանքի, կիսապատրաստուկների, անավարտ արտադրության, երկրորդական հումքի, թափոնների և խոտանված արտադրանքի որպես այդպիսին ճանաչումը կատարվում է հարկ վճարողի մոտ օգտագործվող ներքին փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաշվառման գրքերի (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գրքերի) հիման վրա.

- այն դեպքում, երբ անհնար է որոշել ապրանքային մնացորդի ձեռքբերման և (կամ) վաճառքի գները (այդ թվում` գույքագրման արդյունքում), ապա ապրանքային մնացորդը հաշվարկվում է հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված մոտեցումները:»:

3. Հրահանգի 3.2 կետում`

i

ա) «գ» ենթակետում «հետևյալ դրույքաչափերով`

- մինչև 30,0 մլն դրամ գումարի նկատմամբ` 7%,

- 30,0 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 12%» բառերը փոխարինել «5% դրույքաչափով» բառերով.

բ) Օրինակ 4-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Նույն օրինակում 2005թ. համար տրիկոտաժի արտադրանքի իրացման շրջանառության մասով պարզեցված հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով, իսկ պարենային ապրանքների առևտրից իրացման շրջանառության մասով` 3.5% դրույքաչափով: Ընդ որում` 3-րդ եռամսյակում իրացման շրջանառությունը 50,0 մլն դրամը գերազանցելու հետևանքով 110,0 մլն դրամ (160,0-50,0) իրացման շրջանառությունից (իրացումից հասույթից) հարկերը հաշվարկվում են ընդհանուր կարգով:»:

i

4. Հրահանգի 3.3 կետի երրորդ և չորրորդ պարբերությունները «դրույթները» բառերից հետո լրացնել «(եթե այդ գործունեության տեսակները չեն հարկվում հաստատագրված վճարով)» բառերով:

5. Հրահանգի 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4.1. Պարզեցված հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարից ձեռքբերումների (ծախսերի) մասով նվազեցումներ չեն կատարում:»:

6. Հրահանգի 4.3-4.5 կետերը ուժը կորցրած ճանաչել:

7. Հրահանգի 5.6 կետում`

i

ա) ամբողջ տեքստում «ճանաչվում են» բառերը փոխարինել «հաշվառվում են» բառերով.

բ) «գ» ենթակետում`

- «ճանաչման» բառը փոխարինել «հաշվառման» բառով,

- հանել «, եթե դրանք բավարարում են ծախսերը հաստատող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին» բառերը.

գ) «ե» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները (այդ թվում` պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները), օրենքով սահմանված կարգով չհաշվանցված (չհաշվանցվող) անուղղակի հարկերը և փաստաթղթերով հիմնավորված այլ ծախսերը հաշվառում են ամբողջ ծավալով.

զ) մինչև պարզեցված հարկ վճարող համարվելը Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված հետաձգված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել են պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում, հաշվառում են որպես ծախս վճարման հաշվետու ժամանակաշրջանում, իսկ փաստաթղթերով չհիմնավորված այլ ծախսերը հաշվառում են ամբողջ ծավալով:».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Եթե առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը միաժամանակ իրականացնում է պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, ապա ընդհանուր տնտեսական ծախսերը, որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով չեն հաշվառվում: Ընդհանուր տնտեսական ծախսերն են` կառավարման ապարատի աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական նշանակության հիմնական միջոցների նորոգման, պահպանման և շահագործման, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսերը):»:

i

8. Հրահանգի 7.1 կետի երկրորդ պարբերությունից հանել «և հաշվի են առնվում պարզեցված հարկը հաշվարկելիս, եթե այդ ծախսերը կապված են պարզեցված հարկով հարկվող գործունեության հետ» բառերը:

i

9. Հրահանգի 7.3 կետի ամբողջ տեքստում «և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով:

10. Հրահանգի 7.4 կետից հանել առաջին նախադասությունը:

i

11. Հրահանգի 7.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7.5. Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու և վարձու աշխատողների համար աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարում են յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, որը փոխարինում է պարզեցված հարկ վճարողների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Ընդ որում` 6,0 հազ. դրամի մեջ վարձու աշխատողի համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի մեծությունը որոշվում է 3/31 հարաբերակցությամբ, կազմում է 580 դրամ և եկամտահարկով հարկման նպատակով ենթակա է նվազեցման համախառն եկամտից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք միաժամանակ իրականացնում են պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փոխարեն հաստատագրված վճարները վճարում են միայն այն վարձու աշխատողների մասով, որոնք անմիջականորեն կատարում են պարզեցված հարկվող գործունեության հետ կապված աշխատանքներ, իսկ ընդհանուր տնտեսական աշխատանքներով զբաղված վարձու աշխատողների (մասնավորապես` կառավարման ապարատի) մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (աշխատողներին) վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Այն պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը, որոնք հանդիսանում են պարզեցված հարկ վճարող` չիրականացնելով հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, ինչպես նաև պարզեցված հարկ վճարող նոտարները, իրենց մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Այն պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը, որոնք միաժամանակ իրականացնում են պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, իսկ հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Պարզեցված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունները և հայտարարագրերը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև հայտարարագրում են հաշվետու ժամանակաշրջանում այն վարձու աշխատողների թվաքանակը (ըստ ամիսների), որոնց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարվում են հաստատագրված վճարի չափով:»:

i

12. Հրահանգի 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1

«Պարզեցված հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

._________________________________________________________________________.

|           ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ            |     Փաստաթղթի հերթական համարը       |

| (պարզեցված հարկ վճարող համարվելու | __________________________________  |

|              համար)               | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|___________________________________|_____________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը   |    |    |    |    |    |    |   |   |

|___________________________________|_____________________________________|

|2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի   |3. Առևտրային  կազմակերպության        |

|   անուն, ազգանունը                |   անվանումը                         |

|___________________________________|_____________________________________|

|4. Գտնվելու վայրը (բնակության      |5. Հեռախոսի համարը                   |

|   վայրը)                          |                                     |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|                 Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող                   |

|_________________________________________________________________________|

|Սույնով հայտարարում եմ, որ.                                              |

|ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում    |

|մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և  մատուցված              |

|ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի|

|գերազանցել 50,0 մլն դրամը                                                |

|բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային                 |

|պարտավորությունները (այդ թվում` տույժերը և  տուգանքները) կազմում են 100,0|

|հազ. դրամից պակաս գումար                                                 |

|գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար»    |

|մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել  |

|ներմուծման պահին) չիրացված` մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ   |

|տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն դրամը                |

|դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված վճարով)   |

|հարկվող ապրանքներ արտադրող                                               |

|ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական           |

|կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում           |

|մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի      |

|կազմակերպիչ                                                              |

|զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում |

|իրավունքի, հաշվապահական հաշվառման և  աուդիտի բնագավառի գործունեություն,  |

|առևտրային  գործունեության և  կառավարման հարցերով խորհրդատվություն,       |

|հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և         |

|բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության        |

|բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական          |

|հետազննման և  փորձաքննության գործունեություն                             |

|է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող                    |

|ը) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ                |

|թ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) |

|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային  կազմակերպությանը       |

|ժ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) |

|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը              |

|ժա) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)|

|չի պատկանում այլ անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող|

|այլ առևտրային  կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և  ավելի        |

|փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)                                       |

|ժբ) փոխկապակցված չեմ այլ պարզեցված հարկ վճարող առևտրային  կազմակերպության|

|կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ                                              |

|Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար    |

|օրենքով սահմանված պատասխանատվությանը                                     |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Հարկ վճարողի (պատասխանատու |Հարկ վճարողի |Հարկային (տարածքային)          |

|անձի) ստորագրություն       |կնիքը        |տեսչության պետ`                |

|                           |             |                               |

|                           |             |Տեսուչ`                        |

._________________________________________________________________________.

 

Հայտարարագրի ներկայացման ժամկետը

«____»___________________200__թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը

[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

 

Հավելված 2

«Պարզեցված հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

.________________________________________________________________________.

|                                |       Փաստաթղթի հերթական համարը       |

|   ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ      | ____________________________________  |

|                                |  (լրացվում է հարկային մարմնի կողմից)  |

|________________________________|_______________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը|    |    |    |    |    |    |    |    |

|________________________________|_______________________________________|

|2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ      |3. Առևտրային  կազմակերպության          |

|   նոտարի անուն, ազգանունը      |   անվանումը                           |

|________________________________|_______________________________________|

|4. Գտնվել վայրը (բնակության     |5. Հեռախոսի համարը                     |

|   վայրը)                       |                                       |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|6. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան` 200__ թ. ____ եռամսյակ |          |

.________________________________________________________________________.

 

.________________________________________________________________________.

|                  Գործունեության տեսակ                    |   Նշում     |

|__________________________________________________________|_____________|

|7. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական  |             |

|   գործունեություն                                        |             |

|__________________________________________________________|_____________|

|8. Վարձակալություն                                        |             |

|__________________________________________________________|_____________|

|9. Այլ գործունեություն                                    |             |

|__________________________________________________________|_____________|

|10. Նոտարական գործունեություն                             |             |

.________________________________________________________________________.

(հազար դրամ)

.________________________________________________________________________.

|11. Իրացման շրջանառությունը                           |                 |

|______________________________________________________|_________________|

|12. Պարզեցված հարկի դրույքաչափը (%)                   |                 |

|______________________________________________________|_________________|

|13. Պարզեցված հարկի գումարը ([11]x[12])               |                 |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|Հարկ վճարողի (պատասխանատու | Հարկ վճարողի կնիքը |Հարկային (տարածքային)  |

|անձի) ստորագրություն       |                    |տեսչության պետ`        |

|                           |                    |                       |

|                           |                    |Տեսուչ`                |

.________________________________________________________________________.

 

Հաշվարկի ներկայացման ժամկետը

«____» ______________ 200__թ.

 

Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հաշվարկի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը

[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

[6] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը (ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X «նշագրումը)

[7], [8], [9] և [10] - Նշվում են գործունեության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը հանդիսանում է պարզեցված հարկ վճարող

[11] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը

[12] - Լրացվում է պարզեցված հարկի դրույքաչափը

[13] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
31.03.2005
N 1-05/02-Ն
Հրաման