Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

01.04.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.2023  -ից մինչեւ   01.04.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 27.03.2025 թիվ 32-Ն որոշում)

i

606.0130.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2016 թվականի N 130-Ն

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել.

i

1) Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ցանկի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.

4) սահմանել օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

(որոշումը փոփ. 03.08.2022 թիվ 57-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 130-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներ (այսուհետ` գովազդային վահանակ) կարող են տրամադրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք) և սույն կարգի համաձայն:

2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը, որը պետք է տեղեկություններ պարունակի գովազդային վահանակների քանակի, դրանց կողմերի քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար վահանակը տրամադրելու մասին:

Վահանակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի մարզի, համայնքի (Երևանի դեպքում նաև վարչական շրջանի), անվանման, փողոցի, հասցեի (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանման, հատվածի), անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման համարի մասին:

Վահանակի մակերեսի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի վահանակի մեկ կողմի մակերեսի չափի (քառակուսի մետրով) և կողմերի երկարության (սանտիմետրով) մասին:

Վահանակի վարձավճարի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի յուրաքանչյուր կողմի արժեքի մասին` ՀՀ դրամով, ներառյալ հարկերը: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ վահանակը տրամադրելու դեպքում նշվում է վահանակի վարձավճարի արժեքը` սույն պարբերությամբ սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության, մարմնի անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարների վերաբերյալ:

i

3. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը (այսուհետ` ցանկ) Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում կից գրությամբ` Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ներկայացված ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մինչև սույն կետով նախատեսված վերջնաժամկետի ավարտը:

Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունը, մարմինը պետք է ներկայացնի ցանկի վերջնական տարբերակը սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով` մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

Այն գովազդային վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկից, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

(3-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

i

4. Ցանկը ձևավորվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգը»-ի (այսուհետ` Համակարգ) միջոցով, որից հետո լրացված ցանկը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև թղթային եղանակով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակների բաշխման համար հիմք է ընդունում սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտի պահին Համակարգով ձևավորված ցանկը:

(4-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

i

4.1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը ձևավորելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում դիմում` Համակարգ մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)` օգտվողի անուն և ծածկագիր, տրամադրելու պահանջով: Դիմումում նշված էլեկտրոնային հասցեով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին, մարմիններին ուղարկվում է կազմակերպության (մարմնի) օգտահաշիվը` հետևյալ գրանցումներն իրականացնելու համար`

1) մուտքագրել տրամադրվող գովազդային վահանակների վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները,

2) փոփոխություններ և լրացումներ կատարել տրամադրվող գովազդային վահանակների ցանկում,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել տրամադրվող գովազդային վահանակների ցանկը:

Տվյալ ընտրությունների շրջանակներում տրամադրվող վահանակների ցանկի վերաբերյալ Համակարգում գրանցումներ կատարելու հնարավորություն տրվում է մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը, որից հետո տրամադրված օգտահաշվով տվյալ ընտրությունների շրջանակներում գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է:

(4.1-ին կետը լրաց. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններից, մարմիններից ստացված տեղեկությունների ցանկը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ոչ ուշ, քան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկը ներառում է նաև գովազդային վահանակի պայմանական կոդը:

i

6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար, որից հետո հայտը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Մի քանի ընտրություններ նույն օրը միաժամանակ անցկացվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնացնում է յուրաքանչյուր ընտրության շրջանակներում տրամադրվող գովազդային վահանակների ցանկը:

(6-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի

N 130-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

[Կազմակերպության անվանումը]

Հասցե: Մարզ, համայնք, փողոց, շենք

Էլ. փոստ:

Հեռախոս: (374)

 

Ընտրության օրը

 

._____________________________________________________________________.

|Կոդ|Տեսակ|Մարզ|Համայնք,|Վահանակի   |Կողմ|Մակերես|Վահանակի   |Կողմի   |

|   |     |    |գտնվելու|նկարագրու- |    |մ/ք    |ամեն կողմի |նկարա-  |

|   |     |    |վայր    |թյուն      |    |       |տրամադրման |գրու-   |

|   |     |    |        |           |    |       |արժեքը     |թյուն   |

|   |     |    |        |           |    |       |1 ամսվա    |        |

|   |     |    |        |           |    |       |համար,     |        |

|   |     |    |        |           |    |       |ՀՀ դրամով` |        |

|   |     |    |        |           |    |       |ներառյալ   |        |

|   |     |    |        |           |    |       |հարկերը    |        |

|___|_____|____|________|___________|____|_______|___________|________|

|___|_____|____|________|___________|____|_______|___________|________|

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի

N 130-Ն որոշման

 

ՀԱՅՏ

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

[ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ]

 

._______________________________________.

|Կոդ|Գովազդատու|Տեսակ|Մարզ|Համայնք,|Կողմ|

|   |          |     |    |գտնվելու|    |

|   |          |     |    |վայր    |    |

._______________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

 

Հավելված N 4

i

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի

N 130-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

Դիմում

 

[Արտաքին գովազդային վահանակը տիրապետող կազմակերպության անվանումը]

 

դիմում է

 

20_ թվականի ______________ «____»-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին իր տնօրինության տակ գտնվող հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակները տրամադրելու համար վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով համակարգի մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)` օգտվողի անուն և ծածկագիր տրամադրելու համար:

 

Կազմակերպության անվանումն է անգլերեն

_________________________________________________

 

Կազմակերպության պատասխանատուն է.

_____________________________________________________________

նշվում է պատասխանատուի ազգանունը, անունը, հայրանունը

 

հեռախոս` +374 (__ _________________)

 

էլ. փոստ` ________________@__________

______________________________

                                          Կազմակերպության ղեկավարի

                                          (ղեկավարների) անունը,

                                          ազգանունը, ստորագրությունը

 

    Կ.Տ.                                   «____ «______________ 20 թ.

 

(4-րդ հավելվածը լրաց. 20.07.2023 թիվ 20-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.11.2016
N 130-Ն
Որոշում