Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐ ...

 

 

041.0412.210418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2018 թվականի N 412-Լ

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի.

Սահմանել վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու կարգը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի ապրիլի 21-ի

N 412-Լ որոշման

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

I. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

1. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին նախադասության` վարչապետի բացակայության ժամանակ վարչապետին փոխարինում է փոխվարչապետներից մեկը:

(1-ին կետը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

2. Վարչապետի բացակայություն է վարչապետի հիվանդությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակությունը կամ արձակուրդում գտնվելը:

3. Վարչապետի` արտասահմանյան գործուղման մեջ գտնվելու դեպքում փոխվարչապետներից մեկի վրա վարչապետի որոշմամբ ըստ անհրաժեշտության ժամանակավորապես դրվում է վարչապետի պարտականությունների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 36-Լ որոշում)

4. Վարչապետի բացակայության դեպքում փոխվարչապետն իրականացնում է վարչապետի` Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունները, բացառությամբ`

1) Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված` հրաժարական ներկայացնելու,

2) Սահմանադրության 131-րդ հոդվածով սահմանված` Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,

3) Կառավարությանը` Կառավարության վստահության հարց դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,

4) Կառավարությանը և վարչապետի ենթակա մարմինների` վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու,

5) փոխվարչապետների համակարգման ոլորտները փոփոխելու, նախարարության գործունեության ոլորտներն ընդլայնելու,

6) փոխնախարարների թիվը և նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների` վարչապետի կողմից հաստատվող կանոնադրություններում փոփոխություններ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,

7) վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատողների քանակը փոփոխելու, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի` վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու կամ այլ պաշտոնի տեղափոխելու,

8) վարչապետի նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,

9) Կառավարությանը մարզպետներին փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու լիազորությունների:

 

II. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

5. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի 14-րդ մասով սահմանված դեպքում` Կառավարության որոշման հիման վրա վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է փոխվարչապետներից մեկը:

(5-րդ կետը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

6. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինող փոխվարչապետն իրականացնում է վարչապետի` Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

(6-րդ կետը փոփ. 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

III. ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(III գլուխն ուժը կորցրել է 01.06.2019 թիվ 669-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2018
N 412-Լ
Որոշում