Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆ ...

 

 

320.0068.250507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2007 թվականի N 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ

(2-րդ մաս)

 

Գլուխ VI
Աերոդրոմի օդային տարածքի բաժանումն ըստ թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման հարթությունների, դրանց բնութագրերը և ներկայացվող պահանջները

 

37. Աերոդրոմի շրջանի օդային տարածքը թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման տեսանկյունից բաժանվում է հետևյալ հարթությունների`

1) Կոնային - թեք հարթություն է, որի ստորին սահմանը համընկնում է ներքին հորիզոնական հարթության մակերևույթի վերին սահմանի հետ և հանդիսանում է վերջինիս շարունակությունը:

2) Ներքին հորիզոնական - ներքին հորիզոնական հարթությունը հորիզոնական շրջան է, որը գտնվում է աերոդրոմի և մերձաերոդրոմային օդային տարածքում: Շրջանի շառավիղը և բարձրությունը սահմանվում են աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ:

3) Վայրէջքի - հարթությունն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղանի ձևով հարթություն, որը գտնվում է վազքուղու շեմերի շարունակության վրա: Վայրէջքի կորագծային սխեմաների կամ դրանց շեղվածության դեպքերում հնարավոր է վայրէջքի հարթության ձևի փոփոխում: Վայրէջքի հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը հավասար է վազքուղու տվյալ շեմի հարաբերական միջին բարձրությանը, իսկ թեքությունները սահմանվում են վայրէջքի առանցքագծով անցնող ուղղահայաց մակերեսի նկատմամբ: Վայրէջքի հարթության սահմաններ են հանդիսանում`

ա. ներքին սահմանը - սեղանի հիմքերից մեկը, որը ուղղահայաց է վազքուղու առանցքագծի շարունակությանը և գտնվում է վազքուղու շեմերից սահմանված հեռավորության վրա,

բ. եզրային սահմանները - սեղանի կողմերը, որոնք սկսվում են վայրէջքի ներքին մակերևույթի սահմանից և հավասարաչափ շեղված են վազքուղու առանցքագծի նկատմամբ,

գ. արտաքին սահմանը - սեղանի երկրորդ հիմքը:

4) Վայրէջքի ներքին - հարթությունն իրենից ներկայացնում է ուղղանկյուն, որը գտնվում է անմիջապես վազքուղու շեմի առջև: Վայրէջքի ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`

ա. ներքին սահմանը - սահմանված երկարությամբ վազքուղու առանցքագծին ուղղահայաց, որը համընկնում է վայրէջքի հարթության ներքին սահմանի հետ,

բ. եզրային սահմանները - սահմանված երկարությամբ վազքուղու առանցքագծին զուգահեռներ, որոնք սկսվում են հարթության ներքին սահմանից,

գ. արտաքին սահմանը - հարթության ներքին սահմանին զուգահեռ:

5) Անցումային - իրենից ներկայացնում է բարդ հարթություն, որը տեղաբաշխված է վազքուղու թռիչքային գոտու և վայրէջքի հարթության երկայնքով և թեքությամբ տարածվում է վեր` մինչև ներքին հորիզոնական հարթությունը: Անցումային հարթության հարաբերական բարձրությունը վայրէջքի հարթության երկայնքով համապատասխանում է վերջինիս բարձրությանը, իսկ թռիչքային գոտու երկայնքով` վազքուղու առանցքագծի մոտակա կետի բարձրությանը: Հարթության երկայնքով թեքությունը հաշվարկվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ, իսկ ճակատային հատվածների թեքությունը` վազքուղու առանցքագծին ուղղահայաց: Անցումային հարթության սահմաններ են հանդիսանում`

ա. ներքին սահմանը, որը սկսվում է վայրէջքի և ներքին հորիզոնական հարթությունների հատման եզրային սահմանից և տարածվում է ներքև վայրէջքի հարթության եզրի երկայնքով մինչև վայրէջքի հարթության ներքին սահմանը` վազքուղու առանցքագծին զուգահեռ,

բ. վերին սահմանը, որը համընկնում է ներքին հարթության մակերեսի սահմանի հետ:

6) Ներքին անցումային - վազքուղուն ավելի մոտ գտնվող անցումային հարթությանը համանման հարթություն: Ներքին անցումային հարթության ստորին սահմանի հարաբերական բարձրությունը, վայրէջքի և երկրորդ շրջանի հարթությունների երկայնքով, համապատասխանում է կոնկրետ հարթության բարձրությանը, իսկ թռիչքագոտու երկայնքով` վազքուղու առանցքագծի կամ դրա շարունակության մոտակա կետի բարձրությանը: Հարթության թեքությունը հաշվարկվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`

ա. ստորին սահմանը, որը սկսվում է վայրէջքի ներքին հարթության եզրից և տարածվում է դրա երկայնքով` զուգահեռ վազքուղու առանցքագծին մինչև ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու (այսուհետ` երկրորդ շրջան) հարթության ներքին սահմանը և դեպի վեր տվյալ հարթության եզրային սահմանի ուղղությամբ մինչև ներքին հորիզոնական հարթության եզրային սահմանը,

բ. վերին սահմանը, որը գտնվում է ներքին հորիզոնական հարթության վրա:

7) Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթություն - իրենից ներկայացնում է թեք հարթություն, որը գտնվում է ներքին անցումային հարթությունների միջև վազքուղու շեմից սահմանված հեռավորության վրա: Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը համապատասխանում է վազքուղու առանցքագծի բարձրությանը ներքին սահմանի գոտում: Հարթության թեքությունը հաշվարկվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Հարթության սահմաններ են հանդիսանում`

ա. ներքին սահմանը - վազքուղու շեմերից համապատասխան հեռավորության վրա գտնվող և առանցքագծին ուղղահայաց հորիզոնականը,

բ. եզրային սահմանները - սկսվում են ներքին սահմանի եզրերից և հավասարաչափ շեղված վազքուղու առանցքագծով անցնող հարթության նկատմամբ տարածվում են մինչև արտաքին սահմանը,

գ. արտաքին սահմանը - ներքին հորիզոնական հարթությունում տեղակայված և ներքին սահմանին զուգահեռ սահման:

8) Բարձրություն հավաքելու - վազքուղու շեմերի կամ խոչընդոտներից ազատ գոտու սահմաններից դուրս թեք կամ նշված ձևի հարթություն: Բարձրություն հավաքելու ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է վազքուղու շեմի և ներքին սահմանի միջև ընկած հատվածում վազքուղու առանցքագծի շարունակության առավելագույն բարձրության վրա գտնվող կետի բարձրությանը, սակայն խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է խոչընդոտներից ազատ գոտու առանցքագծի վրա գտնվող հողատարածքի առավելագույն բարձր կետի բարձրությանը: Եթե բարձրություն հավաքելու հետագիծն ուղղագիծ է, բարձրություն հավաքելու մակերևույթի թեքությունը սահմանվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Եթե բարձրություն հավաքելու հետագիծը շրջադարձով է և ունի բարդ գծանկար, առանցքագծի թեքությունը համանման է ուղղագիծ հետագծի թեքությանը: Բարձրություն հավաքելու սահմաններ են հանդիսանում`

ա. ներքին սահմանը` վազքուղու առանցքագծին ուղղահայաց հորիզոնական է, որը կարող է տեղակայված լինել կամ վազքուղու շեմից սահմանված հեռավորության վրա, կամ խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում դրա վերջնասահմաններում,

բ. եզրային սահմանները, որոնք սկսվում են ներքին սահմանի եզրերից և սահմանված անկյան տակ հավասարաչափ շեղված են թռիչքագծի նկատմամբ մինչև սահմանված լայնությունը, որից սկսած շարունակվում են բարձրություն հավաքելու հարթության երկարության մնացած ամբողջ հատվածի չափով,

գ. արտաքին սահմանը` թռիչքագծին ուղղահայաց հորիզոնական է սահմանված հեռավորության վրա:

38. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթությունների գծանկարները և բնութագրերը ներկայացված են Կարգի 1 և 2 աղյուսակներում և 1 և 2 նկարներում:

 

.__________________________________________________________________________

|Հարթությունը և       |Աերոդրոմի դասակարգումը                             |

|չափսերը              |___________________________________________________|

|                     |___________________________________________________|

|                     |Չսարքավորված վազքուղի      |Սարքավորված վազքուղի   |

|                     |                           |օդանավերի ոչ ճշգրիտ    |

|                     |                           |վայրէջքի համար         |

|                     |___________________________|_______________________|

|                     |Վազքուղու ծածկագրի նիշը    |Վազքուղու ծածկագրի նիշը|

|                     |___________________________|_______________________|

|                     |  1   |  2   |  3   |  4   |  1.2  |   3   |   4   |

|_________________________________________________________________________|

|                                Կոնային                                  |

|_________________________________________________________________________|

|Թեքությունը          |5%    |5%    |5%    |5%    |5%     |5%     |5%     |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Բարձրությունը        |35 մ  |55 մ  |75 մ  |100 մ |60 մ   |75 մ   |100 մ  |

|_________________________________________________________________________|

|                          Ներքին հորիզոնական                             |

|_________________________________________________________________________|

|Բարձրությունը        |45 մ  |45 մ  |45 մ  |45 մ  |45 մ   |45 մ   |45 մ   |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Շառավիղը             |2000 մ|2500 մ|4000 մ|4000 մ|3500 մ |4000 մ |4000 մ |

|_________________________________________________________________________|

|                            Վայրէջքի ներքին                              |

|_________________________________________________________________________|

|Լայնությունը         |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Հեռավորութ. շեմից    |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Երկարությունը        |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Թեքությունը          |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_________________________________________________________________________|

|                               Վայրէջքի                                  |

|_________________________________________________________________________|

|Ներք. սահմ. երկար.   |60 մ  |80 մ  |150 մ |150 մ |150 մ  |300 մ  |300 մ  |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Հեռավորութ. շեմից    |30 մ  |60 մ  |60 մ  |60 մ  |60 մ   |60 մ   |60 մ   |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Շեղվածություն        |10%   |10%   |10%   |10%   |15%    |15%    |15%    |

|(յուրաքանչյուր       |      |      |      |      |       |       |       |

|ուղղությամբ)         |      |      |      |      |       |       |       |

|_________________________________________________________________________|

|                             Առաջին հատված                               |

|_________________________________________________________________________|

|Երկարությունը        |1600  |2500 մ|3000 մ|3000 մ|2500 մ |3000 մ |3000 մ |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Թեքությունը          |5%    |4%    |3.33% |2.5%  |3.33%  |2%     |2%     |

|_________________________________________________________________________|

|                            Երկրորդ հատված                               |

|_________________________________________________________________________|

|Երկարությունը        |-     |-     |-     |-     |-      |3600 մ |3600 մ |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Թեքությունը          |-     |-     |-     |-     |-      |2.5%   |2.5%   |

|_________________________________________________________________________|

|                          Հորիզոնական հատված                             |

|_________________________________________________________________________|

|Երկարությունը        |-     |-     |-     |-     |-      |8400 մ |8400 մ |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Թեքությունը          |-     |-     |-     |-     |-      |15000 մ|15000 մ|

|_________________________________________________________________________|

|                              Անցումային                                 |

|_________________________________________________________________________|

|Թեքությունը          |20%   |20%   |14.3 %|14.3 %|20 %   |14.3 % |14.3 % |

|_________________________________________________________________________|

|                           Ներքին անցումային                             |

|_________________________________________________________________________|

|Թեքությունը          |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_________________________________________________________________________|

|                          Ընդհատված վայրէջքի                             |

|_________________________________________________________________________|

|Ներք. սահմ. երկար.   |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Հեռավորութ. շեմից    |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Շեղվածություն        |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

|(յուրաքանչյուր       |      |      |      |      |       |       |       |

|ուղղությամբ)         |      |      |      |      |       |       |       |

|_____________________|______|______|______|______|_______|_______|_______|

|Թեքությունը          |-     |-     |-     |-     |-      |-      |-      |

.__________________________________________________________________________

_______________________ ____________________________________________.

|Հարթությունը և       | |Աերոդրոմի դասակարգումը                     |

|չափսերը              | |___________________________________________|

|                     | |Սարքավորված վազքուղի օդանավերի ճշգրիտ      |

|                     | |վայրէջքի համար                             |

|                     | |___________________________________________|

|                     | |I կարգախմբի            |II և  III կարգախմբի|

|                     | |_______________________|___________________|

|                     | |Վազքուղու ծածկագրի նիշը|Վազքուղու ծածկագրի |

|                     | |                       |նիշը               |

|                     | |_______________________|___________________|

|                     | |    1.2    |    3.4    |        3.4        |

|______________________ ____________________________________________|

|                                 Կոնային                           |

|______________________ ____________________________________________|

|Թեքությունը          | |5%         |5%         |5%                 |

|_____________________| |___________|___________|___________________|

|Բարձրությունը        | |60 մ       |100 մ      |100 մ              |

|______________________ ____________________________________________|

|                           Ներքին հորիզոնական                      |

|______________________ ____________________________________________|

|Բարձրությունը        | |45 մ       |45 մ       |45 մ               |

|_____________________| |___________|___________|___________________|

|Շառավիղը             | |3500 մ     |4000 մ     |4000 մ             |

|______________________ ____________________________________________|

|                             Վայրէջքի ներքին                       |

|______________________ ____________________________________________|

|Լայնությունը         | |90 մ       |120 մ      |120 մ              |

|_____________________| |___________|___________|___________________|

|Հեռավորութ. շեմից    | |60 մ       |60 մ       |60 մ               |

|_____________________| |___________|___________|___________________|

|Երկարությունը        | |900 մ      |900 մ      |900 մ              |

|_____________________| |___________|___________|___________________|

|Թեքությունը          | |2.5%       |2%         |2%                 |

|______________________ ____________________________________________|

|                                Վայրէջքի                           |

|______________________ ____________________________________________|

|Ներք. սահմ. երկար.   | |150 մ      |300 մ      |300 մ              |

|_____________________| |___________|___________|___________________|

|Հեռավորութ. շեմից    | |60 մ       |60 մ       |60 մ               |

|_____________________| |___________|___________|___________________|

|Շեղվածություն        | |15%        |15%        |15%                |

|(յուրաքանչյուր       | |           |           |                   |

|ուղղությամբ)         | |           |           |                   |

|______________________ ____________________________________________|

|                              Առաջին հատված                        |

|______________________ ____________________________________________|

|Երկարությունը        | |3000 մ     |3000 մ     |3000 մ             |

|_____________________| |___________|___________|___________________|

|Թեքությունը          | |2.5%       |2%         |2%                 |

|______________________ ____________________________________________|

|                             Երկրորդ հատված                        |

|______________________ ____________________________________________|

|Երկարությունը        | |12000      |3600       |3600               |

|_____________________| |___________|___________|___________________|

|Թեքությունը          | |3%         |2.5%       |2.5%               |

|______________________ ____________________________________________|

|                           Հորիզոնական հատված                      |

|______________________ ____________________________________________|

|Երկարությունը        | |-          |8400 մ     |8400 մ             |

|_____________________| |___________|___________|___________________|

|Թեքությունը          | |15000 մ    |15000 մ    |15000 մ            |

|______________________ ____________________________________________|

|                               Անցումային                          |

|______________________ ____________________________________________|

|Թեքությունը          | |14.3%      |14.3%      |14.3%              |

|______________________ ____________________________________________|

|                            Ներքին անցումային                      |

|______________________ ____________________________________________|

|Թեքությունը          | |40%        |3.33%      |3.33%              |

|______________________ ____________________________________________|

|                           Ընդհատված վայրէջքի                      |

|______________________ ____________________________________________|

|Ներք. սահմ. երկար.   | |90 մ       |120 մ      |120 մ              |

|_____________________| |___________|___________|___________________|

|Հեռավորութ. շեմից    | |-          |1800 մ     |1800 մ             |

|_____________________| |___________|___________|___________________|

|Շեղվածություն        | |10%        |10%        |10%                |

|(յուրաքանչյուր       | |           |           |                   |

|ուղղությամբ)         | |           |           |                   |

|_____________________| |___________|___________|___________________|

|Թեքությունը          | |4%         |3.33%      |3.33%              |

_______________________ ____________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Վերելքի համար նախատեսված վազքուղի

 

._________________________________________________________________________.

|                       Վազքուղու ծածկագրի համարը                         |

|_________________________________________________________________________|

|Հարթությունը և  չափսերը                   |1         |2        |3 կամ 4  |

|__________________________________________|__________|_________|_________|

|Ներքին սահմանագծի երկարությունը           |60 մ      |80 մ     |180 մ    |

|__________________________________________|__________|_________|_________|

|Հեռավորություն վազքուղու շեմից            |30 մ      |60 մ     |60 մ     |

|__________________________________________|__________|_________|_________|

|Շեղվածությունը (յուրաքանչյուր ուղղությամբ)|10%       |10%      |12.5%    |

|__________________________________________|__________|_________|_________|

|Վերջնահատվածի լայնությունը                |380 մ     |580 մ    |1200 մ   |

|__________________________________________|__________|_________|_________|

|Երկարությունը                             |1600 մ    |2500 մ   |15000 մ  |

|__________________________________________|__________|_________|_________|

|Թեքությունը                               |5%        |4%       |2%       |

._________________________________________________________________________.

 

Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների

 

Նկար N 1

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 1 չի բերվում

 

Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների

 

Նկար N 2

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 2 չի բերվում

 

39. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթություններին ներկայացվող պահանջները պայմանավորված են աերոդրոմի ծածկագրային ցուցանիշով և վազքուղու նավիգացիոն միջոցների հագեցվածությամբ:

40. Չսարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`

ա. կոնային,

բ. ներքին հորիզոնական,

գ. վայրէջքի,

դ. անցումային:

1) Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չպետք է գերազանցեն Կարգի աղյուսակ 1 ներկայացված մեծությունները:

2) Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չպետք է գերազանցեն վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները կամ կոնային կամ ներքին հորիզոնական մակերևույթների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ աերոդրոմի շրջանի օդային տարածքի աերոնավիգացիոն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտները բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:

41. Օդանավերի ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`

ա. կոնային,

բ. ներքին հորիզոնական,

գ. վայրէջքի,

դ. անցումային:

1) Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չպետք է գերազանցեն Կարգի աղյուսակ 1 ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:

2) Վայրէջքի հարթության հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`

ա. վազքուղու շեմի 150 մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ

բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը` կախված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:

3) Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չպետք է գերազանցեն վայրէջքի հարթության, ներքին սահմանից 3000 մետրի սահմաններում կամ անցումային հարթության սահմանը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ աերոդրոմի շրջանի օդային տարածքի աերոնավիգացիոն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտները բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:

42. Օդանավերի ճշգրիտ վայրէջքի համար I, II և III կարգախմբի վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`

ա. կոնային,

բ. ներքին հորիզոնական,

գ. վայրէջքի,

դ. վայրէջքի ներքին,

ե. անցումային,

զ. ներքին անցումային,

է. ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու:

1) Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չպետք է գերազանցեն Կարգի աղյուսակ 1 ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:

2) Վայրէջքի մակերևույթի հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`

ա. վազքուղու շեմի 150 մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ

բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը, կախված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:

3) Անշարժ օբյեկտները չպետք է գերազանցեն վայրէջքի ներքին, ներքին անցումային և ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթությունների սահմանները, բացառությամբ իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ անհրաժեշտ օբյեկտների, որոնք պետք է տեղադրված լինեն դյուրաբեկ ամրանների վրա:

4) Նշված հարթությունների սահմաններում բացառվում է շարժական օբյեկտների առկայությունը:

5) Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չպետք է գերազանցեն վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ աերոդրոմի շրջանի օդային տարածքի աերոնավիգացիոն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտները բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգության վրա:

43. Օդանավի վերելքի անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանվում է

ա. վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթություն, որի երկրաչափական չափսերը ներկայացված են Կարգի աղյուսակ 2:

1) Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չպետք է գերազանցեն վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթության սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:

i

44. Սույն գլխում ներկայացված հարթությունների սահմաններից դուրս տեղակայված անշարժ օբյեկտները, որոնց բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ գերազանցում է 60 և ավելի մետրը, կարող են դիտարկվել որպես խոչընդոտ, եթե աերոնավիգացիոն հետազոտությունների արդյունքում սահմանվում է, որ դրանք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը.

1) Աերոնավիգացիոն հետազոտություններն իրականացվում են Գլխավոր վարչության կողմից: Գլխավոր վարչության հրավերով աերոնավիգացիոն հետազոտություններում կարող են մասնակցել Աերոդրոմ շահագործողի և օդային երթևեկության կառավարման մարմնի մասնագետները:

(44-րդ կետը փոփ. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

45. Աերոդրոմում և դրա շրջանում առկա բոլոր խոչընդոտները հաշվառվում են Աերոդրոմ շահագործողի կողմից և դրանց վերաբերյալ տեղեկությունները (տիպը, աշխարհագրական կոորդինատները, հարաբերական բարձրությունը, մականշման առկայությունը և ձևը) ներկայացվում են Աերոդրոմի ձեռնարկում և հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկագրերում:

 

Գլուխ VII
Աերոնավիգացիոն տեսողական միջոցներ

 

46. Սույն Կարգի իմաստով աերոնավիգացիոն տեսողական միջոցներ են համարվում աերոդրոմային այն միջոցները, սարքավորումները և համալիրները, որոնք ցուցանշում են օդանավի թռիչք-վայրէջքի և գետնավարման ուղղությունները:

47. Աերոդրոմային աերոնավիգացիոն տեսողական միջոցներ են հանդիսանում`

ա. քամու ուղղության ցուցիչը,

բ. մականշանները,

գ. լուսարձակները և լուսաազդանշանային համակարգը,

դ. նշանները:

1) Աերոդրոմում կիրառվող աերոդրոմային աերոնավիգացիոն տեսողական միջոցների մասին տեղեկատվությունը (տեսակները, քանակները, գծապատկերները, տեղադրման կոորդինատները) ներկայացվում են Աերոդրոմի ձեռնարկում և հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկագրերում:

48. Աերոդրոմը պետք է ապահովված լինի առնվազն երկու քամու ուղղության ցուցիչներով, որոնք տեղադրվում են այնպիսի գոտիներում, որպեսզի տեսանելի լինեն թռիչք-վայրէջք իրականացնող կամ գետնավարող օդանավի անձնակազմի համար և դրանց վրա չազդեն օդի կողմնակի տատանումները:

1) Քամու ուղղության ցուցիչն ունի կտրված կոնի ձև. հետևյալ նվազագույն չափերով`

ա. հիմքի շառավիղը` 0.9 մ,

բ. երկարությունը` 3.6 մ:

2) Քամու ուղղության ցուցիչի գույնը պետք է ապահովի դրա տեսանելիությունը 300 մ բարձրությունից: Նախընտրելի են համարվում սպիտակ կամ նարնջագույն գույները:

3) Ելնելով շրջակա միջավայրի ընդհանուր ֆոնից կարող է կիրառվել գույների զուգակցում` նարնջագույն և սպիտակ, կարմիր և սպիտակ կամ սև և սպիտակ` ապահովելով դրանց հաջորդականությունը:

4) Քամու ուղղության ցուցիչի տեղադրման վայրը մականշվում է 15 մ շառավիղ ունեցող շրջանով, ընդ որում, նշագծի լայնությունը պետք է լինի առնվազն 1.2 մ: Եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, ապա պետք է ապահովվի նաև քամու ուղղության ցուցչի լուսավորությունը:

49. Աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրման նպատակով աերոդրոմի տարրերը (վազքուղի, ղեկուղի, կառամատույց) պետք է ապահովված լինեն մականշաններով:

1) Եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, աերոդրոմի տարրերի մականշման համար նախընտրելի է կիրառել լուսաանդրադարձիչ նյութեր պարունակող ներկեր:

50. Արհեստական ծածկույթով վազքուղու մականշումն իրականացվում է սպիտակ գույնի հետևյալ գծանշանների միջոցով`

ա. վազքուղու թվի և ուղղության,

բ. վազքուղու շեմի,

գ. վազքուղու առանցքագծի,

դ. օդանավերի վայրէջքի գոտու,

ե. օդանավերի վայրէջքի ճշգրիտ կետի,

զ. վազքուղու եզրերի:

51. Վազքուղին արտահայտվում է ամբողջական թվերով և ցույց է տալիս ՎՈՒ մագնիսական ուղղվածությունը (մագնիսական ուղղվածության ամբողջականացված արժեքի 1/10):

1) Եթե աերոդրոմում շահագործվում են մեկից ավելի վազքուղիներ, դրանք մականշվում են «L», «R», «C» տառերով կամ դրանց զուգակցումներով:

2) Վազքուղու թիվը և ուղղությունը մականշվում են վազքուղու առանցքագծի վրա` համաձայն Կարգի նկար 3-ի միջազգային ստանդարտներով սահմանված թվային և տառային նշաններով:

52. Արհեստական ծածկույթով վազքուղիները պետք է ապահովված լինեն վազքուղու շեմի մականշմամբ` համաձայն Կարգի նկար 3-ի:

1) Վազքուղու շեմի մականշումն իրականացվում է վազքուղու առանցքագծին համաչափ, առնվազն 30 մ երկարությամբ և մոտ 1.8 մ լայնությամբ` վազքուղու ճակատից 6մ հեռավորության վրա գծանշված զոլագծերով, որոնց քանակը պայմանավորված է վազքուղու լայնությամբ`

ա. 18 մ լայնության դեպքում` 4 զոլագիծ,

բ. 23 մ լայնության դեպքում` 6 զոլագիծ,

գ. 30 մ լայնության դեպքում` 8 զոլագիծ,

դ. 45 մ լայնության դեպքում` 12 զոլագիծ,

ե. 60 մ լայնության դեպքում` 16 զոլագիծ:

2) Կողային զոլագծերը գծանշվում են վազքուղու եզրից առնվազն 3 մ կամ առանցքագծից 27 մ հեռավորությունների վրա: Զոլագծերը գծանշվում են վազքուղու ամբողջ լայնությամբ` ապահովելով դրանց միջև հեռավորությունները մոտ 1.8 մ սահմաններում, բացառությամբ առանցքագծին կից զոլագծերի, որոնց միջև հեռավորությունը պետք է լինի կրկնակի` 3.6 մ:

3) Եթե վազքուղու ճակատն ուղղահայաց չէ առանցաքագծին, վազքուղու շեմը լրացուցիչ մականշվում է առնվազն 1.8 մ լայնությամբ վազքուղու առանցքագծին ուղղահայաց գծանշանով:

4) Վազքուղու շեմի մշտական կամ ժամանակավոր տեղափոխման դեպքում դրա մականշումներն իրականացվում են Կարգի նկար 4 ներկայացված գծապատկերների համաձայն:

5) Եթե վազքուղու շեմը տեղափոխված է կարճ ժամանակով, արհեստական ծածկույթի մականշման փոխարեն կարող են օգտագործվել նույն գույնի և գծապատկերներով ցուցանակներ:

53. Վազքուղու առանցաքագիծը մականշվում է ընդհատվող շերտագծերով` առնվազն 30 մ երկարությամբ, ընդ որում, առաջին շերտագիծը գծանշվում է վազքուղու թվանշանից 12 մ հեռավորության վրա:

1) Մեկ շերտագծի և ընդհատվող հատվածի ընդհանուր երկարությունը պետք է լինի առնվազն 50 մ, սակայն ոչ ավելի 75 մ:

2) Վազքուղու առանցքագծի մականշման գծապատկերը ներկայացված է Կարգի նկար 3-ին:

 

            Ա. Ճշգրիտ վայրէջքի          Բ. Ճշգրիտ վայրէջքի համար

            համար սարքավորված               սարքավորված երկու

                 մեկ ՎՈՒ                    զուգահեռ ՎՈՒ (ձախ)

 

Նկար N 3

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 3 չի բերվում

 

            Ա. Վու շեմի                 Բ. ՎՈՒ շեմի ժամանակավոր

            ժամանակավոր                       կամ մշտական

         տեղափոխման դեպքում                տեղափոխման դեպքում

 

Նկար N 4

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 4 չի բերվում

 

3) Ելնելով ՎՈՒ ցուցանիշներից` սահմանվում են շերտագծերի հետևյալ լայնությունները`

ա. II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղու համար` 0.90 մ,

բ. I կարգախմբով սարքավորված կամ ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված «3» կամ «4» ծածկագրով նշված վազքուղիների համար` 0.45 մ,

գ. չսարքավորված կամ ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված «1» կամ «2» ծածկագրով նշված վազքուղիների համար` 0.30 մ:

54. «2», «3» և «4» ծածկագրով նշված վազքուղիները պետք է ապահովված լինեն օդանավերի վայրէջքի գոտու մականշումով` համաձայն Կարգի նկար 5 ներկայացված երկու տարբերակների` «Ա»` հեռավորությունների նշումով և «Բ»` հիմնական:

1) «Բ» տարբերակով մականշումն իրականացվում է վազքուղու առանցքագծին համաչափ զույգ ուղղանկյուն գծանշանների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը պետք կազմի առնվազն 22.5 մ, իսկ լայնությունը` 3 մ: Գծանշանների զույգերի քանակը պայմանավորված է վազքուղու շեմերի միջև հեռավորությամբ`

ա. մինչև 900 մ` 1 զույգ,

բ. 900 - 1199 մ` 2 զույգ,

գ. 1200-1499 մ` 3 զույգ,

դ. 1500-2399 մ` 4 զույգ,

ե. 2400 մ և ավելի` 6 զույգ, իսկ դրանց միջև հեռավորությունները պետք է կազմի 150 մ:

2) «Ա» տարբերակով մականշումն իրականացվում է վազքուղու առանցքագծին համաչափ զույգ բազմաշերտային գծանշանների միջոցով: Գծանշանների զույգերի քանակը և դրանց միջև հեռավորությունները սահմանվում են նախորդ պարբերության համաձայն: Յուրաքանչյուր շերտագծի երկարությունը պետք կազմի առնվազն 22.5 մ, լայնությունը` 3 մ, իսկ հարակից շերտագծերի միջև հեռավորությունը` 1.5 մ:

3) Վայրէջքի գոտու գծանշանների առաջին զույգը գծանշվում է վազքուղու շեմից 150 մ հեռավորության վրա:

4) Յուրաքանչյուր զույգի գծանշանների ներքին կողմերի միջև հեռավորությունները ներկայացված են հետևյալ աղյուսակում`

 

._________________________________________________________________________.

|Գծանշանների          |Վայրէջքի համար տրամադրվող երկարություն             |

|դիրքը և  չափերը      |___________________________________________________|

|                     |մինչև  800 մ|800-1199 մ|1200-2399 մ|2400 մ և  ավելի|

|_____________________|____________|__________|___________|_______________|

|Հեռավորությունը ՎՈՒ  |150 մ       |250 մ     |300 մ      |400 մ          |

|շեմից                |            |          |           |               |

|_____________________|____________|__________|___________|_______________|

|Գծանշանի             |30-45 մ     |30-45 մ   |45-60 մ    |45-60 մ        |

i

|երկարությունը        |            |          |           |               |

|_____________________|____________|__________|___________|_______________|

|Գծանշանի լայնությունը|4 մ         |6 մ       |6-10 մ     |6-10 մ         |

|_____________________|____________|__________|___________|_______________|

|Գծանշանների ներքին   |6 մ         |9 մ       |18-22.5 մ  |18-22.5 մ      |

|կողմերի միջև         |            |          |           |               |

|հեռավորությունը      |            |          |           |               |

._________________________________________________________________________.

 

55. Օդանավերի վայրէջքի ճշգրիտ կետի մականշումն իրականացվում է վազքուղու առանցքագծին համաչափ զույգ ուղղանկյուն գծանշանների միջոցով, որոնց չափերը պետք է համապատասխանեն Կարգի 54-րդ կետի աղյուսակում ներկայացված մեծություններին, իսկ գծանշումները` Կարգի նկար 5:

56. Վազքուղու եզրերի մականշումն իրականացվում է, եթե վազքուղին ցայտուն արտահայտված չէ շրջակա միջավայրում:

1) Միաժամանակ առաջարկվում է վազքուղու եզրերի մականշումն իրականացնել ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված բոլոր վազքուղիների վրա:

 

            Ա. Հեռավորությունների       Բ. Հիմնական սխեման

                    նշումով

 

Նկար N 5

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 5 չի բերվում

 

2) Վազքուղու եզրերի մականշումն իրականացվում է 0.9 լայնությամբ շերտագծով, եթե վազքուղու լայնությունը հավասար կամ շատ է 30 մետրից և 0.45 մ լայնությամբ շերտագծով, եթե վազքուղու լայնությունը քիչ է 30 մետրից:

3) Շերտագծերը պետք է համընկնեն վազքուղու եզրերի հետ, եթե վազքուղու լայնությունը քիչ է 60 մետրից: Եթե վազքուղու լայնությունը գերազանցում է 60 մ` շերտագծերը գծանշվում են վազքուղու առանցքագծից 30 մ հեռավորության վրա:

57. Աերոդրոմի ղեկուղին, կառամատույցը և ՎՈՒ հետդարձի հրապարակը մականշվում են դեղին գույնի գծանշաններով:

58. Ղեկուղու մականշաններ են համարվում`

ա. ղեկուղու առանցքագծի,

բ. սպասման տեղերի գծանշանները:

1) Ղեկուղու առանցքագիծը մականշվում է առնվազն 0.15 մ լայնությամբ հոծ շերտագծով: Ղեկուղու ուղղագծային հատվածներում շերտագիծը գծանշվում է օդանավերի գետնավարման ղեկուղու առանցքագծով: ՂՈՒ շրջադարձի հատվածներում առանցքագծի շերտագիծը գծանշվում է որպես ուղղագծային հատվածի շարունակություն` ապահովելով հաստատուն հեռավորությունները կորագծային հատվածների եզրերի նկատմամբ:

2) Վազքուղու հետ հատման հատվածներում ղեկուղու առանցքագիծը կորագծով պետք է համընկնի վազքուղու առանցքագծի հետ և շարունակվի դրան զուգահեռ առնվազն 60 մ երկարությամբ` «3» կամ «4» ծածկագրով վազքուղիների համար և 30 մ երկարությամբ` «1» կամ «2» ծածկագրով վազքուղիների համար:

3) Եթե վազքուղին հանդիսանում է օդանավերի գետնավարման երթուղու մաս և դրա վրա բացակայում է առանցքագիծ կամ այն չի համընկնում գետնավարման երթուղու հետ, ապա վազքուղին մականշվում է ղեկուղու առանցքագծով:

4) Սպասման տեղերը մականշվում են` համաձայն Կարգի նկար 6-ում ներկայացված գծապատկերների:

5) Եթե ղեկուղու վրա սահմանվում է մեկ սպասման տեղ, ապա այն մականշվում է «Ա» տարբերակի համաձայն, իսկ մեկից ավելի սպասման տեղերի սահմանման դեպքում` «Բ» տարբերակի համաձայն, ընդ որում, վազքուղուն մոտակա սպասման տեղը մականշվում է «Ա» տարբերակի համաձայն.

6) Սպասման կետի սահմաններում ղեկուղու առանցքագծի մականշումն իրականացվում է բարելավված ձևով, համաձայն սույն կարգի նկար N 6-Ա-ում ներկայացված գծապատկերի.

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկար 6-Ա-ն չի բերվում

(58-րդ կետը փոփ. 07.11.11 թիվ 200-Ն, 09.10.13 թիվ 199-Ն հրամաններ)

59. Ելնելով օդանավերի գետնավարման երթուղիների բարդությունից կամ շահագործողական փորձից, ի լրումն աերոդրոմում տեղադրված տեղեկատվական ցուցանակների, ղեկուղիները կարող են մականշվել ցուցանակներով կամ ցուցագծանշաններով:

1) Ցուցանակների ձևերը, չափերը, գրառումները և տեղադրման բարձրությունները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներով սահմանված չափանիշներին:

2) Գծացուցանշանների մականշումն իրականացվում է դեղին և սև գույներով`

ա. սև ֆոնի վրա դեղին գրառում, եթե ցուցանշվում է գտնվելու վայրը,

բ. դեղին ֆոնի վրա սև գրառում, եթե ցուցանշվում է երթևեկման ուղղությունը:

60. Կառամատույցի մականշումն իրականացվում է առնվազն 0.10 մ լայնությամբ անվտանգության գծանշաններով, որոնք սահմանում են օդանավերի կայանատեղերում օդանավերի եզրերից անվտանգ հեռավորությունները և դրանց սպասարկող տեխնիկական միջոցների երթևեկման ուղիներն ու կայանման նվազագույն հեռավորությունները:

1) Օդանավերի եզրերից անվտանգ հեռավորությունները և տեխնիկական միջոցների կայանման գոտիները մականշվում են կարմիր գույնի գծանշաններով, իսկ տեխնիկական միջոցների երթևեկման ուղիները` սպիտակ գծանշաններով:

61. Օդանավերի հետդարձի հրապարակի մականշվում 0.15 մ լայնությամբ հոծ գծով:

1) Հրապարակի առանցքագիծը պետք է իրականացվի զուգահեռ վազքուղու առանցքագծի հետ առնվազն`

ա. 60 մ վրա` «3» կամ «4» ծածկագրով վազքուղիների համար,

բ. 30 մ վրա` «1» կամ «2» ծածկագրով վազքուղիների համար,

իսկ դրա կորագծային հատվածը պետք է ապահովի օդանավերի անվտանգ հետդարձը 180 օC, հաշվի առնելով օդանավի առջևի անվասարքի շրջադարձի առավել անկյունը` 45 օC:

2) Վազքուղու առանցքագծի հետ հատման հրապարակի առանցքագծի մականշումը չպետք է գերազանցի 30 օC:

 

Սպասման կետի մականշումը

 

Սպասման կետի գծանշանի սխեմաները

 

          Ա տարբերակ                                Բ տարբերակ

 

Նկար N 6

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 6 չի բերվում

 

i

61.1 Ղեկուղիների և օդանավերի հետադարձի հրապարակի անվտանգության եզրագոտիները և աերոդրոմի մնացած չկրող մակերեսները, որոնք նախատեսված չեն օդանավերի գետնավարման համար ենթակա են մականշման:

1) Չկրող մակերեսների մականշումն իրականացվում է 15 սմ լայնությամբ և իրարից 15 սմ հեռավորությամբ երկու դեղին գույնի հոծ գծերով:

(61.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

 

Գլուխ VIII
Լուսաազդանշանային համակարգը

 

62. Ելնելով վազքուղու սարքավորվածության կարգախմբից` աերոդրոմի ընդհանուր լուսաազդանշանային համակարգը կազմվում է հետևյալ հիմնական ենթահամակարգերից`

ա. մոտեցման լույսեր,

բ. ՎՈՒ վայրէջքային լույսեր,

գ. ՎՈՒ մուտքային լույսեր,

դ. ՎՈՒ սահմանափակիչ լույսեր,

ե. ՎՈՒ առանցքագծային լույսեր,

զ. ՎՈՒ վայրէջքի գոտու լույսեր,

է. գետնավարման լույսեր,

ը. գետնավարման առանցքագծային լույսեր:

63. Կարգի 62-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», և «է» ենթակետերում նշված ենթահամակարգերը կազմվում են վերգետնյա լուսարձակներից, իսկ «ե», «զ» և «ը» ենթակետերում նշված ենթահամակարգերը` խորացված լուսարձակներից:

64. Վերգետնյա լուսարձակները պետք է տեղադրվեն դյուրաբեկ ամրանների վրա և հնարավորության սահմաններում գետնից նվազագույն բարձրության վրա:

1) Վազքուղու շեմից 300 մ սահմաններից դուրս տեղադրված մոտեցման լույսերի ենթահամակարգի լուսարձակների ամրանները կարող են լինել ոչ դյուրաբեկ, եթե`

ա. ամրանի բարձրությունը չի գերազանցում 12 մ (12 մ գերազանցող հատվածը պետք է լինի դյուրաբեկ),

բ. լուսարձակի շրջանում առկա են ավելի բարձր ոչ դյուրաբեկ օբյեկտներ:

2) Եթե լուսարձակների ամրանները բավարար տեսանելի չեն, դրանք պետք է ապահովվեն մականշմամբ:

65. Խորացված լուսարձակները պետք է տեղադրվեն աերոդրոմի տարրերի արհեստական ծածկույթին հավասար, և դրանց կառուցվածքը պետք է դիմակայի օդանավերից առաջացվող բեռնվածությանը:

66. Ելնելով լուսարձակների լուսաճառագայթման ինտենսիվությունից` լուսաազդանշանային համակարգերը դասակարգվում են 3 խմբի` բարձր, միջին և ցածր ինտենսիվության:

1) Լուսաազդանշանային համակարգում կիրառվող լուսարձակների և լույսերի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին, որոնք ներկայացված են Չիկագոյի կոնվենցիայի «Աերոդրոմներ» թիվ 14 Հավելվածի Լրացում 2-ում:

2) Ճշգրիտ վայրէջքի համար I, II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիները պետք է ապահովված լինեն բարձր ինտենսիվության լուսաազդանշանային համակարգով:

3) Չսարքավորված կամ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների վրա կարող է տեղադրվել միջին կամ ցածր ինտենսիվության լուսաազդանշանային համակարգ:

67. Լուսաազդանշանային համակարգերը պետք է ապահովեն ինտենսիվության կարգավորումը` ելնելով տեսանելիության փաստացի պայմաններից:

1) Բարձր ինտենսիվության համակարգերում պետք է նախատեսվի ինտենսիվության կարգավորման 5 աստիճան` լույսի ուժի նոմինալ արժեքի 100, 30, 10, 3 և 1% չափով:

2) Միջին ինտենսիվության համակարգերում պետք է նախատեսվի ինտենսիվության կարգավորման 3 աստիճան` լույսի ուժի նոմինալ արժեքի 100, 30 և 10% չափով:

3) Ցածր ինտենսիվության համակարգերում պետք է նախատեսվի ինտենսիվության կարգավորման 2 աստիճան` լույսի ուժի նոմինալ արժեքի 100 և 30% չափով:

4) Յուրաքանչյուր ենթահամակարգի լույսերի ինտենսիվության կարգավորումն իրականացվում է առանձին կարգավորիչների միջոցով:

5) ՎՈՒ լուսաազդանշանային համակարգը պետք է դիտարկվի որպես մի ամբողջություն և ենթահամակարգերի լույսերի ինտենսիվության սահմանման ժամանակ անհրաժեշտ է խուսափել կտրուկ անցումներից` տեսանելիության կեղծ պատկերը բացառելու նպատակով:

68. Լուսաազդանշանային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և օդաչուների հնարավոր կուրացումը բացառելու նպատակով պետք է ապահովվեն լուսարձակների տեղադրման սահմանված անկյունները` համաձայն հետևյալ աղյուսակի`

 

._________________________________________________________________________.

|Լույսերի               |Տեղադրման անկյունը (օ) |Ծանոթություն             |

|ենթահամակարգերը        |_______________________|                         |

|և  խմբերը              |ՈՒղ. հարթ.|Հորիզ. հարթ.|                         |

|_______________________|__________|____________|_________________________|

|Մոտեցման լույսերի      |5.5       |0           |ՎՈՒ շեմից 0-315 մ վրա    |

|կենտրոնական շարքը և    |__________|____________|_________________________|

|լուսային հորիզոնները   |6.0       |0           |ՎՈՒ շեմից 316-475 մ վրա  |

|                       |__________|____________|_________________________|

|                       |7.0       |0           |ՎՈՒ շեմից 476-640 մ վրա  |

|                       |__________|____________|_________________________|

|                       |8.0       |0           |ՎՈՒ շեմից 641 մ և  ավելի |

|_______________________|__________|____________|_________________________|

|Մոտեցման լույսերի      |5.5       |2           |ՎՈՒ շեմից 0-115 մ վրա    |

|կողային շարքերը        |__________|____________|_________________________|

|                       |6.0       |2           |ՎՈՒ շեմից 116-215 մ վրա  |

|                       |__________|____________|_________________________|

|                       |6.5       |2           |ՎՈՒ շեմից 216 և  ավելի   |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՎՈՒ մուտքային լույսերը |5.5       |3.5         |                         |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՎՈՒ վայրէջքային        |3.5       |3.5         |եթե ՎՈՒ լայնությունը 45 մ|

|լույսերը               |__________|____________|_________________________|

|                       |3.5       |4.5         |եթե ՎՈՒ լայնությունը 60 մ|

|_______________________|__________|____________|_________________________|

|ՎՈՒ սահմանափակիչ       |2.5       |0           |                         |

|լույսերը               |          |            |                         |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՎՈՒ վայրէջքի գոտու     |5.5       |4           |                         |

|լույսերը               |          |            |                         |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՎՈՒ առանցքագծային      |4.5       |0           |7.5 կամ 15 մ (*)         |

|լույսերը               |__________|____________|_________________________|

|                       |3.5       |0           |30 մ (*)                 |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՂՈՒ եզրային լույսերը   |4.0       |3.0         |                         |

|_______________________|__________|____________|_________________________|

|ՂՈՒ առանցքագծային      |4.5       |0           |7.5 կամ 15 մ (*)         |

|լույսերը               |__________|____________|_________________________|

|                       |2.5       |            |30 մ (*)                 |

._________________________________________________________________________.

 

որտեղ (*) աստղանիշով նշված են առանքագծային լույսերի միջև հեռավորությունները

 

69. Մոտեցման լույսերի ենթահամակարգը կազմվում է`

ա. կենտրոնական շարքից,

բ. լուսային հորիզոններից,

գ. կողային շարքերից, որոնք նախատեսվում են ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների համար:

1) Կենտրոնական շարքի և լուսային հորիզոնների լուսարձակները հանդիսանում են սպիտակ լույս ճառագայթող, իսկ կողային շարքերի լուսարձակները` կարմիր:

2) Ելնելով ՎՈՒ սարքավորվածությունից և նշանակությունից, մոտեցման լույսերի ենթահամակարգը կարող է ունենալ լուսարձակների քանակի և դրանց տեղադրման տարբեր գծապատկերներ:

70. «3» կամ «4» ծածկագրով չսարքավորված և ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների համար առաջարկվում է կիրառել մոտեցման լույսերի պարզեցված սխեմա` համաձայն Կարգի նկար 7-ի:

1) Կենտրոնական շարք կազմող լուսարձակները տեղադրվում են ՎՈՒ առանցքագծի շարունակության և շեմից 420 մ հեռավորության վրա: Ելնելով հնարավորություններից, լուսարձակները տեղադրվում են ՎՈՒ շեմից և իրարից 30 կամ 60 մ հեռավորությունների վրա:

2) Եթե տեղանքի ռելիեֆի պայմանների պատճառով հնարավոր չէ ապահովել ՎՈՒ շեմից սահմանված 420 մ հեռավորությունը, այն կարող է նվազեցվել մինչև 300 մ:

3) Կենտրոնական շարքը կարող է կազմված լինել կամ առանձին լուսարձակներից (նկար 7 «Ա» տարբերակ) կամ առնվազն 3 մ լայնությամբ գծային լույսերից (նկար 7 «Բ» տարբերակ):

4) Կարգի իմաստով գծային լույս է համարվում երեք կամ ավելի վերգետնյա աերոնավիագացիոն լուսարձակները, որոնք լայնակի տեղակայված են մեկ գծի վրա իրարից նվազագույն հեռավորությունների վրա այնպես, որ նմանվում են մեկ հոծ լուսային գծի:

5) Մոտեցման լույսերի ենթահամակարգի պարզեցված սխեմայի համար գծային լույսեր կազմող լուսարձակների միջև հեռավորությունը կարող է լինել 1.5 մ սահմաններում:

6) Լուսային հորիզոնը տեղադրվում է ՎՈՒ շեմից 300 մ հեռավորության վրա և պետք է ունենա 18 մ կամ 30 մ լայնություն:

7) Լուսային հորիզոնը կարող է կազմված լինել լուսարձակների (նկար 7 «Ա» տարբերակ) կամ գծային լույսերի երկու խմբերից (նկար 7 «Բ» տարբերակ): Եթե լուսային հորիզոնի լայնությունը կազմում է 30 մ` խմբերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 6 մ:

8) «Ա» տարբերակի դեպքում յուրաքանչյուր խումբ կազմվում է 5 եզակի լուսարձակներից, որոնց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 3 մ, իսկ «Բ» տարբերակի գծային լույսերի լայնությունը պետք է կազմի մոտ 10.5 մ:

9) Հնարավորության սահմաններում կարող է տեղադրվել լուսային հորիզոնի երկրորդ շարքը` ՎՈՒ շեմից 150 մ վրա:

10) Մոտեցման լույսերի պարզեցված սխեմայում օգտագործվում են մշտական ճառագայթման լուսարձակներ, որոնք իրենց գույնով և ճառագայթման հզորությամբ պետք է տարբերվեն կողմնակի լույսերից, եթե այդպիսիք կան:

11) Մոտեցման լույսերի ենթահամակարգը պետք է տեսանելի լինի օդաչուի համար`

ա. օդանավի վայրէջքամուտի վերջնական փուլում և աերոդրոմի թռիչքային շրջանի 3-րդ և 4-րդ շրջադարձերի միջև ընկած գոտում գտնվելու ժամանակ` «3» կամ «4» ծածկագրով չսարքավորված վազքուղու համար և

բ. բոլոր ուղղություններով` ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված ՎՈՒ համար:

71. Ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով սարքավորված վազքուղիների մոտեցման լույսերի ենթահամակարգի տեղադրման գծանկարները ներկայացված են Կարգի նկար 8-ում: Լուսարձակների տեղադրման տարբերակի ընտրությունը կապված է տեղանքի ռելիեֆի պայմաններից և հնարավորություններից:

 

          Ա. տարբերակ                                Բ. տարբերակ

 

Նկար N 7

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 7 չի բերվում

 

1) Կենտրոնական շարք կազմող լուսարձակները («Ա» տարբերակ) կամ գծային լույսերը (»Բ» տարբերակ) տեղադրվում են ՎՈՒ առանցքագծի շարունակության և շեմից 900 մ հեռավորության վրա` ՎՈՒ շեմից և իրարից 30 մ հեռավորության վրա:

2) Մոտեցման լույսերի ենթահամակարգի «Ա» տարբերակի կիրառման դեպքում սահմանվում են կենտրոնական շարքում տեղադրվող առանձին լուսարձակների հետևյալ քանակները`

ա. 1 հատ` ՎՈՒ շեմից առաջին 300 մ վրա,

բ. 2 հատ` ՎՈՒ շեմից երկրորդ 300 մ վրա,

գ. 3 հատ` ՎՈՒ շեմից երրորդ 300 մ վրա:

3) Մոտեցման լույսերի ենթահամակարգի «Բ» տարբերակի կիրառման դեպքում կենտրոնական շարքը կազմվում է գծային լույսերից, որոնց լայնությունը պետք է լինի առնվազն 4 մ, իսկ դրանք կազմող լուսարձակների միջև հեռավորությունը` ոչ ավելի 1.5 մ:

4) Յուրաքանչյուր գծային լույս պետք է լրացվի կուտակչային պարպիչով իմպուլսային լույսով, որը մեկ վայրկյանում պետք է ապահովի երկու առկայծում: Իմպուլսային լույսերի կառավարումը պետք է իրականացվի անկախ կենտրոնական շարքի և լուսային հորիզոնի լույսերի կառավարումից: Իմպուլսային լույսերի կառավարման շղթան պետք է ապահովի լույսերի փոխառփոխ առկայծումն օդանավի վայրէջքի ուղղությամբ կենտրոնական շարքի հեռավոր լուսարձակից դեպի ՎՈՒ շեմին մոտակա լուսարձակը:

5) «Ա» տարբերակի կիրառման դեպքում մոտեցման լույսերի ենթահամակարգը պետք է ապահովվի 5 լուսային հորիզոններով, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից և իրարից 150 մ հեռավորության վրա:

6) Լուսային հորիզոնների յուրաքանչյուր շարքը կազմվում է լուսարձակների երկու խմբից: Յուրաքանչյուր շարքի լայնությունը և այնտեղ տեղադրվող լուսարձակների քանակը սահմանվում են` ելնելով ՎՈՒ շեմից լուսային հորիզոնի հեռավորությունից`

ա. ՎՈՒ շեմից 150 մ վրա. լայնությունը` 22.5մ, ընդհանուր քանակը` 8,

բ. ՎՈՒ շեմից 150-300 մ վրա. լայնությունը` 30.0 մ, ընդհանուր քանակը` 10,

գ. ՎՈՒ շեմից 300-450 մ վրա. լայնությունը` 37.5 մ, ընդհանուր քանակը` 12,

դ. ՎՈՒ շեմից 450-600 մ վրա. լայնությունը` 45.0 մ, ընդհանուր քանակը` 14,

ե. ՎՈՒ շեմից 600-750 մ վրա. լայնությունը` 52.5 մ, ընդհանուր քանակը` 16:

7) Յուրաքանչյուր խմբում լուսարձակների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 3 մ:

8) Մոտեցման լույսերի ենթահամակարգի «Բ» տարբերակի դեպքում լուսային հորիզոնը կազմվում է 10.5 մ լայնությամբ գծային լույսերի երկու խմբերից, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից 300 մ հեռավորության վրա: Գծային լույսերի խմբերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 6 մ:

72. Ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների մոտեցման լույսերի ենթահամակարգի տեղադրման գծանկարները ներկայացված են Կարգի նկար 9: Լուսարձակների տեղադրման տարբերակի ընտրությունը կապված է տեղանքի ռելիեֆի պայմաններից և հնարավորություններից:

1) Մոտեցման լույսերի ենթահամակարգի կենտրոնական շարքը տեղադրվում է ՎՈՒ առանցքագծի շարունակության և շեմից 900 մ հեռավորության վրա ՎՈՒ շեմից և իրարից 30 մ հեռավորությունների վրա:

 

Ա. տարբերակ

Բ. տարբերակ

 

Նկար N 8

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 8 չի բերվում

 

2) «Ա» տարբերակի դեպքում կենտրոնական շարքը կարող է կազմված լինել`

ա. միայն գծային լույսերից կամ

բ. գծային լույսերից, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից հաշված առաջին 300 մ հատվածում և երկուական ու երեքական առանձին լուսարձակներից, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից հաշված համապատասխանաբար երկրորդ և երրորդ 300 մ հատվածներում կամ

գ. առանձին լույսերից, եթե ՎՈՒ ճակատը և շեմը չեն համընկնում և վերջինս տեղափոխված է դեպի վազքուղու կենտրոն 300 մ և ավելի:

3) «Բ» տարբերակի դեպքում ՎՈՒ շեմից մինչև 300 մ հատվածում կենտրոնական շարքը կարող է կազմված լինել`

ա. գծային լույսերից, եթե ամբողջ շարքի մնացած հատվածը կազմված է գծային լույսերից կամ

բ. հերթափոխվող եզակի լուսարձակներից և գծային լույսերից, եթե շարքի մնացած հատվածը կազմված է եզակի լուսարձակներից, ընդ որում, ՎՈՒ շեմից 30 մ հեռավորության վրա տեղադրվում է եզակի լուսարձակ, իսկ 60 մ վրա` գծային լույս կամ

գ. եզակի լուսարձակներից, եթե ՎՈՒ ճակատը և շեմը չեն համընկնում և վերջինս տեղափոխված է դեպի վազքուղու կենտրոն 300 մ և ավելի, իսկ մնացած հատվածում`

դ. գծային լույսերից կամ

ե. եզակի լուսարձակներից:

4) Եթե կենտրոնական շարքը կազմված է միայն գծային լույսերից, ապա ՎՈՒ շեմից հաշված 600-900 մ հատվածում տեղադրված գծային լույսերը պետք է լրացվեն կուտակչային պարպիչով իմպուլսային լույսերով, որոնց ներկայացվող պահանջները սահմանված են սույն կետի «Բ» պարբերությունում:

5) Ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների մոտեցման լույսերի ենթահամակարգի կենտրոնական շարքը լրացվում է գծային լույսերի երկու կողային շարքերով, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից 270 մ հեռավորության վրա` «Ա» տարբերակի դեպքում և 240 մ հեռավորության վրա` «Բ» տարբերակի դեպքում:

6) Կողային շարքեր կազմող գծային լույսերը տեղադրվում են ՎՈՒ շեմից և իրարից 30 և 60 մ վրա` համապատասխանաբար «Ա» և «Բ» տարբերակների դեպքում:

7) Կողային շարքերի միջև հեռավորությունը պետք է համապատասխանի ՎՈՒ վայրէջքի գոտու լույսերի միջև հեռավորությանը և պետք է լինի առնվազն 18 մ, սակայն ոչ ավելի 22.5 մ (նախընտրելի է 18 մ):

8) Մոտեցման լույսերի կենտրոնական և կողային շարքերի գծային լույսերի լայնությունը պետք է լինի առնվազն 4մ, իսկ դրանք կազմող լուսարձակների միջև հեռավորությունը ոչ ավելի 1.5 մ:

9) Ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների մոտեցման լույսերի ենթահամակարգը պետք է ապահովված լինի երկու լուսային հորիզոններով, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից 150 և 300 մ հեռավորության վրա:

10) Լուսային հորիզոն կազմող լուսարձակների շարքերի լայնությունները ՎՈՒ շեմից 150 մ հեռավորության վրա պետք է համապատասխանի կողային շարքերի միջև հեռավորությանը, իսկ 300 մ հեռավորության վրա պետք է լինի 30մ (ՎՈՒ առանցքագծի նկատմամբ 15 մ յուրաքանչյուր կողմի վրա): Յուրաքանչյուր շարքում լուսարձակների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 2.7 մ:

 

Նկար N 9 «Ա» տարբերակ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 9 չի բերվում

 

Նկար N 9 «Բ» տարբերակ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 9 չի բերվում

 

11) Եթե ՎՈՒ շեմից հաշված 300-900մ հատվածում տեղադրված են եզակի լուսարձակներ, ապա մոտեցման լույսերի համակարգը պետք է ապահովվի լրացուցիչ լուսային հորիզոններով, որոնք տեղադրվում են ՎՈՒ շեմից համապատասխանաբար 450, 600 և 750 մ հեռավորության վրա:

12) Մոտեցման լույսերի ենթահամակարգի լուսարձակները պետք է հնարավորության սահմաններում տեղադրված լինեն ՎՈՒ շեմով անցնող հորիզոնական հարթությունում` ապահովելով հետևյալ պայմանները.

ա. ՎՈՒ առանցքագծից 60 մ սահմաններում ոչ մի կողմնակի օբյեկտ, բացառությամբ ռադիոնավիգացիոն համակարգերի (ILS կամ MLS) ազիմուտալ ալեհավաքներից, չի գերազանցում լուսարձակների հարթությունը,

բ. բոլոր լույսերը պետք է տեսանելի լինեն վայրէջք կատարող օդանավից, բացառությամբ լուսային հորիզոնի կենտրոնական մասի սահմաններում տեղադրված լույսից կամ առանցքագծի գծային լույսից (բացի եզրայիններից):

13) Լույսերի հարթությունից դուրս ցցված ցանկացած ILS կամ MLS ազիմուտալ ալեհավաք համարվում է խոչընդոտ և համապատասխան ձևով մականշվում ու լուսավորում է:

73. ՎՈՒ վայրէջքային լույսերի ենթահամակարգը նախատեսվում է`

ա. գիշերային ժամերին շահագործվող չսարքավորված վազքուղիների կամ

բ. ցերեկային կամ գիշերային ժամերին շահագործվող ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների համար, ինչպես նաև

գ. վերելքի համար նախատեսված վազքուղիների համար, որոնք ցերեկային ժամերին շահագործվում են 800 մ պակաս ՎՈՒ վրայի տեսանելիության պայմաններում:

1) ՎՈՒ վայրէջքային լույսերի ենթահամակարգը կազմվում է լուսարձակների երկու զուգահեռ շարքերից, որոնք տեղադրվում են ՎՈՒ ողջ երկարությամբ և առանցքագծից հավասար հեռավորության վրա` ՎՈՒ եզրերին կամ դրանցից առավելագույնը 3 մ սահմաններում: Շարքերի լուսարձակները պետք է տեղադրվեն ՎՈՒ առանցքագծին ուղղաձիգ մեկ գծի վրա:

2) Յուրաքանչյուր շարքում լուսարձակների միջև հեռավորությունները պետք է լինեն հավասարաչափ և չպետք է գերազանցեն 60 մ` ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված ՎՈՒ համար և 100 մ` չսարքավորված ՎՈՒ համար, բացառությամբ ՎՈՒ աերոդրոմի այլ տարրերի հետ հատման հատվածների:

3) ՎՈՒ վայրէջքային լույսերի ենթահամակարգի լուսարձակները պետք է տեսանելի լինեն բոլոր ուղղություններով և ճառագայթեն սպիտակ լույս, բացառությամբ`

ա. եթե ՎՈՒ ճակատը և շեմը չեն համընկնում և վերջինս տեղափոխված է դեպի վազքուղու կենտրոն ՎՈՒ ճակատի և տեղափոխված շեմի հատվածում տեղադրված լուսարձակները պետք է ճառագայթեն կարմիր լույս,

բ. օդանավերի վայրէջքի ուղղությամբ ՎՈՒ վերջին 600 մ կամ մեկ երրորդ երկարությամբ (կապված նրանից, թե որն է քիչ) հատվածի, որտեղ տեղադրվում են դեղին լույս ճառագայթող լուսարձակներ:

74. ՎՈՒ մուտքային լույսերը նախատեսվում են վայրէջքային լույսերով սարքավորված ՎՈՒ համար, բացառությամբ չսարքավորված վազքուղիների կամ ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների, որտեղ ՎՈՒ շեմը տեղափոխված է և տեղադրված են թևային հորիզոնի լույսեր:

1) Եթե ՎՈՒ շեմը համընկնում է ճակատի հետ, մուտքային լույսերի ենթահամակարգը կազմվում է ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց լուսարձակների մեկ շարքից, որը տեղադրվում է ՎՈՒ ճակատի վրա կամ դրանից առավելագույնը 3 մ սահմաններում:

2) Եթե ՎՈՒ շեմը տեղափոխված է ճակատի նկատմամբ, մուտքային լույսերը տեղադրվում են ՎՈՒ շեմի վրա ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց լուսարձակների մեկ շարքով:

3) ՎՈՒ մուտքային լույսերի ենթահամակարգի լուսարձակների քանակը որոշվում է ՎՈՒ սարքավորվածության աստիճանից`

ա. չսարքավորված կամ ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված ՎՈՒ համար լուսարձակների նվազագույն քանակը սահմանվում է 6 հատ, որոնք տեղադրվում են ՎՈՒ վայրէջքային լույսերի միջև իրարից հավասար հեռավորությունների վրա,

բ. ճշգրիտ վայրէջքի համար I, II կամ III կարգախմբերով սարքավորված ՎՈՒ համար լուսարձակների անհրաժեշտ քանակը պետք է ապահովի դրանց հավասարաչափ բաշխումը ՎՈՒ վայրէջքային լույսերի միջև ընկած հատվածում, ընդ որում, լուսարձակների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 3 մ-ից:

4) Չսարքավորված կամ ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված կամ ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով սարքավորված վազքուղիների համար մուտքային լույսերը կարող են կազմվել ՎՈՒ առանցքագծին համաչափ լուսարձակների երկու խմբերից, որոնց միջև հեռավորությունը պետք է համապատասխանի վայրէջքի գոտու մականշանների կամ լույսերի (եթե այդպիսիք նախատեսված են) միջև հեռավորությանը: Յուրաքանչյուր խմբում լուսարձակները պետք է տեղադրվեն իրարից հավասար հեռավորությունների վրա:

5) Եթե չսարքավորված կամ տեղափոխված շեմով ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների վրա բացակայում է մուտքային լույսերի ենթահամակարգ, ապա դրանք պետք է ապահովվեն թևային հորիզոնի լույսերով: Թևային հորիզոնի լույսեր կարող են նախատեսվել ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված ՎՈՒ վրա, երբ ցանկալի է ունենալ առավել տեսանելի կողմնորոշիչներ:

6) Թևային հորիզոնի լույսերը տեղադրվում են երկու խմբերով ՎՈՒ շեմի վրա` առանցքագծին համաչափ: Թևային հորիզոնի խումբը տեղադրվում է վայրէջքային լույսերին ուղղահայաց, ընդ որում, վազքուղուն մոտակա թևային հորիզոնի լուսարձակը պետք է գտնվի վայրէջքային լույսերի հետ մեկ գծի վրա: Թևային հորիզոնի յուրաքանչյուր խումբը կազմվում է առնվազն 5 լուսարձակներից և դրա լայնությունը պետք է կազմի առնվազն 10 մ:

7) ՎՈՒ մուտքային և թևային հորիզոնի լույսերի լուսարձակները հանդիսանում են վայրէջքի ուղղությամբ մենուղղորդված կանաչ լույս ճառագայթող լույսեր:

75. ՎՈՒ սահմանափակիչ լույսերի ենթահամակարգը նախատեսվում է վայրէջքային լույսերով սարքավորված ՎՈՒ համար:

1) ՎՈՒ սահմանափակիչ լույսերի ենթահամակարգը կազմվում է ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց լուսարձակների մեկ շարքից, որը տեղադրվում է ՎՈՒ ճակատի վրա կամ դրանից առավելագույնը 3 մ սահմաններում:

2) Սահմանափակիչ լույսերի շարքը պետք է կազմված լինի առնվազն 6 լուսարձակներից, ընդ որում, դրանք կարող են տեղադրվել`

ա. հավասարաչափ բաշխված ՎՈՒ վայրէջքային լույսերի միջև կամ

բ. ՎՈՒ առանցքագծին համաչափ երկու խմբերով, որոնց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի ՎՈՒ վայրէջքային լույսերի շարքերի միջև եղած հեռավորության կեսից ավելին:

3) Յուրաքանչյուր խմբում լուսարձակները պետք է տեղադրվեն իրարից հավասար հեռավորությունների վրա:

4) Ճշգրիտ վայրէջքի համար III կարգախմբով սարքավորված ՎՈՒ համար սահմանափակիչ լույսերի լուսարձակների միջև հեռավորությունները, բացառությամբ ՎՈՒ առանցքագծին մոտակա երկու լուսարձակների, չպետք է գերազանցի 6 մետրը:

5) ՎՈՒ սահմանափակիչ լույսերի լուսարձակները հանդիսանում են դեպի վազքուղին մենուղղորդված կարմիր լույս ճառագայթող լույսեր:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
27.04.2007
N 68-Ն
Հրաման