050.0297.220118
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 01 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05018015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 297-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
i
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը և
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով,
2) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով` համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
«129 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր,
փոխառություններ և այլ պահանջի իրավունքներ
1290 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր
և փոխառություններ` տրված ֆինանսական
կազմակերպություններին
12900 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
բանկերին
12901 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
վարկային կազմակերպություններին
12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
ներդրումային ընկերություններին
12903 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
ապահովագրական ընկերություններին
12904 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ
ֆինանսական կազմակերպություններին
1291 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր
և փոխառություններ` տրված ֆինանսական կազմակերպություն
չհանդիսացող անձանց
12910 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական
առևտրային կազմակերպություններին
12911 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ
առևտրային կազմակերպություններին
12912 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
հիմնարկներին
12913 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
պետական ոչ առևտրային կազմակերպություններին
12914 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ
ոչ առևտրային կազմակերպություններին
12915 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված
ֆիզիկական անձանց
12916 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված անհատ
ձեռնարկատերերին
12917 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող վարկեր և փոխառություններ` տրված այլ
անձանց
1292 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ
պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով
12920 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով
12921 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ վարկային
կազմակերպությունների գծով
12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային
ընկերությունների գծով
12923 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական
ընկերությունների գծով
12924 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական
կազմակերպությունների գծով
1293 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
12930 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային
կազմակերպությունների գծով
12931 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային
կազմակերպությունների գծով
12932 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների
գծով
12933 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ
առևտրային կազմակերպությունների գծով
12934 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ
առևտրային կազմակերպությունների գծով
12935 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական
անձանց գծով
12936 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ անհատ
ձեռնարկատերերի գծով
12937 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով
հաշվառվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ
անձանց գծով»,
4) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
«138 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով
չափվող վարկեր և փոխառություններ
1380 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի
միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական
կազմակերպություններին
13800 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված բանկերին
13801 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված վարկային
կազմակերպություններին
13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված ներդրումային
ընկերություններին
13803 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված ապահովագրական
ընկերություններին
13804 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված այլ ֆինանսական
կազմակերպություններին
1381 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի
միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող անձանց
13810 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային
կազմակերպություններին
13811 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային
կազմակերպություններին
13812 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված հիմնարկներին
13813 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված պետական ոչ առևտրային
կազմակերպություններին
13814 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված այլ ոչ առևտրային
կազմակերպություններին
13815 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված ֆիզիկական անձանց
13816 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին
13817 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող վարկեր և
փոխառություններ տրված այլ անձանց
1382 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի
միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական
կազմակերպությունների գծով
13820 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
բանկերի գծով
13821 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
վարկային կազմակերպությունների գծով
13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
ներդրումային ընկերությունների գծով
13823 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
ապահովագրական ընկերությունների գծով
13824 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
1383 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի
միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական
կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
13830 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական
առևտրային կազմակերպությունների գծով
13831 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ
առևտրային կազմակերպությունների գծով
13832 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
հիմնարկների գծով
13833 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով
13834 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով
13835 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
ֆիզիկական անձանց գծով
13836 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
անհատ ձեռնարկատերերի գծով
13837 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական
արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ
տրված այլ անձանց գծով»,
5) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ»,
6) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«186 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով ստացվելիք գումարներ
1860 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից
ստացվելիք գումարներ
18600 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով
կառավարիչների կողմից ստացվելիք պարգևավճարներ
18601 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով
կառավարիչների կողմից ստացվելիք այլ գումարներ»,
7) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,
8) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
9) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 192-րդ բաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
«1923 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19230 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19231 Ասոցիացված վարկային կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19232 Ասոցիացված ներդրումային ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19233 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19234 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19235 Ասոցիացված այլ կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
1924 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19240 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19241 Դուստր վարկային կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19242 Դուստր ներդրումային ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19243 Դուստր ապահովագրական ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19244 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19245 Դուստր այլ կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19252 Համատեղ վերահսկվող միավորներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
19250 Համատեղ վերահսկվող միավորներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ»,
10) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
11) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
«202 Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումներ
2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումներ
20000 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներ
20001 Ասոցիացված վարկային կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20002 Ասոցիացված ներդրումային ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20003 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20004 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20005 Ասոցիացված այլ կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
2021 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներ
20210 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով
հաշվառվող ներդրումներ
20211 Դուստր վարկային կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20212 Դուստր ներդրումային ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20213 Դուստր ապահովագրական ընկերություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20214 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
20215 Դուստր այլ կազմակերպություններում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
2022 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումներ
20220 Համատեղ վերահսկվող միավորներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
2030 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության
մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների
պահուստ
20300 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
բանկերի գծով
20301 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
վարկային կազմակերպությունների գծով
20302 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
ներդրումային ընկերությունների գծով
20303 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
ապահովագրական ընկերությունների գծով
20304 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ
ֆինանսական կազմակերպությունների գծով
20305 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող
ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ
կազմակերպությունների գծով»,
12) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.
«224 Գուդվիլ
2240 Գուդվիլ
22400 Գուդվիլ
2241 Գուդվիլի արժեզրկում
22410 Գուդվիլի արժեզրկում»,
13) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
230 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
2300 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
23000 Հողամասեր
23001 Շենքեր և շինություններ
23002 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
2301 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված
արժեզրկում
23010 Հողամասերի կուտակված արժեզրկում
23011 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
23012 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
231 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող
ոչ ընթացիկ ակտիվներ
2310 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար
պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
23100 Հողամասեր
23101 Շենքեր և շինություններ
23102 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
2311 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար
պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
23110 Հողամասերի կուտակված արժեզրկում
23111 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
23112 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում»,
14) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«250 Պաշարներ
2500 Պաշարներ
25000 Պաշարներ
2501 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ
25010 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած
պաշարներ»,
15) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվությունից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը իր համապատասխան տողերով,
16) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,
17) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3924 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով
39240 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի
հետգնման գծով»,
18) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«4201 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների
պահուստ
42010 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր
կորուստների պահուստ»,
19) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«511 Չվճարված կապիտալ
5110 Չվճարված բաժնետոմսեր
51100 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական
արժեքով
51101 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքը
գերազանցող չափով
51102 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքով
51103 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքը
գերազանցող չափով
5111 Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ
51110 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքով
51111 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքը
գերազանցող չափով
51112 Չվճարված փայամասնակցություններ` անվանական
արժեքով
51113 Չվճարված փայամասնակցություններ` անվանական արժեքը
գերազանցող չափով»,
20) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական
գումարներ
8140 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով
նախատեսված ապահովագրական գումարներ
81400 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական
պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
8141 Հաճախորդի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով
նախատեսված ապահովագրական գումարներ
81410 Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված
ապահովագրական պայմանագրերով նախատեսված
ապահովագրական գումարներ
81411 Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող
առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների
և հիմնարկների կողմից կնքված ապահովագրական
պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
81412 Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից
կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված
ապահովագրական գումարներ
81413 Այլ անձանց կողմից կնքված ապահովագրական
պայմանագրերով նախատեսված ապահովագրական
գումարներ»:
21) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Թիվ 1 հաշվետվության բոլոր «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» և «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով,
i
22) Կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված Թիվ 2 հաշվետվության աղյուսակի 3.15-րդ և 4.12-րդ տողում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,
23) Կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված Թիվ 6 հաշվետվության.
i
ա. 8502-րդ և 85031-րդ տողերում «վաճառքի համար մատչելի արժեթղթեր» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,
բ. 8504-րդ և 85051-րդ տողերում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով,
i
24) Կանոնակարգի Հավելված 8-ով սահմանված Թիվ 8 հաշվետվության աղյուսակի 3.5-րդ և 4.10-րդ տողերում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: