040.1496.211215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1496-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86.4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը սահմանելու մասին» N 386-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրից, 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) վերնագրից, կարգի 1-ին և 2-րդ կետերից հանել «և ինտերնետ շահումով խաղերի» բառերը.
2) որոշման նախաբանից հանել «85.4-րդ հոդվածի և» բառերը.
i
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել`
1) տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն ստանալու դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները գործունեության այլ վայր տեղափոխելու վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները կիրառումից հանելու վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 4 հավելվածի:».
4) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.
i
5) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.
i
6) կարգի վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
i
7) կարգի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ վերնագրով.
i
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 386-Ն որոշման».
8) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Կազմակերպիչները մինչև գործունեություն սկսելը տոտալիզատորի և անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար ներկայացնում են համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն (այսուհետ` հաշվառման կտրոն) ստանալու մասին դիմում` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
Դիմումը լրացվում է`
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):».
i
9) կարգի 4-րդ կետում «հաջորդող 3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «հաջորդող աշխատանքային օրվա» բառերով.
10) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Հարկային տեսչության կողմից սահմանված կարգով դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչը գործունեության իրականացման այլ վայրում (հասցեում) օգտագործելու դեպքում, մինչև օգտագործվող համակարգչի տեղափոխումը գործունեության իրականացման այլ վայր (հասցե), կազմակերպիչը պարտավոր է այդ փոփոխության մասին գրավոր հայտնել` ներկայացնելով ծանուցում` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի:
Ծանուցումը լրացվում է`
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):».
11) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները կիրառումից (օգտագործումից) հանելու դեպքում (բացառությամբ նորոգման, սպասարկման կամ համանման այլ դեպքերի), անկախ կիրառումից (օգտագործումից) հանելու ժամանակահատվածից, դրա մասին կազմակերպիչը նախապես գրավոր հայտնում է` ներկայացնելով ծանուցում` համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:
Ծանուցումը լրացվում է`
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):
Այդ դեպքում համակարգչի վրա փակցված կտրոնը պոկվում և ոչնչացվում է կազմակերպչի կողմից:».
12) ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է սույն որոշման 1-ին կետի 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված դիմումը և ծանուցումներն իր պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով հարկային մարմին ներկայացնելու հնարավորությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 26-ի
N 1496-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 22-ի
N 386-Ն որոշման
Ձև
_____________________ հարկային
տեսչության պետ _______________
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Կազմակերպչի անվանումը | |
|_____________________________|_______________________________________|
| | |
|_____________________________|_______________________________________|
|2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն | | | | | | | | |
|_____________________________|_______________________________________|
|3. Գործունեության տեսակը | |
|_____________________________________________________________________|
|4. Լիցենզիայի ________ _________ ____________________________ |
| (սերիան) (համարը) (տալու օրը, ամիսը, տարեթիվը) |
|_____________________________________________________________________|
|5. Հեռախոսահամարը | |
._____________________________________________________________________.
Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)`
______________________________________________________________________
օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից
տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ____________
(տարեթիվը)
թվականի ___________ ________-ից օգտագործելու եմ գործունեության
(ամիսը) (օրը)
իրականացման այլ (նոր) վայրում` հետևյալ հասցեով`
_______________________________________________________________________
_____________________________:
._____________________________________________________________________.
|NN|Հաշվառման կտրոնի սերիան և համարը |Հաշվառման կտրոնը տալու օրը, |
| | |ամիսը, տարեթիվը |
|__|__________________________________|_______________________________|
| | | |

Տնօրենի (պաշտոնատար անձի) _________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) «:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 26-ի
N 1496-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 22-ի
N 386-Ն որոշման
Ձև
_____________________ հարկային
տեսչության պետ _______________
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Կազմակերպչի անվանումը | |
|_____________________________|_______________________________________|
| | |
|_____________________________|_______________________________________|
|2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն | | | | | | | | |
|_____________________________|_______________________________________|
|3. Գործունեության տեսակը | |
|_____________________________________________________________________|
|4. Լիցենզիայի ________ _________ ____________________________ |
| (սերիան) (համարը) (տալու օրը, ամիսը, տարեթիվը) |
|_____________________________________________________________________|
|5. Հեռախոսահամարը | |
._____________________________________________________________________.
Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)`
______________________________________________________________________
օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից
տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ____________
(տարեթիվը)
թվականի ___________ ________ ից կիրառումից հանվում են: