040.0372.010699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 372
i
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
4. Հարկային մարմնին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի (N 1 ձև) որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկին համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմիններին տրամադրումը:
i
4.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված անդորրագրերի (N 1.1 ձև)` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և սույն որոշմամբ հաստատվա կարգին համապատասխան դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
(4.1 կետը լրաց. 18.01.01 թիվ 40 որոշում)
5. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերով պետական տուրքի գումարների կանխիկ գանձումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկն ուժի մեջ մտնելու պահից:
i
6. Նոտարները նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի փոխարեն պետական տուրք վճարողին տրամադրում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Կանխիկ գանձվող պետական տուրքի գումարները նոտարի կողմից բանկ են մուծվում (բյուջե փոխանցվում) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում:
(6-րդ կետը լրաց. 11.08.11 թիվ 1150-Ն որոշում)
(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 1-ի N 372 որոշմամբ
ԿԱՐԳ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման
անդորրագրերի ստացման
1. Սույն կարգը սահմանում է պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը:
i
2. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի (N 1 և N 1.1 ձևերը կցվում են) ստացման համար համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմինները հարկային մարմին են ներկայացնում դիմում (N 2 և N 2.2 ձևերը կցվում են)` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ համապատասխան գործերին կցված:
(2-րդ կետը փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
3. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պետական տուրքի գումարներ գանձող մարմնի կողմից լիազորված անձին անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ, որի տվյալները լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացումը հաստատող անդորրագրում (N 3 և N 3.1. ձևերը կցվում են): Վերջինս լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ համապատասխան գործերին կցված:
(3-րդ կետը փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
i
4. Հարկային մարմինը պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան տրամադրելիս լրացնում են անդորրագրի պետական տուրքի գումարին վերաբերող տողը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի» բառերով.
(4-րդ կետը փոփ. 31.12.99 թիվ 801, լրաց. 18.01.01 թիվ 40 որոշումներ)
i
5. Հարկային մարմինը համապատասխան հաշվառման մատյանում (N 4 և N 4.1. ձևերը կցվում են) նշում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող անդորրագրերի համարները, թիվը, տրամադրման ամսաթիվը, կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակը և գումարը:
(5-րդ կետը փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
i
6. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր ձեռք բերած պետական տուրքի գումարներ գանձող մարմինները վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշմամբ հաստատված հաշվետվությունների հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացնում նաև հաշվետվություն (N 5 և N 5.1. ձևերը կցվում են) օգտագործված անդորրագրերի թվի վերաբերյալ:
(6-րդ կետը փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
i
7. Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի պաշտոնատար անձի կողմից ձեռք բերված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և նրա տրամադրության տակ մնացած անդորրագրերի թվի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում պատասխանատու է այն պաշտոնատար անձը, որի վրա դրված է պետական տուրքի կանխիկ գանձված (ստացված) գումարները ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը: Վերջինս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում յուրաքանչյուր պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը:
(7-րդ կետը փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
i
8. Պետական տուրքի գումարների գանձման ժամանակ պետական տուրք գանձող մարմնի կողմից լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրի չլրացված տողերը, իսկ անդորրագրի ձախ մասը կտրվում և պահվում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործերին կցված:
(8-րդ կետը խմբ. 31.12.99 թիվ 801 որոշում)
9. Պետական տուրքի գումարներ գանձող մարմինները պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Կանխիկ վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման` միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում:
11. Սույն կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը:
12. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև 1
.____________________________________________________________________.
| ԱՆԴՈՐՐԱԳԻՐ | ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
| պետական տուրքի գումարների | պետական տուրքի գումարների |
| կանխիկ գանձման ՀՀ ՀՏ Կ.Տ. կանխիկ գանձման |
| | |
| N 000000 | N 000000 |
| | |
|Պետական տուրքի | Պետական տուրքի |
|տեսակը_____________________ | տեսակը_____________________ |
| | |
|Պետական տուրքի | Պետական տուրքի |
|գումարը____________________ | գումարը____________________ |
| (բառերով և թվերով) | (բառերով և թվերով) |
| | |
|Ազգանունը, անունը, | Ազգանունը, անունը, |
|հայրանունը______________________ | հայրանունը______________________ |
| | |
|Ամսաթիվը________ ____________ | Ամսաթիվը________ ____________ |
| | |
|Գանձող մարմնի | Գանձող մարմնի |
|ստորագրությունը_________________ | ստորագրությունը_________________ |
|Գանձողի Կ.Տ. | Գանձողի Կ.Տ. |
| | |
|Վճարողի ստորագրությունը_________ | Վճարողի ստորագրությունը_________ |
| | |
| Բանկային հաշվի համարը_______ | Բանկային հաշվի համարը_______ |
.____________________________________________________________________.
Ձև 1.1
i
-------
.__________________________________________________________________________.
| ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
| CASH RECEIPT CASH RECEIPT |
| պետական տուրքի գումարների կանխիկ պետական տուրքի գումարների կանխիկ |
| գանձնման գանձնման |
| on acquisition of state duty on acquisition of state duty |
| N 000000 ՀՀ ՊԵՆ Կ.Տ N 000000 |
| |
|Պետական տուրքի Պետական տուրքի |
|տեսակը ____________________ տեսակը ___________________ |
|State duty type ____________________ State duty type ___________________ |
| |
|Պետական տուրքի _____________________ Պետական տուրքի ____________________ |
|գումարը (թվերով և տառերով / գումարը (թվերով և տառերով/ |
|Amount paid by figures and Amount paid by figures and |
| letters) letters) |
| ____________________ ____________________ |
| |
|Ազգանունը, Ազգանունը, |
|անունը ____________________ անունը ____________________ |
|Name, surname Name, surname |
| |
| Ամսաթիվը ____________________ Ամսաթիվը ____________________ |
| Date Date |
| |
| Կ.Տ. Կ.Տ. |
| |
|Բանկային հաշվի համարը ______________ Բանկային հաշվի համարը _____________ |
|Bank account Bank account |
.__________________________________________________________________________.
Ծանոթագրություն: Անդորրագիրը լրացվում է հայերեն, իսկ վճարողի պահանջով
աջ մասը կարող է լրացվել անգլերեն:
(1.1 ձևը լրաց փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
Ձև 2
ՀՀ__________________________ տարածքային հարկային մարմնի պետին
Գրանցման N__________ _________________1999 թ. դրությամբ
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
ձեռքբերման մասին
ԴԻՄՈՒՄ
___________________________________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները`
1._____________________ թիվը_____________________հատ
(թվերով և բառերով)
2._____________________ թիվը_____________________հատ
(թվերով և բառերով)
3.
4.
5.
6.
7.
8.
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի
պատասխանատու անձ_______________ _________________________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
Կ.Տ.
Ձև 2.1
i
-------
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարարին
ԴԻՄՈՒՄ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի
ձեռքբերման մասին
Խնդրում եմ մեր աշխատակից --------------------------------- -ի միջոցով
(անունը, ազգանունը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր`
թիվը ----------------------------------------------------------- հատ:
(թվերով և տառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության
պատասխանատու անձ ---------------- -------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Անդորրագրերի ձեռքբերման մասին
դիմումի գրանցման N -----
«----»----------- 200 -- թ.
(2.1 ձևը լրաց փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
Ձև 3
ՀՀ__________________________տարածքային հարկային մարմնի պետին
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
ստացման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
Գրանցման N_______________ __________________1999 թ. դրությամբ
_______________________________________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները`
1._____________________ թիվը_____________________հատ
(թվերով և բառերով)
2._____________________ թիվը_____________________հատ
(թվերով և բառերով)
3.
4.
5.
6.
7.
8.
________________________________________________համարների:
Անդորրագրերը բաց թողնող
աշխատող__________________ _________________________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
Ստացավ____________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)
N_________դիմումով_______ ____________1999 թ. դրությամբ
Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի_____ N _____
Ստացա__________ ______________1999 թ.__________________
(ստորագրությունը)
ՀՀ ՀՏ Ստացող մարմնի
Կ.Տ. Կ.Տ.
Ձև 3.1
i
-------
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից
հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական
տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
Գրանցման N ----- ---- ----------------200---թ.
Ես` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ----------
-------------------------------------------------------------------------
(նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը,
--------------------------------------------------------------------- -ս,
անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից «----» ------------- 200 -- թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` համարները` ---------------------------------------- ---------------, թիվը` ----------------------------------------------------------- հատ:
(թվերով և տառերով)
Անդորրագրերը բաց թողեց`
------------------- ---------------------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացավ`
------------------- ---------------------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
------- ----------------- 200-- թ.
«----»--------------- 200--թ. N ------ դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների արտաքին գործերի նախարարություն
նախարարություն
Կ.Տ. Կ.Տ.
(3.1 ձևը լրաց փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
._______________________________________________________________________.
|NN |Պետական |Հասցեն|Անդորրագրերի|Տրամադրվող|Պետական|Անդորրա-|Անդորրա- |
|ը/կ|տուրքի | |ձեռքբերման |անդորրա- |տուրքի |գրերի |գրերի |
| |գումարներ| |մասին |գրերի |տեսակը |թիվը |ստացման |
| |գանձող | |դիմումի |համարները | և | |օրը |
| |մարմնի | |գրանցման | |գումարը| | |
| |անվանումը| |օրը և | | | | |
| | | |համարը | | | | |
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
|___|_________|______|____________|__________|_______|________|_________|
._______________________________________________________________________.
Ձև 4.1
i
-------
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
.__________________________________________________________________________.
|NN | Անդորրագրերի ձեռքբերման |Տրամադրվող |Անդորրագրերի |Անդորրագրերի|
|ը/կ| մասին դիմումի գրանցման օրը |անդորրագրերի |թիվը |ստացման օրը |
| | և համարը |համարները | | |
|___|____________________________|______________|_____________|____________|
|___|____________________________|______________|_____________|____________|
|___|____________________________|______________|_____________|____________|
.__________________________________________________________________________.
(4.1 ձևը լրաց փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
____________________________________________________կողմից
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի անվանումը)
1999 թ. ______ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ
գանձման անդորրագրերի մասին
._______________________________________________________________________.
|NN |Պետական|Անդորրագրերի|Անդորրա- |Ստացված | Օգտագործված |Մնացորդը|
|ը/կ|տուրքի |ստացման |գրերի |անդորրագրերի | անդորրագրերի|տվյալ |
| |տեսակը |օրը |համարները|թիվը | թիվը |ամսում |
| | | | |_____________|_____________| |
| | | | |տվյալ |տարվա |տվյալ |տարվա | |
| | | | |ամսում|սկզբից|ամսում|սկզբից| |
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
|___|_______|____________|_________|______|______|______|______|________|
._______________________________________________________________________.
Ձև 5.1
i
-------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից
200 --- թ. ------------------ ամսվա ընթացքում պետական տուրքի
գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման
և մնացորդի մասին
.__________________________________________________________________________.
|NN |Անդորրագրերի |Անդորրագրերի |Ստացված |Օգտագործված |Մնացորդը |
|ը/կ|ստացման |համարները |անդորրագրերի |անդորրագրերի |տվյալ ամսվա|
| |օրը | |թիվը |թիվը |վերջում |
| | | |_______________|______________| |
| | | |տվյալ |տարվա |տվյալ |տարվա | |
| | | |ամսում |սկզբից |ամսում |սկզբից| |
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
.__________________________________________________________________________.
(5.1 ձևը լրաց փոփ. 18.01.01 թիվ 40 որոշում)