124.0651.050411
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 04 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
12 մարտի 2011 թվականի N 651-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 11-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է Հավելված
Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարությանն առընթեր պետական
ֆինանսների նախարարության հետ եկամուտների կոմիտեի նախագահի
30 մարտի 2011 թվականի N 193-Ն 12 մարտի 2011 թվականի N 651-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի.
i
1) առաջին նախադասությունում «հարկման ենթակա» բառերից հետո լրացնել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ» բառերը.
2) առաջին նախադասությունում «որի» բառը փոխարինել «որոնց» բառով:
2. Հրամանով հաստատված հավելվածի 5-րդ կետի.
i
1) Օրինակ 1-ում «380», «190» և «3,8» թվերը փոխարինել համապատասխանաբար «500», «250» և «5,0» թվերով.
2) Օրինակ 3-ում «800», «240», «190», «380» և «258,75» թվերը փոխարինել համապատասխանաբար «1000», «300», «250», «500» և «318,75» թվերով:
i
3. Հրամանով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ կետով.
«6.1. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի մեկ տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:
Օրինակ 3.1.
Կազմակերպության ներմուծած բենզինի մեկ տոննայի մաքսային արժեքը կազմել է 320000 դրամ: Ներմուծված բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի դրույքաչափը օրենքով սահմանված է 25000 դրամ: Հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի 69000 դրամ [(320000+25000)x20%], իսկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը` 94000 դրամ (69000+25000): Քանի որ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ներմուծվող բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը չպետք է պակաս լինի 112000 դրամից, կազմակերպության կողմից պետք է վճարվի նաև 18000 դրամ (112000-94000), որում ակցիզային հարկի մեծությունը կազմում է 15000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկի մեծությունը` 3000 դրամ (վերջինս կարող է հաշվարկվել կամ ավելացված արժեքի հարկի հաշվարկային դրույքաչափի (16.67%) կիրառմամբ (18000x16.67%), կամ որպես լրացուցիչ վճարվող գումարի 1/6 մաս): Տվյալ դեպքում ներմուծվող բենզինի մեկ տոննայի համար կազմակերպությունը պետք է վճարի ակցիզային հարկ` 40000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկը` 72000 դրամ:»:
4. Հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետում.
i
1) «15»-ը փոխարինել «20»-ով.
2) «վճարում են ակցիզային հարկը և» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերը:
5. Հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետի.
i
1) Օրինակ 4-ում «380», «1900,0» և «1036,0» թվերը փոխարինել համապատասխանաբար «500», «2500.0» և «1636.0» թվերով.
2) Օրինակ 5-ում «380», «1900,0» և «172,0» թվերը փոխարինել համապատասխանաբար «500», «2500,0» և «772,0» թվերով:
i
6. Հրամանով հաստատված հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
._____________________________________________________________________.
|Ակցիզային հարկի հաշվարկ |Փաստաթղթի հերթական համարը__________________|
| | (լրացվում է հարկային տեսչության կողմից)|
|_________________________|___________________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման| |
|համարը |___________________________________________|
|_________________________|___________|____|_____________________|____|
|2. Հաշվետու |Տարի | | | | | Եռամսյակ| |
|ժամանակաշրջանը | | | | | | | |
|_________________________|___________________________________________|
|3. Անհատ ձեռնարկատիրոջ | |
|(ֆիզիկական անձի) անունը | |
|ազգանունը | |
|_________________________|___________________________________________|
|4. Իրավաբանական անձի | |
|անվանումը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|5. Ակցիզային հարկով| Հաշվետու եռամսյակում հարկման բազան և հաշվարկված|
|հարկով հարկման | ակցիզային հարկի գումարը |
|ենթակա ապրանքի (ըստ| |
|ԱՏԳ ԱԱ) | |
|___________________|_________________________________________________|
|Ծածկա-| Անվանումը |Հարկման|Օտարված |Սպիրտայ- |Մեկ |Ակցի- |Ակցի- |
|գիրը | |բազայի |ապրանք- |նության |լիտրի |զային |զային |
| | |միավորը|ների |աստիճանը,|բաց- |հարկի |հարկի |
| | | |քանակը |% |թողման|դրույ-|գումարը,|
| | | |(ծավալը)| |գինը |քաչափը|դրամ |
|______|____________|_______|________|_________|______|______|________|
| [5.1]| [5.2] | [5.3] | [5.4] | [5.5] | [5.6]| [5.7]| [5.8] |
|______|____________|_______|________|_________|______|______|________|
|______|____________|_______|________|_________|______|______|________|
|______|____________|_______|________|_________|______|______|________|
|___________________|_______|________|_________|______|______|________|
|Ընդամենը | | | | | | |
._____________________________________________________________________.
դրամ
._____________________________________________________________________.
|6. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային | ըստ ամիսների |
|հարկի կրեդիտ) |_________________|
| |1-ին |2-րդ |3-րդ |
|___________________________________________________|_____|_____|_____|
|6.1. Չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային | | | |
|դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը | | | |
|համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա | | | |
|ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի | | | |
|գումար | | | |
|___________________________________________________|_________________|
|7. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների | |
|իրացման շրջանառությունը | |
|___________________________________________________|_________________|
|8. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված | | | |
|հումքի մասով մաքսային հայտարարագրում առանձնացված | | | |
|ակցիզային հարկի գումարը | | | |
|___________________________________________________|_____|_____|_____|
|9. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված | | | |
|հումքի, արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների | | | |
|մասով սահմանված կարգով լրացված հարկային հաշվում | | | |
|առանձնացված ակցիզային հարկի գումարը | | | |
|___________________________________________________|_____|_____|_____|
|10. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի նվազեցում, | | | |
|այդ թվում` | | | |
|___________________________________________________|_____|_____|_____|
|10.1. օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն | | | |
|___________________________________________________|_____|_____|_____|
|10.2. բանկային փոխանցմամբ վճարում չկատարելու հետ | | | |
|կապված | | | |
|___________________________________________________|_____|_____|_____|
|11. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի ավելացում | | | |
|___________________________________________________|_________________|
|12. Ընդամենը հաշվետու ամսում | Ա. դրական` | Բ. բացասական` |
|հաշվանցվող ակցիզային հարկի գումար| ըստ ամիսների | ըստ ամիսների |
|(ակցիզային հարկի դեբետ) |_________________|_________________|
|([8] + [9] - [10] + [11], եթե |1-ին |2-րդ |3-րդ |1-ին |2-րդ |3-րդ |
|արդյունքը դրական է կամ զրո` | | | | | | |
|լրացնել «Ա» վանդակը, եթե |_____|_____|_____|_____|_____|_____|
|արդյունքը բացասական է, լրացնել | | | | | | |
|«Բ» վանդակը) | | | | | | |
|_________________________________|_________________|_________________|
|13. Հաշվետու ամսվա արդյունքով | Ա. ենթակա է | Բ. բյուջե |
|ենթակա է | հաշվանցման` | վճարման` ըստ |
|- եթե լրացված է [12Ա] վանդակը, | ըստ ամիսների | ամիսների |
|ապա հաշվարկվում է` |_________________|_________________|
|([6]+ [6.1]-[12Ա]), | | | | | | |
|-եթե լրացված է [12Բ] վանդակը, ապա| | | | | | |
|հաշվարկվում է` ([6]+ [6.1]+[12Բ])| | | | | | |
|Եթե 13 տողի արդյունքը դրական է` | | | | | | |
|լրացնել «Բ» վանդակը | | | | | | |
|Եթե 13 տողի արդյունքը բացասական | | | | | | |
|է` լրացնել «Ա» վանդակը | | | | | | |
|Եթե ([6]+ [6.1] = [12Ա]), ապա «Ա»| | | | | | |
|և «Բ» վանդակներում լրացնել «0»: | | | | | | |
._____________________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն ____________________________________________
(անհատ ձեռնարկատեր) ստորագրությունը, անունը, ազգանունը
Հաշվապահ ____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Կ.Տ.
____ ________ 20 թ.
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ակցիզային հարկի հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է դրամներով:
2. Պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա ակցիզային հարկի գումարը, կամ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից հաշվանցվող ակցիզային հարկի գումարը հաշվարկելիս հաշվարկին մասնակցող վանդակներում թվերի բացակայության դեպքում որպես տվյալ վանդակում լրացված թիվ ընդունվում է «0» թիվը:
3. Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից:
4. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի հաշվարկը:
6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը:
7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
8. Հաշվարկի [5.1] և [5.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու եռամսյակում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին:
9. Հաշվարկի`
1) [5.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված չափման բնաիրային միավորները:
2) [5.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը):
3) [5.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [5.6] սյունակը` միայն 2204 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար` լրացնելով դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` վերածած մեկ լիտրի:
4) [5.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [5.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը:
5) [5.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է [5.8] սյունակում նշված թվերի հանրագումարը:
10. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են եռամսյակի ամիսներին հաշվարկված ակցիզային հարկի գումարները: Ըստ ամիսների հաշվարկված ակցիզային հարկի գումարների հանրագումարը պետք է հավասար լինի [5.8] սյունակի «Ընդամենը» տողում նշված գումարին:
11. Հաշվարկի 6.1-րդ կետում լրացվում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:
12. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը:
13. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից հումքի մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:
14. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված, ինչպես նաև արտահանման նպատակով արտադրող-իրացնողներից ձեռք բերված (անկախ ձեռքբերման ժամանակաշրջանից) ապրանքների համար մատակարարների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվներում) առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:
15. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվարկի 10.1-ին և 10.2-րդ կետերի հանրագումարը` ըստ ամիսների:
16. Հաշվարկի 10.1-ին կետում լրացվում է հումքի համար վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման` ըստ ամիսների:
17. Հաշվարկի 10.2-րդ կետում լրացվում է ձեռքբերված հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների դիմաց բանկային փոխանցմամբ մատակարարին չվճարված գումարում ակցիզային հարկին համապատասխանող գումարի և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի դիմաց մաքսային մարմիններին չվճարված ակցիզային հարկի հանրագումարը` ըստ ամիսների:
18. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որին համապատասխանող ապրանքների մասով կատարվել է վճարում (այդ թվում` մաքսային մարմիններին)` ըստ ամիսների:
19. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հաշվարկի 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերում լրացված թվերի հանրագումարի և 10-րդ կետում լրացված թվի տարբերությունը` ըստ ամիսների:
20. Հաշվարկի 13-րդ կետի`
1) «Ա» վանդակը լրացվում է, եթե հաշվարկի ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը բացասական թիվ է: Հաշվարկի «Ա» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը.
2) «Բ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: «Բ» վանդակը լրացվում է, եթե ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը դրական է, կամ ([6]+[6.1]+[12Բ])` եթե լրացված է [12Բ] վանդակը.
3) եթե [6] + [6.1] = [12Ա], ապա «Ա» և «Բ» վանդակներում լրացվում է «0» թիվը:»