041.0296.080797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 1997 թ. թիվ 296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տարբեր նպաստների վճարման համակարգից ընտանեկան նպաստի ներդրման համակարգին անցնելու և ընտանիքի կարիքավորության աստիճանի որոշման ցուցանիշներն ու չափանիշները սահմանելու, ինչպես նաև ընտանեկան նպաստի վճարման մեխանիզմները մշակելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի ներդրման հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության պետ-նախարարի
տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Բ. Խառատյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ
Ա. Քուչուկյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի մաթեմատիկական
մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի
գլխավոր ինժեներ
Հ. Սարգսյան - տնտեսագիտության դոկտոր, Երևանի պետական
համալսարանի պրոֆեսոր
Ս. Կարապետյան - տնտեսագիտության դոկտոր, տնտեսագիտական
հետազոտությունների ինստիտուտի բաժնի պետ
i
2. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի ներդրման հանձնաժողովին` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի կարիքավորության աստիճանի որոշման մեթոդիկայի և ընտանեկան նպաստի վճարման մեխանիզմների վերաբերյալ: