Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ Հ ...

27.09.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.1997  -ից մինչեւ   27.09.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 13.07.07 թիվ 7-Ն հրաման)

i

310.0254.270597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 1997 թ. թիվ 254

 

«ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման հետ հարցերի պարզաբանելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ պարզաբանումը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

22 ապրիլի 1997 թ. թիվ 160

 

«ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ պարզաբանումը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`                Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

     ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

         1997 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի                    1997 Թ. ԱՊՐԻԼԻ 9-Ի

          ԹԻՎ 160 ՀՐԱՄԱՆՈՎ                       ԹԻՎ 254 ՀՐԱՄԱՆՈՎ

 

     ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

          22 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.                     9 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Սույն պարզաբանումը ընդունվում է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13, 14, 18, 20 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի, «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» ՀՀ հարկային տեսչության 29.07.94 թ. 02228/3-2 հրահանգի 23-րդ կետի հիման վրա և նպատակ ունի կարգավորելու այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման ընթացքում ծագած (բյուջետային) իրավահարաբերությունները:

1. Ձեռնարկությունները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք գրանցված են (բնակվում են) մեկ վարչական տարածքում (համայնքում), սակայն հողի սեփականատեր, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական, կամ ժամանակավոր օգտագործող են հանդիսանում այլ վարչական տարածքում (համայնքում), իրենց հատկացված հողերի համար որպես հողի հարկ վճարողներ պետք է հաշվառվեն այն համայնքում, որտեղ կատարվել է հողհատկացումը, այսինքն որտեղ տեղաբաշխված է հողակտորը:

2. Դրա հետ կապված հայտնվում է, որ հողի հարկի հաշվարկները սահմանված կարգով պետք է ներկայացվեն հողհատկացման (հողը գտնվելու վայրի) համայնքին սպասարկող տարածքային հարկային տեսչությանը և հարկի գումարը պետք է վճարվի նույն համայնքի բյուջե: Ձեռնարկությունները և կազմակերպությունները իրենց գրանցման վայրի (սպասարկող) տարածքային հարկային տեսչությանն են ներկայացնում հողի տեղաբաշխման վարչական տարածքին (համայնքին) սպասարկող տարածքային հարկային տեսչությանը ներկայացված հողի հարկի հաշվարկի (ընդունման մասին նշումով) պատճեն սահմանված կարգով շահութահարկի հաշվարկի ժամանակ հաշվի առնելու նպատակով:

 

      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ              ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

         Լ.ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ                         Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «27» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970024

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
09.04.1997
N 254
Հրաման