040.0859.140703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2003 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 259 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման վերնագրում և երկրորդ պարբերությունում «կանոնադրություն» բառը փոխարինել «կարգ» բառով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության`
i
վերնագրում և 1-ին կետում «կանոնադրություն» բառը փոխարինել «կարգ» բառով,
3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը»,
4-րդ կետում`
i
«դ» ենթակետում «պետական» բառը փոխարինել «վարչական» բառով,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների և ներկայացման կարգի հաստատումը.
զ) մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վարչական վիճակագրական ամփոփ հաշվետվական տվյալների մշակման և շահագրգիռ մարմիններին սահմանված կարգով դրանց տրամադրման ապահովումը».
5-րդ կետում`
i
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կազմակերպությունների կողմից մարդկանց առողջության վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը»,
«դ» ենթակետում «պետական» բառը փոխարինել «վարչական» բառով,
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների վերլուծությունը»,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների հաստատումը»,
ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը,
i
7-րդ կետում`
i
հանել «հանրապետական» բառը,
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական սարքավորումներից առաջացող` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման և հաշվարկի մեթոդների մշակումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվային ձևերի լրացման վերաբերյալ հրահանգների ճյուղային հավելվածների, ինչպես նաև նշված ներգործությունների սկզբնական հաշվառման վարման ճյուղային ձևերի ու ճյուղային հրահանգների մշակումը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)` հաստատման»,
8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով) կողմից սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում են մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի սկզբնական հաշվառումը.
բ) լրացնում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններն ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով:
i
«9. Վարչական վիճակագրության վարմանն առնչվող` սույն կարգում չնշված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված համապատասխան ենթաօրենսդրական ակտերով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ