Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵ ...

 

 

124.0004.130103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

24 դեկտեմբերի 2002 թվականի N 03/27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումը (կատարված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքով)` հիմք ընդունելով օրենքի 11 հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարվող փոփոխությունները:

 

       Համաձայնեցված է                      Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության          ՀՀ կառավարությանն առընթեր

    ֆինանսների և  էկոնոմիկայի         հարկային պետական ծառայություն

    նախարարի հետ                      24 դեկտեմբերի 2002 թ.

    «__» __________ 2002 թ.           թիվ 03/27-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանով հաստատված` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի`

 

ա) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.2 Սույն հրահանգի հավելված 1-ում նշված` 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: Մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:

Օրինակ 1: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 500 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (380 դրամ x 0.5=190 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 190 դրամը (500 դրամ x 30 տոկոս = 150 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,8 մլն. դրամ (190 դրամ x 20000 շիշ):

Օրինակ 2: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30 տոկոսիի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30 տոկոս = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (380 դրամ x 0.7= 266 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն. դրամ (360 դրամ x 10000 շիշ):

Օրինակ 3: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 800 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.

- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30 տոկոս դրույքաչափով հաշվարկելիս` 240 դրամ (800 դրամ x 30 տոկոս)

- օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս` 190 դրամ (380 դրամ x 0.5):

Քանի որ օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար:

Քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 258,75 դրամ { 240 դրամ + [(450 - 400) x 7.5 դրամ] x 0.5 }:»:

 

i

բ) 7.4-րդ կետում «հավելված 3-ում» բառերը փոխարինել «հավելված 2-ում» բառերով:

i

գ) «Հավելված 1»-ը, և «Հավելված 2»-ը համապատասխանաբար փոխարինել նոր` «Հավելված 1»-ով և «Հավելված 2»-ով (կցվում են):

դ) ուժը կորցրած համարել «Հավելված 3»-ը:

 

i

Հավելված 1

«Ակցիզային հարկի մասին»

ՀՀ օրենքի որոշ դրույթների

վերաբերյալ» հրահանգի

 

Ակցիզային հարկի դրույքաչափերը

.____________________________________________________________________.

|Ապրանքի      |Ապրանքախմբի անվանումը | Հարկման    |Ակցիզային հարկի   |

|ծածկագիրն    |                      | բազայի     |դրույքաչափը       |

|ըստ ԱՏԳ ԱԱ-ի |                      | միավորը    | (դրամ)           |

|_____________|______________________|____________|__________________|

|2203         |գարեջուր              | 1 լիտր     |   70             |

|_____________|______________________|____________|__________________|

|2204         |խաղողի և  այլ գինիներ,|բացթողման   |10 տոկոս, բայց ոչ |

|             |գինենյութ             |գնի (առանց  |պակաս, քան 1 լիտրի|

|             |                      |ավելացված   |համար 100 դրամ    |

|             |                      |արժեքի հարկի|                  |

|             |                      |և  ակցիզային|                  |

|             |                      |հարկի), իսկ |                  |

|             |                      |ապրանքների  |                  |

|             |                      |ներմուծման  |                  |

|             |                      |դեպքում`    |                  |

|             |                      |մաքսային    |                  |

|             |                      |արժեքի      |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2205         |վերմուտ և  խաղողի այլ | 1 լիտր     |   500            |

|             |գինիներ, որոնք        |            |                  |

|             |պարունակում են        |            |                  |

|             |բուսական և  արոմատիկ  |            |                  |

|             |էքստրակտներ           |            |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2206         |խմորման ենթարկված այլ | 1 լիտր     |   180            |

|             |ըմպելիքներ (խնձորի    |            |                  |

|             |սիդր, պերրու (տանձի   |            |                  |

|             |սիդր), մեղրաըմպելիք)  |            |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2207         |էթիլային սպիրտ        | 1 լիտր     |   600            |

|             |                      | (100       |                  |

|             |                      | տոկոսանոց  |                  |

|             |                      | սպիրտի     |                  |

|             |                      | վերահաշվար-|                  |

|             |                      | կով)       |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2208         |սպիրտային խմիչքներ    |բացթողման   |30 տոկոս, բայց ոչ |

|             |                      |գնի (առանց  |պակաս, քան 1 լիտրի|

|             |                      |ավելացված   |համար 380 դրամ    |

|             |                      |արժեքի հարկի|                  |

|             |                      |և  ակցիզային|                  |

|             |                      |հարկի), իսկ |                  |

|             |                      |ապրանքների  |                  |

|             |                      |ներմուծման  |                  |

|             |                      |դեպքում`    |                  |

|             |                      |մաքսային    |                  |

|             |                      |արժեքի      |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2403         |ծխախոտի               | 1 կիլոգրամ |    1,500         |

|             |արդյունաբերական       |            |                  |

|             |փոխարինիչներ          |            |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2709         |հում նավթ և           | 1 տոննա    |   27,000         |

|             |նավթամթերքներ         |            |                  |

|_____________|______________________|____________|__________________|

|2711         |նավթային գազեր և      | 1 տոննա    |    1,000         |

|(բացառությամբ|գազանման այլ          |            |                  |

|2711 11 և    |ածխաջրածիններ         |            |                  |

|2711 21)     |(բացառությամբ         |            |                  |

|             |բնական գազի)          |            |                  |

.____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

._________________________________________________________________________.

|    Ակցիզային հարկի հաշվարկ          |                                   |

|(համապատասխան վանդակում նշել «X» )   |    Փաստաթղթի հերթական համարը      |

|_____________________________________|(լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|հաշվետու      |   |հաշվետու      |   |                                   |

|ժամանակաշրջանի|   |ժամանակաշրջանի|   |                                   |

|_____________________________________|___________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |2. Ժամանակաշրջանը                  |

|         ._______________.           |տարի ._______.   ամիս .___.        |

|_____________________________________|___________________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ             |4. Իրավաբանական անձի անվանումը     |

|ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը      |                                   |

|_____________________________________|___________________________________|

|5. Գտնվելու վայրը (նոր վայրի         |6. Աշխատանքային հեռախոսի համարը    |

|դեպքում, նշել վանդակը)   ._.         |                                   |

|                         ._.         |Տան հեռախոսի համարը                |

|_________________________________________________________________________|

|7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի |              |

|կատարվել վանդակում նշել «X», ստորագրել ստորև  և           |              |

|ներկայացնել հաշվարկը   ->   ->  ->  ->                    |              |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|8. Ակցիզային հարկով    |  Հաշվետու ամսում հարկման բազան և  հաշվարկված    |

|հարկման ենթակա ապրանքի |            ակցիզային հարկի գումարը              |

|(ըստ ԱՏԳ ԱԱ)           |                                                 |

|_______________________|_________________________________________________|

|ծածկագիրը | անվանումը  |Հարկման|Օտարված |Սպիրտայ-|Մեկ    |Բ.Ակցի-|Գ.Ակցի-|

|          |            |բազայի |ապրանք- |նության |լիտրի  |զային  |զային  |

|          |            |միավորը|ների    |աստիճանը|բացթող-|հարկի  |հարկի  |

|          |            |       |քանակը  |1*      |ման    |դրույ- |գումարը|

|          |            |       |(ծավալը)|տոկոս   |գինը 2*|քաչափը)|(հազ.  |

|          |            |       |        |        |       |(դրամ) | դրամ) |

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|__________|____________|_______|________|________|_______|_______|_______|

|_________________________________________________________________|_______|

|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար                    |       |

._________________________________________________________________________.

._____________________________________________________________.

|10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների|           |

|իրացման շրջանառությունը (հազար դրամ)             |           |

._____________________________________________________________.

հազար դրամ

._________________________________________________________________________.

|Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման    |ՀՀ տարածքում| Արտահանված|

|(վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը,   |     Ա.     |     Բ.    |

|որի դիմաց վճարվել է                             |            |           |

|________________________________________________|____________|___________|

|11. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված  |            |           |

|հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար     |            |           |

|________________________________________________|____________|___________|

|12. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք     |            |           |

|բերված հումքի դիմաց վճարված ակցիզային           |            |           |

|հարկի գումար                                    |            |           |

|________________________________________________|____________|___________|

|13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային  |            |           |

|հարկի գումար, [11]+[12]                         |            |           |

|________________________________________________|____________|___________|

|14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ |            |           |

|ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի        |            |           |

|գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը,    |            |           |

|[13Ա]-[9], եթե [13Ա] > [9]                      |            |           |

|________________________________________________|____________|___________|

|15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով|            |           |

|հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար    |            |           |

|________________________________________________|________________________|

|16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի   |                        |

|գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա          |                        |

|ակցիզային հարկի գումար                          |                        |

|[13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+[15Բ]                   |                        |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|                                                |Ա. բյուջեից| Բ. բյուջե  |

|                                                |վերադարձման| վճարման    |

|________________________________________________|___________|____________|

|17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում|           |            |

|է «Ա» վանդակը` եթե ([16]-[9]) > 0 և  լրացվում է |           |            |

|«Բ» վանդակը` եթե ([9]-[16]) > 0                 |           |            |

._________________________________________________________________________.

 

    Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն          Ամսաթիվ      Կնիք

 

Հաշվապահի ստորագրություն

 

Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ

 

Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկ ներկայացնելու կամ նախկինում ներկայացրած հաշվարկի ճշգրտման դեպքում հաշվարկի վերևի ձախ մասում` համապատասխան վանդակում նշվում է «X»:

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:

[1]. Նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:

[2]. Նշվում է այն հաշվետու (կամ ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար կազմվել է ակցիզային հարկի հաշվարկը:

[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:

[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար` դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` վերածած մեկ լիտրի, ակցիզային հարկի դրույքաչափը (օրենքով սահմանված կամ օրենքին համապատասխան հաշվարկված) և ակցիզային հարկի գումարը: «2207» ապրանքախմբին դասվող ապրանքների համար նշվում է նաև սպիրտայնության աստիճանը:

[9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` հազար դրամներով:

[11]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող- իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13]. «Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` «11Բ» և «12Բ]» վանդակների հանրագումարը:

[14]. «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):

[15]. «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17]. «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
24.12.2002
N 03/27-Ն
Հրաման