(ուժը կորցրել է 22.08.13 թիվ 873-Ն որոշում)
i
040.1798.231102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1798-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1798-Ն որոշման
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ
1. Սույն չափանիշներով սահմանվում են հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նախագահի և անդամների առաջադրման չափանիշները:
i
2. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ` հարկային ծառայության մարմին) ղեկավարը, ելնելով սույն չափանիշներից, հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը հանձնաժողովի անհատական կազմը (նախագահի և անդամների (քարտուղարի) թեկնածուներին):
(2-րդ կետը փոփ. 16.10.08 թիվ 1181-Ն որոշում)
i
3. Հանձնաժողովի նախագահի և անդամների առաջադրման համար անհրաժեշտ են հետևյալ չափանիշները`
ա) հարկային ծառայության աշխատանքային ստաժ
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրման պահին պետք է ունենա հարկային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, հանձնաժողովի անդամի թեկնածուն` հարկային ծառայության, մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ) ծառայողական բարձր կարգապահություն
Հանձնաժողովի նախագահ և անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր առաջադրման պահին նախորդող մեկ տարվա ծառայության ընթացքում ենթարկվել են կարգապահական պատասխանատվության.
գ) հարկային և այլ օրենսդրության իմացություն
Հանձնաժողովի նախագահը պետք է հմտորեն տիրապետի Հայաստանի Հանրապետության հարկային և բյուջետային օրենսդրությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր կառուցվածքին ու պետական կառավարման մարմինների հիմնական խնդիրներին և իրավասություններին:
Հանձնաժողովի անդամը պետք է հմտորեն տիրապետի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը, ինչպես նաև պետական կառավարման մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների և իրավասությունների առանձնահատկություններին, որը ներկայացնում է.
դ) պաշտոնական դիրք
Հանձնաժողովի անդամը պետք է զբաղեցնի հայեցողական պաշտոն կամ հարկային ծառայության կամ մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն: Հանձնաժողովի նախագահը չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող հարկային ծառայող:
(3-րդ կետը փոփ. 06.04.06 թիվ 446-Ն, 16.10.08 թիվ 1181-Ն որոշումներ)
i
4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը (պետական լիազոր մարմնի հարկային ծառայողներից), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և հինգ անդամներ` պետական լիազոր մարմնի հարկային ծառայողներից:
(4-րդ կետը փոփ. 16.10.08 թիվ 1181-Ն որոշում)