Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 136-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/9555/05/20

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9555/05/20

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Դատավորներ` Կ. Բաղդասարյան

Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՀԱՆ ԱՄՐՈՑ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 05.08.2019 թվականի թիվ 15316-15Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 23.03.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ Ընկերության միջնորդությունը` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» և «գ» կետերը, 31-րդ հոդվածի «գ» կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

i

Այսպես` սույն գործի շրջանակներում վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքից ազատելու, իսկ անհնարինության դեպքում` վճարումը հետաձգելու միջնորդություն, որտեղ հստակ կերպով նշվել են այն հիմքերը, որոնք վկայում են Ընկերության մոտ պետական տուրք վճարելու իրավունքի և հնարավորության բացակայության մասին: Մասնավորապես, միջնորդության մեջ հստակ անդրադարձ է կատարվել հայցվորի մասնակցությամբ սնանկության գործի առկայության փաստին` նշելով, որ ՀՀ սնանկության դատարանը 17.06.2020 թվականին վարույթ է ընդունել Ընկերության դեմ ներկայացված սնանկության դիմումը, ինչի արդյունքում վերջինիս գույքն ու դրամական միջոցներն օրենքի ուժով, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա արգելադրվել են, և Ընկերությունը զրկվել է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ` պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից:

Ընդ որում, վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել ՀՀ սնանկության դատարանի 17.06.2020 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը, ինչը պատշաճ գնահատականի չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ֆինանսական միջոցների անբավարարությունը Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր լայն իմաստով` «հասանելի» դրամական միջոցների իմաստով և դրա մեջ ըստ այդմ ներառելով ֆինանսական միջոցներից օգտվելու իրավական և փաստացի արգելքը, ինչը ևս ֆինանսական անբավարարության դրսևորում է, քանզի միայն ֆինանսական միջոցների ենթադրյալ առկայությունը չպետք է Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվեին որպես հայցվոր կողմի պետական տուրք վճարելու հնարավորության առկայություն, քանի որ հայցվորի ամբողջ գույքը, այդ թվում` դրամական միջոցներն օրենքի ուժով եղել են արգելադրված, ինչը հավաստվում է նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության չարժանացնելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունում տեղ գտած իրավական և փաստական հանգամանքները` եկել է ոչ ճիշտ եզրահանգման` մերժելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված պետական տուրքի արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը և այդպիսով հայցվորին զրկելով դատական պաշտպանության, այն է` վերաքննիչ բողոք բերելու և այն դատարանում քննելու իրավունքի իրացման հնարավորությունից:

Բացի այդ, վերաքննիչ բողոքը քննության ընդունվելու և հայցվորի իրավունքների խախտումները վերացվելու կարևորությունից ելնելով հայցվորի ներկայացուցիչներն իրենց սեփական միջոցներից կատարել են վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և վերաքննիչ բողոք ներկայացրել են կրկին, ինչը խնդրել են դիտարկել ներկայացվողի իրավունքների պաշտպանությունը ռիսկի չենթարկելու նպատակադրումից բխող գործողություն, ոչ թե բողոքաբերի մոտ հասանելի ֆինանսական միջոցների առկայություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ինչը սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` «ա» պետական տուրքի վճարումից ազատում, (...) «դ» պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու համար անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից:

Վճռաբեկ դատարանն` անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճել է (հատոր 1-ին 93-95):

Դատարանի 23.03.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ 07.04.2021 թվականին Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ պատճառաբանելով, որ ՀՀ սնանկության դատարանը 17.06.2020 թվականին վարույթ է ընդունել Ընկերության դեմ ներկայացված սնանկության դիմումը, ինչի արդյունքում վերջինիս գույքի ու դրամական միջոցների նկատմամբ օրենքի ուժով, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա կիրառվել է արգելանք, և Ընկերությունը զրկված է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ` պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից, միջնորդել է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատել, իսկ դրա անհնարինության դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգել (հատոր 1-ին 102-108) և ի հիմնավորում նշվածի` վերաքննիչ բողոքին կցել է հետևյալ փաստաթղթերը.

1. թիվ ՎԴ/9555/05/20 գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը դատաքննության նշանակելու և ապացույց պահանջելու մասին» Դատարանի 24.11.2020 թվականի որոշումը (հատոր 1-ին 110-111),

2. թիվ ՎԴ/9555/05/20 գործի վարույթը կարճելու մասին Դատարանի 23.03.2020 թվականի որոշումը (հատոր 1-ին 112-114),

3. ծրարի պատճեններ (հատոր 1-ին 115-116),

4. լիազորագրի պատճեն (հատոր 1-ին 117-118),

5. Ընկերության ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ (հատոր 1-ին 119-122):

Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել իր գույքային դրության, մասնավորապես` բողոք ներկայացնելիս պետական տուրքը վերջինիս կողմից վճարելու անհնարինության կամ կիրառված արգելանքների վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի պայմաններում հնարավոր չէ գնահատել վերջինիս գույքային դրությունը, իսկ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունը որևէ կերպ պայմանավորված չէ կողմի գույքային դրությամբ, հետևաբար, հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար (հատոր 1-ին 125-127):

Ընկերությունը 06.05.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` բողոքին կից ներկայացնելով նաև 10.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին 134-141):

Ընկերությունն առաջին անգամ Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել 12.05.2021 թվականին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` դատարանները` ելնելով կողմերի գույքային դրությունից: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի գծով արտոնություններ` բայց անձի գույքային դրության հաշվառմամբ, եթե անձն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրքի վճարման պարտականությունից:

i

Այսպես` սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերության գույքի ու դրամական միջոցների նկատմամբ օրենքի ուժով դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանափակումներ նախատեսված չեն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա կիրառված արգելանքի փաստը հավաստող ապացույցներ չեն ներկայացվել, որը կարող էր հիմք հանդիսանալ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ընկերությունը, 06.05.2021 թվականին վերացնելով Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած սխալը, 06.05.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է 10.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիր:

Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից 06.05.2021 թվականին վերացվել է Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալը` ներկայացվել է թիվ 7605-4779-6059-6781-8882 պետական տուրքի վճարման անդորրագիրը, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված սխալը բողոքաբերի կողմից շտկվել է, որպիսի պայմաններում պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ, քանի որ վճարված պետական տուրքը չի կարող այլևս տարաժամկետվել կամ կիրառվել պետական տուրքի գծով որևէ այլ արտոնություն:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/9555/05/20 վարչական գործով 20.05.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

20.05.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մայիսի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՆ ԱՄՐՈՑ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 05.08.2019 թվականի թիվ 15316-15Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 23.03.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ Ընկերության միջնորդությունը` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» և «գ» կետերը, 31-րդ հոդվածի «գ» կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Այսպես` սույն գործի շրջանակներում վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքից ազատելու, իսկ անհնարինության դեպքում` վճարումը հետաձգելու միջնորդություն, որտեղ հստակ կերպով նշվել են այն հիմքերը, որոնք վկայում են Ընկերության մոտ պետական տուրք վճարելու իրավունքի և հնարավորության բացակայության մասին: Մասնավորապես, միջնորդության մեջ հստակ անդրադարձ է կատարվել հայցվորի մասնակցությամբ սնանկության գործի առկայության փաստին` նշելով, որ ՀՀ սնանկության դատարանը 17.06.2020 թվականին վարույթ է ընդունել Ընկերության դեմ ներկայացված սնանկության դիմումը, ինչի արդյունքում վերջինիս գույքն ու դրամական միջոցներն օրենքի ուժով, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա արգելադրվել են, և Ընկերությունը զրկվել է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ` պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից:

Ընդ որում, վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել ՀՀ սնանկության դատարանի 17.06.2020 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը, ինչը պատշաճ գնահատականի չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ֆինանսական միջոցների անբավարարությունը Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր լայն իմաստով` «հասանելի» դրամական միջոցների իմաստով և դրա մեջ ըստ այդմ ներառելով ֆինանսական միջոցներից օգտվելու իրավական և փաստացի արգելքը, ինչը ևս ֆինանսական անբավարարության դրսևորում է, քանզի միայն ֆինանսական միջոցների ենթադրյալ առկայությունը չպետք է Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվեին որպես հայցվոր կողմի պետական տուրք վճարելու հնարավորության առկայություն, քանի որ հայցվորի ամբողջ գույքը, այդ թվում` դրամական միջոցներն օրենքի ուժով եղել են արգելադրված, ինչը հավաստվում է նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության չարժանացնելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունում տեղ գտած իրավական և փաստական հանգամանքները` եկել է ոչ ճիշտ եզրահանգման` մերժելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված պետական տուրքի արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը և այդպիսով հայցվորին զրկելով դատական պաշտպանության, այն է` վերաքննիչ բողոք բերելու և այն դատարանում քննելու իրավունքի իրացման հնարավորությունից:

Բացի այդ, վերաքննիչ բողոքը քննության ընդունվելու և հայցվորի իրավունքների խախտումները վերացվելու կարևորությունից ելնելով հայցվորի ներկայացուցիչներն իրենց սեփական միջոցներից կատարել են վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և վերաքննիչ բողոք ներկայացրել են կրկին, ինչը խնդրել են դիտարկել ներկայացվողի իրավունքների պաշտպանությունը ռիսկի չենթարկելու նպատակադրումից բխող գործողություն, ոչ թե բողոքաբերի մոտ հասանելի ֆինանսական միջոցների առկայություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ինչը սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` «ա» պետական տուրքի վճարումից ազատում, (...) «դ» պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու համար անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից:

Վճռաբեկ դատարանն` անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճել է (հատոր 1-ին 93-95):

Դատարանի 23.03.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ 07.04.2021 թվականին Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ պատճառաբանելով, որ ՀՀ սնանկության դատարանը 17.06.2020 թվականին վարույթ է ընդունել Ընկերության դեմ ներկայացված սնանկության դիմումը, ինչի արդյունքում վերջինիս գույքի ու դրամական միջոցների նկատմամբ օրենքի ուժով, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա կիրառվել է արգելանք, և Ընկերությունը զրկված է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ` պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից, միջնորդել է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատել, իսկ դրա անհնարինության դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգել (հատոր 1-ին 102-108) և ի հիմնավորում նշվածի` վերաքննիչ բողոքին կցել է հետևյալ փաստաթղթերը.

i

1. թիվ ՎԴ/9555/05/20 գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը դատաքննության նշանակելու և ապացույց պահանջելու մասին» Դատարանի 24.11.2020 թվականի որոշումը (հատոր 1-ին 110-111),

i

2. թիվ ՎԴ/9555/05/20 գործի վարույթը կարճելու մասին Դատարանի 23.03.2020 թվականի որոշումը (հատոր 1-ին 112-114),

3. ծրարի պատճեններ (հատոր 1-ին 115-116),

4. լիազորագրի պատճեն (հատոր 1-ին 117-118),

5. Ընկերության ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ (հատոր 1-ին 119-122):

Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել իր գույքային դրության, մասնավորապես` բողոք ներկայացնելիս պետական տուրքը վերջինիս կողմից վճարելու անհնարինության կամ կիրառված արգելանքների վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի պայմաններում հնարավոր չէ գնահատել վերջինիս գույքային դրությունը, իսկ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունը որևէ կերպ պայմանավորված չէ կողմի գույքային դրությամբ, հետևաբար, հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար (հատոր 1-ին 125-127):

Ընկերությունը 06.05.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` բողոքին կից ներկայացնելով նաև 10.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին 134-141):

Ընկերությունն առաջին անգամ Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել 12.05.2021 թվականին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` դատարանները` ելնելով կողմերի գույքային դրությունից: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի գծով արտոնություններ` բայց անձի գույքային դրության հաշվառմամբ, եթե անձն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրքի վճարման պարտականությունից:

Այսպես` սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերության գույքի ու դրամական միջոցների նկատմամբ օրենքի ուժով դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանափակումներ նախատեսված չեն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա կիրառված արգելանքի փաստը հավաստող ապացույցներ չեն ներկայացվել, որը կարող էր հիմք հանդիսանալ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ընկերությունը, 06.05.2021 թվականին վերացնելով Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած սխալը, 06.05.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է 10.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիր:

Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից 06.05.2021 թվականին վերացվել է Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալը` ներկայացվել է թիվ 7605-4779-6059-6781-8882 պետական տուրքի վճարման անդորրագիրը, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված սխալը բողոքաբերի կողմից շտկվել է, որպիսի պայմաններում պետական տուրքի գործով որևէ արտոնություն կիրառելու միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ, քանի որ վճարված պետական տուրքը չի կարող այլևս տարաժամկետվել կամ կիրառվել պետական տուրքի գծով որևէ այլ արտոնություն:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված նույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

i

Նախ ցանկանում եմ նշել, որ թեկուզև Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, սակայն չի նշել, թե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերի խախտման, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առումով է քննել բողոքը:

i

Բացի այդ, ցանկանում եմ նշել նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածում օրենսդիրը «առերևույթ» եզրույթն օգտագործել է ոչ թե նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, այլ` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Դրանից ելնելով` գտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հետ համադրմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է նախատեսում վճռաբեկ բողոքն ընդունելու քննության ոչ թե ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից առերևույթ նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմի խախտում թույլ տրված լինելու հիմքով, այլ այն հիմքով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն արդեն հաստատապես դրսևորվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում թույլ տրված լինելով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում, կարծում եմ, որ բոլոր դեպքերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը, ի տարբերություն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացվածի, չի կարող վարույթ ընդունվել, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը չունի եզրահանգում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս հաստատապես թույլ է տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ավելին` նման եզրահանգումը չի կարող լինել կասկածանքի մակարդակով: Նշված դիրքորոշումս բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 152-րդ, 161-րդ և 163-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից, որի արդյունքում եկել եմ եզրահանգման, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում որևէ պարագայում ստորադաս դատարանի դատական ակտը չի կարող թողնվել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքը վարույթ ընդունելիս ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է հաստատապես համոզված լինի, որ առկա է կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած նյութական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած (կամ որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը) դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշման հիմքում դրված պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար:

Այսպես`

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ, ըստ էության, այն շարժառիթներով, որ`

- «սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերության գույքի ու դրամական միջոցների նկատմամբ օրենքի ուժով դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանափակումներ նախատեսված չեն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների հիման վրա կիրառված արգելանքի փաստը հավաստող ապացույցներ չեն ներկայացվել, որը կարող էր հիմք հանդիսանալ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար»,

- «Ընկերությունը, 06.05.2021 թվականին վերացնելով Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած սխալը, 06.05.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է 10.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիր: Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից 06.05.2021 թվականին վերացվել է Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալը` ներկայացվել է թիվ 7605-4779-6059-6781-8882 պետական տուրքի վճարման անդորրագիրը, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված սխալը բողոքաբերի կողմից շտկվել է, որպիսի պայմաններում պետական տուրքի գործով որևէ արտոնություն կիրառելու միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ, քանի որ վճարված պետական տուրքը չի կարող այլևս տարաժամկետվել կամ կիրառվել պետական տուրքի գծով որևէ այլ արտոնություն»:

i

Առաջին շարժառիթի հետ իմ անհամաձայնությունը կայանում է նրանում, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (...):

i

Նույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները` գտնում եմ, որ առանձին տեսակի ապացույց` հաստատելու համար, որ իր գույքի և դրամական միջոցների վրա դրված է արգելանք, ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործում է այն կանխավարկածը, որ եթե ֆիզիկական անձը ճանաչվել է սնանկ, ուստի բոլոր դեպքերում նրա գույքի և դրամական միջոցների վրա դրվել է արգելանք:

Ինչ վերաբերում է երկրորդ շարժառիթին, ապա այն ևս չի կարող հիմք հանդիսանալ բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու համար, քանի որ այն հանգամանքը, որ բողոքարկվող որոշումը կայացնելուց հետո անձը վճարել է սահմանված չափով պետական տուրքը, դեռևս հիմք չէ միջնորդությունն առարկայազուրկ համարելու և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի հիմքերն ստուգման չենթարկելու համար:

Ավելին` վերաքննիչ բողոք ներկայացրած անձը նաև միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից, որի պայմաններում սույն վճռաբեկ բողոքը բավարարվելու, իսկ հետագայում` վարույթ ընդունված բողոքի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու դեպքում վճարված պետական տուրքը ենթակա է լինելու վերադարձման այն վճարած անձին:

Վերոգրյալի հիման վրա` հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 20 մայիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.05.2022
N ՎԴ/9555/05/20
Որոշում