Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 Հ ...

 

 

124.0354.080402

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         04           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2002 թվականի N 02/354

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999թ. մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998թ. ապրիլի 21-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 01/27 հրամանը:

 

        Հաստատված  է                     Համաձայնեցված է

ՀՀ պետական եկամուտների նախարար`  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

     ______________ Ե. Զախարյան       ______________ Վ. Խաչատրյան

     14 մարտի 2002 թ.                 «--»--------- 2002 թ.

թիվ 02/354 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

i

1. Հրահանգի 2.2.5-ի «բ» ենթակետից հանել «լիազորած մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

2. Հրահանգի 2.3.5-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

i

«ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:

3. Հրահանգի 4.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:

4. Հրահանգի 4.1.29 ենթակետը հանել:

5. Հրահանգի 4.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «մարքեթինգի,» բառը:

6. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.12 ենթակետով.

i

«4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

7. Հրահանգի 4.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:

i

8. Հրահանգի 4.7.3 ենթակետից հանել «լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

i

9. Հրահանգի 4.8.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:

i

10. Հրահանգի 7.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:

11. Հրահանգի 9.1 կետը հանել:

i

12. Հրահանգի 9.2 կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:»:

i

13. Հրահանգի 9.6. կետում «բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման օրվա հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:

i

14. Հրահանգի 9.7 կետում «(հաշվարկի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության պետի 1998թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` գրանցման թիվ 439800115)» բառերը փոխարինել «(հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով)»:

15. Հրահանգի 9.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:

16. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10 կետով.

i

«9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

17. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3 կետով.

i

«12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:»:

 

Հավելված 1

 

    Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)     Փաստաթղթի հերթական համարը

    կողմից ոչ ռեզիդենտին վճարված              N _____________

    եկամուտների, պահված շահութահարկի          (լրացվում է հարկային մարմնի

                                              կողմից)

 

    Ամփոփ հաշվարկ                                  (200__թ.___եռամսյակ)

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)   [1] |   |   |  |  |  |  |  |  |

|___________________________________________|_________________________|

|Կազմակերպության անվանումը              [2] |                         |

|___________________________________________|_________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը   [3] |                         |

|___________________________________________|_________________________|

|Հասցեն                                 [4] |                         |

|___________________________________________|_________________________|

|Հեռախոս                                [5] |                         |

|___________________________________________|_________________________|

|Հաշվարկի ներկայացման ամսաթիվը          [6] |                         |

._____________________________________________________________________.

 

- [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

- [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը

- [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

- [4] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) իրավաբանական (բնակության) հասցեն

- [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը

- [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 

._____________________________________________________________________.

|Ոչ ռեզիդենտներին վճարված                   |Վճարված     |Պահված հարկի|

|եկամուտների տեսակը                         |եկամուտների |գումարը` ըստ|

|                                           |գումարը` ըստ|ամիսների [8]|

|                                           |ամիսների [7]|            |

|___________________________________________|____________|____________|

|Ապահովագրական հատուցումներ             [9] |   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Վերաապահովագրական վճարներ              [10]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ    [11]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Շահաբաժիններ                           [12]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Տոկոսներ                               [13]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Ռոյալթիներ                             [14]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ [15]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Գույքի արժեքի հավելաճ                  [16]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Արտաքին տնտեսական գործից եկամուտներ    [17]|   |   |    | x | x |  x |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Այլ եկամուտներ                         [18]|   |   |    |   |   |    |

|___________________________________________|___|___|____|___|___|____|

|Ընդամենը                               [19]|   |   |    |   |   |    |

._____________________________________________________________________.

 

- [7] սյունակում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը

- [8] սյունակում նշվում է [7] սյունակում նշված եկամուտներից պահված (գանձված) շահութահարկի գումարը

- [17] տողում նշվում են արտաքին տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտները

- [18] տողում նշվում են ոչ ռեզիդենտին վճարված` [9]-[17] տողերում չնշված այլ եկամուտներ

- [19] տողում նշվում է [9]-[18] տողերի հանրագումարը

 

._____________________________________________________________________.

|Մնացորդը ամսվա սկզբին                  [20]|       |        |        |

|___________________________________________|_______|________|________|

|Պահված հարկի գումարը                   [21]|       |        |        |

|___________________________________________|_______|________|________|

|Բյուջե վճարված հարկի գումարը           [22]|       |        |        |

|___________________________________________|_______|________|________|

|Մնացորդը ամսվա վերջում                 [23]|       |        |        |

._____________________________________________________________________.

- [20] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը

- [21] տողում նշվում է եռամսյակի ընթացքում փաստացի վճարված եկամուտներից հաշվարկված շահութահարկի գումարը` ըստ ամիսների ([19] տողի [8] սյունակ)

- [22] տողում նշվում է եռամսյակի ընթացքում բյուջե վճարված շահութահարկի գումարը` ըստ ամիսների

- [23] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվան հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը (տող[20]+տող[21]-տող[22])

- եթե [20] կամ [23] տողերում թվերը բացասական են (այսինքն` բյուջե փոխանցված շահութահարկի գումարը գերազանցում են փաստացի վճարված եկամուտներից պահված շահութահարկի գումարին), ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)  ______________  ____________

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

    Գլխ. հաշվապահ                 _____________    ____________

                                (ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
14.03.2002
N 02/354
Հրաման