102.0080.140604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 հունիսի 2004 թվականի N 80-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները` համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. ապրիլի 27-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների և խորհրդանշանի նմուշները հաստատելու մասին» թիվ 692 հրամանը:
(նախաբանը փոփ. 17.09.18 թիվ 501-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 1
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
7 հունիսի 2004 թ.
թիվ 80-Ն հրամանով
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ,
(հավելված 1-ն ուժը կորցրել է 01.03.05 թիվ 26-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
7 հունիսի 2004 թ.
թիվ 80-Ն հրամանով
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(հավելված 2-ը ուժը կորցրել է 01.03.05 թիվ 26-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
i
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
7 հունիսի 2004 թ.
թիվ 80-Ն հրամանի
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Վկայականի կազմը կարմիր գույնի է, արտաքին կազմի վրա ոսկեգույն ՀՀ զինանշանն է և ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը, կազմի հակառակ կողմի վրա ոսկեգույն տառերով գրված է «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ, ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՕ ՅՈՒՍՏԻՑԻԻ»:
2. Միջուկը երկկողմանի է` 9x6 չափսի, կարմիր վանդակավոր դաշտի ֆոնի վրա` ՀՀ զինանշանի պատկերով, ձախ կողմում անձի լուսանկարն է 3,5x4,5 չափսի` նշվում է համապատասխան նախարարության անվանումը, ծառայության անվանումը, վկայականի համարը, հրազեն կրելու իրավունքը և ուժի մեջ գտնվելու ժամկետը:
3. Աջ կողմում նշվում են անձի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն), հատուկ կոչումը, պաշտոնը:
4. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի վկայականը ստորագրվում և կնքվում է համապատասխան նախարարի կողմից (Ձև 1), իսկ մյուս ծառայողներինը` գլխավոր հարկադիր կատարողի կողմից (Ձև 2):
5. Բոլոր գրառումները կատարվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ձև 1
._____________________________________. ._________________________________.
| ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՕ ՅՈՒՍՏԻՑԻԻ ՌԱ |
| ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ | | ՍԼՈՒԺԲԱ ՕԲԵՍՊԵՉԵՆԻՅԱ |
| ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | | ՊՐԻՆՈՒԴԻՏԵԼՆՕԳՕ ԻՍՊՕԼՆԵՆԻՅԱ |
| | | |
|.__________. | |Կոչում |
||Լուսանկարի| ՎԿԱՅԱԿԱՆ N 00/000| |Զվանիյե |
|| տեղ | ՈՒԴՕՍՏՕՎԵՐԵՆԻՅԵ | | |
|| | | |ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ |
|| | Հրազեն կրելու իրավունքով| |ՖԱՄԻԼԻՅԱ ԻՄՅԱ ՕՏՉԵՍՏՎՕ |
|| | Ս պռավօմ նօշենիյա | | |
|.__________. օգնեստրելնօգօ օռուժիյա | |Պաշտոն |
| | |Դօլժնօստ |
| | | |
| Ուժի մեջ է մինչև «00» 00 0000 թ.| |ՆԱԽԱՐԱՐ |
| | |ՄԻՆԻՍՏՌ |
._____________________________________. ._________________________________.
Ձև 2
._____________________________________. ._________________________________.
| ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՕ ՅՈՒՍՏԻՑԻԻ ՌԱ |
| ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ | | ՍԼՈՒԺԲԱ ՕԲԵՍՊԵՉԵՆԻՅԱ |
| ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | | ՊՐԻՆՈՒԴԻՏԵԼՆՕԳՕ ԻՍՊՕԼՆԵՆԻՅԱ |
| | | |
|.__________. | |Կոչում |
||Լուսանկարի| ՎԿԱՅԱԿԱՆ N 00/000| |Զվանիյե |
|| տեղ | ՈՒԴՕՍՏՕՎԵՐԵՆԻՅԵ | | |
|| | | |ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ |
|| | Հրազեն կրելու իրավունքով| |ՖԱՄԻԼԻՅԱ ԻՄՅԱ ՕՏՉԵՍՏՎՕ |
|| | Ս պռավօմ նօշենիյա | | |
|.__________. օգնեստրելնօգօ օռուժիյա | |Բաժին պաշտոն |
| | |Դօլժնօստ օտդել |
| | | |
| | |ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ |
| Ուժի մեջ է մինչև «00» 00 0000 թ.| |ԳԼԱՎՆԻՅ ՊՐԻՆՈՒԴԻՏԵԼՆԻՅ ԻՍՊՕԼՆԻՏԵԼ|
._____________________________________. ._________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 17.09.18 թիվ 501-Ն, 08.11.2019 թիվ 518-Ն հրամաններ)
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
7 հունիսի 2004 թ.
թիվ 80-Ն հրամանով
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ
--------------------------
ԻՐՏԵԿ - նմուշը չի բերվում
Հարկադիր կատարողի կնիքը շրջանաձև է, 33 միլիմետր տրամագծով, կնիքի ներսում առաջին տողում մեծատառ գրված է «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Երկրորդ տողում գրված է «_________ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ» բառերը, իսկ կենտրոնում` փոքր շրջանագծի ներսում, գրվում է թվանիշը:
Ձև-1
Գլխավոր և առաջատար
խմբի գլխարկանշանը
Ձև-2
Բարձրագույն
խմբի գլխարկանշանը
------------------------------------
ԻՐՏԵԿ - գլխարկանշանները չեն բերվում
Ձև-3
ԴԱՀԿ ծառայության առաջատար և գլխավոր խմբի ծառայողների համազգեստի
նմուշները
Ամենօրյա Ձմեռային
գարնանային-աշնանային
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - համազգեստի նմուշները չեն բերվում
Ձև-4
ԴԱՀԿ ծառայության բարձրագույն խմբի ծառայողների համազգեստի
նմուշները
Ամենօրյա Ձմեռային
գարնանային-աշնանային
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - համազգեստի նմուշները չեն բերվում
Ձև-5
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
--------------------------------
ԻՐՏԵԿ - խորհրդանշանը չի բերվում
(4-րդ հավելվածը փոփ. 17.09.18 թիվ 501-Ն հրաման)