Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1297.191216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168 որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2016 թվականին հատկացնել 598.276.500 հազ. դրամ գումար` 598.276.500 քանակով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով), որից`

1) Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող շենքի ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` 585.396.500 հազ. դրամ.

2) Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր ֆիզիկական անձանց իրական վնասի դիմաց հրաժարագնի տրամադրման նպատակով` 12.880.000 հազ. դրամ լրացուցիչ հատկացում` պայմանավորված ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխությամբ:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում կառուցված հասարակական (վարչական) համալիրի ներքին հարդարման աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 598.276.500 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1297-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________.

|                         |Ցուցանիշների փոփոխությունը|

|                         |(նվազեցումները նշված են   |

|                         |փակագծերում)              |

|_________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով      |           0.0            |

|_________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով          |       (598,276.5)        |

|_________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը) |       (598,276.5)        |

.____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1297-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման   |Ցուցանիշների  |

|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները             |փոփոխությունը |

|                                                      |(մուտքերի     |

|                                                      |ավելացումը    |

|                                                      |նշված է       |

|                                                      |դրական նշանով,|

|                                                      |իսկ ելքերի    |

|                                                      |ավելացումը`   |

|                                                      |փակագծերում)  |

|                                                      |______________|

|                                                      |     տարի     |

|______________________________________________________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                              | (598,276.5)  |

|______________________________________________________|______________|

|այդ թվում`                                            |              |

|______________________________________________________|______________|

|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը                         | (665,396.5)  |

|______________________________________________________|______________|

|այդ թվում`                                            |              |

|______________________________________________________|______________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ                           | (665,396.5)  |

|______________________________________________________|______________|

|այդ թվում`                                            |              |

|______________________________________________________|______________|

|2.2. Բաժնետոմսերի և  կապիտալում այլ մասնակցության     | (665,396.5)  |

|ձեռքբերում                                            |              |

|______________________________________________________|______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական     | (598,276.5)  |

|կոմիտե                                                |              |

|______________________________________________________|______________|

|որից`                                                 |              |

|______________________________________________________|______________|

|«Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ                               | (598,276.5)  |

|______________________________________________________|______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման   |  (67,120.0)  |

|վարչություն                                           |              |

|______________________________________________________|______________|

|որից`                                                 |              |

|______________________________________________________|______________|

|«Եվրոպական բժշկական կենտրոն» ՍՊԸ                      |  (30,400.0)  |

|______________________________________________________|______________|

|«Լևոն-1»  ՍՊԸ                                         |  (8,640.0)   |

|______________________________________________________|______________|

|«Անժելա-91» ՍՊԸ                                       |  (13,840.0)  |

|______________________________________________________|______________|

|«Արևիկ  հուշանվեր» ՍՊԸ                                |  (4,160.0)   |

|______________________________________________________|______________|

|«Պողոսյան Սրահ» ՍՊԸ                                   |  (10,080.0)  |

|______________________________________________________|______________|

|Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը                        |   67,120.0   |

|______________________________________________________|______________|

|այդ թվում`                                            |              |

|______________________________________________________|______________|

|3. Այլ                                                |   67,120.0   |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 29.12.16 թիվ 1396-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1297-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման    |Ցուցանիշների |

|ա |ու|ա |բաժինների, խմբերի և  դասերի անվանումները      |փոփոխությունը|

|ժ |մ |ս |                                              |(ծախսերի     |

|ի |բ |ը |                                              |նվազեցումները|

|ն |ը |  |                                              |նշված են     |

|ը |  |  |                                              |փակագծերում) |

|  |  |  |                                              |_____________|

|  |  |  |                                              |     տարի    |

|__|__|__|______________________________________________|_____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                              | (598,276.5) |

|__|__|__|______________________________________________|_____________|

|  |  |  |այդ թվում`                                    |             |

|__|__|__|______________________________________________|_____________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ                   | (598,276.5) |

|__|__|__|______________________________________________|_____________|

|  |09|  |Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին      | (598,276.5) |

|  |  |  |չպատկանող)                                    |             |

|__|__|__|______________________________________________|_____________|

|  |  |01|Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին      | (598,276.5) |

|  |  |  |չպատկանող)                                    |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1297-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Ցուցանիշների |

|հոդվածների անվանումները                                |փոփոխությունը|

|                                                       |(մուտքերի    |

|                                                       |ավելացումները|

|                                                       |և  ծախսերի   |

|                                                       |նվազեցումները|

|                                                       |նշված են     |

|                                                       |փակագծերում) |

|                                                       |_____________|

|                                                       |    տարի     |

|_______________________________________________________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                       | (598,276.5) |

|_______________________________________________________|_____________|

|այդ թվում`                                             |             |

|_______________________________________________________|_____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ          | (598,276.5) |

|_______________________________________________________|_____________|

|այդ թվում`                                             |             |

|_______________________________________________________|_____________|

|Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր              | (598,276.5) |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2016
N 1297-Ն
Որոշում