040.1292.161216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2016 թվականի N 1292-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2016 թվականին հատկացնել 644000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ըստ վճարումների կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարած ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի)` համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` ապահովել`
1) ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով համապատասխան թվով` յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ.
2) Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր ֆիզիկական անձանց իրական վնասի դիմաց հրաժարագնի վճարումը` համաձայն N 7 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1292-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` փակագծերում)|
|__________________________|___________________________|
|1. Եկամուտների գծով | 0.0 |
|__________________________|___________________________|
|2. Ծախսերի գծով | (309,120.0) |
|__________________________|___________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | (309,120.0) |
.______________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1292-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման |Ցուցանիշների |
|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |փոփոխությունը|
| |(ելքերի |
| |ավելացումները|
| |նշված են |
| |փակագծերում) |
| |_____________|
| | տարի |
|_______________________________________________________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|այդ թվում` | |
|_______________________________________________________|_____________|
|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|այդ թվում` | |
|_______________________________________________________|_____________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|այդ թվում` | |
|_______________________________________________________|_____________|
|2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության | (309,120.0) |
|ձեռքբերում | |
|_______________________________________________________|_____________|
|«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական | (309,120.0) |
|կոմիտե | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 29.12.16 թիվ 1396-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1292-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ա |ու|ա |բաժինների, խմբերի և դասերի անվանումները |փոփոխությունը|
|ժ |մ |ս | |(ծախսերի |
|ի |բ |ը | |նվազեցումները|
|ն |ը | | |նշված են |
|ը | | | |փակագծերում) |
| | | | |_____________|
| | | | | տարի |
|__|__|__|______________________________________________|_____________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (309,120.0) |
|__|__|__|______________________________________________|_____________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|______________________________________________|_____________|
|04| | |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (309,120.0) |
|__|__|__|______________________________________________|_____________|
| |09| |Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին | (309,120.0) |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|______________________________________________|_____________|
| | |01|Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին | (309,120.0) |
| | | |չպատկանող) | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1292-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների |
|հոդվածների անվանումները |փոփոխությունը|
| |(մուտքերի |
| |ավելացումները|
| |և ծախսերի |
| |նվազեցումները|
| |նշված են |
| |փակագծերում) |
| |_____________|
| | տարի |
|_______________________________________________________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|այդ թվում` | |
|_______________________________________________________|_____________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (309,120.0) |
|_______________________________________________________|_____________|
|այդ թվում` | |
|_______________________________________________________|_____________|
|Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր | (309,120.0) |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում