Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.06.2015  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)

i

030.1164.220802

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով որոշում եմ.

i

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ`

1) գրականության և արվեստի բնագավառում`

ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,

բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,

գ. կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

դ) թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

ե) կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

2) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.

3) ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.

4) հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ:

(1-ին կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն, 06.06.11 ՆՀ-93-Ն, 04.06.13 ՆՀ-128-Ն հրամանագրեր)

i

2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:

(2-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը` համաձայն 1.1-ին և վկայագրի ձևը` համաձայն 1.2-րդ հավելվածների:

(3.1-ին կետը լրաց. 23.12.13 ՆՀ-333-Ն հրամանագիր)

i

4. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերի մասում սահմանված կարգով նախատեսում է համապատասխան միջոցներ:

(4-րդ կետը փոփ. 15.06.04 ՆՀ-108-Ն, 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանարեր)

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող կրծքանշանների և վկայագրերի պատրաստումը:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 4-ի «Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-543 հրամանագիրը:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

 

22 օգոստոսի 2002 թ.

ՆՀ-1164-Ն

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Նախագահի 2002 թվականի

օգոստոսի 22-ի ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:

(1-ին կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

2. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում է մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա վերջին 10 օրվա ընթացքում:

Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել միայն մեկ անգամ:

(2-րդ կետը փոփ. 04.06.13 ՆՀ-128-Ն հրամանագիր)

i

3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերը (այսուհետ` հանձնախումբ) մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում (2002 թվականի համար` սեպտեմբերի 1-ից մինչև 15-ն, իսկ 2013 թվականի համար` հուլիսի 24-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում)` միևնույն օրը, մամուլի և զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մասին:

(3-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն, 22.07.13 ՆՀ-187-Ն հրամանագրեր)

i

4. Գրականության և արվեստի ստեղծագործությունները, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

(4-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են`

1) գրականության և արվեստի բնագավառներում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում.

2) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն, 04.06.13 ՆՀ-128-Ն հրամանագրեր)

i

6. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտը(երը) և աշխատանքները մրցանակի հայցման են ներկայացվում հանձնախմբերին մրցանակաբաշխության տարվա հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը:

(6-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն, 22.07.13 ՆՀ-187-Ն, 12.09.13 ՆՀ-219-Ն, 13.06.15 ՆՀ-434-Ն հրամանագրեր)

i

7. Ստեղծագործությունները, հայտնագործությունները) (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման ներկայացվելիս դրան կցվում են այդ ոլորտի երեք մասնագետների` ստեղծագործության վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:

(7-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

8. Մրցանակի հայցման ներկայացվելիս ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի հեղինակի (հեղինակների) և այդ ոլորտում նրա (նրանց) գործունեության վերաբերյալ ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն:

(8-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

9. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործություները, (գյուտերը և աշխատանքերը քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են հանձնախմբերը:

(9-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

i

10. Հանձնախմբերի կազմերը, սույն հրամանագրի 1-ին կետում նշված բնագավառներին և ոլորտներին համապատասխան, հաստատվում և փոփոխվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

(10-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

11. Հանձնախումբը բաղկացած է ինն անդամից:

i

(11-րդ կետը փոփ. 14.03.05 ՆՀ-52-Ն հրամանագիր)

12. Հանձնախմբերում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

13. Հանձնախմբի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով հանձնախումբն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է իր աշխատակարգը:

14. Հանձնախումբն ունի նախագահ, որին իր անդամներից ընտրում է հանձնախումբը:

i

15. Հանձնախմբերի անդամները իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքերի) համար չեն կարող հավակնել հրամանագրի 1-ին կետում նշված պետական մրցանակներ ստանալուն:

(15-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

16. Հանձնախումբը, սույն կարգին և իր աշխատակարգին համապատասխան, աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների առնվազն մեկ երրորդի կողմից:

17. Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնախմբի անդամների կեսից ավելին:

18. Հանձնախմբի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության կամ նրա բացակայության դեպքում նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնախմբի անդամներից որևէ մեկի վրա` հանձնախմբի որոշմամբ:

19. Հանձնախմբի նախագահը`

ա) հրավիրում և վարում է հանձնախմբի նիստը.

բ) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

գ) ստորագրում է հանձնախմբի որոշումները.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:

20. Հանձնախմբի անդամը`

ա) մասնակցում է հանձնախմբի աշխատանքներին.

բ) կատարում է հանձնախմբի հանձնարարականները.

գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնախմբի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 12.09.07 ՆՀ-205-Ն հրամանագիր)

i

22. Հանձնախումբն է որոշում մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:

Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հանձնախմբերը մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը կարող են ուղարկել անկախ փորձաքննության` սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով:

Փորձաքննությունն անցկացվում է համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպությունների կամ առանձին փորձագետների կողմից, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնախումբը:

Փորձաքննության արդյունքները հանձնախմբին ներկայացվում են հիմնավորված գրավոր եզրակացության ձևով, որը ստորագրում է այն կատարած անձը, իսկ կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:

(22-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

23. Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու որոշումը հանձնախումբն ընդունում է գաղտնի քվեարկությամբ, հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Մրցանակների շնորհման մասին առաջարկությունները հանձնախմբերը Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:

25. Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:

i

26. Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:

(26-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն հրամանագիր)

27. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Հանձնախմբերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

29. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը` հանդիսավոր պայմաններում:

 

Հավելված 1.1

i

ՀՀ Նախագահի

2002 թվականի օգոստոսի 22-ի

ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը իրենից ներկայացնում է 26 մմ տրամագծով սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, իսկ ներքևում` գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:

Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը:

Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25 x 15 մմ չափերով` ծայրերում անկյունակներով երիզված ուղղանկյունաձև կախիչին: Կախիչն արծնապատված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն), պատրաստված է 925 հարգի արծաթից և ոսկեպատված 999 հարգի ոսկով, հակառակ կողմում ունի հարմարանք` հագուստին ամրացնելու համար:

Կրծքանշանի դարձերեսին փորագրված է կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:

 

____________________________________

ԻՐՏԵԿ - կրծքանշանի նկարը չի բերվում

 

(1.1-ին հավելվածը լրաց. 23.12.13 ՆՀ-333-Ն հրամանագիր)

 

Հավելված 1.2

ՀՀ Նախագահի

2002 թվականի օգոստոսի 22-ի

ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ

 

_________________________________

ԻՐՏԵԿ - վկայագրի ձևը չի բերվում

 

(1.2-րդ հավելվածը լրաց. 23.12.13 ՆՀ-333-Ն հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.08.2002
N ՆՀ-1164-Ն
Հրամանագիր