(ուժը կորցրել է 21.06.02 թիվ 379-Ա որոշում)
i
041.0373.200600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2000 թվականի N 373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի
տեղակալ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Տ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Լ. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Մ. Միքաելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների
վարչության պետ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի
վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ս. Սահակյան - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ,
հատուկ հանձնարարություններով դեսպան
Մ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին
հարաբերությունների և ռազմական համագործակցության
վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)
(կազմը փոփ. 21.08.00 թիվ 556, 19.12.00 թիվ 844, 06.03.01 թիվ 178 15.10.01 թիվ 735 որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 139 որոշման 1-ին կետը և 2000 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի N 139 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 230 որոշումը: