Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

որոշելով ստեղծել Պունտա դել էսթեի Հռչակագրում շարադրված բանակցությունների նպատակների համաձայն գյուղատնտեսության առևտրի բարեփոխումների գործընթացն սկսելու հիմքը,

վկայակոչելով, այն, որ ՈՒրուգվայի փուլի միջնաժամկետ վերաքննության ընթացքում համաձայնեցված երկարաժամկետ իրենց նպատակն է` «ստեղծել բարեխիղճ և շուկայամետ գյուղատնտեսական առևտրային համակարգ, և այն, որ բարեփոխումների գործընթացը պետք է սկսվի աջակցության ու պաշտպանության մասին պարտավորությունների բանակցման և ՄԱԳՀ-ի ամրապնդված ու կիրարկման առումով ավելի արդյունավետ կանոնների ու հիմնադրույթների հաստատման միջոցով»,

այնուհետև, վկայակոչելով, որ «վերը նշված երկարաժամկետ նպատակով պետք է նախատեսվի գյուղատնտեսական աջակցության ու պաշտպանության էական առաջընթաց կրճատում համաձայնեցված ժամանակահատվածի ընթացքում, որը կբերի համաշխարհային գյուղատնտեսական շուկաներում սահմանափակումների ու խաթարումների շտկմանն ու կանխմանը,

հանձն առնելով հատուկ կապող պարտավորություններ ստանձնել հետևյալ բնագավառներից յուրաքանչյուրում շուկայի մատչելիություն, ներքին աջակցություն, արտահանման մրցակցություն և համաձայնություն ձեռք բերել սանիտարական ու բուսասանիտարական հարցերի շուրջ,

համաձայնելով, որ շուկայի մատչելիության մասով իրենց պարտավորությունների իրականացման ընթացքում զարգացած Անդամ երկրները լիարժեքորեն հաշվի կառնեն զարգացող Անդամ-երկրների առանձնահատուկ կարիքներն ու հանգամանքները` ավելի բարելավելով մուտքի հնարավորություններն ու պայմաններն այդ Անդամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող գյուղատնտեսական ապրանքների համար, ներառյալ` միջնաժամկետ վերաքննության ժամանակ համաձայնեցված արևադարձային գյուղատնտեսական արտադրանքի առևտրի լիակատար ազատականացումը, և այն արտադրանքների համար, որոնք հատուկ կարևորություն ունեն արգելված թմրաբույսերի աճեցումից այլ արտադրության անցնելու համար,

նշելով, որ բարեփոխումների ծրագրի շրջանակներում պարտավորությունների պետք է ստանձնեն բոլոր Անդամները հավասարապես` նկատի առնելով ոչ առևտրային հարցերը, ներառյալ` պարենային անվտանգությունը և շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը, նկատի առնելով այն համաձայնությունը, որ զարգացող երկրների նկատմամբ հատուկ և տարբերակված մոտեցումը բանակցությունների անբաժանելի մաս է, և հաշվի առնելով բարեփոխումների ծրագրի իրականացման հնարավոր բացասական ազդեցությունները առավել թույլ զարգացած և սննդամթերք զուտ-ներմուծող զարգացող երկրների վրա,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1

 

ՀՈԴՎԱԾ 1
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրում, եթե բովանդակությամբ այլ բան չի պահանջվում`

ա) «Աջակցության համախառն չափ» և «ԱՀՉ» նշանակում են տարեկան աջակցության մակարդակը` դրամական արտահայտությամբ, որն ի օգուտ գյուղատնտեսական հիմնական արտադրանք արտադրողների տրամադրվել է գյուղատնտեսական արտադրանքի համար, կամ առանձին արտադրանքի հետ չկապված աջակցության մակարդակը, որը տրամադրվել է ի օգուտ ընդհանրապես գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, բայց սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի համաձայն` կրճատումից ազատ որակվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը, որը.

i) հիմնային ժամանակահատվածի ընթացքում տրամադրված աջակցության մասով հատկորոշված է համապատասխան օժանդակ նյութերի աղյուսակներում, որոնք հղման միջոցով ներառված են Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում, և`

ii) կիրարկման ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում և դրանից հետո տրամադրված աջակցության մասով հաշվարկվում է` համաձայն սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածի դրույթների և հաշվի առնելով Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում հղման միջոցով ներառված օժանդակ նյութերի աղյուսակներում օգտագործված բաղկացուցիչ տվյալներն ու մեթոդաբանությունը.

բ) «գյուղատնտեսական հիմնական արտադրանքը», ներքին աջակցության պարտավորությունների հետ կապված, սահմանվում է որպես առաջին վաճառքի կետին հնարավորին չափ մոտ արտադրանքը, որը հատկորոշված է Անդամի ժամանակացանկում և համապատասխան օժանդակ նյութերում.

գ) «բյուջետային հատկացումը» կամ «հատկացումը» ներառում է չհավաքված եկամուտը.

դ) «աջակցության համարժեք չափ» նշանակում է տարեկան աջակցության մակարդակ` դրամական արտահայտությամբ, որը տրամադրվել է գյուղատնտեսական հիմնական արտադրանքը արտադրողներին մեկ կամ ավելի միջոցների կիրառմամբ, և որի հաշվարկումն ԱՀՉ մեթոդաբանությամբ հնարավոր չէ, բացի սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի համաձայն կրճատումից ազատ որոշվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը, և որը.

i) հիմնային ժամանակահատվածի ընթացքում տրամադրված աջակցության մասով հատկորոշված է Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում հղման միջոցով ներառված համապատասխան օժանդակ նյութերի աղյուսակներում, և`

ii) կիրարկման ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում և դրանից հետո տրամադրված աջակցության մասով հաշվարկված է` համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ Հավելվածի դրույթների և հաշվի առնելով Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում հղման միջոցով ներառված օժանդակ նյութերի աղյուսակներում օգտագործված բաղկացուցիչ տվյալներն ու մեթոդաբանությունը.

iii)

ե) «արտահանման լրավճարները» վերաբերում են արտահանման գործունեության հետ կապված լրավճարներին, ներառյալ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում թվարկված արտահանման լրավճարները.

զ) «կիրարկման ժամանակահատված» նշանակում է 1995 թվականից սկսվող վեցամյա ժամանակահատվածը, այն բացառությամբ, որ 13-րդ հոդվածի նպատակներով այն նշանակում է 1995 թվականից սկսվող իննամյա ժամանակահատվածը.

է) «շուկայի մատչելիության զիջումները» ներառում են սույն Համաձայնագրի համաձայն ստանձնված շուկայի մատչելիության բոլոր պարտավորությունները.

ը) «համախառն աջակցության ընդհանուր չափ» և «ընդհանուր ԱՀՉ» նշանակում են ամբողջ ներքին աջակցության հանրագումարը, որը տրամադրվել է հօգուտ գյուղատնտեսական արտադրողների հաշվարկված որպես հիմնական գյուղատնտեսական արտադրանքների համար աջակցության բոլոր համախառն չափերի, առանձին արտադրանքի հետ չկապված աջակցության բոլոր համախառն չափերի և գյուղատնտեսական արտադրանքների համար աջակցության բոլոր համարժեք չափերի գումար, և որը.

i) հիմնային ժամանակահատվածի ընթացքում տրամադրված աջակցության (այսինքն` «Հիմնային ընդհանուր ԱՀՉ») և կիրարկման ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում կամ դրանից հետո առավելագույն թույլատրելի աջակցության (այսինքն` «Տարեկան և վերջնական ամրագրված պարտավորության մակարդակներ») մասով հատկորոշված է Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում, և

ii) կիրարկման ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում և դրանից հետո փաստացի տրամադրված աջակցության մակարդակի (այսինքն` «Ընթացիկ ընդհանուր ԱՀՉ») մասով հաշվարկված է համաձայն սույն Համաձայնագրի` ներառյալ 6-րդ Հավելվածի դրույթների և Անդամի ժամանակացանկի 4-րդ Բաժնում հղման միջոցով ներառված օժանդակ նյութերի աղյուսակներում օգտագործված բաղկացուցիչ տվյալների ու մեթոդաբանության,

թ) «տարին» վերևի «զ» ենթակետում և Անդամի հատուկ պարտավորությունների առնչությամբ վերաբերում է օրացուցային, հաշվետու կամ շուկայավարական տարվան, որը հատկանշված է այդ Անդամին վերաբերող ժամանակացանկում:

 

ՀՈԴՎԱԾ 2
ԱՐՏԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում թվարկված արտադրանքների վրա, որոնք այսուհետև հիշատակվում են որպես գյուղատնտեսական արտադրանքներ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀՈԴՎԱԾ 3
ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Անդամի ժամանակացանկի 6-րդ Բաժնի ներքին աջակցության ու արտահանման լրավճարների պարտավորությունները կազմում են լրավճարումը սահմանափակող պարտավորությունների և սույնով դառնում են ՄԱԳՀ-1994-ի անբաժանելի մաս:

2. Հաշվի առնելով 6-րդ հոդվածի դրույթները` Անդամի` հօգուտ տեղական արտադրողների տրամադրած աջակցությունը չի գերազանցում իր ժամանակացանկի 6-րդ Բաժնի 1-ին Մասում հատկորոշված պարտավորությունների մակարդակները:

3. Հաշվի առնելով 9-րդ հոդվածի «բ» և 4-րդ կետերի դրույթները` Անդամի` իր ժամանակացանկի 6-րդ Բաժնի 2-րդ Մասում հատկորոշված գյուղատնտեսական արտադրանքների կամ արտադրանքների խմբերի համար տրամադրված արտահանման լրավճարները, որոնք թվարկված են 9-րդ հոդվածի 1-ին կետում, չեն գերազանցում այդտեղ հատկորոշված բյուջետային հատկացման և քանակային պարտավորությունների մակարդակները, և Անդամն այդպիսի լրավճարներ չի տրամադրում գյուղատնտեսական որևէ արտադրանքի համար, որը հատկորոշված չէ իր ժամանակացանկի այդ Մասում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀՈԴՎԱԾ 4
ՇՈՒԿԱՅԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Շուկայի մատչելիության զիջումները, որ պարունակվում են ժամանակացանկերում, վերաբերում են մաքսերի ամրագրմանն ու նվազեցմանը և շուկայի մատչելիության այլ պարտավորություններին, որ հատկորոշված են դրանցում:

2. Անդամները չեն պահպանում, չեն դիմում կամ վերադառնում այն տեսակ միջոցների, որոնք պահանջվել են վերածել սովորական մաքսատուրքերի8, բացառությամբ` 5-րդ Հավելվածում այլ կերպ նախատեսվածի:

_______________________________

8 Այս միջոցները ներառում են ներմուծման քանակական սահմանափակումները, ներմուծման նկատմամբ փոփոխական գանձումները, ներմուծման նվազագույն գները, ներմուծման հայեցողական լիցենզավորումը, պետական առևտրային ընկերությունների միջոցով պահպանվող ոչ մաքսային միջոցները, արտահանման կամավոր սահմանափակումները և սովորական մաքսատուրքից տարբերվող համանման սահմանային միջոցները` անկախ այն բանից` միջոցները պահպանվում են ՄԱԳՀ-1947-ի դրույթներից առանձին երկրի հետ կապված շեղման համաձայն, թե ոչ, սակայն չեն ներառում այն միջոցները, որոնք պահպանվում են վճարային հաշվեկշռի դրույթների կամ ՄԱԳՀ-1994-ի կամ ԱՀԿ համաձայնագրի Հավելվածի այլ Բազմակողմ-պարտադիր առևտրային համաձայնագրերի` գյուղատնտեսության հետ չկապված այլ ընդհանուր դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անկախ ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դրույթներից` ցանկացած Անդամ կարող է ներքոնշված 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին դիմել այն գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման առնչությամբ, որի հետ կապված սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները վերածվել են սովորական մաքսատուրքերի, և որը նրա ժամանակացանկում նշված է «ՀՊՊ» (SSG) նշագրումով` որպես զիջման առարկա, որի առնչությամբ կարող են վկայակոչվել սույն հոդվածի դրույթները, եթե.

ա) զիջում կատարող Անդամի մաքսային տարածք տվյալ արտադրանքի ներմուծման ծավալը որևէ տարվա ընթացքում գերազանցում է այն սահմանային մակարդակը, որը վերաբերում է 4-րդ կետում նշված շուկայի մատչելիության գոյություն ունեցող հնարավորությանը կամ, բայց ոչ միաժամանակյա,

բ) այն գինը, որով այդ արտադրանքի ներմուծումները կարող են մուտք գործել զիջում կատարող Անդամի մաքսային տարածք, և որը որոշվել է տվյալ առաքման ներմուծման «ԾԱՓ» (c.i.f.) գնի հիման վրա (արտահայտված զիջում կատարող Անդամի տեղական տարադրամով), ցածր է սահմանային գնից, որը հավասար է տվյալ արտադրանքի 1986-1988 թթ. միջին հղման գնին9:

____________________________________________

9 Ընդհանրապես, այս ենթակետերը վկայակոչելու համար օգտագործվող գին է հանդիսանում տվյալ արտադրանքի միավորի «ԾԱՓ» (c.i.f.) գինը կամ այլապես որևէ համապատասխան գին` հաշվի առնելով արտադրանքի որակն ու դրա վերամշակման փուլը: Այն իր սկզբնական կիրառումից հետո հատկորոշվում է հրապարակայնորեն և մատչելի է այնքան, որքան անհրաժեշտ է, որ այլ Անդամներին թույլ տրվի գնահատել լրացուցիչ տուրքը, որը կարող է գանձվել:

 

2. Ընթացիկ և նվազագույն մատչելիության պարտավորություններով պայմանավորված ներմուծումները, որոնք սահմանված են որպես վերոհիշյալ 1-ին կետում նշված զիջման մաս, հաշվի են առնվում 1-ին կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի դրույթների կիրարկման համար պահանջվող ներմուծման ծավալը որոշելու նպատակով, բայց այդ պարտավորություններով պայմանավորված ներմուծումների վրա չի ազդում որևէ լրացուցիչ տուրք, որը կիրառվում է ներքոհիշյալ 1-ին կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի կամ 1-ին կետի «բ» ենթակետի և 5-րդ կետի համաձայն:

3. Խնդրո առարկա արտադրանքի մատակարարումները, որոնք դեպի առաքման վայր ճանապարհին էին` 1-ին կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն լրացուցիչ տուրքը կիրառելուց առաջ կնքված պայմանագրի հիման վրա, ազատվում են որևէ այդպիսի լրացուցիչ տուրքից, եթե դրանք կարող են հաշվարկվել հաջորդ տարվա ընթացքում խնդրո առարկա արտադրանքի ներմուծման ծավալի մեջ` այդ տարում 1-ին կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն սահմանային մակարդակի որոշման նպատակով:

4. 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն կիրառվող ցանկացած լրացուցիչ տուրք պահպանվում է միայն մինչև այն տարվա վերջը, որի ընթացքում այն կիրառվել է, և կարող է գանձվել միայն այն չափով, որը չի գերազանցում այդ գործողության ձեռնարկման տարում գործող սովորական մաքսատուրքի մակարդակի մեկ երրորդը: Սահմանային մակարդակը սահմանվում է համաձայն հետևյալ կարգի` հիմնվելով շուկայի մատչելիության հնարավորությունների վրա, որոնք սահմանվում են որպես նախորդ երեք տարիների ընթացքում (որոնց համար տվյալներն առկա են) համապատասխան ներքին սպառման10 նկատմամբ ներմուծման տոկոսային հարաբերություն.

________________________________

10 Եթե հաշվի չի առնվում ներքին սպառումը, ապա կիրառվում է 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված սահմանային մակարդակը:

 

ա) երբ արտադրանքի համար շուկայի մատչելիության այդպիսի հնարավորությունները փոքր են 10 տոկոսից կամ հավասար դրան, հիմնային սահմանային մակարդակը հավասար է 125 տոկոսի.

բ) երբ ապրանքի համար շուկայի մատչելիության այդպիսի հնարավորությունները մեծ են 10 տոկոսից, բայց փոքր են 30 տոկոսից կամ հավասար դրան, հիմնային սահմանային մակարդակը հավասար է 110 տոկոսի.

գ) երբ ապրանքի համար շուկայի մատչելիության այդպիսի հնարավորությունները մեծ են 30 տոկոսից, հիմնային սահմանային մակարդակը հավասար է 105 տոկոսի:

Բոլոր դեպքերում լրացուցիչ տուրքը կարող է կիրառվել ցանկացած տարում, երբ զիջում կատարող Անդամի մաքսային տարածք խնդրո առարկա արտադրանքի ներմուծման բացարձակ ծավալը գերազանցում է վերը նշված հիմնային սահմանային մակարդակի և նախորդ երեք տարիների ընթացքում (որոնց համար տվյալներն առկա են) ներմուծման միջին քանակի արտադրյալի (X) և նախորդող ամենամոտ տարում (որի համար տվյալներն առկա են) դրա նախորդ տարվա համեմատությամբ խնդրո առարկա արտադրանքի սպառման բացարձակ փոփոխության (Y) գումարին, եթե սահմանային մակարդակը փոքր չէ վերոհիշյալ (X)-ի մեջ եղած ներմուծման միջին քանակի 105 տոկոսից:

5. 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն կիրառվող լրացուցիչ տուրքը սահմանվում է համաձայն հետևյալ կարգի.

ա) եթե տվյալ առաքման տեղական տարադրամով արտահայտված ներմուծման «ԾԱՓ» (c.i.f.) գնի (այսուհետ` ներմուծման գին) և նույն ենթակետում սահմանված սահմանային գնի միջև տարբերությունը փոքր է սահմանային գնի 10 տոկոսից կամ հավասար դրան, ապա լրացուցիչ տուրք չի կիրառվում

բ) եթե ներմուծման գնի և սահմանային գնի միջև տարբերությունը (այսուհետև` տարբերություն) մեծ է սահմանային գնի 10 տոկոսից և փոքր է սահմանային գնի 40 տոկոսից կամ հավասար դրան, ապա լրացուցիչ տուրքը հավասար է այն չափի 30 տոկոսին, որով տարբերությունը գերազանցում է 10 տոկոսը.

գ) եթե տարբերությունը մեծ է սահմանային գնի 40 տոկոսից և փոքր է դրա 60 տոկոսից կամ հավասար դրան, ապա լրացուցիչ տուրքը հավասար է այն չափի 50 տոկոսին, որով տարբերությունը գերազանցում է 40 տոկոսը` գումարած «բ» ենթակետով թույլատրվող լրացուցիչ տուրքը.

դ) եթե տարբերությունը մեծ է սահմանային գնի 75 տոկոսից, ապա լրացուցիչ տուրքը հավասար է այն չափի 90 տոկոսին, որով տարբերությունը գերազանցում է 75 տոկոսը` գումարած «բ», «գ» և «դ» ենթակետերով թույլատրվող լրացուցիչ տուրքերը:

6. Տարեժամանակային և շուտ փչացող արտադրանքների համար վերը նշված պայմանները կիրառվում են այնպիսի ձևով, որ հաշվի առնվեն այդ արտադրանքների յուրահատուկ բնութագրերը: Մասնավորապես, 1«ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն` կարող են կիրառվել ավելի փոքր ժամանակահատվածներ` կապված հիմնային ժամանակահատվածի համապատասխան ժամանակահատվածների հետ, և 1«բ» ենթակետի համաձայն` տարբեր ժամանակահատվածների համար կարող են կիրառվել տարբեր հղման գներ:

7. Պաշտպանական հատուկ միջոցի կիրառումը կատարվում է թափանցիկ ձևով: Վերոնշյալ 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն գործողություն իրականացնող ցանկացած Անդամ այդ մասին, ներառյալ` դրան առնչվող տվյալները, գրավոր ծանուցում է Գյուղատնտեսության կոմիտեին հնարավորին չափ վաղօրոք, սակայն ցանկացած դեպքում այդպիսի գործողության կիրառումից հետո 10 օրվա ընթացքում: Այն դեպքերում, երբ սպառման ծավալի փոփոխությունները պետք է բաշխվեն ըստ առանձին մաքսային հոդվածների, որոնք 4-րդ կետով սահմանված գործողության ենթակա են, համապատասխան տվյալները ներառում են այդ փոփոխությունների բաշխման համար օգտագործված տեղեկություններն ու եղանակները: 4-րդ կետի համաձայն գործողություն ձեռնարկող Անդամը ցանկացած շահագրգիռ Անդամի համար այդ գործողության կիրառման պայմանների վերաբերյալ խորհրդակցելու հնարավորություն է ստեղծում: Վերոնշյալ 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն գործողություն իրականացնող ցանկացած Անդամ այդ մասին, ներառյալ` դրան առնչվող տվյալները, գրավոր ծանուցում է Գյուղատնտեսության կոմիտեին առաջին այդպիսի գործողության կիրառումից կամ տարեժամանակային և շուտ փչացող արտադրանքների դեպքում` ցանկացած ժամանակահատվածում առաջին գործողության կիրառումից հետո 10 օրվա ընթացքում: Անդամները պարտավորվում են հնարավորության սահմաններում չդիմել 1-ին կետի «բ» ենթակետի դրույթներին, երբ տվյալ արտադրանքների ներմուծման ծավալները նվազող են: Յուրաքանչյուր դեպքում էլ նման գործողություն իրականացնող Անդամը ցանկացած շահագրգիռ Անդամի համար այդ գործողության կիրառման պայմանների վերաբերյալ խորհրդակցելու հնարավորություն է ստեղծում:

i

8. Եթե միջոցները ձեռնարկվում են վերոնշյալ 1-7-րդ կետերին համապատասխան, ապա Անդամները պարտավորվում են այդ միջոցների կապակցությամբ չդիմել ՄԱԳՀ-1994-ի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի կամ Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին:

9. Սույն հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում 20-րդ հոդվածով սահմանված բարեփոխումների գործընթացի ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀՈԴՎԱԾ 6
ՆԵՐՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Անդամի ներքին աջակցության կրճատման պարտավորությունները, որոնք ընդգրկված են նրա ժամանակացանկի 4-րդ Մասում, տարածվում են գյուղատնտեսական արտադրողների օգտին նրա ներքին աջակցության բոլոր միջոցների վրա, բացառությամբ` այն ներքին աջակցության, որ ենթակա չէ կրճատման համաձայն սույն հոդվածում և սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում նշված չափանիշների: Պարտավորություններն արտահայտվում են Համախառն աջակցության ընդհանուր չափով և «Տարեկան և վերջնական ամրագրված պարտավորության մակարդակներով»:

2. Համաձայն Միջնաժամկետ վերաքննության համաձայնագրի, ըստ որի` գյուղատնտեսական և գյուղացիական զարգացումը խրախուսելուն ուղղված կառավարական օժանդակության ուղղակի թե անուղղակի միջոցները զարգացող երկրների զարգացման ծրագրերի բաղկացուցիչ մաս են, զարգացող Անդամ-երկրներում գյուղատնտեսությանն ընդհանրապես հասանելի ներդրումային լրավճարները և զարգացող Անդամ-երկրներում ցածր եկամուտ և սակավ ներդրում ունեցող արտադրողներին ընդհանրապես հասանելի ներդրումային լրավճարները, ինչպես նաև զարգացող Անդամ-երկրներում արտադրողներին հասանելի ներքին աջակցությունը, որն ուղղված է խրախուսելու արտադրության տարափոխումն արգելված թմրաբեր բուսատեսակների աճեցումից, ազատվում են ներքին աջակցության կրճատման պարտավորություններից, որոնք այլապես կիրառելի կլինեին այդպիսի միջոցների նկատմամբ: Սույն կետի չափանիշներին համապատասխանող ներքին աջակցությունը չի պահանջվում ընդգրկել Անդամի Ընթացիկ ընդհանուր ԱՀՉ հաշվարկի մեջ:

3. Ցանկացած տարում Անդամը համարվում է իր ներքին աջակցության կրճատման պարտավորությունները կատարած, եթե այդ տարում գյուղատնտեսական արտադրողների օգտին նրա ներքին աջակցությունը` արտահայտված որպես Ընթացիկ ընդհանուր ԱՀՉ, չի գերազանցում տվյալ Անդամի ժամանակացանկի 4-րդ Մասում հատկորոշված համապատասխան տարեկան կամ վերջնական ամրագրված պարտավորության մակարդակը:

4. ա) Անդամից չի պահանջվում Ընթացիկ ընդհանուր ԱՀՉ-ի իր հաշվարկի մեջ ընդգրկել և չի պահանջվում կրճատել.

i) արտադրանքի հետ կապված աջակցությունը, որն այլապես կպահանջվեր ներառել Անդամի Ընթացիկ ԱՀՉ-ի հաշվարկի մեջ, եթե համապատասխան տարվա ընթացքում այդ աջակցությունը չի գերազանցում այդ Անդամի հիմնական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արտադրության արժեքի 5 տոկոսը, և

ii) արտադրանքի հետ չկապված աջակցությունը, որն այլապես կպահանջվեր ներառել Անդամի Ընթացիկ ԱՀՉ-ի հաշվարկի մեջ, եթե այդ աջակցությունը չի գերազանցում տվյալ Անդամի գյուղատնտեսական ընդհանուր արտադրության արժեքի 5 տոկոսը:

բ) Զարգացող Անդամ-երկրների համար սույն կետում նշված նվազագույն տոկոսաչափը 10 տոկոս է:

5. ա) Արտադրությունը սահմանափակող ծրագրերի շրջանակներում ուղղակի վճարումները ենթակա չեն ներքին աջակցության կրճատման պարտավորություններին, եթե.

i) այդ վճարումները հիմնված են հաստատագրված հողատարածքի և բերքատվության վրա, կամ`

ii) այդ վճարումները կատարվում են արտադրության հիմնային մակարդակի 85 կամ դրանից պակաս տոկոսի նկատմամբ, կամ`

iii) անասնապահական վճարումները կատարվում են հաստատագրված անասնագլխաքանակի նկատմամբ:

բ) Վերը նշված չափանիշներին համապատասխանող ուղղակի վճարումների համար կրճատման պարտավորությունից ազատումն արտահայտվում է Անդամի ընթացիկ ԱՀՉ-ի հաշվարկի մեջ այդ ուղղակի վճարումների արժեքը չներառելով:

 

ՀՈԴՎԱԾ 7
ՆԵՐՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ գյուղատնտեսական արտադրողների օգտին ներքին աջակցության ցանկացած միջոց, որը ենթակա չէ կրճատման պարտավորությունների, քանզի ընկնում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում նշված չափանիշների տակ, կիրառվի դրանց համապատասխան:

2. ա) Անդամի Ընթացիկ ընդհանուր ԱՀՉ-ի հաշվարկի մեջ ընդգրկում է գյուղատնտեսական արտադրողների օգտին ներքին աջակցության ցանկացած միջոց, ներառյալ` այդ միջոցի ցանկացած ձևափոխություն, և հետագայում մտցված ցանկացած միջոց, որը չի կարող ցույց տրվել, թե բավարարում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի չափանիշներին կամ թե ազատված է կրճատումից սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթի հիման վրա:

բ) Եթե Անդամի ժամանակացանկի 4-րդ Մասում Ընդհանուր ԱՀՉ-ի պարտավորություն չկա, ապա այդ Անդամի գյուղատնտեսական արտադրողներին տրամադրած աջակցությունը չի գերազանցում 6-րդ հոդվածի 4-րդ կետում նշված համապատասխան նվազագույն մակարդակը:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀՈԴՎԱԾ 8
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Յուրաքանչյուր Անդամ պարտավորվում է չտրամադրել արտահանման լրավճարներ, բացի նրանցից, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրին և այդ Անդամի ժամանակացանկում հատկորոշված պարտավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 9
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն` կրճատման պարտավորությունների ենթակա են հետևյալ արտահանման լրավճարները.

ա) կառավարությունների կամ դրանց գործակալությունների կողմից որևէ ընկերության, արդյունաբերության ճյուղին, գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին, այդպիսի արտադրողների համագործակցությանը կամ միությանը կամ շուկայավարման խորհրդին արտահանման գործունեության հետ կապված ուղղակի լրավճարների տրամադրումը, ներառյալ` ապրանքով վճարումները,

բ) կառավարությունների կամ դրանց գործակալությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքների ոչ առևտրային պաշարների վաճառքը կամ արտահանման համար հատկացումն այնպիսի գնով, որը ցածր է ներքին շուկայում նման արտադրանքի համար գնորդներից գանձվող համեմատելի գնից,

գ) գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար տրվող վճարումները, որոնք դրամավորվում են կառավարության գործողության միջոցով` անկախ այն բանից` դա արվում է պետական միջոցների հաշվին, թե` ոչ, ներառյալ այն վճարումները, որոնք դրամավորվում են խնդրո առարկա գյուղատնտեսական արտադրանքի կամ գյուղատնտեսական այն արտադրանքի նկատմամբ կիրառվող գանձումներից ստացված հասույթներից, որից ստացվում է արտահանվող արտադրանքը,

դ) գյուղատնտեսական արտադրանքների շուկայահանման ծախքերը կրճատելու համար տրամադրվող լրավճարները (բացի լայնորեն մատչելի արտահանման խթանման և խորհրդատվական ծառայությունները)` ներառյալ փոխաբեռնման, բարելավման ու վերամշակման այլ ծախքերը և միջազգային փոխադրման և բեռնառաքման ծախքերը.

ե) արտահանման առաքումների համար ներքին փոխադրման և բեռնառաքման վճարները, որոնք կառավարությունների կողմից տրամադրվում կամ կարգադրվում են ավելի բարենպաստ պայմաններով, քան ներքին առաքումների համար.

զ) գյուղատնտեսական արտադրանքների համար լրավճարները` պայմանավորված արտահանվող արտադրանքների մեջ դրանց ընդգրկմամբ:

2. ա) Բացառությամբ «բ» ենթակետում նախատեսվածի` կիրարկման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար Անդամի ժամանակացանկում հատկորոշված արտահանման լրավճարի մակարդակը սույն հոդվածի 1-ին կետում թվարկված արտահանման լրավճարների առնչությամբ ներկայացնում է.

i) բյուջետային հատկացումների կրճատման պարտավորությունների դեպքում, այդ լրավճարների համար ծախսերի այն առավելագույն մակարդակը, որը կարող է հատկացվել կամ կատարվել այդ տարում` կապված խնդրո առարկա գյուղատնտեսական արտադրանքի կամ արտադրանքների խմբի հետ, և`

ii) արտահանման քանակի կրճատման պարտավորությունների դեպքում, գյուղատնտեսական արտադրանքի կամ արտադրանքների խմբի այն առավելագույն քանակը, որի համար այդ տարում կարող են այդպիսի արտահանման լրավճարներ տրամադրվել:

բ) Կիրարկման ժամանակահատվածի` երկրորդից մինչև հինգերորդ տարիներից յուրաքանչյուրի ընթացքում Անդամը կարող է տվյալ տարում տրամադրել 1-ին կետում թվարկված արտահանման լրավճարներ, որոնք ավելի են, քան Անդամի ժամանակացանկի 4-րդ Մասում հատկորոշված արտադրողների կամ արտադրանքների խմբերի մասով համապատասխան տարեկան պարտավորությունների մակարդակները, եթե.

i) կիրարկման ժամանակահատվածի սկզբից մինչև տվյալ տարին այդ լրավճարների համար բյուջետային հատկացումների հանրագումարը ավել է այն հանրագումարից, որը կստացվեր Անդամի ժամանակացանկում նշված համապատասխան տարեկան հատկացումների պարտավորության մակարդակների լրիվ պահպանման արդյունքում, ոչ ավելի, քան հիմնային ժամանակահատվածում այդպիսի բյուջետային հատկացումների 3 տոկոսի չափով,

ii) կիրարկման ժամանակահատվածի սկզբից մինչև տվյալ տարին այդպիսի լրավճարներից օգտված արտահանման ընդհանուր քանակներն ավել են այն ընդհանուր քանակներից, որոնք կստացվեին Անդամի ժամանակացանկում նշված համապատասխան տարեկան քանակային պարտավորության մակարդակների լրիվ պահպանման արդյունքում, ոչ ավելի, քան հիմնային ժամանակահատվածի քանակների 1.75 տոկոսի չափով,

iii) կիրարկման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում այդպիսի արտահանման լրավճարների համար բյուջետային հատկացումների հանրագումարը և այդպիսի արտահանման լրավճարներից օգտված արտահանման ընդհանուր քանակները ավելի չեն, քան այն ամբողջ գումարն ու քանակները, որ կստացվեին Անդամի ժամանակացանկում նշված համապատասխան տարեկան պարտավորության մակարդակների լրիվ պահպանման արդյունքում, և

iv) կիրարկման ժամանակահատվածի ավարտին Անդամի արտահանման լրավճարների համար բյուջետային հատկացումները և այդպիսի լրավճարներից օգտված քանակները ավելի չեն, քան 1986-1988 թթ. հիմնային ժամանակահատվածի հատկացումների և քանակների համապատասխանաբար 64 և 79 տոկոսները: Զարգացող Անդամ-երկրների համար այս տոկոսաչափերը, համապատասխանաբար, 76 և 86 են:

3. Արտահանման լրավճարների ծավալի ընդլայնման սահմանափակումներին առնչվող պարտավորությունները հատկորոշվում են ժամանակացանկերում:

4. Կիրարկման ժամանակահատվածի ընթացքում զարգացող Անդամ-երկրներից չի պահանջվում պարտավորություններ ստանձնել վերևի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված արտահանման լրավճարների առնչությամբ, եթե դրանք չեն կիրառվում այնպիսի ձևով, որով կխափանվի կրճատման պարտավորությունների կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 10
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԽԱՓԱՆՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ

 

1. 9-րդ հոդվածի 1-ին կետում չթվարկված արտահանման լրավճարները չեն կիրառվում այդպիսի ձևով, որը հանգեցնում է կամ վտանգում է հանգեցնել արտահանման լրավճարի պարտավորությունների կատարման խափանմանը: Նմանապես, ոչ առևտրային գործարքները չեն օգտագործվում այդ պարտավորությունների կատարումը խափանելու համար:

2. Անդամները պարտավորվում են աշխատել միջազգայնորեն համաձայնեցված հիմնադրույթների մշակման ուղղությամբ, որոնցով կղեկավարվեն արտահանման վարկերի, արտահանման վարկային երաշխիքների տրամադրումը կամ ապահովագրության ծրագրերի իրականացումը, և այդ հիմնադրույթների շուրջ համաձայնության գալուց հետո արտահանման վարկերի, արտահանման վարկային երաշխիքների տրամադրումը կամ ապահովագրական ծրագրերի իրականացումը կատարել միայն դրանց համաձայն:

3. Ցանկացած Անդամ, որը պնդում է, թե կրճատման պարտավորության մակարդակից ավելի արտահանված քանակը չի լրավճարվել, պետք է ապացուցի, որ խնդրո առարկա արտահանումների քանակի մասով արտահանման լրավճար չի տրամադրվել անկախ այն բանից` 9-րդ հոդվածում թվարկված է այն, թե ոչ:

4. Միջազգային պարենային օգնություն տրամադրող Անդամներն ապահովում են, որ.

ա) միջազգային պարենային օգնության տրամադրումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված չլինի դեպի ստացող երկրներ գյուղատնտեսական արտադրանքների առևտրային արտահանումների հետ,

բ) միջազգային պարենային օգնության գործարքները, ներառյալ` երկկողմ դրամայնացված պարենային օգնությունը, իրականացման համաձայն ՍԳԿ-ի (FAO) «Հավելյալ արտադրության տնօրինման և խորհրդատվական պարտավորությունների սկզբունքների», ներառյալ` նպատակահարմարության դեպքում Սովորական շուկայահանման պահանջների (ՍՇՊ) համակարգի, և

գ) հնարավորության սահմաններում այդպիսի օգնությունը տրամադրվի ամբողջապես նվիրատվության ձևով կամ այնպիսի պայմաններով, որոնք ոչ պակաս զիջումային են, քան 1986 թ. Պարենային օգնության կոնվենցիայի 4-րդ հոդվածում սահմանվածները:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՆԵՐԱՌՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Ներառված առաջնային գյուղատնտեսական արտադրանքի միավորի համար վճարված լրավճարը ոչ մի դեպքում չի կարող ավելի լինել, քան միավորին ընկնող այն արտահանման լրավճարը, որը պետք է վճարվեր առաջնային արտադրանքի` որպես այդպիսին արտահանման համար:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀՈԴՎԱԾ 12
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Եթե որևէ Անդամ սննդամթերքի նկատմամբ սահմանում է արտահանման որևէ նոր արգելք կամ սահմանափակում` համաձայն ՄԱԳՀ-ի 1994-ի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի, ապա այդ Անդամը պահպանում է հետևյալ դրույթները.

ա) արտահանման արգելք կամ սահմանափակում սահմանող Անդամը պատշաճորեն հաշվի է առնում այդ արգելքի կամ սահմանափակման ազդեցությունը ներմուծող Անդամի պարենային անվտանգության վրա,

բ) մինչև արտահանման արգելք կամ սահմանափակում սահմանելն Անդամը հնարավորին չափ վաղօրոք գրավոր ծանուցագիր է ներկայացնում Գյուղատնտեսության կոմիտեին, որը բովանդակում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են այդ միջոցառման բնույթն ու տևողությունը, և պահանջի դեպքում խնդրո առարկա միջոցառմանն առնչվող ցանկացած հարցի շուրջ խորհրդակցում է ցանկացած այլ Անդամի հետ, որն էական շահագրգռություն ունի որպես ներմուծող: Այդպիսի արտահանման արգելք կամ սահմանափակում սահմանող Անդամը պահանջի դեպքում այլ Անդամին ապահովում է անհրաժեշտ տեղեկություններով:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում զարգացող Անդամ երկրների վրա, եթե տվյալ միջոցը չի ձեռնարկել որևէ զարգացող Անդամ երկիր, որը տվյալ առանձին սննդամթերքի զուտ-արտահանող է:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՀՈԴՎԱԾ 13
ՊԱՏՇԱՃ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

Անկախ ՄԱԳՀ-1994-ի Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագրի (սույն հոդվածում հիշատակվում է որպես «Լրավճարների համաձայնագիր») դրույթներից` կիրարկման ժամանակահատվածի ընթացքում.

ա) սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի դրույթներին ամբողջությամբ համապատասխանող ներքին աջակցության միջոցները.

i

i) ոչ փոխհատուցելի լրավճարներ են փոխհատուցման տուրքերի նպատակներով11 ազատվում են ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի և Լրավճարների Համաձայնագրի 3-րդ Գլխի հիման վրա կատարվող գործողություններից, և

__________________________________________

11 Սույն Հոդվածում հիշատակվող «փոխհատուցման տուրքերն» այն են, որոնք ընկնում են ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի և Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագրի 5-րդ Գլխի տակ:

 

ii) ազատվում են մաքսային զիջումներով ՄԱԳՀ 1994-ի 2-րդ հոդվածի համաձայն մեկ այլ Անդամին հասնող օգուտների` ՄԱԳՀ 1994-ի 23-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի իմաստով առանց խախտումի վերացման կամ նվազեցման հիման վրա կատարվող գործողություններից,

բ) յուրաքանչյուր Անդամի ժամանակացանկում նշված և սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթներին ամբողջությամբ համապատասխանող ներքին աջակցության միջոցները, ներառյալ` դրա 5-րդ կետին համապատասխանող ուղղակի վճարումները, ինչպես նաև նվազագույն մակարդակների սահմաններում գտնվող և 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխանող ներքին աջակցությունը,

i) ազատվում են փոխհատուցման միջոցների կիրառումից, եթե ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի և Լրավճարների համաձայնագրի 5-րդ Գլխի համաձայն եզրակացություն չի կայացվել վնասի կամ դրա վտանգի մասին, ընդ որում` փոխհատուցման վճարների վերաբերյալ ուսումնասիրություններ նախաձեռնելիս պահպանվում են պատշաճ սահմանափակումներ,

ii) ազատվում են ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի կամ Լրավճարների համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա կատարվող գործողություններից, եթե այդ միջոցներով առանձին ապրանքատեսակին շնորհված աջակցությունը չի գերազանցում 1992 թ. շուկայավարական տարվա ընթացքում որոշվածը,

iii) ազատվում են մաքսային զիջումներով ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի համաձայն մեկ այլ Անդամին հասնող օգուտի ՄԱԳՀ 1994-ի 23-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի իմաստով առանց խախտումի վերացման կամ նվազեցման հիման վրա կատարվող գործողություններից, եթե այդ միջոցներով առանձին ապրանքատեսակին շնորհված աջակցությունը չի գերազանցում 1992 թ. շուկայավարական տարվա ընթացքում որոշվածը,

գ) յուրաքանչյուր Անդամի ժամանակացանկում արտահայտված սույն Համաձայնագրի 5-րդ Գլխի դրույթներին ամբողջությամբ համապատասխանող արտահանման լրավճարները,

i) ենթակա են փոխհատուցման տուրքերի միայն վնասի կամ վնասի վտանգի մասին եզրակացությունից հետո, որը հիմնված է ծավալների, գների վրա ունեցած ազդեցության կամ հետևանքային ազդեցությունների վրա` համաձայն ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի և Լրավճարների համաձայնագրի 5-րդ Գլխի, ընդ որում` փոխհատուցման վճարների վերաբերյալ ուսումնասիրություններ նախաձեռնելիս պահպանվում են պատշաճ սահմանափակումներ, և

ii) ազատվում են ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի կամ Լրավճարների համաձայնագրի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա կատարվող գործողություններից:

 

ԳԼՈՒԽ 8

 

ՀՈԴՎԱԾ 14
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

i

Անդամները համաձայնում են գործողության մեջ դնել Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիրը:

 

ԳԼՈՒԽ 9


ՀՈԴՎԱԾ 15
ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Պահպանելով այն ըմբռնումը, որ զարգացող Անդամ-երկրների համար տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցումը բանակցության բաղկացուցիչ մաս է, պարտավորությունների առնչությամբ հատուկ և տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, որը սահմանված է սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներով և ներառված է պարտավորությունների և զիջումների ժամանակացանկերում:

2. Զարգացող Անդամ-երկրները կրճատման պարտավորությունները մինչև 10 տարի ժամանակահատվածի ընթացքում իրականացնելու ճկունություն ունեն: Առավել թույլ զարգացած Անդամ-երկրներից չի պահանջվում կրճատման պարտավորություններ ստանձնել:

 

ԳԼՈՒԽ 10

 

ՀՈԴՎԱԾ 16
ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԶՈՒՏ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ

 

1. Զարգացած Անդամ երկրները ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք նախատեսված են Առավել թույլ զարգացած և սննդամթերք զուտ-ներմուծող զարգացող երկրների վրա բարեփոխումների ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների հետ կապված միջոցների մասին որոշման շրջանակներում:

2. Գյուղատնտեսության Կոմիտեն համապատասխանաբար դիտանցում է այդ որոշման իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 11

 

ՀՈԴՎԱԾ 17
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Սույնով ստեղծվում է Գյուղատնտեսության կոմիտե:

 

ՀՈԴՎԱԾ 18
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսության կոմիտեն վերաքննում է ՈՒրուգվայի փուլի բարեփոխումների ծրագրի համաձայն բանակցված պարտավորությունների կատարման առաջընթացը:

2. Վերաքննության գործընթացն իրականացվում է սահմանված հարցերի վերաբերյալ և սահմանված պարբերությամբ Անդամների ներկայացրած ծանուցումների հիման վրա, ինչպես նաև այն փաստաթղթերի հիման վրա, որոնք Քարտուղարությունից կպահանջեն պատրաստել վերաքննության գործընթացը դյուրացնելու նպատակով:

3. Ի լրումն 2-րդ կետի համաձայն ներկայացվելիք ծանուցումների, շտապ կարգով ծանուցվում է ցանկացած նոր ներքին աջակցության միջոց կամ գոյություն ունեցող միջոցի փոփոխություն, որի համար կրճատումից ազատելու հայց է ներկայացվում: Այդ ծանուցումը պարունակում է մանրամասներ նոր կամ փոփոխված միջոցի և 6-րդ հոդվածում կամ 2-րդ Հավելվածում նշված համաձայնեցված չափանիշների հետ դրա համապատասխանության մասին:

4. Վերաքննության ընթացքում Անդամները պատշաճորեն հաշվի են առնում գնաճի բարձր գործակցի ազդեցությունը ցանկացած Անդամի` իր ներքին աջակցության պարտավորություններին հավատարիմ մնալու կարողության վրա:

5. Անդամները համաձայնում են տարեկան խորհրդակցություններ անցկացնել Գյուղատնտեսության կոմիտեի հետ` արտահանման լրավճարների` սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքների համաշխարհային առևտրի բնականոն աճին իրենց մասնակցության վերաբերյալ:

6. Վերաքննության գործընթացն Անդամներին հնարավորություն է ընձեռում բարձրացնելու սույն Համաձայնագրով սահմանված բարեփոխումների ծրագրի պարտավորությունների իրականացման հետ կապված ցանկացած հարց:

7. Յուրաքանչյուր Անդամ կարող է Գյուղատնտեսության կոմիտեի ուշադրությանը ներկայացնել ցանկացած միջոց, որն ըստ իրեն` պետք է ծանուցվեր մեկ այլ Անդամի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 19
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

i

Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն Համաձայնագրի համաձայն անցկացվող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման վրա:

 

ԳԼՈՒԽ 12

 

ՀՈԴՎԱԾ 20
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ընդունելով, որ պաշտպանության և աջակցության հիմնարար բարեփոխումների տանող էական առաջընթաց կրճատումների երկարաժամկետ նպատակը շարունակական գործընթաց է, Անդամները համաձայնում են, որ գործընթացի շարունակման համար բանակցությունները կսկսվեն կիրարկման ժամանակահատվածի ավարտից մեկ տարի առաջ` հաշվի առնելով.

ա) կրճատման պարտավորությունների իրականացումից մինչ այդ ստացված փորձը

բ) համաշխարհային գյուղատնտեսական առևտրի վրա կրճատման պարտավորությունների ազդեցությունները.

գ) ոչ առևտրային խնդիրները, զարգացող Անդամ երկրների նկատմամբ հատուկ և տարբերակված մոտեցումն ու բարեխիղճ ու շուկայական ուղղվածությամբ գյուղատնտեսական առևտրի համակարգ ստեղծելու նպատակը և սույն Համաձայնագրի նախաբանում նշված այլ նպատակներն ու խնդիրները, և`

դ) թե ինչպիսի հետագա պարտավորություններ են անհրաժեշտ վերը նշված երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:

 

ԳԼՈՒԽ 13

 

ՀՈԴՎԱԾ 21
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՄԱԳՀ-1994-ի և ԱՀԿ համաձայնագրի 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր այլ համաձայնագրերի դրույթները կիրառվում են հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածներն սույնով դառնում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԱՐՏԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է հետևյալ արտադրանքների վրա.

 

i) ՆՀ 1-24-րդ բաժինները` բացառությամբ ձուկ և ձկան արտադրանք գումարած (*).

 

ii) ՆՀ Ծածկագիր` 2905.43 (մանիտ)
ՆՀ Ծածկագիր` 290544 (սորբիտ)
ՆՀ Գլուխ` 33.01 (եթերայուղեր)
ՆՀ Գլուխներ` 35.01-ից 35.05 (ալբումիներ վերափոխված օսլաներ, սոսինձներ)
ՆՀ Ծածկագիր` 3809.1014 (հարդարման միջոցներ)
ՆՀ Ծածկագիր` 3823.60 (սորբիտ` այլ տեղում չնշված)
ՆՀ Գլուխներ` 41.01-ից 41.03 (մորթիներ և կաշիներ)
ՆՀ Գլուխ` 43.01 (մուշտակամորթ հումք)
ՆՀ Գլուխներ` 50.01-ից 50.03 (մետաքսի հումք և մնացորդներ)
ՆՀ Գլուխներ` 51.01-ից 51.03 (բուրդ և կենդանու մազ)
ՆՀ Գլուխներ` 52.01-ից 52.03 (բամբակի հումք մնացորդներ և գզած կամ սանդերքագզած բամբակ)
ՆՀ Գլուխ` 53.01 (վուշի մանրաթել)
ՆՀ Գլուխ` 53.02 (կանեփի մանրաթել)

 

2. Վերոհիշյալով չի սահմանափակվում Սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասին համաձայնագրի արտադրանքային ընդգրկումը:

 

-----------------------------

* Կլոր փակագծերում արտադրանքի նկարագրությունը պարտադիր չէ, որ սպառիչ լինի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՆԵՐՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԿՐՃԱՏՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՔԵՐ

 

1. Ներքին աջակցության միջոցները, որոնց համար կրճատման պարտավորություններից ազատման հայց է ներկայացվում, համապատասխանում են այն հիմնարար պահանջին, որ դրանք չունեն առևտուրը խաթարող ազդեցություններ կամ ազդեցություններ արտադրության վրա կամ ունեն միայն նվազագույն ազդեցություններ: Համապատասխանաբար, բոլոր այն միջոցները, որոնց համար ազատման հայց է ներկայացվում, համապատասխանում են հետևյալ հիմնական չափանիշներին`

ա) խնդրո առարկա աջակցությունը տրամադրվում է կառավարության` պետական միջոցներով իրականացվող ծրագրի միջոցով (ներառյալ չհավաքված պետական եկամուտը), որում սպառողներից փոխանցումներ չեն ընդգրկվում, և

բ) խնդրո առարկա աջակցության արդյունքում գնային աջակցություն չի տրամադրվում արտադրողներին, գումարած քաղաքականության հետ կապված ներքոշարադրյալ չափանիշներն ու պայմանները:

 

Կառավարության ծառայությունների ծրագրեր

 

2. Ընդհանուր ծառայություններ

 

Այս դասին պատկանող միջոցներն ընդգրկում են այն ծրագրերի հետ կապված ծախսերը (կամ չհավաքված եկամուտը), որոնցով ծառայություններ են մատուցվում կամ օգուտ է տրվում գյուղատնտեսությանը կամ գյուղական բնակչությանը: Դրանց մեջ չեն ընդգրկվում ուղղակի վճարումներ արտադրողներին կամ վերամշակողներին: Այդպիսի ծրագրերը, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ ցանկով, համապատասխանում են վերոհիշյալ 1-ին կետի ընդհանուր չափանիշներին և ստորև շարադրված` քաղաքականության հետ կապված պայմաններին.

ա) հետազոտական աշխատանքներ, ներառյալ` ընդհանուր հետազոտական աշխատանքները, շրջակա միջավայրին վերաբերող ծրագրերի հետ կապված հետազոտական աշխատանքները և առանձին արտադրանքների վերաբերող հետազոտական ծրագրերը,

բ) վնասատուների և հիվանդությունների վերահսկում, ներառյալ` ընդհանուր և առանձին արտադրանքի հետ կապված վնասատուների և հիվանդությունների վերահսկման միջոցառումները, ինչպիսիք են վաղ նախազգուշացման համակարգերը, ախտարգելը (կարանտինը) և վնասազերծումը,

գ) ուսումնավարժական ծառայություններ, ներառյալ` ընդհանուր և մասնագիտական ուսումնավարժական միջոցները,

դ) գիտելիքների տարածման և խորհրդատվական ծառայություններ, ներառյալ` արտադրողներին և սպառողներին տեղեկատվության և հետազոտությունների արդյունքների փոխանցմանը նպաստող միջոցների տրամադրումը,

ե) հսկողական ծառայություններ, ներառյալ` հսկողական ընդհանուր ծառայությունները և առանձին արտադրանքների հսկողությունն առողջապահական, անվտանգության, տեսակավորման կամ ստանդարտացման նպատակներով,

զ) շուկայահանման ու խթանման ծառայություններ, ներառյալ` շուկայի վերաբերյալ տեղեկատվությունը, առանձին արտադրանքների հետ կապված խորհրդատվությունն ու խթանումը, սակայն բացառելով չհատկորոշված նպատակների համար ծախսերը, որոնց օգտագործմամբ վաճառողները կարող են կրճատել իրենց վաճառքի գինը կամ որոնք կարող են ուղղակի տնտեսական օգուտ բերել գնորդներին, և

է) ենթակառուցվածքային ծառայություններ, ներառյալ` էլեկտրացանցերը, ճանապարհները և փոխադրման այլ ուղիները, վաճառատեղերի և նավահանգստային շինությունները, ջրամատակարարման շինությունները, ամբարտակային և ցամաքեցման ցանցերը, և շրջակա միջավայրի պահպանման ծրագրերին առնչվող ենթակառուցվածքային աշխատանքները: Բոլոր դեպքերում ծախսերն ուղղվում են միայն հիմնարար աշխատանքների մատուցմանը կամ իրականացմանը, և չեն ընդգրկում հենց գյուղացիական տնտեսություններում այն շինությունների լրավճարված հատկացումը, որոնք այլ են, քան համընդհանուր օգտագործման հանրային կենցաղային սպասարկման ցանցերի անցկացման շինությունները: Այն չի ընդգրկում արտադրամիջոցների կամ ընթացիկ ծախսերի լրավճարներ, կամ արտոնյալ սպառողների վճարներ:

 

3. Պետական պաշարների պահեստավորում` պարենային անվտանգության նպատակներով12.

__________________________

12 Սույն Հավելվածի 3-րդ կետի նպատակներով, զարգացող երկրներում պարենային անվտանգության նպատակներով պետական պաշարների պահեստավորման կառավարական ծրագրերը, որոնց ընթացքը թափանցիկ է, և որոնք իրականացվում են համաձայն պաշտոնապես հրապարակված անաչառ չափանիշների կամ ուղեցույցների, համարվում են սույն կետի դրույթներին համապատասխան, ներառյալ` այն ծրագրերը, որոնցում պարենային անվտանգության ապահովման նպատակով պահեստավորվող սննդամթերքի պաշարները ձեռք են բերվում և բաց թողնվում վարչական գներով, եթե ձեռքբերման գնի և արտաքին հղման գնի միջև տարբերությունը ներառում է ԱՀՉ-ի մեջ:

 

Արտադրանքների պաշարների կուտակման և պահպանման հետ կապված ծախսերը (կամ չհավաքված եկամուտը), որոնք ազգային օրենսդրությամբ սահմանված պարենային անվտանգության ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում: Այն կարող է ընդգրկել կառավարության տրամադրած օգնությունը արտադրանքների մասնավոր պահեստավորման համար` որպես այդպիսի ծրագրի բաղկացուցիչ մաս:

Այդ պաշարների ծավալն ու կուտակումը համապատասխանում են միայն պարենային անվտանգության առնչությամբ նախասահմանված նպատակներին: Պաշարների կուտակման և տեղավորման գործընթացը ֆինանսապես թափանցիկ է: Կառավարության կողմից պարենի գնումները կատարվում են գործող շուկայական գներով, և պարենային անվտանգության պաշարներից վաճառքը կատարվում է տվյալ ապրանքի և որակի ներքին շուկայական գնից ոչ ցածր գնով:

 

4. Ներքին պարենային օգնություն13.

____________________________

13 Սույն Հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով` զարգացող երկրներում քաղաքային և գյուղական աղքատ բնակչության պարենային պահանջները բավարարելու համար լրավճարված գներով սննդամթերքի պարբերական և խելամիտ գներով արտադրումը, համարվում է սույն կետի դրույթներին համապատասխան:

 

Բնակչության կարիքավոր խավերին ներքին պարենային օգնության տրամադրման հետ կապված ծախսերը (կամ չհավաքված եկամուտը):

Պարենային օգնություն ստանալու իրավունակությունը ենթակա է հստակորեն սահմանված չափանիշների, որոնք վերաբերում են սնուցողական նպատակների: Այդպիսի օգնությունը կատարվում է համապատասխան անձանց ուղղակիորեն տրամադրելով սննդամթերք, կամ միջոցներ, որոնք իրավունակ ստացողներին թույլ կտան շուկայական կամ լրավճարված գներով սնունդ գնել: Կառավարությունը սննդամթերքի գնումներ կատարում է գործող շուկայական գներով, և օգնության դրամավորումն ու վարչարարությունը թափանցիկ են:

 

5. ՈՒղղակի վճարումներ արտադրողներին.

 

Արտադրողներին ուղղակի վճարումների (կամ չհավաքված եկամտի` ներառյալ ապրանքով վճարումները) միջոցով տրամադրվող աջակցությունը, որի համար կրճատման պարտավորություններից ազատման հայց է ներկայացվում, համապատասխանում է վերևի 1-ին կետով սահմանված հիմնական չափանիշներին, ինչպես նաև ներքևի 6-13-րդ կետերում շարադրված` ուղղակի վճարումների առանձին տեսակների նկատմամբ կիրառվող հատուկ չափանիշներին: Եթե կրճատումից ազատելու հայց է ներկայացվում 6-13-րդ կետերում նշվածներից բացի այլ գործող կամ նոր տեսակի ուղղակի վճարման համար, ապա այն պետք է, ի լրումն 1-ին կետում նշված հիմնական չափանիշների, համապատասխանի 6-րդ կետի «բ»-«ե» չափանիշներին:

 

6. Չկապակցված եկամտային աջակցություն.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է հստակորեն սահմանված չափանիշներով, ինչպիսիք են եկամուտը, արտադրող կամ հողի սեփականատեր լինելու կարգավիճակը, հատկորոշված և ամրագրված հիմնային ժամանակահատվածում օգտագործվող գործոնները կամ արտադրության ծավալը:

բ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում արտադրողի` հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկած արտադրության տեսակի կամ ծավալի հետ (վրա) (ներառյալ` անասունների գլխաքանակը):

գ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկված որևէ արտադրության նկատմամբ կիրառվող ներքին կամ միջազգային գների հետ (վրա):

դ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում օգտագործված արտադրության գործոնների հետ (վրա):

ե) Այսպիսի վճարումներ ստանալու համար չի պահանջվում արտադրություն ունենալ:

 

7. Կառավարության ֆինանսական մասնակցությունը եկամուտների ապահովագրման և եկամուտների ապահովության-ցանց ծրագրերին.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է ըստ եկամտային կորստի` հաշվի առնելով միայն գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները, որը գերազանցում է նախորդ եռամսյա ժամանակահատվածի միջին համախառն եկամտի կամ նախորդ հնգամյա ժամանակահատվածի երեք տարիների (չհաշված առավելագույն կամ նվազագույն մուտքերը) միջինի 30 տոկոսը կամ դրա համարժեքը զուտ եկամտային առումով (բացառելով նույն կամ համանման ծրագրերից ստացված ցանկացած վճարում): Այս պայմանին բավարարող ցանկացած արտադրող վճարումները ստանալու իրավունք ունի:

բ) Այսպիսի վճարումների չափը փոխհատուցում է ոչ ավելի, քան արտադրողի` այն տարվա եկամտային կորստի 70 տոկոսը, երբ արտադրողն իրավունակ է դառնում այդ օժանդակությունը ստանալու համար:

գ) Այսպիսի վճարումների չափը կապվում է միայն եկամտի հետ. այն չի կապվում արտադրողի ձեռնարկած արտադրության տեսակի կամ ծավալի (ներառյալ` անասունների գլխաքանակը), կամ այդ արտադրանքի նկատմամբ կիրառվող ներքին կամ միջազգային գների, կամ օգտագործվող արտադրության գործոնների հետ:

դ) Եթե նույն տարվա ընթացքում արտադրողը վճարումներ է ստանում սույն կետի և 8-րդ կետի (բնական աղետների հետևանքների մեղմացում) համաձայն, ապա այդ վճարումների ընդհանուր չափը պետք է փոքր լինի արտադրողի ընդհանուր կորստի 100 տոկոսից:

 

8. Վճարումների բնական աղետների հետևանքների մեղմացման համար (որոնք կատարվում են ուղղակիորեն կամ մշակաբույսերի բերքի ապահովագրման ծրագրերում կառավարության ֆինանսական մասնակցության միջոցով).

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը ծագում է միայն այն բանից հետո, երբ կառավարության լիազոր մարմինը պաշտոնապես ճանաչում է, որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում բնական կամ նման աղետ (ներառյալ հիվանդության համաճարակների բռնկումը, վնասատուների բազմացումը, միջուկային պատահարները կամ տվյալ Անդամի տարածքում տեղի ունեցող պատերազմը), և որոշվում է ըստ արտադրության կորստի, որը գերազանցում է նախորդ եռամյա ժամանակահատվածի միջին արտադրության կամ նախորդ հնգամյա ժամանակահատվածի երեք տարիների (չհաշված առավելագույն և նվազագույն մուտքերը) միջինի 30 տոկոսը:

բ) Աղետից հետո կատարված վճարումները տարածվում են միայն եկամտի, անասունների գլխաքանակի (ներառյալ անասունների բուժման հետ կապված վճարումները), հողի կամ արտադրության այլ միջոցների` տվյալ բնական աղետի հետևանքով առաջացած կորուստների վրա:

գ) Վճարումներով փոխհատուցվում է ոչ ավելին, քան այդ կորուստների վերացման ամբողջ ծախսերը, և վճարումների համար չի պահանջվում կամ հատկորոշվում ապագա արտադրության տեսակը կամ քանակը:

դ) Աղետի ընթացքում կատարված վճարումները չեն գերազանցում վերոհիշյալ «բ» կետի չափանիշով սահմանված հետագա կորուստների կանխման կամ նվազեցման համար պահանջվող մակարդակը:

ե) Եթե նույն տարվա ընթացքում արտադրողը վճարումներ է ստանում սույն կետի և 7-րդ կետի (եկամուտների ապահովագրման և եկամուտների ապահովության ցանց ծրագրեր) համաձայն, ապա այդպիսի վճարումների ընդհանուր չափը փոքր է արտադրողի ընդհանուր կորստի 100 տոկոսից:

 

9. Օժանդակություն ենթակառուցվածքային կարգավորումների համար արտադրողներ հեռացման ծրագրերի միջոցով.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է` հղվելով այնպիսի ծրագրերի հստակորեն սահմանված չափանիշների վրա, որոնք նախատեսված են դյուրացնելու շուկայահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մեջ ընդգրկված անձանց հեռացմանը կամ նրանց տեղափոխմանը ոչ գյուղատնտեսական գործունեության ոլորտ:

բ) Վճարումները կատարվում են ստացողների` շուկայահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից լրիվ ու մշտական հեռացման պայմանով:

 

10. Օժանդակություն կառուցվածքային կարգավորումների համար միջոցների հեռացման ծրագրերի միջոցով.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է` հղվելով այնպիսի ծրագրերի հստակորեն սահմանված չափանիշների վրա, որոնք նախատեսված են հողի կամ այլ միջոցների (ներառյալ` անասունները)` շուկայահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից հեռացման համար:

բ) Վճարումները կատարվում են շուկայահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից առնվազն երեք տարով հողի հեռացման պայմանով և անասունների դեպքում` դրանք մորթելու կամ վերջնական մշտական վերացման պայմանով:

գ) Վճարումների համար այդ հողի կամ այլ միջոցների շուկայահանվող գյուղատնտեսական արտադրանքների արտադրությունն ընդգրկող այլընտրանքային օգտագործում չի պահանջվում կամ հատկորոշվում:

դ) Վճարումները չեն կապվում արտադրության տեսակի կամ քանակի հետ կամ արտադրության մեջ մնացած հողի կամ այլ միջոցների օգտագործմամբ ստացվող արտադրանքի նկատմամբ կիրառվող ներքին կամ միջազգային գների հետ:

 

11. Օժանդակություն կառուցվածքային կարգավորումների համար ներդրումային օգնությունների միջոցով.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է` հղվելով կառավարության այնպիսի ծրագրերի հստակորեն սահմանված չափանիշների վրա, որոնք նախատեսված են դյուրացնելու արտադրողի գործառույթների ֆինանսական կամ ֆիզիկական վերակառուցումը` ի պատասխան անաչառորեն ապացուցված կառուցվածքային անբարենպաստ պայմանների: Այսպիսի ծրագրերի համար իրավունակությունը կարող է նաև հիմնվել կառավարության` գյուղատնտեսական հողի վերամասնավորեցման հստակորեն սահմանված ծրագրի վրա:

բ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում արտադրողի` հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկած արտադրության տեսակի կամ ծավալի (ներառյալ անասունների գլխաքանակը) հետ (վրա), բացի ներքևի «ե» ենթակետի չափանիշով նախատեսվածից:

գ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկված արտադրության նկատմամբ կիրառվող ներքին կամ միջազգային գների հետ (վրա):

դ) Վճարումները տրվում են միայն ժամանակի այն հատվածի համար, որն անհրաժեշտ է այն ներդրման իրականացման համար, որի առնչությամբ դրանք տրվում են:

ե) Վճարումներով չեն պարտադրվում կամ որևէ ձևով մատնանշվում գյուղատնտեսական արտադրանքները, որոնք ստացողները պետք է արտադրեն, բացի այն պահանջից, որ նրանք որևէ առանձին արտադրանք չարտադրեն:

զ) Վճարումները սահմանափակվում են կառուցվածքային անբարենպաստությունը փոխհատուցելու համար պահանջվող չափով:

 

12. Վճարումներ շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի շրջանակներում.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը որոշվում է որպես շրջակա միջավայրի պաշտպանության կամ պահպանման հստակորեն սահմանված կառավարական ծրագրի մաս և կախված է կառավարական ծրագրի հատուկ պայմանների բավարարումից, ներառյալ` արտադրության եղանակների կամ ներդրանքի հետ կապված պայմանները:

բ) Վճարումների չափը սահմանափակվում է կառավարական ծրագրին համապատասխանությունն ապահովելու հետ կապված լրացուցիչ ծախսերով կամ եկամտի կորուստներով:

 

13. Վճարումներ տարածաշրջանային օժանդակության ծրագրերի շրջանակներում.

 

ա) Այսպիսի վճարումներ ստանալու համար իրավունակությունը սահմանափակվում է անբարենպաստ տարածաշրջանների արտադրողներով: Յուրաքանչյուր այդպիսի տարածաշրջան պետք է հստակորեն նշված սահմանազատ` հատկորոշելի տնտեսական և վարչական ինքնությամբ աշխարհագրական տարածք լինի, որն անբարենպաստ է համարվում օրենքի կամ կանոնակարգման մեջ հստակորեն շարադրված չեզոք և անաչառ չափանիշների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ տարածաշրջանի դժվարությունները բխում են ոչ միայն ժամանակավոր հանգամանքներից:

բ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում արտադրողի կողմից հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկված արտադրության տեսակի կամ ծավալի (ներառյալ անասունների գլխաքանակը) հետ (վրա), բացի այդ արտադրության կրճատումից:

գ) Տվյալ տարում այսպիսի վճարումների չափը չի կապվում կամ հիմնվում հիմնային ժամանակահատվածից հետո որևէ տարում ձեռնարկված արտադրության նկատմամբ կիրառվող ներքին կամ միջազգային գների հետ (վրա):

դ) Վճարումները մատչելի են միայն իրավունակ տարածաշրջանների արտադրողների համար, սակայն ընդհանրապես մատչելի են այդ տարածաշրջանների բոլոր արտադրողների համար:

ե) Եթե վճարումները կապված են արտադրության գործոնների հետ, ապա սկսած տվյալ գործոնի շեմային մակարդակից` դրանք կատարվում են նվազող դրույքաչափով:

զ) Վճարումները սահմանափակվում են նախանշված տարածքում գյուղատնտեսական արտադրության իրականացման հետ կապված լրացուցիչ ծախսերով կամ եկամտի կորստով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՆԵՐՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Հաշվի առնելով 6-րդ հոդվածի դրույթները` Աջակցության համախառն չափը (ԱՀՉ) հաշվարկվում է առանձին արտադրանքի հիմքի վրա այն յուրաքանչյուր հիմնական գյուղատնտեսական արտադրանքի համար, որն ստացել է շուկայական գնային աջակցություն, չազատվող ուղղակի վճարումներ, կամ կրճատման պարտավորությունից չազատված որևէ այլ լրավճար («այլ չազատված միջոցներ»): Առանձին արտադրանքի հետ չկապված աջակցությունը հանրագումարի է բերվում մեկ` առանձին արտադրանքի հետ չկապված ԱՀՉ-ի մեջ` ընդհանուր դրամային արտահայտությամբ:

2. 1-ին կետի համաձայն` լրավճարներն ընդգրկում են և բյուջետային հատկացումները, և կառավարությունների կամ նրանց գործակալների չհավաքած եկամուտը:

3. Ընդգրկվում են պետական, և ենթապետական մակարդակների աջակցությունները:

4. Արտադրողների վճարած հատուկ գյուղատնտեսական գանձումներն ու վճարումները հանվում են ԱՀՉ-ից:

5. Հիմնային ժամանակահատվածի համար ըստ ներքևում նշվածի հաշվարկված ԱՀՉ-ն կազմում է ներքին աջակցության պարտավորության իրականացման հիմնային մակարդակը:

6. Յուրաքանչյուր հիմնական գյուղատնտեսական արտադրանքի համար սահմանվում է առանձին ԱՀՉ` արտահայտած ընդհանուր դրամային արժեքով:

7. ԱՀՉ-ն հաշվարկվում է տվյալ հիմնական գյուղատնտեսական արտադրանքի առաջին վաճառքի կետին հնարավոր չափ մոտ կետի համար: Գյուղատնտեսական վերամշակողներին ուղղված միջոցներն ընդգրկվում են այնքանով, որքանով այդ միջոցներն օգուտ են բերում հիմնական գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին:

8. Շուկայական գնային աջակցություն. շուկայական գնային աջակցությունը հաշվարկվում է` օգտագործելով արտաքին ամրագրված հղման գնի և վարչական գնի միջև տարբերությունը բազմապատկած կիրառվող վարչական գինը ստանալու համար իրավունակ արտադրանքի քանակով: Այդ տարբերությունը պահպանելու համար բյուջեից կատարված վճարումներն, ինչպիսիք են գնման կամ պահեստավորման ծախքերը, չեն ընդգրկվում ԱՀՉ-ի մեջ:

9. Արտաքին ամրագրված հղման գինը հիմնվում է 1986-1988 թվականների վրա և ընդհանրապես հավասար է հիմնային ժամանակահատվածում զուտ արտահանող երկրում տվյալ հիմնական գյուղատնտեսական արտադրանքի միավորի ԱԱՏ (f.o.b) արժեքի միջինին և զուտ ներմուծող երկրում տվյալ հիմնական գյուղատնտեսական արտադրանքի միավորի ԾԱՓ (c.i.f) արժեքի միջինին: Անհրաժեշտության դեպքում արտաքին ամրագրված հղման գինը կարող է ճշգրտվել` ելնելով որակային տարբերություններից:

10. Չազատված ուղղակի վճարումներ. չազատված ուղղակի վճարումները, որոնք կախված են գնային տարբերությունից, հաշվարկվում են` օգտագործելով կամ ամրագրված հղման գնի և վարչական գնի միջև տարբերությունը` բազմապատկած կիրառվող վարչական գինը ստանալու համար իրավունակ արտադրանքի քանակով, կամ` օգտագործելով բյուջետային հատկացումները:

11. Ամրագրված հղման գինը հիմնվում է 1986-1988 թվականների վրա, և ընդհանրապես հավասար է վճարման դրույքաչափերը որոշելու համար օգտագործվող փաստացի գնին:

12. Չազատված ուղղակի վճարումները, որոնք հիմնված են գնից տարբեր գործոնների վրա, չափվում են` օգտագործելով բյուջետային հատկացումները:

13. Այլ չազատված միջոցներ, ներառյալ` արտադրամիջոցների լրավճարներն ու այլ վճարները, ինչպիսիք են շուկայահանման ծախքերի նվազեցման միջոցները. այս միջոցների արժեքը չափվում է` օգտագործելով բյուջետային հատկացումները, կամ, եթե բյուջետային հատկացումների օգտագործմամբ չի արտահայտվում խնդրո առարկա լրավճարի ամբողջ ծավալը, ապա լրավճարի հաշվարկման հիմք է ծառայում լրավճարված ապրանքի կամ ծառայության գնի և համանման ապրանքի կամ ծառայության հատկանշական շուկայական գնի միջև տարբերությունը` բազմապատկած ապրանքի կամ ծառայության քանակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՆԵՐՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Հաշվի առնելով 6-րդ հոդվածի դրույթները` աջակցության համարժեք չափերը հաշվարկվում են այն բոլոր հիմնական գյուղատնտեսական արտադրանքների առնչությամբ, որոնց համար տրամադրվում է 3-րդ Հավելվածում սահմանված շուկայական գնային աջակցություն, բայց որոնց համար հնարավոր չէ հաշվարկել ԱՀՉ-ի այդ բաղադրիչը: Այդ արտադրանքների համար ներքին աջակցության կրճատման պարտավորությունների հիմնային մակարդակը կազմված է շուկայական գնային աջակցության բաղադրիչից` արտահայտված ներքոհիշյալ 2-րդ կետով սահմանված աջակցության համարժեք չափերով, ինչպես նաև ցանկացած չազատված ուղղակի վճարումներից և այլ չազատված միջոցներից, որոնք գնահատվում են համաձայն ներքոհիշյալ 3-րդ կետի: Ընդգրկվում են և՛ պետական, և՛ ենթապետական մակարդակների աջակցությունները:

2. 1-ին կետում նշված աջակցության համարժեք չափերը հաշվարկվում են առանձին արտադրանքի հիմքի վրա` առաջին վաճառքի կետին հնարավորին չափ մոտ գտնվող բոլոր այն հիմնական գյուղատնտեսական արտադրանքների համար, որոնք շուկայական գնային աջակցություն են ստանում և որոնց համար հնարավոր չէ հաշվարկել ԱՀՉ-ի շուկայական գնային բաղադրիչը: Այդ հիմնական գյուղատնտեսական ապրանքների համար շուկայական գնային աջակցության համարժեք չափերը կազմվում են` օգտագործելով կիրառվող վարչական գինը և այդ գինը ստանալու համար իրավունակ արտադրանքի քանակը, կամ, երբ դա հնարավոր չէ, արտադրողի գինը պահպանելու համար օգտագործված բյուջետային հատկացումները:

3. Եթե 1-ին կետին համապատասխանող հիմնական գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են ենթակա չազատված ուղղակի վճարումների կամ կրճատման պարտավորությունից չազատված որևէ այլ առանձին ապրանքի հետ կապված լրավճարման, ապա այդ միջոցներին առնչվող համարժեք չափերի հիմք են ծառայում ԱՀՉ-ի համապատասխան բաղադրիչների հաշվարկները (որոնք հատկորոշված են 3-րդ Հավելվածի 10-13-րդ կետերում):

4. Աջակցության համարժեք չափերը հաշվարկվում են ըստ լրավճարի չափի` տվյալ հիմնական գյուղատնտեսական արտադրանքի առաջին վաճառքի կետին հնարավորին չափ մոտ կետի համար: Գյուղատնտեսական վերամշակողներին ուղղված միջոցներն ընդգրկվում են այնքանով, որքանով այդ միջոցներն օգուտ են բերում հիմնական գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին: Աջակցության համարժեք չափերը նվազեցվում են արտադրողների վճարած հատուկ գյուղատնտեսական գանձումներին ու վճարումներին համապատասխանող չափով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5
ՀԱՏՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 

ԳԼՈՒԽ Ա

 

1. ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում որևէ առաջնային գյուղատնտեսական արտադրանքի և դրանից ստացված և(կամ) պատրաստված արտադրանքների վրա («հատկանշված արտադրանքներ»), որոնց առնչությամբ պահպանվում են հետևյալ պայմանները (այսուհետև հիշատակվում է որպես «հատուկ մոտեցում»).

ա) հատկանշված արտադրանքների ներմուծումներն ավելի փոքր են եղել, քան 1986-1988 թթ. հիմնային ժամանակահատվածում («հիմնային ժամանակահատված») համապատասխան ներքին սպառման 3 տոկոսը,

բ) հատկանշված արտադրանքների համար արտահանման լրավճարներ չեն տրամադրվել` սկսած հիմնային ժամանակահատվածի սկզբից,

գ) առաջնային գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ կիրառվում են արտադրությունն արգելող գործուն միջոցներ.

դ) Անդամի Մարաքեշի արձանագրությանը կցվող Ժամանակացանկի 1-ին Բաժնի 1Բ Մասում այդ արտադրանքները հատկանշված են «ՀՄ 5-րդ Հավելված» («ST-Annex 5») նշագրումով` որպես հատուկ մոտեցման ենթակա` արտահայտելով ոչ առևտրային նշանակության գործոնները, ինչպիսիք են պարենային անվտանգությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը, և

ե) ըստ տվյալ Անդամի Ժամանակացանկի 1-ին Բաժնի 1Բ Մասում նշվածի` հատկանշված արտադրանքների մասով մուտքի նվազագույն հնարավորությունները համապատասխանում են հիմնային ժամանակահատվածում հատկանշված արտադրանքների ներքին սպառման 4 տոկոսին` սկսած կիրարկման ժամանակահատվածի առաջին տարվա սկզբից, և դրանից հետո կիրարկման ժամանակահատվածի մնացած տարիների համար տարեկան աճում են հիմնային ժամանակահատվածի համապատասխան ներքին սպառման 0.8 տոկոսի չափով:

2. Կիրարկման ժամանակահատվածի ցանկացած տարվա սկզբին Անդամը համապատասխանելով կետ 6-ի դրույթներին` կարող է դադարեցնել հատկանշված արտադրանքների նկատմամբ հատուկ մոտեցման կիրառումը: Այդ դեպքում տվյալ Անդամը պահպանում է այդ ժամանակ արդեն գործող` մուտքի նվազագույն հնարավորությունները և կիրարկման ժամանակահատվածի մնացած տարիների համար մուտքի նվազագույն հնարավորությունները տարեկան մեծացնում է հիմնային ժամանակահատվածի համապատասխան ներքին սպառման 0.4 տոկոսի չափով: Այնուհետև, կիրարկման ժամանակահատվածի եզրափակիչ տարում այդ բանաձևի արդյունքում ստացվող մուտքի նվազագույն հնարավորությունները պահպանվում են տվյալ Անդամի Ժամանակացանկում:

3. Որևէ բանակցություն այն հարցի շուրջ, թե արդյոք 1-ին կետում սահմանված հատուկ մոտեցումը կարող է շարունակվել կիրարկման ժամանակահատվածի ավարտից հետո, եզրափակվում է հենց կիրարկման ժամանակահատվածի ընթացքում` որպես սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածում սահմանված բանակցությունների մաս` հաշվի առնելով ոչ առևտրային նշանակության գործոնները:

4. Եթե 3-րդ կետում հիշատակված բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերվում, որ Անդամը կարող է շարունակել հատուկ մոտեցման կիրառումը, ապա այդ Անդամը կատարում է այդ բանակցության ժամանակ որոշված լրացուցիչ և ընդունելի զիջումներ:

5. Եթե հատուկ մոտեցումը չպետք է շարունակվի իրականացման ժամանակահատվածի վերջում, ապա տվյալ Անդամը կիրառում է 6-րդ կետի դրույթները: Այդ դեպքում, իրականացման ժամանակահատվածի ավարտից հետո հատկանշված արտադրանքների համար մուտքի նվազագույն հնարավորությունները տվյալ Անդամի Ժամանակացանկում պահպանվում են հիմնային ժամանակահատվածում համապատասխան ներքին սպառման 8 տոկոսի չափով:

6. Հատկանշված արտադրանքի առնչությամբ պահպանվող` սովորական մաքսային տուրքերից տարբեր սահմանային միջոցները 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին ենթակա են դառնում` սկսած այն տարվա սկզբից, որում հատուկ մոտեցումը դադարում է գործելուց: Այդ արտադրանքները ենթակա են սովորական մաքսային տուրքերի, որոնք ամրագրվում են տվյալ Անդամի Ժամանակացանկում և կիրառվում են հատուկ մոտեցման դադարեցման տարվա սկզբից և դրանից հետո այնպիսի դրույքաչափերով, որոնք կկիրառվեին, եթե կիրարկման ժամանակահատվածի ընթացքում կատարված լիներ առնվազն 15 տոկոս կրճատում` տարեկան հավասար մասնաբաժիններով: Այդ տուրքերը սահմանվում են համարժեք մաքսերի հիման վրա, որոնք հաշվարկվում են սույնի կցման մեջ նկարագրված ուղեցույցների համաձայն:

 

ԳԼՈՒԽ Բ

 

7. ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում նաև առաջնային գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, որը զարգացող Անդամ-երկրի ավանդական սննդի գերակշռող տարրն է, և որի առնչությամբ պահպանվում են հետևյալ պայմանները` ի լրումն 1-ին կետի «ա»-ից «դ» ենթակետերում սահմանվածների, որքանով դրանք կիրառվում են տվյալ արտադրանքի նկատմամբ.

ա) տվյալ զարգացող Անդամ-երկրի Ժամանակացանկի 1-ին Բաժնի 1Բ Մասում նշված մուտքի նվազագույն հնարավորությունները տվյալ արտադրանքների մասով համապատասխանում են հիմնային ժամանակահատվածում տվյալ արտադրանքների ներքին սպառման 1 տոկոսին` սկսած կիրարկման ժամանակահատվածի առաջին տարվա սկզբից, և տարեկան հավասար մասնաբաժիններով աճում են մինչև հիմնային ժամանակահատվածի համապատասխան ներքին սպառման 2 տոկոսը` կիրարկման ժամանակահատվածի հինգերորդ տարվա սկզբին: Սկսած կիրարկման ժամանակահատվածի վեցերորդ տարվա սկզբից` մուտքի նվազագույն հնարավորությունները տվյալ արտադրանքների մասով համապատասխանում են հիմնային ժամանակահատվածում համապատասխան ներքին սպառման 2 տոկոսին, և մինչև 10-րդ տարվա սկիզբը տարեկան հավասար մասնաբաժիններով աճում են մինչև հիմնային ժամանակահատվածի համապատասխան ներքին սպառման 4 տոկոսը: Դրանից հետո 10-րդ տարում այդ բանաձևի արդյունքում ստացվող մուտքի նվազագույն հնարավորությունները պահպանվում են տվյալ զարգացող Անդամ-երկրի Ժամանակացանկում:

բ) սույն Համաձայնագրի այլ արտադրանքների մասով ապահովվել են շուկայի մուտքի համապատասխան հնարավորություններ:

8. Որևէ բանակցություն այն հարցի շուրջ, թե արդյոք 7-րդ կետում սահմանված հատուկ մոտեցումը կարող է շարունակվել կիրարկման ժամանակահատվածի սկզբին հաջորդող 10-րդ տարվա ավարտից հետո, սկսվում ու եզրափակվում է կիրարկման ժամանակահատվածի սկզբին հաջորդող հենց 10 տարվա ընթացքում:

9. Եթե 8-րդ կետում հիշատակված բանակցության արդյունքում ձեռք է բերվում համաձայնություն, որ Անդամը կարող է շարունակել հատուկ մոտեցման կիրառումը, ապա այդ Անդամը կատարում է այդ բանակցության ժամանակ որոշված լրացուցիչ և ընդունելի զիջումներ:

10. Այն դեպքում, երբ 7-րդ կետում նշված հատուկ մոտեցումը չպետք է շարունակվի կիրարկման ժամանակահատվածի սկզբին հաջորդող 10-րդ տարվանից հետո, խնդրո առարկա արտադրանքները ենթակա են սովորական մաքսային տուրքերի, որոնք ամրագրվում են տվյալ Անդամի Ժամանակացանկում և սահմանվում են համարժեք մաքսերի հիման վրա, որոնք հաշվարկվում են սույնի կցման մեջ նկարագրված ուղեցույցների համաձայն: Այլ առումներով, կիրառվում են 6-րդ կետի դրույթները` փոփոխված զարգացող Անդամ-երկրներին սույն Համաձայնագրով շնորհված համապատասխան հատուկ և տարբերակված մոտեցումներով:

 

Կցում 5-րդ Հավելվածին

 

ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՐԺԵՔ ՄԱՔՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

 

1. Համարժեք մաքսերի հաշվարկը` արտահայտած արժեքային (ադվալորային) կամ հատուկ դրույքաչափերով, կատարում է թափանցիկորեն` օգտագործելով ներքին և արտաքին գների փաստացի տարբերությունը: Օգտագործվում են 1986-1988 թվականների տվյալները: Համարժեք մաքսերը.

ա) հիմնականում սահմանվում են ըստ ՆՀ-ի քառանիշ մակարդակի,

բ) անհրաժեշտության դեպքում սահմանվում են ըստ ՆՀ-ի վեցանիշ կամ ավելի մանրամասն մակարդակի,

գ) մշակված և(կամ) պատրաստված արտադրանքների համար, ընդհանրապես սահմանվում են` առաջնային արտադրանքի(ների) հատուկ համարժեք մաքսերը բազմապատկելով մշակված և(կամ) պատրաստված արտադրանքներում առաջնային գյուղատնտեսական արտադրանքի(ների) մասնաբաժիններով` ըստ նպատակահարմարության արժեքային կամ ֆիզիկական առումով, և անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում արդյունաբերական ճյուղին հովանավորող լրացուցիչ տարրերը:

2. Ընդհանրապես արտաքին գներ են միավորի փաստացի միջին ԾԱՓ (c.i.f) արժեքները ներմուծող երկրի համար: Եթե միավորի միջին ԾԱՓ (c.i.f) արժեքները առկա չեն կամ նպատակահարմար չեն, ապա արտաքին գները`

ա) մոտակա երկրի համապատասխան միավորի միջին ԾԱՓ (c.i.f) արժեքներն են, կամ`

բ) գնահատվում են ելնելով համապատասխան հիմնական արտահանողի(ների) միավորի միջին ԱԱՏ (f.o.b) արժեքներից, որոնք ճշգրտվում են` ավելացնելով ներմուծող երկրի համար ապահովագրության, փոխադրման և այլ համապատասխան մոտավոր ծախքերը:

3. Արտաքին գներն ընդհանրապես փոխարկվում են ներքին տարադրամով` օգտագործելով տարեկան միջին շուկայական այն փոխարժեքը, որը եղել է գնային տվյալների միևնույն ժամանակահատվածում:

4. Ընդհանրապես, ներքին գինը ներքին շուկայում իշխող հատկանշական մեծածախ գինն է կամ այդ գնի մոտավոր գնահատականը, եթե համապատասխան տվյալներ չկան:

5. Որակի կամ բազմազանության տարբերությունները հաշվի առնելու համար, նախնական համարժեք մաքսերը անհրաժեշտության դեպքում կարող են ճշգրտվել` օգտագործելով համապատասխան գործակիցներ:

6. Եթե այս ուղեցույցների արդյունքում ստացվող համարժեք մաքսը բացասական է կամ ցածր է ընթացիկ ամրագրված դրույքաչափից, ապա նախնական համարժեք մաքսը կարող է սահմանվել ընթացիկ ամրագրված դրույքաչափին հավասար կամ հիմնվելով այդ արտադրանքի մասով երկրների արած առաջարկների վրա:

7. Եթե համարժեք մաքսային մակարդակի ճշգրտում է կատարվում, որը կստացվեր վերոհիշյալ ուղեցույցների արդյունքում, ապա պահանջ լինելու դեպքում տվյալ Անդամը համապատասխան լուծումների բանակցման նպատակով լիարժեք հնարավորություններ է ապահովում խորհրդակցությունների համար:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր