Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐ ...

02.07.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.2023  -ից մինչեւ   02.07.2024  -ը:
 

(09.09.22 թիվ 548-Ն հրամանն ուժը կորցրել է 03.07.2024 թվականից` 02.07.24 թիվ 380-Ն որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 սեպտեմբերի 2022 թվականի N 548-Ն

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել դատապարտյալների հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով հանձնաժողովի (այսուհետ` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով) ձևավորման, գործունեության կարգը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության Նախարարի

2022 թվականի սեպտեմբերի 9-ի

N 548-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գործող Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները:

2. Դատապարտյալի` պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի կամ տույժի միջոցներ կիրառելու, պատժից ազատելու և վերասոցիալականացման գործընթացն ապահովող ցանկացած այլ գործառույթ իրականացնելիս Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը, սույն հավելվածով սահմանված կարգով, ներկայացնում է եզրակացություն:

 

ԳԼՈՒԽ 2
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ձևավորվում են Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովներ:

i

4. Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թվից, իրականացվող աշխատանքների բնույթից և անհրաժեշտությունից ելնելով` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են.

1) քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող տեղակալը, ով ի պաշտոնե հանդիսանում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահը,

2) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման ղեկավարը,

3) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման (բաժնի, բաժանմունքի կամ խմբի) սոցիալական աշխատողը կամ հոգեբանը,

4) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ղեկավարը,

5) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

(4-րդ կետը փոփ. 25.12.2023 թիվ 799-Ն հրաման)

5. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի քարտուղարն ընտրվում է բաց քվեարկությամբ` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը կոնկրետ դեպքում` համակողմանի և օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի աշխատանքներին կարող է ներգրավել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետ:

7. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության կամ մասնակցությունը բացառող հանգամանքների դեպքում` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամին փոխարինում է պաշտոնի անձնագրով նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

ԳԼՈՒԽ 3
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

9. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը` դատապարտյալի հետ համատեղ աշխատանքների արդյունքների պարբերական վերլուծության և նրա դրական վարքագծի խթանման, փոփոխությունների ամրագրման ու ըստ անհրաժեշտության կիրառվող մեթոդների, ձևերի ու միջոցների վերանայման և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում քրեակատարողական հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով սույն կարգով սահմանված ձևաչափով հավաքագրում է դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունները (Ձև 1):

10. Տեղեկատվության հավաքագրումը համակարգում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահը:

11. Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվում և վերլուծվում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստում:

12. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահի կողմից նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` ելնելով քննարկման ենթակա հարցի բնույթից և հրատապությունից:

13. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստը վարում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

14. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:

15. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից վերասոցիալականացման գնահատման արդյունքներով տրվում է գրավոր եզրակացություն, որն ընդունվում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամների կողմից` բաց քվեարկության արդյունքում` նիստին մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

16. Եզրակացությունը պետք է կազմված լինի ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Եզրակացության ներածական մասում նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, նիստին ներկա Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամների տվյալները (անունը, ազգանունը և պաշտոնը), դատապարտյալին բնութագրող հանգամանքները (դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, մեղսագրված արարքի բնույթը և նկարագրությունը, պատժի կրման ընթացքի և պատժի կատարման վերաբերյալ տվյալները): Նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից հարցի քննարկման նպատակը և դատապարտյալի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության և այդ տեղեկատվության վերասոցիալականացման գնահատման չափանիշների ներքո` ըստ նպատակի վերաբերելիության, համադրման վերաբերյալ ամփոփ հետևությունները: Եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում է կարծիքը (վերջնական եզրահանգումը):

17. Քվեարկության ժամանակ ձայների հավասար բաշխվածության դեպքում Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

18. Եզրակացությունը ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները:

19. Նիստի վերաբերյալ կազմվում է նաև արձանագրություն, որը պետք է պարունակի տեղեկատվություն յուրաքանչյուր անդամի դիրքորոշման մասին: Արձանագրությունը պետք է ստորագրեն նիստին ներկա բոլոր անդամները:

20. Այն դեպքում, երբ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին, որը կցվում է արձանագրությանը` հանդիսանալով դրա անբաժանելի մասը: Հատուկ կարծիքն ստորագրվում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի` մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնած անդամը:

21. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

22. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և պարտավոր է ինքնաբացարկով հանդես գալ, երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել նրա անաչառության մեջ:

23. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված դեպքում` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի հիմք:

 

ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

24. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահը իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալ Վերասոցիալականացման հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

2) ելույթ ունենալ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստերում,

3) ծանոթանալ ստացված դիմումներին, գրություններին և մյուս փաստաթղթերին:

25. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահը պարտավոր է`

1) ներկայացնել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը և ապահովել նրա բնականոն գործունեությունը,

2) կազմակերպել և ղեկավարել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի աշխատանքները,

3) սահմանել հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը,

4) վարել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստերը,

5) ստորագրել նիստի արձանագրությունը և եզրակացությունը,

6) իրականացնել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

26. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Վերասոցիալականացման հանձնաժողովի նիստերը,

2) կազմում և ստորագրում է Վերասոցիալականացման հանձնաժողովի նիստի օրակարգը,

3) տեղեկացնում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին,

4) ստորագրում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստի արձանագրությունը և եզրակացությունը:

27. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի որևէ անդամի վրա:

28. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամը իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

2) ելույթ ունենալու Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստում,

3) ծանոթանալու ստացված դիմումներին, գրություններին և մյուս փաստաթղթերին:

29. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) մասնակցել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի աշխատանքներին,

2) մասնակցել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,

3) իր պարտականությունները կատարել պատշաճ և բարեխղճորեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

30. Արգելվում է Վերասոցիալականացման հանձնաժողովի գործունեությանը միջամտելը:

 

ԳԼՈՒԽ 5
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

31. Դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշներն ամբողջությամբ կամ մասնակի` ըստ քննարկվող հարցի վերաբերելիության.

1) անձի կատարած հանցագործության բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, կատարած հանցագործության հնարավոր դրդապատճառը,

2) ռեցիդիվի առկայությունը,

3) պատժի ընթացքում ստացած խրախուսանքների առկայությունը,

4) պատժի ընթացքում ստացած տույժերի առկայությունը,

5) պատժի կրման ընթացքում մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներին մասնակցությունը,

6) պատժի կրման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստեղծված ինքնագործ միավորումներին ընդգրկվածությունը և մասնակցությունը,

7) պատժի կրման ընթացքում աշխատելու վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի աշխատել, ապա դրա պատճառները,

8) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,

9) հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ վերաբերմունքը, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը,

10) վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ,

11) որոշակի հակումներ և (կամ) կախվածություններ ունենալու վերաբերյալ տվյալներ,

12) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը,

13) անձնական զարգացմամբ զբաղվելը,

14) անձնային առանձնահատկությունները,

15) այլ դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի ծառայողների նկատմամբ հնարավոր թշնամական վերաբերմունքը կամ նրանց վրա բացասական ազդեցություն ունենալու հնարավորությունը,

16) քրեակատարողական հիմնարկից փախուստի կամ փախուստի փորձի դեպքերը,

17) դատապարտյալի տարիքը,

18) դատապարտյալի առողջական վիճակը,

19) ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ նման հակում ունենալու ռիսկը:

32. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս կարող է հաշվի առնել նաև այլ հանգամանքներ:

33. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:

34. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը պարունակում է հարցի լուծման նպատակահարմարության վերաբերյալ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անդամների սպառիչ հետևությունները` հիմնված սույն հավելվածի 32-րդ կետով նախատեսված և կոնկրետ հարցի լուծման համար վերաբերելի չափանիշների գնահատման հիման վրա: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը կոնկրետ հարցի վերաբերյալ կարող է լինել դրական կամ բացասական:

35. Սույն հավելվածի 35-րդ կետով նախատեսված եզրակացությունը տրամադրելիս Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը, ելնելով հարցի վերաբերյալ տրված եզրակացության բնույթից կարող է փոփոխել դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բնույթը, ավելացնել կամ նվազեցնել դրանց ծավալն ու հաճախականությունը:

 

Ձև 1

 

i

Տվյալների նախնական մշակման

 

Մաս I

 

(Լրացվում է քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և

դատապարտյալների հաշվառման ստորաբաժանման կողմից)

 

1. Դատապարտյալի մասին տվյալներ`

 

1) Դատապարտյալի անունը, հայրանունը, ազգանունը`

_____________________________________________________________________

2) Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`

_____________________________________________________________________

3) Ծննդյան վայրը`____________________________________________________

4) Ազգությունը`______________________________________________________

5) Քաղաքացիությունը`_________________________________________________

6) Հաշվառման, բնակության վայրը մինչև դատապարտվելը`

_____________________________________________________________________

7) Կրթությունը, աշխատանքը մինչև դատապարտվելը`

_____________________________________________________________________

8) Դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին`

____________________________________________________________________

9) Նախկին դատվածություն(ներ) (նշել դատապարտման օրը, ամիս, տարեթիվը, քր. օր-ի հոդվածը(ները), պատժատեսակը, պատժաչափը, ազատման օրը, ամիսը, տարեթիվը, հիմքը)`

_____________________________________________________________________

 

10) Անվտանգային գոտու տեսակը`

_____________________________________________________________________

 

11) Ներկա գործով դատապարտվել է (նշել օրը, ամիսը, տարեթիվը, դատարանը, քր. օր-ի հոդվածը (ները))

_____________________________________________________________________

 

12) Պատժաչափը`_______________________________________________________

 

13) Լրացուցիչ պատժի առկայությունը, տեսակը`

_____________________________________________________________________

 

14) Տեղեկություններ պատժատեսակի, պատժաչափի փոփոխման վերաբերյալ`

______________________________________________________________________

 

    15) Պատժի սկիզբը`                      Պատժի ավարտը`

 

16) Պատժի չկրած մասի տևողությունը` տարի_____, ամիս______, օր________

17) Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու (1/4, 1/3, 1/2, 2/3, 3/4) օրը, ամիսը, տարեթիվը`

_____________________________________________________________________

18) Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելը (նշել օրը, ամիսը, տարեթիվը, որոշումը կայացրած մարմինը)`

_____________________________________________________________________

19) Դատապարտյալի շարժը (նշել, թե դատապարտյալը երբ, որ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել և պատճառը)`

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

20) Հանցագործության բնույթը, համառոտ նկարագիրը`

_____________________________________________________________________

 

21) Ռեցիդիվի առկայությունը`

_____________________________________________________________________

 

22) Դատապարտյալի ֆինանսական պարտավորությունները (նշել տեսակը (գույքային հայց, դատ. ծախս), չափը, ընթացքը)`

______________________________________________________________________

 

2. Դատապարտյալի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Մաս II

 

(Լրացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման

ստորաբաժանման կողմից)

 

3. Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժերը (նշել տույժի ամիսը, տարեթիվը, տեսակը, պատճառը)`

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

4. Դաջվածքը (դատապարտյալն ունի դաջվածքներ, որոնք ապացուցում են նրա հանցավոր գաղափարախոսության հետևորդ լինելը, զինված խմբի և/կամ կազմակերպված խմբի անդամ լինելը)`

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

5. Որոշակի հակումներ և կախվածություններ ունենալը`

_____________________________________________________________________

 

6. Արգելված իրերի, նյութերի ձեռքբերման, իրացման, պահման, կրման, պատրաստման կամ նմանատիպ փորձերի դեպքեր`

_____________________________________________________________________

 

7. Այլ դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի ծառայողների նկատմամբ հնարավոր թշնամական վերաբերմունքը կամ նրանց վրա բացասական ազդեցություն ունենալու հնարավորությունը`

______________________________________________________________________

 

8. Փախուստի փաստեր (եթե այդպիսիք կան)`

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

9. Դատապարտյալի անձնական տվյալների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ`

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Մաս III

 

(Լրացվում է քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և

իրավական աշխատանքների ստորաբաժանման կողմից)

 

10. Աշխատանքը, զբաղվածությունը

. աշխատելու ցանկություն չունի, բացասաբար է վերաբերվում աշխատանքին,

. դատապարտյալի խոսքով` ինքը ցանկություն ունի աշխատելու, սակայն իր վարքագիծը ցույց է տալիս հակառակը,

. ունի աշխատելու ցանկություն, բայց չունի հնարավորություն,

. աշխատում է / աշխատել է: Այս դաշտը նշելու դեպքում լրացվում է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|N |Աշխատանքի,   |Ընթացքը                             |Ամսաթիվը       |

|  |զբաղվածության|(նշել համապատասխան դաշտը)           |(սկիզբ-ավարտ)  |

|  |բնույթը      |____________________________________|               |

|  |             |Ավարտված         |Ընթացիկ           |               |

|__|_____________|_________________|__________________|_______________|

|__|_____________|_________________|__________________|_______________|

|__|_____________|_________________|__________________|_______________|

._____________________________________________________________________.

 

Մեկնաբանություն (անհրաժեշտության դեպքում)`

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

11. Մասնակցությունը կրթական ծրագրերին (նշեք ծրագրի տևողությունը)`

. կրթություն ստանալու վերաբերյալ ունի բացասական վերաբերմունք

. կրթություն ստանալու ցանկություն չունի,

. դատապարտյալի խոսքով` ինքը սովորելու ցանկություն ունի, թեև իր վարքագիծը ցույց է տալիս հակառակը,

. ունի սովորելու ցանկություն, բայց չունի հնարավորություն,

. համարում է, որ ունի բավարար կրթություն և չի ցանկանում սովորել

. կրթություն ստանալու կարիք չունի

. սովորում է/սովորել է: Այս դաշտը նշելու դեպքում լրացվում է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|N|Ուսումնական|Ակտիվությունը|         Ընթացքը           |Ամսաթիվը     |

| |ծրագրի     |             |(նշել համապատասխան դաշտը)  |(սկիզբ-ավարտ)|

| |անվանումը  |             |___________________________|             |

| |           |             |Ավարտված|Ընթացիկ|Դադարեցված|             |

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

._____________________________________________________________________.

 

Մեկնաբանություն (անհրաժեշտության դեպքում)`

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

12. Մասնակցությունը մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներին`

. ցանկություն չունի մասնակցելու

. ունի մասնակցելու ցանկություն, բայց չունի հնարավորություն,

. մասնակցել է: Այս դաշտը նշելու դեպքում լրացվում է հետևյալ աղյուսակը`

 

.___________________________________________________________.

|N|Միջոցառման բնույթ|         Ընթացքը         |Ամսաթիվը     |

| |                 |(նշել համապատասխան դաշտը)|(սկիզբ-ավարտ)|

| |                 |_________________________|             |

| |                 |Ավարտված      |Ընթացիկ   |             |

|_|_________________|______________|__________|_____________|

|_|_________________|______________|__________|_____________|

|_|_________________|______________|__________|_____________|

.___________________________________________________________.

 

13. Ինքնագործ միավորումներին ընդգրկվածությունը և մասնակցությունը`

. ինքնագործ միավորումներին ընդգրկվելու ցանկություն չի հայտնել

. ներկա պահին ընդգրկված է կամ երբևէ ընդգրկված է եղել: Այս դաշտը նշելու դեպքում լրացվում է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|N|Ինքնագործ  |Ակտիվությունը|         Ընթացքը           |Ամսաթիվը     |

| |միավորման  |             |(նշել համապատասխան դաշտը)  |(սկիզբ-ավարտ)|

| |անվանումը  |             |___________________________|             |

| |           |             |Ավարտված|Ընթացիկ|Դադարեցված|             |

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

|_|___________|_____________|___________________________|_____________|

._____________________________________________________________________.

 

14. Իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը`

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

15. Հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ վերաբերմունքը, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը`

 

16. Ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը, խնամքի տակ գտնվող անձինք`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

17. Անձնական զարգացմամբ զբաղվելը`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

18. Անձնային առանձնահատկությունները`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

19. Դատապարտյալի անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

20. Հակասոցիալական հարաբերությունները (հարաբերությունները հակասոցիալական վարք ունեցող անձանց հետ, հանցավորության նկատմամբ ընկալունակ կամ ազդեցության տակ լինելը, վերաբերմունքը հիմնարկի վարչակազմի/խցակիցների/այլ խմբերի նկատմամբ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

21. Դրական փոփոխությունների մոտիվացիան`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

Մաս IV

 

(Լրացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի

օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից, իսկ

այն քրեակատարողական հիմնարկում որտեղ տեղակայված չէ

քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ

վարչության տարածքային ստորաբաժանում, լրացվում է անվտանգության

ապահովման ստորաբաժանման կողմից)

 

22. Դատապարտյալը քրեական ենթամշակույթի հարող է կամ հանցավոր կազմակերպության անդամ կամ նրա գործողությունները ուղղված են պետական անվտանգության դեմ, որը որոշվում է հետևյալով`

1) Ինքնախոստովանություն (դատապարտյալը բանավոր կամ գրավոր խոստովանում է, որ քրեական ենթամշակույթի հարող է կամ հանցավոր կազմակերպության անդամ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

2) Խմբակային ֆոտո/տեսանյութ (լուսանկարում/ տեսակադրում երևում է դատապարտյալը` քրեական ենթամշակույթին հարող հետևորդների, հանցավոր կազմակերպության անդամների հետ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

3) Արտահայտված կապ (դատապարտյալը մտերիմ ընկերական հարաբերություններ ունի քրեական ենթամշակույթի հարող, հանցավոր կազմակերպության անդամների հետ, զանգահարում է նրանց կամ այլ կերպ կապված է նրանց հետ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

4) Ֆինանսական աջակցություն (դատապարտյալը մասնակցում է հանցավոր գաղափարախոսությունը, հանցավոր կազմակերպությունը ուժեղացնելու նպատակով ֆինանսական միջոցների, նյութական միջոցների կամ այլ գույքի ձեռք բերմանը, հավաքագրմանը կամ բաշխմանը)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

5) Քրեակատարողական հիմնարկը տեղեկացել է և/կամ տեղեկություն է ստացել (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից ստացված տեղեկությունը առ այն, որ դատապարտյալը քրեական ենթամշակույթին հարողների հետևորդ է, հանցավոր խմբի անդամ կամ նրա կողմից կատարված հանցանքը ուղղված է եղել պետական անվտանգության դեմ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

6) Տեղեկություն մամուլից /հեռուստատեսությունից /ռադիոհեռարձակման լրատվամիջոցներից, սոցիալական ցանցերից (մամուլ, հեռուստատեսություն, ռադիոհեռարձակում և սոցիալական ցանցերի միջոցով ստացված տեղեկություն առ այն, որ դատապարտյալը քրեական ենթամշակույթի հարող է, հանցավոր կազմակերպության անդամ կամ նրա գործողությունները ուղղված են եղել պետական անվտանգության դեմ)`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

7) Մասնակցություն կամ մասնակցության փորձ քրեական ենթամշակույթի հարողներին գործունեության մեջ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

8) Դատապարտյալը ահաբեկիչ է կամ կապված է ահաբեկչական կազմակերպության հետ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

9) Քրեակատարողական հիմնարկը տեղեկացել է և/կամ տեղեկություն է ստացել (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից ստացված տեղեկություն կամ մամուլից /հեռուստատեսությունից /ռադիոհեռարձակման լրատվամիջոցներից ստացված տեղեկություն և/կամ անվտանգության ծառայության կողմից այլ աղբյուրներից ստացված տեղեկություն) այն մասին, որ դատապարտյալի գործողությամբ հնարավոր է` պետական անվտանգությանը պատճառվի այնպիսի վնաս, որը կունենա ծանր հետևանք կամ այնպիսի հետևանք, որը նշանակալի վնասի կհանգեցնի`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

23. Ագրեսիայի դրսևորման դեպքեր այլ դատապարտյալների / մեղադրյալների նկատմամբ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

24. Վերաբերմունքը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների և այլ դատապարտյալների նկատմամբ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

25. Իր և/կամ ուրիշների համար լրացուցիչ արտոնություն ստանալու համար քրեակատարողական հիմնարկի աշխատակցի վրա ազդելը/ ազդեցության փորձ կատարելը`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

26. Ագրեսիայի դրսևորման դեպքեր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կամ քրեակատարողական հիմնարկ ժամանակավոր մուտք գործած անձանց նկատմամբ`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

27. Դատապարտյալը կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է/ կառաջացնի հակասություն դատապարտյալների խմբի հետ և վտանգ է ստեղծում/ կստեղծի քրեակատարողական համակարգի բնականոն գործունեության համար`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

28. Դատապարտյալը նախկինում, այդ թվում` քրեակատարողական հիմնարկում, կատարել է հանցագործություն`

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

(1-ին ձևը փոփ. 25.12.2023 թիվ 799-Ն հրաման)

 

Հավելված N 2

i

Արդարադատության նախարարի

2022 թվականի սեպտեմբերի 9-ի

N 548-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐ

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմերը` ըստ քրեակատարողական հիմնարկների`

1) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ2-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2- ՔՀ2-Մ2-3),

է) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2- ՔՀ2-Մ2-4),

ը) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2- ՔՀ2-Մ2-5):

2) ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ3-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2- ՔՀ3-Մ2-3):

3) ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ4-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2- ՔՀ4-Մ2-3):

4) ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-4),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-5),

է) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-6),

ը) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-7),

թ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-8),

ժ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-9),

ժա) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-10),

ժբ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ6-Մ2-11):

5) ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ7-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ7-Մ2-3),

է) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ7-Մ2-4):

6) ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ8-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2- ՔՀ8-Մ2-3):

7) ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ9-Մ2-2),

Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ9-Մ2-3),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ9-Մ2-4),

է) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ9-Մ2-5):

8) ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ10-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ10-Մ2-3):

9) ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող, (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Օպերատիվ բաժնի պետ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ12-Մ2-2),

զ) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ12-Մ2-3),

է) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր` 12-2-ՔՀ12-Մ2-4):

10) ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմը`

ա) Հիմնարկի պետի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահ),

բ) Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) Անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետի տեղակալ,

ե) Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր` 12-2-ՔՀ13-Մ2-1):

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.12.2023 թիվ 799-Ն հրաման)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.09.2022
N 548-Ն
Հրաման