108.0149.011013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10813379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՆԱԽԱՐԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
6 սեպտեմբերի 2013 թ. N 149-Ն 4 սեպտեմբերի 2013 թ. N 381-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՏՐՎԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի 6-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման 18-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 482-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման 4-րդ, 5-րդ և 6.1-րդ կետերի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել տրված ընդերքօգտագործման իրավունքի և ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկությունների` էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմերի ղեկավարներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ էներգետիկայի
և բնական պաշարների նախարարի
2013 թ. սեպտեմբերի 6-ի
N 149-Ն հրամանի
ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2013 թ. սեպտեմբերի 4-ի
N 381-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՏՐՎԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման 4-րդ, 5-րդ և 6.1-րդ կետերին համապատասխան` սույն կարգով կանոնակարգվում են տրված ընդերքօգտագործման իրավունքի և ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկությունների` էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշմամբ հաստատված ձևերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եռամսյակի ընթացքում տրված և դադարած ընդերքօգտագործման իրավունքների մասին տեղեկատվություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակին հաջորդող տասներորդ օրը (ներառյալ) սույն կարգի N 2 ձևով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացնում եռամսյակի ընթացքում ընդերքօգտագործողների բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվություն:
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel (Մայքրոսոֆթ էքզել)» համակարգչային ծրագրի ձևաչափով:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի համար (դրամ)
.___________________________________________________________________.
|Հ/հ|Ընդերքօգտա-|Հարկ |Եռամսյակի ընթացքում վճարված |
|ը/կ|գործողի |վճարողի |բնօգտագործման վճարներ ըստ |
| |անվանումը |հաշվառման|գանձապետական հաշիվների |
| | |համարը |_________________________________________|
| | | |ռոյալթի |օգտակար |ջրօգտագործման|
| | | | |հանածոների |համար |
| | | | |արդյունահանման| |
| | | | |համար | |
| | | |____________|______________|_____________|
| | | |900005171310| 900005017026| 900005017018|
|___|___________|_________|____________|______________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________|_________|____________|______________|_____________|
|___|___________|_________|____________|______________|_____________|
|___|___________|_________|____________|______________|_____________|
.___________________________________________________________________.