Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2171/02/09

    դատարանի որոշում                                             2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2171/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ «Արարատ-Լադա» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության, «Էն Էլ Ջի» ՍՊԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության` վնասը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.763.483 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում և 3.400.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Գ.Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2012 թվականի վճռով Ընկերության դեմ ուղղված պահանջների մասով հայցը մերժվել է, իսկ «Էն Էլ Ջի» ՍՊԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության դեմ ուղղված պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2012 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.02.2012 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու մասով բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կազմակերպությունը և Ընկերությունը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով Կազմակերպության և Ընկերության 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության և Ընկերության ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել «Արարատ-Լադա» ՓԲԸ-ի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«Հաշտության համաձայնություն»

 

    ք. Երևան                                     «26» հոկտեմբերի 2012 թ.

 

«Արարատ-Լադա» ՓԲ ընկերությունը, ի դեմս տնօրեն Կ.Շախմուրադյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից և «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը, ի դեմս ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի (լիազորագիր` տրված «Երևան Ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից առ 02.11.2011 թիվ), մյուս կողմից, քաղաքացիական գործով ըստ հայցի «Արարատ-Լադա» ՓԲ ընկերության ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո 30 (երեսուն) բանկային օրվա ընթացքում «Արարատ-Լադա» ՓԲ ընկերությանը վճարում է 13.784.800 (տասներեք միլիոն յոթ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` փլված պատի վերականգնման շինարարական աշխատանքների համար և 345.000 (երեք հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից հայցադիմումի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի մասնակի հատուցում:

2. Կողմերը համաձայնվում են, որ սույն քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և վերաքննիչ բողոքի համար սահմանված 1.420.903 (մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար ինն հարյուր երեք) ՀՀ դրամ պետական տուրքի գումարները վճարում է «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը:

3. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնությամբ չեն խախտվում երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը:

4. Կողմերը հավաստում են, որ հաշտության համաձայնության 1-ին կետով նախատեսված պարտավորության կատարումից բացի սույն քաղաքացիական գործով միմյանց նկատմամբ որևէ այլ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված, պահանջներ չունեն, իսկ «Արարատ-Լադա» ՓԲ ընկերությունը հրաժարվում է թիվ ԵԿԴ/2171/02/09 քաղաքացիական գործով իր բոլոր պահանջներից:

5. Կողմերն ընդունում են, որ սույն հաշտության համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում այն օրենքով սահմանված կարգով կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով:

6. Կողմերին հայտնի է սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դատավարական հետևանքները:

7. Կողմերը խնդրում են հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել թիվ ԵԿԴ/2171/02/09 քաղաքացիական գործի վարույթը:

 

«Արարատ-Լադա» ՓԲԸ -ի տնօրեն` Կ.Շախմուրադյան (ստորագրություն, կնիք)

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ` Լ.Բաղդասարյան (ստորագրություն)»:

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2012 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵԿԴ/2171
Որոշում