Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 136 ...

 

 

040.0110.230211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում» բառերը փոխարինել «Հանրապետական գործադիր մարմինների կազմում» բառերով.

i

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի փոխանցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1611-Ն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) հիման վրա` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

2) համաձայնագրում նշվելու են ՀԳՄ-ի և հիմնարկի գործառույթները, այդ թվում` նաև գնումների մասով.

3) տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերը և աշխատանքներն իրականացվելու են համապատասխան հիմնարկների միջոցով` նրանց հետ կնքվող համաձայնագրի հիման վրա.

4) հիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնագրի կնքման հիման վրա.

5) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների դեպքում գնահատող հանձնաժողովը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր գործառույթներն իրականացնելուց հետո մինչև գնման պայմանագրի ստորագրումը մրցույթի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2.2. Այն դեպքերում, երբ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկը հանդես է գալիս որպես պատվիրատու, գնահատող հանձնաժողովները ձևավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

i

3) որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 1-ին կետը «նախարարության կազմում» բառերից հետո լրացնել «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.

i

4) ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 8-րդ, 11-13-րդ, 28-րդ, 29-րդ, 31-34-րդ կետերը, 20-րդ կետի և 25-րդ կետի 4-րդ ենթակետերը.

5) կանոնադրության 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10) ծրագրի իրականացման մոնիթորինգը` ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս` սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը:».

6) կանոնադրության 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:».

i

7) կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաստատում է ըստ ծրագրի բաղադրիչների` ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում` նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.».

8) կանոնադրության 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հիմնարկի տնօրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով` բացառությամբ սպասարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաստիքացուցակով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

9) կանոնադրության 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«30. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:».

10) կանոնադրության 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«35. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:».

11) կանոնադրության 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 110-Ն
Որոշում