Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅ ...

11.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.1998  -ից մինչեւ   11.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)

i

310.0021.160498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

«25» մարտի 1998 թ. թիվ 01/21

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

             ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                      ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ         ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՆԱԽԱՐԱՐ

      _______________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ         _____________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

                                                     ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 01/21

      «___» _____________  1998 Թ.         «25»  ՄԱՐՏԻ 1998 Թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու հետ կապված հարցերը:

 

1. Օրենքի 3 հոդվածի 1-ին կետի հետ կապված

 

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով հարկատու ֆիզիկական անձ են համարվում (գույքահարկ են վճարում) ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և գյուղացիական տնտեսությունները, որոնց ՀՀ տարածքում սեփականության իրավունքով պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված շինությունը (հարկվող օբյեկտ):

Գույքի սեփականության իրավունքի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին», «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքներով և այլ նորմատիվային իրավական ակտերով:

 

2. Օրենքի 4 և 5 հոդվածների հետ կապված

 

i

Շինությունների նշանակությունը (բնակելի, արտադրական, հասարակական) ըստ 2-րդ կետում նշված դասակարգման որոշվում է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում:

Շինությունների հարկման բազա է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված գնահատմամբ որոշված արժեքը, որի չափման միավորը դրամն է:

1998 թ.-ի գույքահարկի հաշվարկման համար հարկման բազայի որոշման նպատակով շինությունների արժեքը որոշվում է ՀՀ կառավարության 02.06.95 թ. թիվ 306 որոշմամբ սահմանված գնահատման կարգով, ընդ որում 1996 թ. համար շինությունների մաշվածության աստիճանը բնութագրող գործակիցը թողնվում է անփոփոխ 1997-1998 թթ. համար:

 

3. Օրենքի 14 հոդվածի հետ կապված

 

i

1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ

 

Օրինակ 1

 

Քաղաքացի Ս. Խաչատրյանը 1998 թ.-ի մայիսի 6-ին օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) քաղաքացի Կ. Մկրտչյանին: Ս. Խաչատրյանի 1998 թ.-ի գույքահարկը օտարված շինության (կամ դրա մի մասի) համար պետք է հաշվարկվի մինչև 1998 թ.-ի մայիս ամիսը ներառյալ, իսկ Կ. Մկրտչյանի 1998 թ.-ի գույքահարկը` հունիս ամսից սկսած:

 

«Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն սեփականաշնորհված շինությունների համար սեփականության իրավունքի ծագման ամիս է հանդիսանում որոշման ամիսը:

Այն դեպքերում, երբ շինությունները քանդվում կամ վերացվում են, հարկը հաշվարկվում է ներառյալ այն ամիսը, երբ քանդվել կամ վերացվել է շինությունը: Դրա համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը:

 

3-րդ կետի վերաբերյալ

 

Նշվածը առավելապես վերաբերվում է այն դեպքերին, երբ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական վեճի կապակցությամբ դատարանը վճիռ (դատավճիռ) է կայացնում գույքը սեփականության իրավունքով նրանցից մեկին հանձնելու մասին:

«Իրավական ակտ» հասկացությունը տվյալ դեպքում պետք է մեկնաբանվի որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ցանկացած ակտ, որով կսահմանվի գույքահարկ վճարող այս կամ այն սուբյեկտի սեփականության իրավունքը գույքահարկով հարկման ենթակա որևէ շինության նկատմամբ:

Նշված դեպքերում սեփականատեր ճանաչված անձը մինչև իր օգտին վճռված գույքը փաստացի տիրապետելու հնարավորություն ստանալը գույքահարկ չի վճարում:

 

4. Օրենքի 17 հոդվածի հետ կապված

 

i

Ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում գույքահարկը հաշվարկվում է համաձայն սույն հրահանգչական նամակի 6-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի` շինության ամբողջ արժեքից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում հարկի գումարը բաշխվում է համամասնորեն` յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասին համապատասխան:

 

Օրինակ 2

 

Բնակելի շինության արժեքը 12 մլն. դրամ է: Գույքահարկի գումարը (համաձայն սույն հրահանգչական նամակի 6-րդ կետի «դ» ենթակետում նշված հաշվարկման մեթոդիկայի) կազմել է 20400 դրամ: Շինությունը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Լ. Մարտիրոսյանին և Ս. Ղուկասյանին: Քաղաքացի Մարտիրոսյանի բաժնեմասը կազմում է ընդհանուրի 60 %, իսկ Ղուկասյանինը` 40 %: Համապատասխանաբար Լ. Մարտիրոսյանի գույքահարկի գումարը կկազմի 12240 դրամ, իսկ Ս. Ղուկասյանինը` 8160 դրամ:

Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի հաշվարկը ներկայացնող համասեփականատիրոջ կողմից լրացուցիչ նշվում է համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) վայրի հասցեն, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` նաև յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասի չափը:

 

5. Օրենքի 18 հոդվածի հետ կապված

 

i

Հարկատու համարվող ֆիզիկական անձի համար 1998 թ.-ի գույքահարկի գումարի վճարման ժամկետ է հանդիսանում մինչև 1998 թ.-ի դեկտեմբերի 1-ը: Եթե ֆիզիկական անձը հարկատու է դառնում գույքահարկի վճարման ժամկետից հետո (հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը առաջանում է նոյեմբեր ամսվա ընթացքում), ապա գույքահարկի գծով 1998 թ.-ի հարկային պարտավորությունները ներառվում են 1999 թ.-ի հարկային պարտավորությունների մեջ և վճարման ժամկետ է հանդիսանում մինչև 1999 թ.-ի դեկտեմբերի 1-ը:

 

6. Օրենքի 27 հոդվածի հետ կապված

 

i

ա) ֆիզիկական անձը սահմանված կարգով լրացված «Գույքահարկի հաշվարկ» -ները մինչև 1998 թ.-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ կարող է ներկայացնել հարկային տեսչության համապատասխան մարմիններ:

Հաշվարկները ներկայացվում են շինության գտնվելու վայրը սպասարկող հարկային տեսչության մարմին: Տարբեր համայնքներում կամ միևնույն համայնքում, բացի տարբեր ՏՀՏ-ների կողմից սպասարկվող տարածքներում գտնվող հարկվող օբյեկտների գույքահարկի հաշվարկները կատարվում են առանձին-առանձին և սահմանված կարգով ներկայացվում են համապատասխան ՏՀՏ-ը: Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հարկվող օբյեկտների գույքահարկի հաշվարկները ներկայացվում են համապատասխան հարկային մարմիններ:

բ) շինությունների (բացառությամբ հասարակական նշանակության) գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է 1997 թ.-ի գույքահարկի հաշվարկի համար ընդունված 0.2 % դրույքաչափը.

գ) հասարակական նշանակության շինությունների համար 1998 թ.-ի (11 ամսվա) գույքահարկը կազմում է.

- մետաղական շինությունների համար` 3 հազար դրամ

- այլ հասարակական շինությունների համար` 10 հազար դրամ

1998 թ. գույքահարկով հարկման նպատակով հասարակական նշանակության շինությունների ցանկը ՀՀ հարկային տեսչության մարմիններ է ներկայացվում ՀՀ պետական միասնական կադաստրի վարչության կողմից:

դ) Բնակելի շինության 1998 թ. գույքահարկի գումարը որոշվում է հարկման բազայի և չհարկվող մասի տարբերության 0,2 տոկոսի չափով: Գույքահարկով չհարկվող մասը կազմում է.

- շինությունում մինչև 3 անձ գրանցված (հաշվառված) լինելու դեպքում` 850000 դրամ

- շինությունում 3 և ավելի անձանց գրանցված (հաշվառված) լինելու դեպքում գրանցված (հաշվառված) անձանց թվի և 300000 դրամի արտադրյալը

Գրանցված կամ հաշվառված անձանց թիվ է հանդիսանում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տվյալ շինությունում գրանցված (հաշվառված) անձանց թիվը: Սեփականատիրոջ հետագա (01.07.97 թ.-ից մինչև 01.12.98 թ.) փոփոխության դեպքում (ինչպես նաև նոր կառուցված, մասնավորեցված շինությունների համար) գրանցված (հաշվառված) անձանց թիվ է հանդիսանում սեփականության իրավունքի փոփոխման (ձեռքբերման) ամսվան հաջորդող ամսվա վերջին օրվա դրությամբ տվյալ շինությունում գրանցված (հաշվառված) անձանց թիվը:

 

Օրինակ 3

 

Քաղաքացի Ս. Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են 2 անձ: Բնակարանը ՀՀ կառավարության 02.06.95 թ. թիվ 306 որոշմամբ հաստատված գնահատման կարգով գնահատված է 3200000 դրամ (հարկման բազա): 1998 թ.-ի հարկի գումարը կկազմի.

ԳՀ1998 = (3200000 - 850000) x 0,2 % = 4700 դրամ:

 

Օրինակ 4

 

Քաղաքացի Ն. Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են 4 անձ: Հարկման բազան 3200000 դրամ է: 1998 թվականի հարկի գումարը տվյալ բնակարանի համար կկազմի.

ԳՀ1998 = (3200000 - 4 x 300000) x 0,2 % = 4000 դրամ:

Գրանցված (հաշվառված) անձանց թվի մասին տեղեկությունների բացակայության դեպքում ՀՏ կողմից հարկը հաշվարկելիս որպես չհարկվող մաս ընդունվում է 850000 դրամը:

ե) Եթե ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինությունը (կամ դրա մի մասը) ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության մարմինների կողմից 1998 թվականի ընթացքում գրանցվում է որպես հասարակական նշանակության շինություն, ապա 1998 թ.-ի համար այդ շինության գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման ամսվանից մինչև բնակելի շինության (կամ դրա մի մասի) որպես հասարակական նշանակության շինություն գրանցվելու ամիսը ներառյալ` համաձայն սույն կետի «դ» ենթակետում նշված մեթոդիկայի

հասարակական նշանակության շինություն գրանցվելու ամսվան հաջորդող ամսից մինչև 1999 թվականը ընկած ամիսների համար գույքահարկը հաշվարկվում է.

- եթե բնակելի շինությունը ամբողջությամբ գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն, ապա.

10000/11 x այդ ամիսների թիվը

 

- եթե բնակելի շինության մի մասն է գրանցվել որպես հասարակական նշանակության շինություն, ապա բնակելի մասի արժեքը որոշվում է առանձին (որպես բնակելի շինություն) և յուրաքանչյուր մասի (բնակելի և հասարակական) համար հարկը հաշվարկվում է առանձին-առանձին` համաձայն սույն կետի «գ» և «դ» ենթակետերի:

 

Օրինակ 5

 

Քաղաքացի Ս. Բալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված (հաշվառված) է 1 անձ: Բնակարանի հարկման բազան 4000000 դրամ է: 1998 թվականի սեպտեմբերի 12-ին բնակարանը անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության մարմնի կողմից գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն: 1998 թ.-ի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

(4000000 - 850000) x 0,2 % x 9/12 = 4725 դրամ (առաջին 9 ամիսների համար)

 

10000/11 x 3 = 2727 դրամ (հաջորդ 3 ամիսների համար)

 

ԳՀ1998 = 4725 + 2727 = 7452 դրամ

 

Գույքահարկի գումարը կազմեց 7452 դրամ:

 

Օրինակ 6

 

Քաղաքացի Ա. Միկոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը արժե 4800000 դրամ: Գրանցված (հաշվառված) անձանց թիվը 4-ն է: 1998 թվականի մարտի 24-ին բնակելի տան մի մասը ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան մարմնի կողմից գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն: Դրանից հետո բնակելի մասի արժեքը կազմում է 3600000 դրամ:

1998 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

(4800000 - 4 x 300000) x 0,2 % x 3/12 = 1800 դրամ ( առաջին 3 ամիսների համար)

 

(3600000 - 4 x 300000) x 0,2 % x 9/12 = 3600 դրամ ( առաջին 9 ամիսների համար` բնակելի տան մասով)

 

10000 / 11 x 9 = 8182 դրամ (վերջին 9 ամիսների համար` հասարակական նշանակության շինության մասով)

 

ԳՀ1998 = 1800 + 3600 + 8182 = 13582 դրամ

 

Գույքահարկի գումարը կազմեց 13582 դրամ:

 

1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը հաշվարկվում է համաձայն ՀՀ հարկային տեսչության պետի 08.03.96 թ. թիվ 140 և 26.01.98 թ. թիվ 01/5 հրամաններով հաստատված «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» (գրանցված է 04.04.96 թ. թիվ 43960013) և «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (գրանցված է 12.02.98 թ. թիվ 43980080) հրահանգների:

 

7. Օրենքի 30 հոդվածի հետ կապված

 

i

1995-1996 թթ. համար հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները հաշվանցվում են ֆիզիկական անձանց առաջիկա տարիների գույքահարկի վճարումների հաշվին, եթե.

ա) հարկատուն հանդիսանում է հարկային տեսչության մարմնում 1995-1996 թթ.-ին հաշվառված նույն գույքի (կամ նրա մի մասի) սեփականատեր

բ) հարկատուն այլևս չի հանդիսանում տեսչության տվյալ մարմնում 1995-1996 թթ.-ին հաշվառված գույքի սեփականատեր, սակայն ՀՀ տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող այլ գույք և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից այդ մասին տրված տեղեկանքը ներկայացնում է հարկային տեսչության մարմին:

Ֆիզիկական անձանց 1995-1996 թթ. համար հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները ետ են վերադարձվում, եթե.

գ) ֆիզիկական անձը, որի անունով կատարվել էր գույքահարկի գումարի վճարումը ՀՀ տարածքում այլևս չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք և անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից այդ մասին տրված տեղեկանքները ներկայացնում է հարկային տեսչություն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800105

 

 

pin
Հարկային տեսչություն
25.03.1998
N 01/21
Հրաման