Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ...

09.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.2008  -ից մինչեւ   09.06.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)

i

040.0448.150406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2006 թվականի N 448-Ն

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ և 90-րդ հոդվածների 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգն ու հավելավճարի չափը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 2-ի

N 448-Ն որոշման

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգի ու հավելավճարի չափի հետ կապված հարաբերությունները:

2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը նշանակվում է հավելավճար` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով:

3. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճար նշանակվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի ծագման պահին հաջորդող ամսվա 1-ից:

4. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճար նշանակելու համար, սույն ակտի իմաստով, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի ծագման պահ համարվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենսաթոշակի նշանակման համար ստաժի ձեռքբերումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 2-ի

N 448-Ն որոշման

 

ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

i

1. Փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համակարգերում շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններում ծառայությունը, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն փրկարարական ծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

(1-ին կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

2. Փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են փրկարարական և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները`

մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը մեկ ամսվա ծառայություն հաշվելու պայմանով`

մինչև փրկարարական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի աշխատանքային ստաժը.

մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը 6 ամսվա ծառայություն հաշվելու պայմանով`

ա) մինչև փրկարարական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի` նախկինում բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցմամբ ուսումնառության ժամանակաշրջանը.

բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի փրկարար ծառայության պատվերով սովորած, փրկարարական պաշտոններում առնվազն 5 տարի ծառայություն անցած փրկարարների ուսման ժամանակաշրջանը.

մեկ ամսվա ծառայությունը 3 ամիս հաշվելու պայմանով`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցությունը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում.

բ) մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա ստացած, հաշմանդամ դարձած կամ հիվանդացած փրկարարական ծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը.

գ) զինծառայությունն Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, ովքեր արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել այդ պետություններից` զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա ստանալու, հաշմանդամ դառնալու կամ հիվանդանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը.

դ) 1986 թվականի ապրիլից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին փրկարարական ծառայողների մասնակցության ժամանակաշրջանը.

ե) անօրինական քրեական հետապնդման ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված փրկարարական ծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը.

մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվելու պայմանով`

ա) կործանիչ, ռմբակոծիչ և փորձարկող օդաչուների ծառայությունը թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում (նորմերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից).

բ) գերության ժամանակաշրջանը, եթե ծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ.

գ) 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) այն երկրներ գործուղման ժամանակաշրջանը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից).

դ) բարձր լեռնային վայրերում` 1976 թվականի հունվարի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից` 2000 մետր և ավելի բարձրությամբ վայրերում զինծառայությունը.

մեկ ամսվա ծառայությունը 1.5 ամիս հաշվելու պայմանով`

ա) պարաշյուտիստների ծառայությունը` համապատասխան մարմինների կողմից թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում, և սակրավորների ծառայությունը.

բ) հատուկ ստորաբաժանումներում փրկարարական ծառայող կանանց ծառայությունը.

գ) ծառայությունն արտակարգ դրություն, աղետի գոտի հայտարարված տարածքներում, արտակարգ իրավիճակի վայրում.

դ) ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը.

ե) լեռնային վայրերում 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրությամբ վայրերում զինծառայությունը.

զ) 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին փրկարարական ծառայողների մասնակցության ժամանակաշրջանը.

է) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում փրկարարական ծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական անվտանգության ապահովմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2006
N 448-Ն
Որոշում