Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 86 ...

 

 

040.0046.040206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2006 թվականի N 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`

ա) «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`

ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`

քարաղի տեսքով` 440 դրամ

աղաջրի տեսքով`  45 դրամ.

 

բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

       արդյունաբերական նպատակով`                      3750 դրամ

       բուժական նպատակով`                              200 դրամ

       ածխաթթու գազ ստանալու նպատակով`                 150 դրամ

ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում

       օգտագործելու) նպատակով`                          50 դրամ.

 

գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

       «Ջերմուկ» հանքավայր`       40 դրամ`

       «Արզնի» հանքավայր`         45 դրամ`

       «Հանքավան» հանքավայր`      40 դրամ

       «Բջնի» հանքավայր`          35 դրամ

       «Լիճք» հանքավայր`          30 դրամ

       «Սոլակ» հանքավայր`         30 դրամ

       «Քարաշամբ» հանքավայր`      40 դրամ

       «Արզական» հանքավայր`       75 դրամ

       «Սայաթ-Նովա» հանքավայր`    75 դրամ

       այլ հանքավայրեր`           30 դրամ».

 

i

բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

._________________________________________________________________________.

|Անտառային         |Հեռավորու-  |          Դրույքաչափը (դրամ)             |

|ծառատեսակները     |թյունը (կմ) |_________________________________________|

|                  |            |շինափայտ առանց       |տեխնո-  |վառելափայտ|

|                  |            |կեղևի`  ըստ ծառաբնի  |լոգիական|(1 մետր   |

|                  |            |կտրվածքի (սմ)        |փայտ    |երկարու-  |

|                  |            |                     |(1 մետր |թյամբ`    |

|                  |            |_____________________|երկարու-|կեղևով)   |

|                  |            |25-ից|13-25-ը|3-13-ը |թյամբ`  |          |

|                  |            |ավելի|ներառ- |ներառ- |կեղևով) |          |

|                  |            |     |յալ    |յալ    |        |          |

|__________________|____________|_____|_______|_______|________|__________|

|      1           |      2     |  3  |   4   |   5   |    6   |    7     |

|__________________|____________|_____|_______|_______|________|__________|

|Կաղնի, հացենի,    |մինչև  10-ը |5700 |5250   |4380   |2600    |700       |

|թխկի, թեղի        |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |10-25-ը     |4390 |4040   |3370   |2040    |630       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |25-40-ը     |3990 |3670   |3070   |1670    |560       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |40-ից ավելի |3420 |3150   |2630   |1300    |420       |

|__________________|____________|_____|_______|_______|________|__________|

|Սոճենի, լորենի    |մինչև  10-ը |3300 |3000   |2540   |1200    |700       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |10-25-ը     |2540 |2310   |1950   |1060    |630       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |25-40-ը     |2310 |2100   |1780   |930     |560       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |40-ից ավելի |1980 |1800   |1520   |800     |420       |

|__________________|____________|_____|_______|_______|________|__________|

|Հաճարենի          |մինչև  10-ը |3000 |2700   |2310   |1500    |700       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |10-25-ը     |2310 |2080   |1780   |1155    |630       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |25-40-ը     |2100 |1890   |1620   |1050    |560       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |40-ից ավելի |1800 |1620   |1390   |900     |420       |

|__________________|____________|_____|_______|_______|________|__________|

|Բոխի և  այլ       |մինչև  10-ը |1250 |1100   |960    |500     |420       |

|ծառատեսակներ      |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |10-25-ը     |960  |850    |740    |360     |350       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |25-40-ը     |870  |770    |680    |280     |280       |

|                  |ներառյալ    |     |       |       |        |          |

|                  |____________|_____|_______|_______|________|__________|

|                  |40-ից ավելի |750  |660    |580    |250     |210       |

._________________________________________________________________________.

 

Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`

ցցաչոր ծառ` բնական ծերացած, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.

փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.

հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:

2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար`

ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր`  100 դրամ

       արմատներ`          300 դրամ.

 

բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

       վերգետնյա մասեր`    50 դրամ

       արմատներ`          200 դրամ.

 

գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր`  15 դրամ

       արմատներ`          50 դրամ.

 

դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր`  10 դրամ

       արմատներ`          30 դրամ.

 

ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

       վերգետնյա մասեր`    50 դրամ

       արմատներ`          150 դրամ.

 

զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

վերգետնյա մասեր`  10 դրամ.

 

է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար` 500 դրամ:

 

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

պտուղներ, հատապտուղներ`  30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ`  60 դրամ:

 

4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար`

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

       վայրի խոզ`           50000 դրամ

       գորշուկ (փորսուղ)`    2500 դրամ

       աղվես`                 500 դրամ

       քարակզաքիս`           2000 դրամ

       ճահճակուղբ`            500 դրամ

       մշկամուկ`              500 դրամ

       նապաստակ`              800 դրամ

       սկյուռ`                300 դրամ

       քնամոլ`                200 դրամ

       չղջիկ`                 100 դրամ

       խլուրդ`                 20 դրամ

       ոզնի`                  200 դրամ

       այծյամ`              85000 դրամ

       եղեգնակատու`         50000 դրամ

       լուսան`              50000 դրամ

       ջրառնետ`                10 դրամ.

 

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`

       սև  ցին`                             10000 դրամ

       ճահճային մկնաճուռակ`                 10000 դրամ

       լորաճուռակ`                           5000 դրամ

       ցախաքլորաորս`                        50000 դրամ

       գիշանգղ`                             50000 դրամ

       մեծ ճուռակ`                          10000 դրամ

       տափաստանային ճուռակ`                 10000 դրամ

       թավշոտ ճուռակ`                       10000 դրամ

       սովորական հողմավար բազե`              5000 դրամ

       արտուտաբազե`                         30000 դրամ

       այլ բազեանմաններ`                     5000 դրամ

սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան

բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ

       սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)`      500 դրամ

       կաքավ`                                 500 դրամ

       փասիան`                               2000 դրամ

       թուրաջ`                               2500 դրամ

       լոր`                                   100 դրամ

       սև  փարփար`                            300 դրամ

կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար`  100 դրամ

       քարադրանմաններ`                        200 դրամ

աղավնանմաններ (սովորական տատրակ,

թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)` 100 դրամ

       կկվանմաններ`                           200 դրամ

       բվանմաններ`                           2000 դրամ

       սովորական այծկիթ`                      500 դրամ

       սովորական կիվիվ`                       500 դրամ

       մանգաղաթևեր`                           300 դրամ

       ալկիոններ`                             300 դրամ

       հոպոպ`                                 100 դրամ

       փայտփոր`                               300 դրամ

ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ,

սովորական սարյակ, սև կեռնեխ,

սինակեռնեխ, դաշտային արտույտ,

       տափաստանային արտույտ)`                 100 դրամ

       եղեգնահավ`                             500 դրամ

       ոսկեգույն մեղվակեր`                   1500 դրամ.

 

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`

       գյուրզա`           3000 դրամ

այլ տեսակի օձեր`   1000 դրամ

       մողես`              200 դրամ

       կասպիական կրիա`     200 դրամ.

 

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)` 70 դրամ

       սովորական ծառագորտ (հատ)`                200 դրամ

       փոքրասիական տրիտոն (հատ)`                500 դրամ

       կանաչ դոդոշ (հատ)`                        10 դրամ.

 

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

       անատամ (հատ)`                         20 դրամ

       խաղողի խխունջ (կգ)`                  200 դրամ

       այլ տեսակի փափկամարմիններ (կգ)`      100 դրամ

 

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

       գետի խեցգետին (կգ)`                   50 դրամ

       հաստապոչ կարիճ (հատ)`                 20 դրամ

       այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)`      10 դրամ.

 

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

       սիգ`                                            50 դրամ

       լոքո`                                          400 դրամ

       սպիտակ ամուր, սև  ամուր, հաշամ, հաստաճակատ`    500 դրամ

       կարմրախայտ`                                   1000 դրամ

       կարաս`                                          20 դրամ

       ծածան`                                         100 դրամ

       ցանկում չնշված այլ ձկնատեսակներ`                30 դրամ:

 

Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:

Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:

5. Գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:

6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`

բարելավված արոտավայրերում`  3 դրամ

       բնական արոտավայրերում`       2 դրամ».

 

i

գ) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

.______________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը|Դրույքաչափը|

|                          |   (դրամ)  |

|__________________________|___________|

|Վանակատ (օբսիդիան)        |5          |

|__________________________|___________|

|Լիստվենիտ                 |500        |

.______________________________________.

.________________________________________________________________.

|     Օգտակար հանածոյի    |              Դրույքաչափը             |

|        անվանումը        |                 (դրամ)               |

|                         |______________________________________|

|                         |մենաքարը, երեսա-|լցանյութը, խճաքարը`  |

|                         |պատման քարը     |որպես արհեստագործական|

|                         |                |քարերի հումք         |

|_________________________|________________|_____________________|

|Օնիքսանման մարմար        |30              |5                    |

.________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2006
N 46-Ն
Որոշում