108.0075.231202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10802380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 նոյեմբերի 2002 թվականի N 75-ԱՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71, 72 հոդվածները
Հրամայում եմ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 15.01.1996 թվականի «Գերատեսչական նորմատիվ ակտերի մասին» թիվ 13 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցված հետևյալ իրավական ակտերը.
.______________________________________________________________________.
| NN | Ակտերի ցանկը |
|_____|________________________________________________________________|
| 1. |ՀՀ էներգետիկայի համակարգում էլեկտրաէներգիայի արտադրության |
i
| |իրացման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն |
| |սահմանելու կարգ, /հրաման/ 06.03.96 թ. N 34-ԳՄ |
| 2. |Կարգ հովհարային գրաֆիկներից դուրս էլեկտրաէներգիայի մատակարարման |
i
| |մասին, /հրաման/ 21.03.96 թ. N 52-ԳՄ |
| 3. |Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման կարգի |
i
| |հաստատման մասին, /հրաման/ 03.04.98 թ. N 83-ԳՄ |
| 4. |«Էլեկտրաէներգիայից օգտվելու կանոններ»-ի 25, 33, 49, 54, 63 և 69|
i
| |կետերից բխող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատման մասին, |
| |/հրաման/ 03.04.98 N 84-ԳՄ |
| 5. |Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման |
i
| |տեխնիկական պայմաններ տալու կարգի մասին, /հրաման/ 13.04.98 թ. |
| |N 94-ԳՄ |
| 6. |«ՀՀ ԷՆ համակարգի ձեռնարկությունների և ՊՓԲԸ-ների պետական |
i
| |սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդի |
| |միջոցով վաճառքի, հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց հանձնելու, |
| |լուծարման, դուրս գրման) կարգ», /հրաման/ 13.05.98 թ. N 131-ԳՄ |
| 7. |Սպառողների էլեկտրակայանքները (էլեկտրական սարքավորումները) |
i
| |գործող էլեկտրական ցանցերին միացման և շահագործման թույլտվության |
| |հրահանգի հաստատման մասին, /հրաման/ 17.08.98 N 259-ԳՄ |
| 8. |ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող |
i
| |փաստաթղթերի հաստատման մասին, /հրաման/ 09.07.99 թ. N 111-ԴԶ |
| 9. |ՀՀ էներգետիկայի նախարարի 1999 թ. հուլիսի 9-ի «ՀՀ աշխատանքային |
i
| |օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող փաստաթղթերի հաստատման |
| |մասին» թիվ 111-ԴԶ հրամանում փոփոխություններ և լրացումներ |
| |կատարելու մասին, /հրաման/ 03.03.00 թ. N 36-ԴԶ |
| 10. |Բնական գազի փոխադրման համակարգում տեխնոլոգիական կորուստների և |
i
| |սեփական կարիքների համար գազի ծախսի հաշվարկի հրահանգի հաստատման |
| |մասին, /հրաման/ 15.02.99 թ. N 21-ՄՄ |
.______________________________________________________________________.
2. Իրավաբանական վարչության պետի ժ/պ Ռ. Փիլոյանին` սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: