Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ...

29.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.05.2011  -ից մինչեւ   29.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 857-Ն որոշում)

i

040.1316.050902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2002 թվականի N 1316-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ենթակայության մարմինները վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետևյալ տարածքային մարմինների`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության`

ա) Շիրակի մարզի մարզային կենտրոնն ու Ախուրյանի, Անիի, Արթիկի ներմարզային կայանները, Աշոցքի և Ամասիայի տարածքային բաժինները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի.

բ) Լոռու մարզի մարզային կենտրոնն ու Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի.

գ) Արարատի մարզի մարզային կենտրոնն ու Մասիսի, Արարատ քաղաքի, Վեդու ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի.

դ) Արմավիրի մարզի մարզային կենտրոնն ու Էջմիածնի ներմարզային կայանը, Բաղրամյանի տարածքային բաժինը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի.

ե) Սյունիքի մարզի մարզային կենտրոնն ու Սիսիանի, Գորիսի, Մեղրու ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի.

զ) Արագածոտնի մարզի մարզային կենտրոնն ու Արագածի, Ապարանի, Թալինի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի.

է) Վայոց ձորի մարզի մարզային կենտրոնն ու Եղեգնաձորի և Ջերմուկի տարածքային բաժինները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի.

ը) Տավուշի մարզի մարզային կենտրոնն ու Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի.

թ) Գեղարքունիքի մարզի մարզային կենտրոնն ու Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի.

ժ) Կոտայքի մարզի մարզային կենտրոնն ու Չարենցավանի, Նաիրիի, Հրազդանի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի.

ժա) Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոնի.

ժբ) տրանսպորտի ու հաղորդակցության կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տրանսպորտի և հաղորդակցության կենտրոնի.

ժգ) Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոնի.

ժդ) Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոնի.

ժե) Երևանի Խորհրդայինի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի.

ժզ) Երևանի Էրեբունու տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոնի.

ժէ) Երևանի Շահումյանի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի.

ժը) Երևանի Սպանդարյանի և Մյասնիկյանի տարածքային կենտրոնները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոնի.

ժթ) Երևանի Մաշտոցի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային կենտրոնի:

(3-րդ կետը փոփ. 21.11.02 թիվ 1812-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` օրենքով սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված վերակազմակերպման գործընթացները:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» N 518 և 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի N 518 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 107 որոշումները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 05.05.11 թիվ 554-Ն որոշում)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

բ) (7-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.09.10 թիվ 1276-Ն որոշում)

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը.

դ) հանրային առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերի իրականացման ապահովում.

i

ե) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով.

զ) մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը.

է) պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը.

ը) (7-րդ կետի ը ենթակետն ուժը կորցրել է 30.09.10 թիվ 1276-Ն որոշում)

i

թ) վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

ժ) (7-րդ կետի ժ ենթակետն ուժը կորցրել է 30.09.10 թիվ 1276-Ն որոշում)

ժա) վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը:

(7-րդ կետը փոփ. 30.09.10 թիվ 1276-Ն որոշում)

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

8. Տեսչությունն իր նպատակները և խնդիրներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացում, որը ներառում է`

իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից (բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց) սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացում` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների բացահայտման, դրանց վերացման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից անհրաժեշտ փաստաթղթերի պահանջում,

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում, առաջարկությունների ներկայացում,

բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների,

վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառումը.

բ) հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառումը.

գ) (8-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 30.09.10 թիվ 1276-Ն որոշում)

դ) վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմիններ առաջարկություններ կամ պահանջ ներկայացնելը`

կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող` վարակիչ հիվանդությունների տարածման հնարավոր աղբյուր հանդիսացող ու վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփված անձանց բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել այն անձանց, որոնք մանրէակիր կամ որդակիր (հելմինտակիր) են ու վտանգ են ներկայացնում շրջապատի համար և, ելնելով արտադրության կամ կատարվող աշխատանքի առանձնահատկություններից, կարող են հանդիսանալ վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների տարածման աղբյուր,

հոսպիտալացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդություններով տառապող անձանց,

պահանջել կատարել ախտահանում և կրծողների ոչնչացում (դերատիզացիա) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում ու այն շենքերում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ.

զ) բնակչության առողջության պահպանման ու սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով որոշումների ընդունումը, այդ թվում` գործող արդյունաբերական, այդ թվում` տրանսպորտի, կապի, ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների, դպրոցների, մանկական ու բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, մշակութային, կենցաղային նշանակության շենքերի և այլ օբյեկտների, սարքավորումների, հիդրոտեխնիկական սարքավորումների գործունեությունը, կառուցվածքների շահագործումը, տեխնոլոգիական գործընթացները (բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների) ժամանակավորապես դադարեցնելու մասին` մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,

քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը, կառուցապատումը, վերակառուցումը կամ առանձին տեսակի աշխատանքների կատարումը, շենքերի ու շինությունների կառուցումը ժամանակավորապես կասեցնելու մասին, այն դեպքերում, երբ դրանք իրականացվում են սանիտարական կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների խախտումներով: Նախագծման, կառուցման ու վերակառուցման աշխատանքները սանիտարական կանոնների խախտումներով կատարելու դեպքում տալիս է համապատասխան առաջադրանքներ,

տնտեսության մեջ և կենցաղում օգտագործման համար նախատեսված հումքի նոր տեսակների, տեխնոլոգիաների, նյութերի ու պատրաստուկների, արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, շինարարական նյութերի, բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, կենսաբանական միջոցների, տարաների, փաթեթավորման, պլաստիկ, պոլիմերային և այլ նյութերի արտադրությունը, կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին, այն դեպքում, երբ դրանք հիգիենիկ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր,

սահմանված կարգով չգրանցված քիմիական նյութերի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումն ու կիրառումը արգելելու մասին,

է) խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների, կիրառումը, այլ քիմիական նյութերի, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի կիրառումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ` մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը.

խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ջրի որակը չի համապատասխանում անվտանգության սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին.

ը) Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական վարույթի իրականացումը (վարչական վարույթի հարուցում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննում և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառում).

թ) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչություն.

ժ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը.

ժա) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը:

(8-րդ կետը փոփ. 30.09.10 թիվ 1276-Ն, 30.12.10 1730-Ն որոշումներ)

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, տեսչության պետի տեղակալներին և տարածքային մարմինների ղեկավարներին (համապատասխան տարածքների գլխավոր պետական սանիտարական բժիշկներին) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը, իսկ տեսչության մյուս աշխատողներին` տեսչության պետը:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տալիս տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, ապահովում նախարարի կամ նրա տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը.

զ) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

է) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, տեսչության տարածքային մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումները և ցուցումները.

թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունը, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրավասու մարմիններին ներկայացնում է առաջարկություններ մարդու կյանքի և առողջության համար անվտանգության ցուցանիշներ սահմանող Հայաստանի Հանրապետության ստանդարտները, տեխնիկական պայմանները, նորմատիվային այլ ակտեր բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ դրա անհնարինության դեպքում` նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տեսչության տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր:

Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

i

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք իրականացնող վարձու աշխատողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք են:

(16-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 371-Ն որոշում)

17. Տեսչության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Կենտրոնական ապարատ

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին

Մանուկների և դեռահասների հիգիենայի բաժին

Շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժին

Սնուցման բաժին
Աշխատանքի հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժին Իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժին Տեղեկատվության և վիճակագրության բաժին

 

II. Տարածքային մարմիններ

Արագածոտնի մարզային կենտրոն

Արարատի մարզային կենտրոն

Արմավիրի մարզային կենտրոն

Գեղարքունիքի մարզային կենտրոն

Լոռու մարզային կենտրոն

Կոտայքի մարզային կենտրոն

Շիրակի մարզային կենտրոն

Սյունիքի մարզային կենտրոն

Վայոց ձորի մարզային կենտրոն

Տավուշի մարզային կենտրոն

Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոն

Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն

Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոն

Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոն

Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոն

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն

Երևանի Աջափնյակ-Դավթաշենի տարածքային կենտրոն

Օդային և գծային հաղորդակցության կենտրոն

Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետ

Մեղրու սանիտարական կարանտինային կետ

Բավրայի սանիտարական կարանտինային կետ

«Շիրակ» օդանավակայանի սանիտարական կարանտինային կետ

Բագրատաշենի սանիտարական կարանտինային կետ

Այրում-Ջիլիզայի սանիտարական կարանտինային կետ

Գոգավան-Պրիվոլնոյեի սանիտարական կարանտինային կետ

(հավելված 2 փոփ. 21.11.02 թիվ 1812-Ն, 05.08.04 թիվ 1117-Ն, 30.12.10 1730-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2002
N 1316-Ն
Որոշում