041.0487.130802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2002 թվականի N 487-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1997 թվականի Նոյեմբերյանի երկրաշարժից քանդված ու քանդման ենթակա անհատական տների ցանկը վերջնականապես ճշտելու և տնատերերին աջակցություն տրամադրելու համար վճարման ծավալները, չափերն ու ժամկետները որոշելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ անհատական կազմով`
Լ. Սարգսյան - ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բեգլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային և
կոմունալ քաղաքականության վարչության կոմունալ
ծրագրերի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Սարգսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության
պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Մ. Մխիթարյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և
հանրապետական գործադիր մարմինների հետ տարվող
աշխատանքների համակարգման վարչության պետ
Ռ. Ներսիսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Ռ. Օթարյան - ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի
մարզային ստորաբաժանման պետ
Ա. Ղազեյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի հաշվառման վարչության հաշվառման
բաժնի պետ
Ս. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտու
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Վարդանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տնտեսության ոլորտում բյուջեի ծախսերի ֆինանսական
ծրագրավորման վարչության առաջատար մասնագետ
Տ. Մարգարյան - «Հայսեյսմշին և կառուցվածքային պահպանության
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքերի և
կառուցվածքների սեյսմակայունության լաբորատորիայի
վարիչ
Ս. Սիմավորյան - «Հայսեյսմշին և կառուցվածքային պահպանության
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի առաջատար մասնագետ
2. Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվում են նաև համապատասխան համայնքների ղեկավարները (համաձայնությամբ):
i
3. Հանձնաժողովի նախագահին` մինչև 2002 թվականի նոյեմբերի 1-ը համապատասխան նյութերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` դրանք ամփոփելու ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
(3-րդ կետը փոփ. 02.10.02 թիվ 568-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ