Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15- ...

 

 

124.1909.310102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         01           2002Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2001 թվականի N 02/1909

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 01/45 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 01/45 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները (կցվում է):

 

       Համաձայնեցված է                        Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

    ֆինանսների և  էկոնոմիկայի              պետական եկամուտների

    նախարարության հետ                      նախարարության

                                           07.12.2001 թ.

                                           թիվ 02/1909 հրամանով

 

       Համաձայնեցված է                        Համաձայնեցված է       

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

    արտաքին գործերի                        սոցիալական ապահովագրության

    նախարարության հետ                      պետական հիմնադրամի հետ        

        

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/45 ՀՐԱՄԱՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՀՐԱՄԱՆ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

i

1. Հրամանի 1-ին կետում «վարկային» բառից հետո լրացնել «կամ դրամաշնորհային» բառերը:

2. Հրամանով հաստատված հրահանգի`

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման»,

i

բ) 1.2 կետում` «ամրագրված են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված դրամաշնորհային պայմանագրերով» բառերը,

i

գ) 1.3, 1.5, 1.6, 2.1, 2.2.1, 2.2.2, 2.3.1, 2.3.2, 2.4.1, 2.5.1, 2.6.1, 2.7.1, 2.7.2, 2.8.1, 2.8.3, 3.1 կետերում «վարկային պայմանագրերով» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով» բառերով,

դ) 2.2.1, 2.3.1, 2.4.1, 2.5.1, 2.6.1, 2.7.1, 2.7.2, 2.8.3 կետերում «վարկային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին» բառերով,

ե) 2.7 կետը լրացնել նոր 2.7.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.7.3 Ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում տեղեկություններ ֆիզիկական անձանց և նրանց վճարվող եկամուտների վերաբերյալ:»,

i

զ) N 1 և N 2 հավելվածներում «վարկային պայմանագրով» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով» բառերով, իսկ «վարկային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին» բառերով:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
07.12.2001
N 02/1909
Հրաման