ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան
28 փետրվարի 2022 թ. ԲԴԽ-2-Ո-Կ-1
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ 28.02.2022 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի,
մասնակցությամբ`
անդամներ Գ. Բեքմեզյանի,
Դ. Խաչատուրյանի,
Մ. Մակյանի,
Լ. Մելիքջանյանի,
Ա. Մխիթարյանի,
Ս. Չիչոյանի,
Վ. Քոչարյանի,
Արդարադատության նախարարի
տեղակալ Ե. Թումանյանցի,
Արդարադատության նախարարի Գ. Հարությունյանի,
ներկայացուցիչներ Հ. Սանոյանի,
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու,
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի Ս. Սահակյանի,
ներկայացուցիչ Ռ. Մելիքյանի
քարտուղարությամբ` Ա. Շիլաջյանի
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի ներկայացուցիչների միջնորդությունը` ապացույց պահանջելու մասին, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է որպես ապացույց ուսումնասիրել 2021 թվականի ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորների կողմից արձակուրդ մեկնելուց առաջ դատական գործերը վերամակագրության հանձնելու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները` ըստ յուրաքանչյուր դատավորի և նրան մակագրված դատական գործի, որում ներառված կլինի նաև Վերաքննիչ քրեական դատարանի յուրաքանչյուր դատավորի արձակուրդի տևողությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք տվյալ անձանց ազդեցության ոլորտում են` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև` հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:
Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը և պահանջել է համապատասխան ապացույց` ուսումնասիրության համար, ուստի Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում հետաձգել սույն գործով նիստը:
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը,
ՈՐՈՇԵՑ
1. Դատական դեպարտամենտից պահանջել 2021 թվականի ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորների կողմից արձակուրդ մեկնելու հիմքով դատական գործերը վերամակագրության հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ յուրաքանչյուր դատավորի և նրան մակագրված դատական գործի, որում ներառված կլինի նաև Վերաքննիչ քրեական դատարանի յուրաքանչյուր դատավորի արձակուրդի տևողությունը:
2. Դատական դեպարտամենտի կողմից նշված տեղեկատվությունը տրամադրելու համար սահմանել 3-օրյա ժամկետ:
3. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 28.02.2022 թվականի նիստը հետաձգել և նշանակել սույն թվականի մարտի 7-ին` ժամը 12:00-ին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար Գ. Ջհանգիրյան
անդամներ Գ. Բեքմեզյան
Դ. Խաչատուրյան
Մ. Մակյան
Լ. Մելիքջանյան
Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան
Վ. Քոչարյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 28 փետրվարի 2022 թվական: